Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս
Աստվածաշնչի պատասխանը
Երկրի վրա խաղաղություն կհաստատվի ոչ թե մարդկանց ջանքերի շնորհիվ, այլ Աստծու Թագավորության՝ երկնային կառավարության, որի ղեկավարը Հիսուս Քրիստոսն է։ Ուշադրություն դարձրեք, թե ինչ է հայտնում Աստվածաշունչը այս հրաշալի հույսի մասին։
Աստված կդադարեցնի «պատերազմները մինչև երկրի ծայրերը» և կիրականացնի իր խոստումը հաստատելով «խաղաղություն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ» (Սաղմոս 46:9; Ղուկաս 2:14)։
Աստծու Թագավորությունը երկնքից իշխելու է ողջ երկրի վրա (Դանիել 7:14)։ Որպես համաշխարհային մի կառավարություն՝ այն արմատախիլ կանի ազգայնամոլությունը, որը շատ ընդհարումների պատճառն է։
Հիսուսը՝ Աստծու Թագավորության Թագավորը, կոչվում է «Խաղաղության Իշխան» և նա հոգ կտանի, որ «խաղաղությանը վերջ չլինի» (Եսայիա 9:6, 7)։
Աստված թույլ չի տա, որ այդ Թագավորության ներքո ապրեն մարդիկ, որոնք մտադիր են շարունակել պատերազմել, քանի որ «բռնություն սիրողին ատում է Նրա հոգին» (Սաղմոս 11:5; Առակներ 2:22)։
Աստված սովորեցնում է իր ծառաներին, թե ինչպես խաղաղ ապրել։ Այս կրթության արդյունքների մասին Աստվածաշունչն ասում է. «Նրանք իրենց սրերից խոփեր պիտի կոփեն և իրենց նիզակներից՝ էտոցներ։ Ազգը ազգի վրա սուր չի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորի պատերազմել» (Եսայիա 2:3, 4)։
Հիմա արդեն միլիոնավոր Եհովայի վկաներ կրթվում են Աստծու կողմից, թե ինչպես լինել խաղաղարար (Մատթեոս 5:9)։ Թեև մենք պատկանում ենք տարբեր էթնիկ խմբերի և ապրում ենք ավելի քան 230 երկրներում, հրաժարվում ենք զենք վերցնել և դուրս գալ մարդկանց դեմ։
Արդեն իսկ այսօր Եհովայի վկաները սովորում են խաղաղության ճանապարհը։