«Կտեսնվենք դրախտում»
«Դու ինձ հետ Դրախտում կլինես» (ՂՈՒԿ. 23։43)։
1, 2. Մարդիկ ի՞նչ պատկերացումներ ունեն դրախտի մասին։
ԱՇԽԱՐՀԻ տարբեր երկրներից բազմաթիվ եղբայրներ ու քույրեր մասնակցեցին Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայացած համաժողովին։ Երբ համաժողովից հետո օտարերկրյա պատվիրակները սկսեցին դուրս գալ մարզադաշտի տարածքից, տեղի Վկաները հավաքվեցին նրանց շուրջը։ Հուզիչ տեսարան էր. շատերն իրար ձեռքով էին անում և ասում. «Կտեսնվենք դրախտում»։ Ի՞նչ նկատի ունեին նրանք։
2 «Դրախտ» բառը տարբեր մարդկանց համար տարբեր իմաստներ ունի։ Օրինակ՝ 19-րդ դարում մի կին, տեսնելով վայրի ծաղիկներով ողողված մի լեռնահովիտ, բացականչեց. «Ա՜յ քեզ դրախտ»։ Այդ վայրը մինչ օրս կոչվում է Դրախտ (անգլերեն՝ Փարադայս), թեև այնտեղ ձյան տեղումների տարեկան քանակը գերազանցում է 15 մետրը (50 ֆուտը)։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե դրախտը պատրանք է։ Ուրիշներն էլ դրախտ են համարում այն վայրը, որտեղ իրենք ուրախ են ու երջանիկ։ Մահու չափ սոված մարդը, հայտնվելով խնջույքի ճոխ սեղանի շուրջ, իրեն դրախտում է զգում։ Իսկ ի՞նչ է դրախտը քեզ համար։ Հավատո՞ւմ ես, որ մի օր երկիրը դրախտ կդառնա։
3. Աստվածաշնչում որտե՞ղ է առաջին անգամ խոսվում դրախտի մասին։
3 Աստվածաշունչը խոսում է թե՛ անցյալում գոյություն ունեցած, թե՛ գալիք դրախտի մասին։ Դրախտի գաղափարը երևան է գալիս Սուրբ Գրքի հենց սկզբում։ Լատիներենից անգլերեն թարգմանված Ծննդոց 2։8-ը հետևյալ կերպ է շարադրված. «Սկզբում Տեր Աստված հաճույքի դրախտ տնկեց և այնտեղ դրեց [Ադամին], որին ստեղծել էր» (շեղագիրը մերն է)։ Եբրայերեն տեքստի այս հատվածում գրված է «Եդեմի պարտեզ», իսկ Եդեմ նշանակում է «հաճույք»։ Այդ պարտեզը իրոք որ չքնաղ էր։ Այնտեղ առատ սնունդ կար, և մարդկանց ու կենդանիների միջև խաղաղություն էր տիրում (Ծննդ. 1։29–31)։
մի Աստվածաշնչում՝ «Դուե» կաթոլիկական թարգմանության մեջ,4. Աստվածաշունչը եբրայերենից հունարեն թարգմանելիս ինչո՞ւ էր տեղին «պարտեզ» բառը թարգմանել «դրախտ»։
4 «Պարտեզ» իմաստն ունեցող եբրայերեն բառը հունարեն թարգմանվել է պարադեյսոս, որը նշանակում է դրախտ։ Մակ-Քլինթոկի և Սթրոնգի հանրագիտարանում այդ բառը հետևյալ կերպ է բացատրվում. «Բաց, ընդարձակ պարտեզ՝ ամեն վտանգից պաշտպանված և կուսական բնությամբ զարդարված, որտեղ աճում են սաղարթախիտ, մեծ մասամբ մրգատու ծառեր, և հոսում են ջինջ գետակներ, որոնց ափերին հավաքվում են այծքաղների կամ ոչխարների մեծ հոտեր»։ Հանրագիտարանում նշվում է, որ հին ժամանակներում հույն մարդու աչքի առաջ այսպիսի տեսարան էր գալիս, երբ նա լսում էր պարադեյսոս բառը (համեմատիր Ծննդոց 2։15, 16)։
5, 6. Մարդիկ ինչպե՞ս կորցրին դրախտը, և ի՞նչ հարց գուցե ծագի։
5 Եհովան Ադամին ու Եվային դրախտում բնակեցրեց, բայց նրանք չհնազանդվեցին Աստծուն և այլևս արժանի չեղան այնտեղ ապրելու։ Այդպես թե՛ նրանք, թե՛ նրանց սերունդները զրկվեցին դրախտից (Ծննդ. 3։23, 24)։ Այդ պարտեզը, ըստ երևույթին, պահպանվեց մինչև Նոյի օրերի Ջրհեղեղը, թեև այնտեղ մարդ չէր ապրում։
6 Ոմանք գուցե հարցնեն. «Երկիրը երբևէ դրախտ կդառնա՞»։ Ի՞նչ են ասում փաստերը։ Եթե հարազատներիդ հետ դրախտում ապրելու հույս ունես, ի՞նչ ծանրակշիռ հիմք կա դրա համար։ Կարո՞ղ ես բացատրել, թե ինչու ես վստահ, որ երկիրը դրախտի կվերածվի։
Ի՞ՆՉՆ Է ՓԱՍՏՈՒՄ, ՈՐ ԵՐԿԻՐԸ ԴՐԱԽՏ Է ԴԱՌՆԱԼՈՒ
7, 8. ա) Աստված ի՞նչ խոստացավ Աբրահամին։ բ) Աստծու խոստումը լսելով՝ Աբրահամը հավանաբար ի՞նչ մտածեց։
7 Տրամաբանական է մեր հարցերի պատասխանները փնտրել այն գրքում, որը գրվել է դրախտի Արարչի ներշնչմամբ։ Այնտեղ կարդում ենք, որ Աստված իր ընկեր Աբրահամին ասաց. «Կշատացնեմ քո սերունդը.... ծովափի ավազահատիկների չափ»։ Եհովան նրան տվեց նաև հետևյալ կարևոր խոստումը. «Քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն շնորհիվ այն բանի, որ լսեցիր իմ ձայնին» (Ծննդ. 22։17, 18)։ Հետագայում Աբրահամի որդու և թոռան հետ խոսելիս Եհովան կրկնեց այս խոստումը (կարդա Ծննդոց 26։4; 28։14)։
8 Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Աբրահամը մտածեց, թե մարդիկ ի վերջո երկնային դրախտում են վարձատրվելու։ Քանի որ Եհովան ասաց, որ «երկրի բոլոր ազգերն» են օրհնվելու, տրամաբանական է եզրակացնել, որ Աբրահամը մտածեց երկրային օրհնությունների մասին։ Փաստորեն, Աստված խոստացավ բոլոր ազգերի համար երկրի վրա լավ պայմաններ ստեղծել։ Այսպես մտածելու համար այլ հիմքեր ունե՞նք։
9, 10. Ուրիշ ի՞նչ խոստումներ են հիմք տալիս հավատալու, որ ապագայում երկրի վրա դրախտ է լինելու։
9 Աբրահամի հետնորդներից մեկը՝ Դավիթը, Աստծու ներշնչմամբ գրեց, որ կգա ժամանակ, երբ «չարագործներն» ու «անարդարությամբ վարվողները» կանհետանան։ «Ամբարիշտն այլևս չի լինի» (Սաղ. 37։1, 2, 10)։ Իսկ «հեզերը կժառանգեն երկիրը և անսահման կուրախանան խաղաղության առատությամբ»։ Դավիթը նաև կանխագուշակեց. «Արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կբնակվեն նրա վրա» (Սաղ. 37։11, 29; 2 Սամ. 23։2)։ Քո կարծիքով՝ այս խոստումները ի՞նչ ազդեցություն ունեցան այն մարդկանց վրա, ովքեր կատարում էին Աստծու կամքը։ Նրանք հիմք ունեցան հավատալու, որ մի օր երկրի վրա միայն արդար մարդիկ կապրեն, և եդեմանման դրախտը կվերականգնվի։
10 Ժամանակի ընթացքում իսրայելացիների մեծամասնությունը երես թեքեց Եհովայից և թողեց ճշմարիտ երկրպագությունը։ Ուստի Աստված թույլ տվեց, որ բաբելոնացիները նվաճեն իր ժողովրդին, ավերեն երկիրը և շատերին գերեվարեն (2 Տար. 36։15–21; Երեմ. 4։22–27)։ Այդուհանդերձ, Եհովան իր մարգարեների միջոցով հայտնեց, որ 70 տարի անց իր ժողովուրդը հայրենիք կվերադառնա։ Նրա խոստումները կատարվեցին։ Սակայն դրանք մեզ համար էլ մեծ նշանակություն ունեն։ Եկեք քննենք այդ մարգարեությունները։ Այս ընթացքում մտածիր, թե դրանք ինչպես են փաստում, որ ապագայում երկրի վրա դրախտ է լինելու։
11. Եսայիա 11։6–9 համարներում գրված խոսքերը ինչպե՞ս կատարվեցին, սակայն ի՞նչ հարց է ծագում։
11 Կարդա Եսայիա 11։6–9։ Աստված Եսայիայի միջոցով հայտնեց, որ իր ժողովուրդը հայրենիք վերադառնալուց հետո ստիպված չէր լինելու ծանր պայմաններում ապրել և վտանգների բախվել։ Հրեաները չէին վախենալու, թե կենդանիները կամ գազանանման մարդիկ կհարձակվեն իրենց վրա։ Բոլորը՝ մեծ թե փոքր, ապահով էին լինելու։ Սա քեզ չի՞ հիշեցնում այն պայմանները, որ Արարիչը ստեղծել էր Եդեմի պարտեզում (Ես. 51։3)։ Եսայիայի մարգարեության մեջ նաև ասվում էր, որ «երկիրը», այսինքն՝ ամբողջ երկրագունդը, «լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը»։ Իսկ ե՞րբ էր դա լինելու։ Հստակ է, որ մարգարեությունը վերաբերում էր ապագային։
12. ա) Գերությունից վերադարձած հրեաները ի՞նչ օրհնություններ ստացան։ բ) Ի՞նչն է ցույց տալիս, որ Եսայիա 35։5–10 համարներում գրված խոսքերը այլ կատարում էլ ունեն։
12 Կարդա Եսայիա 35։5–10։ Այստեղ Եսայիան ևս մեկ անգամ ընդգծում է, որ կենդանիներն ու չար մարդիկ վտանգ չէին ներկայացնելու հայրենադարձների համար։ Բացի այդ, նա նշում է, որ երկիրը լիքն էր լինելու ուտելիքով, քանի որ հողը Եդեմի պարտեզի պես լավ էր ոռոգվելու (Ծննդ. 2։10–14; Երեմ. 31։12)։ Իսկ արդյո՞ք դա լինելու էր այս մարգարեության միակ կատարումը։ Ոչ մի տեղեկություն չկա, թե գերությունից վերադարձածները հրաշքով բուժվել են։ Օրինակ՝ կույրերը չեն սկսել տեսնել։ Ուրեմն այս մարգարեության միջոցով Աստված ցույց տվեց, որ ապագայում բառացիորեն բուժելու է հիվանդներին։
13, 14. Հրեաներն ինչպե՞ս տեսան Եսայիա 65։21–23 համարներում գրված խոսքերի կատարումը, սակայն այդ մարգարեության ո՞ր մասը դեռ պետք է կատարվի (տես հոդվածի սկզբի նկարը)։
13 Կարդա Եսայիա 65։21–23։ Երբ հրեաները վերադարձան հայրենիք, այնտեղ ո՛չ հարմարավետ տներ կային, ո՛չ էլ մշակվող դաշտեր ու խաղողի այգիներ։ Սակայն ժամանակի ընթացքում իրավիճակը փոխվեց, քանի որ Եհովան օրհնեց նրանց։ Պատկերացրու հրեաների ուրախությունը, երբ տներ շինեցին և սկսեցին ապրել դրանցում, արտ ու այգի մշակեցին և օգտվեցին իրենց աճեցրած բարիքներից։
14 Բայց այս մարգարեության մեջ ուշադրություն դարձրու մի կարևոր մանրամասնության. «Աստծու ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն»։ Որոշ ծառեր հազարավոր տարիներ են ապրում։ Այդքան երկար ապրելու համար մարդիկ պետք է շատ առողջ լինեն։ Իսկ այժմ պատկերացրու, որ մարդիկ Եսայիայի կանխագուշակած պայմաններում են ապրում։ Մի՞թե սա իսկական դրախտ չէ։ Այո՛, այս մարգարեությունը հենց այսպես էլ կկատարվի։
15. Որո՞նք են «Եսայիա» գրքում կանխագուշակված ապագա օրհնություններից մի քանիսը։
15 Մտածիր, թե մեր քննարկած խոստումները ինչպես են ցույց տալիս, որ ապագայում դրախտ է լինելու։ Ինչպես տեսանք, ողջ երկրի մարդիկ օրհնվելու են Աստծու կողմից։ Նրանց չեն սպառնալու կենդանիները կամ գազանանման մարդիկ։ Կույրերը, խուլերն ու կաղերը բուժվելու են։ Բոլորը կարողանալու են իրենց տունը կառուցել և իրենց աճեցրած բարիքները վայելել։ Մարդիկ ծառերից երկար են ապրելու։ Այո՛, Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեզ այսպիսի ապագա է սպասում։ Այնուամենայնիվ, ոմանք գուցե ասեն, թե այս մարգարեությունները իրականում չեն վերաբերում երկրային դրախտին։
Ի՞նչ կպատասխանես նման մարդկանց։ Ի՞նչ հիմք ունես հավատալու, որ երկրի վրա իսկապես դրախտ է լինելու։ Հիսուս Քրիստոսը տվել է այդ հիմքը։ԴՈՒ ԴՐԱԽՏՈՒՄ ԿԼԻՆԵՍ
16, 17. Հիսուսը ե՞րբ խոսեց դրախտի մասին։
16 Թեև Հիսուսը անմեղ էր, նրան մահվան դատապարտեցին ու ցցին գամեցին։ Նրա երկու կողմը հրեա հանցագործներ էին ցցին գամված։ Մահանալուց առաջ նրանցից մեկը ընդունեց, որ Հիսուսը թագավոր է, և խնդրեց նրան. «Հիսո՛ւս, հիշի՛ր ինձ, երբ քո թագավորությունը մտնես» (Ղուկ. 23։39–42)։ Հիսուսի պատասխանը, որն արձանագրված է Ղուկաս 23։43-ում, վերաբերում է նաև քո ապագային։ Մերօրյա որոշ գիտնականներ նշված համարը այսպես են թարգմանում. «Ճշմարիտ ասում եմ քեզ. այսօր դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Այս նախադասության կետադրության վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ այս խոսքերն ասելով։
17 Ժամանակակից շատ լեզուներում նախադասության իմաստը հստակեցնելու համար կետադրական նշաններ են օգտագործվում։ Սակայն գտնված հունարեն ամենավաղ ձեռագրերում դրանք հազվադեպ են հանդիպում։ Ուրեմն Հիսուսի խոսքերն ինչպե՞ս պետք է հասկանանք՝ «Ճշմարիտ ասում եմ քեզ. այսօր դու ինձ հետ Դրախտում կլինես», թե՞ «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Թարգմանիչներն ինչպես հասկացել են Հիսուսի խոսքերը, այնպես էլ կետադրել են։ Այդ պատճառով Աստվածաշնչի տարածված թարգմանություններում երկու տարբերակներն էլ հանդիպում են։
18, 19. Ի՞նչն է մեզ օգնում հասկանալ, թե ինչ է նկատի ունեցել Հիսուսը։
18 Սակայն չմոռանանք, որ Հիսուսն ավելի վաղ ասել էր իր հետևորդներին. «Մարդու Որդին երեք օր ու երեք գիշեր կլինի երկրի սրտում»։ Նա նաև նշել էր. «Մարդու Որդին պետք է մարդկանց ձեռքը մատնվի։ Նրանք կսպանեն նրան, բայց երրորդ օրը նա հարություն կառնի» (Մատթ. 12։40; 16։21; 17։22, 23; Մարկ. 10։34)։ Պետրոս առաքյալը հաստատեց, որ հենց այդպես էլ եղել է (Գործ. 10։39, 40)։ Ուստի այն օրը, երբ Հիսուսն ու իր կողքի հանցագործը մահացան, Հիսուսը ոչ մի դրախտ էլ չգնաց։ Նա մի քանի օր մնաց «գերեզմանում» (հունարեն՝ հադես), մինչև որ Աստված իրեն հարություն տվեց (Գործ. 2։31, 32, ծնթ.)։ *
19 Այսպիսով՝ եզրակացնում ենք, որ Հիսուսն իր խոստումը սկսել է հետևյալ նախաբանով. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր»։ Այս արտահայտչաձևը դեռևս Մովսեսի ժամանակներում էր տարածված։ Ահա թե ինչ է ասել Մովսեսը. «Այս խոսքերը, որոնք այսօր պատվիրում եմ քեզ, պետք է քո սրտում լինեն» (2 Օրենք 6։6; 7։11; 8։1, 19; 30։15)։
20. Ի՞նչն է հաստատում, որ մենք Հիսուսի խոսքերը ճիշտ ենք հասկանում։
20 Աստվածաշնչի մի թարգմանիչ, որն ապրել է Մերձավոր Արևելքում, Հիսուսի պատասխանի մասին ասել է. «Այս տեքստում շեշտադրվում է «այսօր» բառը, ուստի պետք է կարդալ. «Ճշմարիտ ասում եմ քեզ այսօր. դու ինձ հետ Դրախտում կլինես»։ Խոստումը տրվեց այդ օրը, սակայն պետք է կատարվեր հետագայում։ Այս արտահայտչաձևը բնորոշ է Արևելքի ժողովուրդներին։ Ասելիքն այն է, որ խոստումը կոնկրետ օր է տրվել և անպայման կատարվելու է»։ Ուստի զարմանալի չէ, որ հինգերորդ դարի ասորերեն մի թարգմանության մեջ Հիսուսի խոսքերը հետևյալ կերպ են գրվել. «Ամեն, ասում եմ քեզ այսօր, որ դու ինձ հետ Եդեմի պարտեզում կլինես»։ Ինչպիսի՜ քաջալերական խոստում։
21. Ինչո՞ւ է տրամաբանական եզրակացնել, որ հանցագործը երկրի վրա է հարություն առնելու։
21 Մեռնող հանցագործը չգիտեր, որ Հիսուսը իր հավատարիմ առաքյալների հետ ուխտ է կապել, որի համաձայն՝ նրանք Հիսուսի Ղուկ. 22։29)։ Այդ հանցագործը նույնիսկ մկրտված չէր (Հովհ. 3։3–6, 12)։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ Հիսուսը նրան խոստացավ կյանք տալ երկրային դրախտում։ Տարիներ անց Պողոս առաքյալը պատմեց մի տեսիլքի մասին, որում մի մարդ «հափշտակվել էր դրախտ» (2 Կորնթ. 12։1–4)։ Ի տարբերություն հանցագործի՝ Պողոսն ու մյուս հավատարիմ առաքյալները ընտրվել էին երկնքում ապրելու և Հիսուսի հետ թագավորելու համար։ Իսկ Պողոսի նշած ապագա դրախտը նաև երկրի՞ն է վերաբերում։ * Դու կարո՞ղ ես լինել դրախտ-երկրի վրա։
հետ երկնային Թագավորության մեջ են լինելու (ՍՊԱՍԻՐ ՕՐՀՆԱՌԱՏ ԿՅԱՆՔԻՆ
22, 23. Ի՞նչ հույս կարող ես տածել։
22 Հիշիր. Դավիթը կանխագուշակել է, որ գալու է մի ժամանակ, երբ «արդարները ժառանգելու են երկիրը» (Սաղ. 37։29; 2 Պետ. 3։13)։ Նա խոսում էր այն ժամանակի մասին, երբ ողջ երկրի մարդիկ Աստծու արդար չափանիշներով են ապրելու։ Իսկ Եսայիա 65։22-ում կարդում ենք հետևյալ մարգարեությունը. «Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն»։ Սա նշանակում է, որ մարդիկ հազարավոր տարիներ են ապրելու։ Իրատեսակա՞ն է այսպիսի ակնկալիքներ ունենալ։ Անշո՛ւշտ։ Չէ՞ որ Հայտնություն 21։1–4 համարների համաձայն՝ նոր աշխարհում Եհովան կօրհնի իրեն ծառայող մարդկանց, և «մահ այլևս չի լինի»։
23 Պատկերը պարզ է։ Ադամն ու Եվան կորցրին դրախտը, բայց այն անկասկած կվերականգնվի։ Եհովան խոստացել է օրհնել երկրի բնակիչներին։ Դավիթ թագավորը, Աստծուց ներշնչված, ասել է, որ հեզերն ու արդարները կժառանգեն երկիրը և հավիտյան կապրեն դրա վրա։ Իսկ «Եսայիա» գրքում գրված մարգարեությունները օգնում են կանխաճաշակել ապագա օրհնությունները։ Ե՞րբ է գալու այդ օրհնառատ կյանքը։ Այն ժամանակ, երբ կատարվի հրեա հանցագործին տված Հիսուսի խոստումը։ Դու նույնպես կարող ես լինել դրախտում։ Այդ ժամանակ իրականություն կդառնա այն մաղթանքը, որ Կորեայում լսեցին համաժողովի պատվիրակները. «Կտեսնվենք դրախտում»։
^ պարբ. 18 Պրոֆեսոր Մարվին Փեյթը գրել է, որ գիտնականների կարծիքով՝ Հիսուսի օգտագործած «այսօր» բառը վերաբերում է քսանչորսժամյա ժամանակահատվածի, ուստի նրանց համոզմամբ՝ Հիսուսը նկատի է ունեցել, որ հենց իր մահանալու օրն է գնալու դրախտ։ Սակայն պրոֆեսորը նշել է. «Այս տեսակետը խնդրահարույց է, քանի որ ակնհայտորեն հակասում է աստվածաշնչյան այն ուսմունքին, որ Հիսուսը իր մահից հետո նախ «իջավ» հադես (Մատթ. 12։40; Գործ. 2։31; Հռոմ. 10։7) և հետո միայն համբարձվեց երկինք»։
^ պարբ. 21 Տես այս համարում տպագրված «Ընթերցողների հարցերը» հոդվածը։