Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սեր դրսևորեք

Սեր դրսևորեք

Ինչու

Նախապաշարումները անմիջապես չեն անհետանում։ Ճիշտ ինչպես վիրուսից ապաքինվելու համար է ժամանակ անհրաժեշտ, այնպես էլ կանխատրամադրվածությունից ձերբազատվելու համար է ժամանակ պահանջվում։ Իսկ ինչպե՞ս կարող եք նախապաշարումները արմատախիլ անել ձեր սրտից ու մտքից։

Աստվածաշնչյան սկզբունք

«Սերը հագեք, որովհետև սերը միասնության կատարյալ կապն է» (ԿՈՂՈՍԱՑԻՆԵՐ 3։14

Ինչ են նշանակում այս խոսքերը։ Ուրիշների համար բարի գործեր անելը մտերմացնում է մարդկանց։ Որքան հաճախ սեր դրսևորեք մյուսների հանդեպ, այնքան պակաս նախապաշարված կլինեք։ Եվ որքան շատ ձեր սիրտը լցված լինի սիրով, այնքան ատելությունն ու արհամարհանքը դուրս կմղվեն դրանից։

Ինչ կարող եք անել

Մտածեք՝ ինչպես կարող եք սեր դրսևորել այնպիսի մարդկանց հանդեպ, որոնց դեմ բացասաբար եք տրամադրված։ Պարտադիր չէ, որ ինչ-որ մեծ բան անեք։ Փորձեք կիրառել ներքոնշյալ առաջարկներից մեկը կամ մի քանիսը։

Ամեն բարի արարք, անգամ եթե այն փոքր է, ևս մի քայլ է նախապաշարումից ապաքինվելու համար

  • Քաղաքավարի եղեք այդ մարդկանց հետ։ Օրինակ՝ ձեզանից հետո դուռը բաց պահեք նրանց առաջ կամ տրանսպորտում ձեր տեղը զիջեք նրանց։

  • Մի երկու բառ փոխանակեք նրանց հետ, անգամ եթե վարժ չեն խոսում ձեր լեզվով։

  • Համբերատար եղեք, երբ նրանք անում են բաներ, որ ձեզ համար դժվար է հասկանալ։

  • Կարեկցանքով լսեք, երբ նրանք խոսում են իրենց խնդիրներից։