Անցնել բովանդակությանը

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ

Ծննդոց 1։26. «Եկ մեր պատկերով.... մարդ ստեղծենք»

Ծննդոց 1։26. «Եկ մեր պատկերով.... մարդ ստեղծենք»

 «Աստված ասաց. «Եկ մեր պատկերով և մեր նմանությամբ մարդ ստեղծենք, և թող նա իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ընտանի կենդանիների, ամբողջ երկրի ու երկրի մյուս բոլոր կենդանիների վրա»» (Ծննդոց 1։26, «Նոր աշխարհ թարգմանություն»)։

 «Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ» (Ծննդոց 1։26, «Արարատ» թարգմանություն)։

Ծննդոց 1։26-ի նշանակությունը

 Մարդիկ ստեղծված են Աստծու պատկերով, այսինքն՝ նրա հատկությունները (սեր, կարեկցանք, արդարություն) զարգացնելու և դրսևորելու ունակությամբ։ Դա է պատճառը, որ մարդիկ կարողանում են ընդօրինակել Աստծուն։

 «Աստված ասաց. «Եկ մեր պատկերով.... մարդ ստեղծենք»»։ Նախքան որևէ բան կամ որևէ մեկին ստեղծելը Եհովա Աստված a ստեղծեց մի հզոր ոգեղեն էակի, որը հետագայում հայտնի դարձավ Հիսուս անունով։ «Նրա միջոցով ստեղծվեցին մնացած բոլոր բաները երկնքում և երկրի վրա» (Կողոսացիներ 1։16)։ Հիսուսը արտացոլում է Եհովայի հատկությունները. «Նա անտեսանելի Աստծու պատկերն է» (Կողոսացիներ 1։15)։ Ուստի տեղին էր, որ Աստված Հիսուսին ասաց. «Եկ մեր պատկերով.... մարդ ստեղծենք»։

 «Թող նա իշխի.... ընտանի կենդանիների, ամբողջ երկրի.... վրա»։ Կենդանիները չեն ստեղծվել Աստծու պատկերով։ Նրանք չեն կարող մարդկանց բնորոշ հատկություններ դրսևորել. չեն կարող սիրել կամ խղճով առաջնորդվել։ Այդուհանդերձ, Աստված հոգ է տանում կենդանիների մասին։ Դրա համար կենդանիների վրա «իշխելու» գործը նա մարդկանց հանձնարարեց, այսինքն՝ Եհովան կենդանիներին հոգ տանելու պատասխանատվությունը մարդկանց տվեց (Սաղմոս 8։6–8; Առակներ 12։10)։ Եհովան ակնկալում է, որ մարդիկ բարեխղճորեն կկատարեն Երկիր մոլորակին և դրա վրա ապրողներին հոգ տանելու իրենց հանձնարարությունը։

Ծննդոց 1։26-ի նշանակությունը

 «Ծննդոց» գրքի առաջին երկու գլուխները նկարագրում են տիեզերքը, մեր մոլորակը և երկրի վրա կյանքը ստեղծելու գործընթացը։ Եհովայի ստեղծած ամեն բան սքանչելի է, սակայն նրա ստեղծագործության գլուխգործոցը մարդ արարածն է։ Երբ Եհովան ավարտեց ստեղծագործական աշխատանքները, նա «նայեց իր ստեղծած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է» (Ծննդոց 1։31

 «Ծննդոց» գրքում նկարագրված արարչագործության մասին ավելին իմանալու համար տես այս կարճ տեսանյութը։

Սխալ պատկերացումներ Ծննդոց 1։26-ի վերաբերյալ

 Սխալ պատկերացում։ Միայն տղամարդիկ են օժտված Աստծու հատկությունները դրսևորելու ունակությամբ։

 Փաստ։ Եբրայերեն բնագրում օգտագործված «մարդ» բառը վերաբերում է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք օժտված են Աստծու հատկությունները դրսևորելու ունակությամբ։ Երկուսն էլ հավասարապես կարող են արժանանալ Աստծու հավանությանը և հավիտենական կյանք ստանալ (Հովհաննես 3։16

 Սխալ պատկերացում։ Աստված մեզ պես ֆիզիկական մարմին ունի։

 Փաստ։ «Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24)։ Դա նշանակում է, որ նա չի ապրում ֆիզիկական ոլորտում։ Թեև Աստվածաշնչում Աստծու մասին խոսելիս երբեմն հիշատակվում են նրա դեմքը, ձեռքերը, սիրտը և այլն, սակայն դրանք ընդամենը փոխաբերական իմաստով են օգտագործված՝ մարդկանց հասկանալի լինելու համար (Ելք 15։6; 1 Պետրոս 3։12

 Սխալ պատկերացում։ Ծննդոց 1։26-ը փաստում է, որ Հիսուսն Աստված է։

 Փաստ։ Աստված և Հիսուսը հայր ու որդին են և մտերիմ փոխհարաբերություն ունեն միմյանց հետ։ Սակայն նրանք նույն անձնավորությունը չեն։ Հիսուսը սովորեցրեց, որ իր Հայրը մեծ է իրենից (Հովհաննես 14։28)։ Ավելին իմանալու համար դիտեք «Հիսուս Քրիստոսն Աստվա՞ծ է» տեսանյութը կամ կարդացեք «Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կոչվում Աստծու Որդի» հոդվածը։

 Դիտիր «Ծննդոց» գրքի մասին այս կարճ տեսանյութը։

a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։