Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԹԵԹԵՎԱՑՈՒՄ ՍԹՐԵՍԻՑ

Առանց սթրեսի կյանքը պարզապես երազանք չէ

Առանց սթրեսի կյանքը պարզապես երազանք չէ

Աստվածաշնչի իմաստուն խորհուրդները օգնում են խուսափել անհարկի սթրեսից։ Ինչ խոսք, մենք չենք կարող վերացնել ամեն բան, ինչը մեզ սթրես է պատճառում։ Բայց մեր Ստեղծիչը կարող է։ Նա նույնիսկ իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, նշանակել է՝ մեզ օգնելու։ Շուտով Հիսուսը ողջ աշխարհի մասշտաբով շատ ավելի մեծ գործեր կանի, քան արել է այն ժամանակ, երբ որպես մարդ ապրում էր երկրի վրա։ Նա կանի հետևյալ բաները։

ՀԻՍՈՒՍԸ ԿԲՈՒԺԻ ՀԻՎԱՆԴՆԵՐԻՆ

«Նրա մոտ էին բերում բոլոր հիվանդներին, որոնք տառապում էին տարբեր հիվանդություններով.... և նա բուժում էր նրանց» (ՄԱՏԹԵՈՍ 4։24

ՀԻՍՈՒՍԸ ԲՈԼՈՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԵՎ ՍՆՆԴՈՎ ԿԱՊԱՀՈՎԻ

«Նրանք [Քրիստոսի հպատակները] տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (ԵՍԱՅԻԱ 65։21, 22

ՀԻՍՈՒՍԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏԻ

«Նրա օրերում արդարը կծաղկի, և խաղաղության առատություն կլինի, մինչև որ լուսինը էլ չլինի։ Նա հպատակներ կունենա ծովից մինչև ծով և Գետից մինչև երկրի ծայրերը.... Եվ նրա թշնամիները հողը կլիզեն» (ՍԱՂՄՈՍ 72։7–9

ՀԻՍՈՒՍԸ ՎԵՐՋ ԿԴՆԻ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆԸ

«Նա կխղճա աղքատին ու խեղճին և աղքատների հոգին կփրկի։ Կեղեքումից և բռնությունից կազատի նրանց հոգին» (ՍԱՂՄՈՍ 72։13, 14

ՀԻՍՈՒՍԸ ԿՎԵՐԱՑՆԻ ԱՆԳԱՄ ՏԱՌԱՊԱՆՔՆ ՈՒ ՄԱՀԸ

«Մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ 21։4