Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ինչպե՞ս լեզու գտնեմ ծնողներիս հետ

Ինչպե՞ս լեզու գտնեմ ծնողներիս հետ

 Թեստ

  •   Ծնողներիցդ ո՞ւմ հետ ես ավելի շատ կոնֆլիկտ ունենում։

    •  Հայր

    •  Մայր

  •   Որքա՞ն հաճախ ես կոնֆլիկտ ունենում նրա հետ։

    •  Հազվադեպ

    •  Երբեմն

    •  Հաճախ

  •   Որքա՞ն լուրջ է լինում կոնֆլիկտը։

    •  Արագ ու հանգիստ հարթվում է։

    •  Հարթվում է, բայց երկար վիճաբանելուց հետո։

    •  Չի հարթվում նույնիսկ երկար վիճաբանելուց հետո։

 Եթե չես կարողանում լեզու գտնել ծնողներիդ հետ, հնարավոր է մտածում ես, որ իրե՛նք պետք է ինչ-որ բան անեն իրավիճակը շտկելու համար։ Այս հոդվածում կտեսնենք, որ կան քայլեր, որ ինքդ կարող ես անել նվազեցնելու համար կոնֆլիկտները և թուլացնելու համար թեժացած մթնոլորտը։ Նախ մտածիր...

 Ինչու է կոնֆլիկտ լինում

  •   Խորհելու կարողություն։ Մեծանալուն զուգընթաց դու ավելի խորությամբ ես մտածում, քան այն ժամանակ, երբ երեխա էիր։ Քո մեջ սկսում ես համոզմունքներ ձևավորել, որոնք երբեմն նույնը չեն, ինչ ծնողներինդ։ Այդուհանդերձ, Աստվածաշունչն ասում է. «Պատվիր քո հորն ու մորը» (Ելք 20:12

     Պարզ ճշմարտություն։ Հասունություն ու հմտություն է պահանջվում չհամաձայնվել մի բանի հետ՝ առանց տհաճություն պատճառելու և անախորժություն ստեղծելու։

  •   Ինքնուրույնություն։ Որքան մեծանում ես, ծնողներդ այնքան ավելի շատ ազատություն են տալիս քեզ։ Սակայն գուցե դա լինի ոչ այնքան, որքան դու ես ուզում, և ոչ այնքան շուտ, որքան ուզում ես, ու դրա պատճառով կարող է կոնֆլիկտ առաջանալ։ Այդուհանդերձ, Աստվածաշունչն ասում է. «Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին» (Եփեսացիներ 6:1

     Պարզ ճշմարտություն։ Հաճախ այն, թե որքան ազատություն ծնողներդ կտան քեզ, կախված է նրանից, թե ինչպես ես օգտագործում արդեն ունեցած ազատությունդ։

 Ինչ կարող ես անել

  •   Կենտրոնացիր քո դերի վրա։ Ամբողջ մեղավորությունը ծնողներիդ վրա բարդելու փոխարեն՝ մտածիր, թե ինչ կարող ես դու անել խաղաղություն պահելու համար։ Ջեֆրի անունով մի երիտասարդ ասում է. «Հաճախ ոչ թե ծնողիդ ասածից է իրավիճակը թեժանում, այլ քո արձագանքից։ Հանդարտ խոսելը կարևոր գործոն է խնդիրները հարթելու հարցում»։

     Աստվածաշունչն ասում է. «Որքանով որ ձեզանից է կախված, խաղաղություն ունեցեք» (Հռոմեացիներ 12:18

  •   Լսիր։ «Ես հասկացել եմ, որ դա ամենադժվար բանն է,— ասում է 17-ամյա Սամանտան։— Բայց նաև զգացել եմ, որ երբ ծնողներդ տեսնում են, որ լսում ես, հավանականությունը մեծանում է, որ նրանք էլ քեզ կլսեն»։

     Աստվածաշունչն ասում է. «Արագ եղիր լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ» (Հակոբոս 1:19

    Կոնֆլիկտը նման է թեժ կրակի, որը եթե չկանխվի, կվերածվի հրդեհի

  •   Մտածիր, որ դուք թիմակիցներ եք։ Կոնֆլիկտի ժամանակ պատկերացրու քեզ սպորտում, օրինակ՝ թենիսի մրցույթում, ու քո մրցակիցը ոչ թե ծնողդ է, այլ խնդիրը։ «Կոնֆլիկտի ժամանակ ծնողը մտածում է, թե ինչը լավ կլինի երեխայի համար, իսկ երեխան մտածում է, թե ինչը լավ կլինի իր համար։ Այսինքն՝ առնվազն թեորիապես դուք նույն նպատակն ունեք»,— ասում է Ադամ անունով մի երիտասարդ։

     Աստվածաշունչն ասում է. «Հետամուտ լինենք այն ամենին, ինչը խաղաղություն է բերում» (Հռոմեացիներ 14:19

  •   Եղիր հասկացող։ «Ես ինձ հիշեցնում եմ, որ ծնողներս իրենք էլ բախվում են խնդիրների, որոնք ոչնչով չեն զիջում մեր խնդիրներին»,— ասում է Սառա անունով մի դեռատի աղջիկ։ Իսկ երիտասարդ Կառլան ավելացնում է. «Ես փորձում եմ ինձ ծնողիս տեղը դնել։ Ինչպե՞ս կզգայի, եթե ես ծնող լինեի, ու նման իրավիճակ ստեղծվեր։ Ի՞նչը լավ կլիներ իմ երեխայի համար»։

     Աստվածաշունչն ասում է. «Ոչ միայն ձեր շահը փնտրեք, այլ նաև ուրիշներինը» (Փիլիպպեցիներ 2:4

  •   Եղիր հնազանդ։ Ի վերջո ի՞նչ է Աստվածաշունչն ասում, որ պետք է անես (Կողոսացիներ 3:20)։ Ամեն բան ավելի լավ կլինի քեզ համար, եթե ենթարկվես։ Քերըն անունով մի աղջիկ ասում է. «Ավելի քիչ սթրեսներ եմ ունենում, երբ անում եմ այն, ինչ ասում են ծնողներս։ Նրանք շատ բան են արել ինձ համար, ու այն, ինչ պահանջում են ինձնից, նվազագույն բանն է, որ կարող եմ անել նրանց համար»։ Հնազանդվելը կոնֆլիկտի ամենաուժեղ հակաթույնն է։

     Աստվածաշունչն ասում է. «Փայտ չլինելիս կրակը հանգչում է» (Առակներ 26:20

 Հուշում։ Եթե քեզ համար հաղորդակցվելը դժվար է դառնում, փորձիր ասելիքդ հայտնել՝ գրելով թղթին կամ էլեկտրոնային հաղորդագրության մեջ։ Ալիսա անունով մի դեռահաս աղջիկ ասում է. «Ես այդպես եմ անում, երբ հասկանում եմ, որ զգացապես այն վիճակի մեջ չեմ, որ նորմալ խոսեմ։ Դա օգնում է, որ արտահայտեմ մտքերս առանց բղավելու կամ ասելու բաներ, որոնց համար հետո կզղջամ»։