Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ անեմ, եթե հասակակիցներս ճնշում են, որ սեքսով զբաղվեմ

Ի՞նչ անեմ, եթե հասակակիցներս ճնշում են, որ սեքսով զբաղվեմ

 «Երբ դպրոցում ինչ-որ մեկն ասում էր, որ սեքսով է զբաղվել, մյուսները մտածում էին, որ իրենք էլ պետք է նույնը անեն։ Ի վերջո, ոչ ոք չի ցանկանում սպիտակ ագռավ լինել» (Իլեյն)։

 Երբևէ մտածե՞լ ես, որ սեքսով պիտի զբաղվես, որովհետև բոլորն են դա անում։

 Եղե՞լ է, որ քեզ սիրող անհատը ճնշում գործադրի քեզ վրա, որ նրա հետ սեքսով զբաղվես։

 Եթե այո, ապա այս հոդվածը քեզ կօգնի, որ դիմակայես ուրիշների ճնշմանն ու քո ցանկություններին և սխալ որոշումներ չկայացնես։

 Սխալ տեսակետներ և փաստեր

 ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ։ Բացի ինձնից՝ բոլորն էլ զբաղվում են սեքսով։

 ՓԱՍՏ։ 18 տարեկան պատանիների շրջանում կատարված մի հարցման ընթացքում պարզ էր դարձել, որ երեքից երկուսը սեռական հարաբերություն են ունեցել։ Դա նշանակում է, որ շատերը՝ ավելի քան 30 տոկոսը, չեն ունեցել։ Բոլորը չէ, որ սեքսով են զբաղվում։

 ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ: Սեքսը կամրացնի մեր փոխհարաբերությունները։

 ՓԱՍՏ։ Թեև որոշ տղաներ դա ասում են, որ աղջիկն իրենց հետ սեռական հարաբերություն ունենա, սակայն փաստերն այլ բան են վկայում։ Հաճախ տղան լքում է աղջկան նրա հետ սեքսով զբաղվելուց հետո։ Դրա պատճառով աղջիկը հնարավոր է՝ խոր ցավ ապրի, քանի որ մտածում էր, թե տղան սիրում է իրեն կամ գոնե ինչ-որ չափով նվիրված է։ a

 ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ: Աստվածաշունչը դեմ է սեքսին։

 ՓԱՍՏ։ Աստվածաշունչը չի դատապարտում սեքսը, սակայն ասում է, որ այն պետք է լինի միայն ամուսնացած տղամարդու և կնոջ միջև (Ծննդոց 1։28; 1 Կորնթացիներ 7։3

 ՍԽԱԼ ՏԵՍԱԿԵՏ: Աստվածաշնչյան սկզբունքներով ապրելը կյանքս անտանելի կդարձնի։

 ՓԱՍՏ: Եթե սեքսով զբաղվելու համար սպասես մինչև ամուսնություն, ավելի երջանիկ կլինես, քանի որ կխուսափես ավելորդ անհանգստություններից, ափսոսանքներից և անապահովության զգացումից։

 Ամփոփում։ Դեռ ոչ ոք չի տուժել մինչև ամուսնություն սպասելուց, իսկ ովքեր շտապել են, կրել են իրենց արարքի դառը հետևանքները։

 Ինչպես դիմակայել ճնշմանը

  •   Ամրապնդիր բարոյականության վերաբերյալ համոզմունքներդ։ Աստվածաշունչն ասում է, որ հասուն մարդիկ «իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։ Նրանք համոզմունքներ ունեն, և ավելի քիչ հավանական է, որ ճնշումների կենթարկվեն։

     «Ես շատ ջանքեր եմ գործադրում, որ ճիշտն անեմ և լավ համբավ ունենամ, և խուսափում եմ այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են բացասաբար ազդել համբավիս վրա» (Ալիսիա)։

     Մտածիր։ Ինչպիսի՞ համբավ ես ուզում ունենալ։ Արժե՞ արատավորել այդ համբավը զուտ ինչ-որ մեկի բարեհաճությունը շահելու համար։

  •   Հաշվի առ հետևանքները։ Աստվածաշնչում ասվում է. «Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7)։ Մտածիր, թե ապագայում ինչպիսին կլինի քո և նրա կյանքը, եթե տրվես ճնշումներին և սեքսով զբաղվես։ b

     «Մինչամուսնական սեքսից հետո հաճախ առաջանում է մեղավորության, ափսոսանքի և չսիրված լինելու զգացում, էլ չեմ ասում անցանկալի հղիության ու սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների մասին» (Սիեննա)։

     Մտածիր։ Մի գրքում այսպիսի հարցադրում է արվում. «Եթե ընկերներդ քեզ համոզում են անել բաներ, որոնք կարող են փչացնել կյանքդ, արժե՞ ժամանակ անցկացնել այդպիսի մարդկանց հետ և կյանքի կարևոր հարցերի վերաբերյալ նրանց խորհուրդներին հետևել» (Sex Smart)։

  •   Հավասարակշռված տեսակետ ունեցիր։ Սեքսն ինքնին վատ բան չէ։ Ավելին, Աստվածաշնչում ասվում է, որ ամուսինները պետք է վայելեն այն (Առակներ 5։18, 19

     «Սեքսը Աստծու կողմից նվեր է մարդկանց։ Աստված ուզում է, որ վայելենք այն, բայց միայն իր հաստատած ամուսնական կառույցի շրջանակներում» (Ջերեմի)։

     Մտածիր։ Երբ ամուսնանաս, կկարողանաս վայելել այդ հարաբերությունները՝ առանց վերը նշված բացասական հետևանքները կրելու։

a Ինչ խոսք, միշտ չէ, որ տղաներն են ճնշում գործադրողը։ Շատ դեպքերում աղջիկներն են տղաներին ստիպում, որ իրենց հետ սեքսով զբաղվեն։

b Հետևանքները կարող են լինել անցանկալի հղիությունը և իրավական պատասխանատվությունը, եթե կողմերից մեկը անչափահաս է։