Անցնել բովանդակությանը

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ պետք է անեմ մկրտությունից հետո (մաս 2): Պահիր անարատությունդ

Ի՞նչ պետք է անեմ մկրտությունից հետո (մաս 2): Պահիր անարատությունդ

 Աստվածաշնչում ասվում է. «Անարատության մեջ քայլողներին Եհովան ոչ մի բարիքից չի զրկում» (Սաղմոս 84։11)։ Ի՞նչ է նշանակում «անարատության մեջ քայլել» արտահայտությունը։ Դու պետք է քո ապրելակերպով ցույց տաս, որ պահում ես նվիրման ժամանակ Եհովային տված խոստումդ (Ժողովող 5։4, 5)։ Իսկ ինչպե՞ս կարող ես մկրտությունից հետո պահել անարատությունդ։

Այս հոդվածում՝

 Շարունակիր հաղթահարել խնդիրները

 Աստվածաշնչյան համար. «Բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու թագավորությունը» (Գործեր 14։22

 Ինչ է դա նշանակում։ Իրատեսական է ակնկալել, որ բոլոր քրիստոնյաները կյանքում դժվարություններ կունենան։ Որոշ խնդիրներ, որոնց կբախվես, ինչպես օրինակ՝ ծաղրանքը կամ հակառակությունը, անմիջական կապ ունեն այն բանի հետ, որ քրիստոնյա ես։ Իսկ ֆինանսական կամ առողջական խնդիրներ բոլորն են ունենում։

 Ինչ ակնկալել։ Ժամանակ առ ժամանակ քո հանգամանքները կփոխվեն, ու երբեմն դրանք կփոխվեն քեզ ոչ հաճելի ձևով։ Աստվածաշնչում ասվում է, որ վատ բաներ կարող են պատահել բոլորին՝ թե՛ քրիստոնյաներին, թե՛ ոչ քրիստոնյաներին (Ժողովող 9։11

 Ինչ կարող ես անել։ Քանի որ գիտես, որ դժվարություններ ես ունենալու, կարող ես պատրաստվել դրանց։ Դրանք հավատդ և Եհովայի հանդեպ վստահությունդ ամրացնելու լավ հնարավորություն համարիր (Հակոբոս 1։2, 3)։ Եվ ժամանակի ընթացքում դու էլ, քո փորձից ելնելով, կարող ես Պողոս առաքյալի պես հետևյալն ասել. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13

 ԻՐԱԿԱՆ ԴԵՊՔ. «Մկրտությունիցս կարճ ժամանակ հետո եղբայրներս թողեցին ճշմարտությունը, ծնողներս հիվանդացան, հետո ես առողջական խնդիրներ ունեցա։ Հանձնվելն ու մոռանալը, որ նվիրվել եմ Աստծուն, ինձ համար շատ հեշտ էր, սակայն ես խոստացել էի Աստծուն, որ երկրպագությունը իմ կյանքում ամենակարևորն է լինելու։ Հենց նվիրումը օգնեց հաղթահարել այդ դժվարությունները» (Քերըն)։

 Առաջարկ։ Քննիր Հովսեփի օրինակը։ Նրա կյանքի պատմությունը կարող ես կարդալ Ծննդոց 37 և 39-41 գլուխներում։ Մտածիր, թե ինչ անսպասելի խնդիրների նա ունեցավ և թե ինչպես հաղթահարեց դրանք։ Եհովան ինչպե՞ս օգնեց Հովսեփին։

 Օգնությո՞ւն է պետք

 Շարունակիր դիմադրել գայթակղություններին

 Աստվածաշնչյան համար. «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով» (Հակոբոս 1։14

 Ինչ է դա նշանակում։ Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ հրապուրվում ենք մեր ցանկություններով, որոնք եթե չկառավարենք, գուցե սխալ գործենք։

 Ինչ ակնկալել։ Մկրտությունից հետո էլ կունենաս «մարմնի ցանկություններ» (2 Պետրոս 2։18)։ Գուցե նույնիսկ մինչամուսնական սեքսով զբաղվելու գայթակղության առաջ կանգնես։

 Ինչ կարող ես անել։ Որոշում կայացրու նախքան փորձության առաջ կանգնելը, որպեսզի թույլ չտաս, որ ցանկություններդ քո փոխարեն որոշում կայացնեն։ Հիշիր Հիսուսի հետևյալ խոսքերը. «Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթեոս 6։24)։ Դու կարող ես ընտրել, թե ով կլինի քո տերը։ Ընտրիր Եհովային։ Անկախ նրանից, թե որքան ուժեղ է սխալ ցանկությունը՝ դու կարող ես չվարվել դրա համաձայն (Գաղատացիներ 5։16

 Առաջարկ։ Տես, թե որոնք են քո ուժեղ և թույլ կողմերը։ Ընտրիր այնպիսի ընկերների, որոնք կօգնեն քեզ լավ հատկություններ մշակել քո մեջ։ Խուսափիր այնպիսի մարդկանցից, վայրերից և հանգամանքներից, որոնք կխանգարեն քեզ ճիշտն անել (Սաղմոս 26։4, 5

 Օգնությո՞ւն է պետք

 Շարունակիր ավելացնել եռանդդ

 Աստվածաշնչյան համար. «Նույն աշխատասիրությունը դրսևորեք.... մինչև վերջ, որպեսզի չծուլանաք» (Եբրայեցիներ 6։11, 12

 Ինչ է դա նշանակում։ Այն մարդը, ով կենտրոնացած չէ իր գործի վրա, հեշտությամբ կարող է ծուլանալ և դանդաղեցնել ընթացքը։

 Ինչ ակնկալել։ Մկրտությունից հետո հավանաբար շատ ոգևորված էիր ու եռանդով լի։ Քո սրտում վառվում էր Եհովայի հանդեպ սերը։ Սակայն որոշ ժամանակ հետո քեզ համար գուցե դժվարանա ամեն ինչում հնազանդվել Եհովային, իսկ դա կարող է թևաթափ անել ու պակասեցնել եռանդդ (Գաղատացիներ 5։7

 Ինչ կարող ես անել։ Շարունակիր ճիշտն անել, նույնիսկ եթե այդպես վարվելու ցանկություն չունես (1 Կորնթացիներ 9։27)։ Մտերմացիր քո երկնային Հոր հետ՝ նրան լավ ճանաչելով և աղոթքի միջոցով նրա հետ խոսելով։ Նաև ընկերացիր այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ծառայել Եհովային։

 Առաջարկ։ Հիշիր, որ Եհովան քեզ շատ է սիրում և պատրաստ է օգնելու։ Մի՛ մտածիր, թե կտխրեցնես նրան, եթե որոշ ժամանակ եռանդի պակաս ունենաս։ Աստվածաշնչում ասվում է. «Նա հոգնածին ուժ է տալիս և ուժ չունեցողին՝ մեծ զորություն» (Եսայիա 40։29)։ Ժամանակի ընթացքում նա կօրհնի եռանդդ վերագտնելու քո ջանքերը։

 Օգնությո՞ւն է պետք

 Ամփոփում։ Եթե քայլես անարատության ճանապարհով, կուրախացնես Եհովայի սիրտը (Առակներ 27։11)։ Նա կուրախանա, որ իրեն ես ընտրել, և կտա քեզ անհրաժեշտ ամեն ինչ, որ կարողանաս դիմադրել Սատանայի հարձակումներին։