4 Մի՞թե ստեղծվել ենք, որ տառապենք
Ինչու է այս հարցի պատասխանը կարևոր
Քանի որ այն կարող է անդրադառնալ մեր աշխարհայացքի վրա։
Մտածեք
Տրամաբանակա՞ն է արդյոք, որ Աստված, ով ստեղծել է այս հրաշք բնությունը, կդատապարտեր մեզ տառապալից կյանքի։
Ոչ կրոնասեր մարդիկ, տեսնելով, թե կյանքը որքան տառապալից է, կասկածի տակ են դնում այն փաստը, որ Աստված բարի է, կամ էլ, որ նա առհասարակ գոյություն ունի։ Նրանք կարծում են, թե տառապանքի առկայությունը վկայում է, որ 1) Աստված զորություն չունի դրան վերջ դնելու համար, 2) Աստված չի ուզում վերջ դնել դրան, կամ էլ՝ 3) Աստված գոյություն չունի։
Մի՞թե այս երեքից բացի այլ պատասխան չկա այն հարցին, թե ինչու են մարդիկ տառապում։
ԻՄԱՑԵՔ ԱՎԵԼԻՆ
jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ կարող ենք համոզված լինել, որ Աստվածաշունչը ճշգրիտ է» տեսանյութը։
Ինչ է ասում Աստվածաշունչը
Մեզ ստեղծելիս Աստված նպատակ չի ունեցել, որ տառապենք։
Նա ցանկանում է, որ կյանքից հաճույք ստանանք։
«Մարդու համար ավելի լավ բան չկա, քան որ ուրախանա ու բարիք գործի իր կյանքի ընթացքում, և որ ամեն մարդ պետք է ուտի, խմի և բարիք տեսնի իր ողջ աշխատանքից։ Դա Աստծու պարգևն է» (ԺՈՂՈՎՈՂ 3։12, 13)։
Աստված առաջին մարդկային զույգի համար կատարյալ պայմաններ էր ապահովել։
Նա չէր նախատեսել, որ նրանք կամ էլ նրանց սերունդները տառապեին։
«Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տիրեք նրան»» (ԾՆՆԴՈՑ 1։28)։
Առաջին մարդկային զույգը որոշեց Աստծուց անկախ ապրել։
Արդյունքը եղավ այն, որ նրանք տառապանքներ բերեցին ինչպես իրենց, այնպես էլ իրենց հետնորդներին։
«Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին...» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 5։12)։ *
Աստված մարդ արարածին չէր ստեղծել այնպես, որ վերջինս առանց իր առաջնորդության ապրեր։
Ինչպես որ մարդ ստեղծված չէ ջրի տակ ապրելու համար, այնպես էլ ստեղծված չէ իր նմանների վրա իշխելու համար։
«Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (ԵՐԵՄԻԱ 10։23)։
Աստված չի ուզում, որ մենք տառապենք։
Նա ցանկանում է, որ այնպիսի ապրելակերպ վարենք, որ հնարավորինս զերծ լինենք խնդիրներից։
«Երանի՜ թե ուշադրություն դարձնեիր իմ պատվիրաններին. այդ ժամանակ քո խաղաղությունը գետի պես.... կլիներ» (ԵՍԱՅԻԱ 48։18)։
^ պարբ. 17 Աստվածաշնչում «մեղք» բառը վերաբերում է ոչ միայն սխալ արարքների, այլև այն մեղավոր վիճակին, որ բոլորս ժառանգել ենք։