«Թող ձեր լույսը շողա» և փառք բերի Եհովային
«Թող ձեր լույսը շողա մարդկանց առջև, որպեսզի նրանք.... փառք տան ձեր Հորը» (ՄԱՏԹ. 5։16)։
1. Ուրախանալու ի՞նչ պատճառ ունենք։
ՄԵՆՔ՝ Եհովայի ծառաներս, թույլ ենք տալիս, որ մեր լույսը շողա։ Դրա շնորհիվ մեր գործունեության ցուցանիշներն աճում են, ինչն ուրախացնում է մեր սիրտը։ Օրինակ՝ անցած տարի մենք կանոնավորաբար անցկացրել ենք Աստվածաշնչի ավելի քան 10 000 000 ուսումնասիրություն։ Իսկ Հիշատակի երեկոյին հյուրընկալել ենք ճշմարտությամբ հետաքրքրվող միլիոնավոր մարդկանց։ Գալով այդ միջոցառմանը՝ նրանք հնարավորություն ունեցան լսելու, թե որքան մեծ սեր է դրսևորել Աստված՝ տալով փրկանքը (1 Հովհ. 4։9)։
2, 3. ա) Ի՞նչը մեզ չի խանգարում «փայլել ինչպես լուսատուներ»։ բ) Ի՞նչ ենք քննարկելու։
2 Եհովայի ժողովուրդը, որը ցրված է աշխարհով մեկ, խոսում է տարբեր լեզուներով։ Չնայած դրան՝ մենք միասնաբար գովաբանում ենք մեր Հորը՝ Եհովային (Հայտն. 7։9)։ Ինչ լեզվով էլ խոսենք և որտեղ էլ ապրենք, կարող ենք «փայլել ինչպես լուսատուներ աշխարհում» (Փիլիպ. 2։15)։
3 Մեր աճը, առանձնահատուկ միասնությունն ու հոգևոր արթնությունը փառք են բերում Եհովային։ Այս հոդվածում կխոսենք Մատթեոս 5։14–16)։
այն մասին, թե ինչպես կարող ենք շողացնել մեր լույսը և այդպիսով փառավորել Աստծուն (կարդաՄԱՐԴԿԱՆՑ ՄՂԻՐ ԵՐԿՐՊԱԳԵԼՈՒ ԵՀՈՎԱՅԻՆ
4, 5. ա) Քարոզելուց բացի՝ ուրիշ ինչպե՞ս կարող ենք շողացնել մեր լույսը։ բ) Ի՞նչ լավ արդյունքներ կարող են լինել, եթե մարդկանց հանդեպ սիրալիր լինենք (տես հոդվածի սկզբի նկարը)։
4 «Ոչ ոք չի կարող այս վերջին օրերում հավատարիմ ու նվիրված մնալ Տիրոջը.... եթե չօգտվի առիթից ու չշողացնի իր լույսը»։ Այսպիսի միտք էր գրված «Դիտարանի» 1925 թ. հունիսի 1-ի համարի հոդվածներից մեկում, որի վերնագիրն էր «Լույսը խավարում»։ Այնտեղ բացատրվում էր. «Քրիստոնյան դա պետք է անի՝ երկրի ժողովուրդներին բարի լուրը հայտնելով և լույսի ճանապարհներով քայլելով»։ Մեր լույսը շողացնելու ձևերից մեկը բարի լուրը քարոզելն ու աշակերտներ պատրաստելն է (Մատթ. 28։19, 20)։ Բացի այդ, մենք Եհովային փառք ենք բերում մեր քրիստոնեավայել վարքով։ Այն մարդիկ, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ, տեսնում են մեր վարվելակերպը։ Մեր պայծառ ժպիտն ու ջերմ ողջույնը շատ բան են ասում այն մասին, թե ովքեր ենք մենք և ինչպիսի Աստծու ենք պաշտում։
5 Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին» (Մատթ. 10։12)։ Այն տարածքում, որտեղ քարոզում էր Հիսուսը, մարդիկ անծանոթներին սովորաբար տուն էին հրավիրում։ Այսօր շատ վայրերում դա ընդունված չէ։ Ուստի հնարավոր է՝ մարդիկ, իրենց դռան առաջ անծանոթի տեսնելով, անհանգստանան կամ բարկանան։ Սակայն մեր դրական տրամադրվածությունն ու ջերմությունը կարող են հանգստացնել տանտիրոջը և մեղմել նրա բարկությունը։ Ջերմ ժպիտը հաճախ լավագույն նախաբանն է։ Ժպիտն օգնում է նաև գրականության ցուցատախտակով հրապարակային վկայություն տալու ժամանակ։ Մասնակցելով այս ծառայությանը՝ կնկատես, որ մարդիկ ավելի լավ են արձագանքում, երբ ժպտում ենք ու ողջունում իրենց։ Նրանք մոտենում են ու գրականություն վերցնում։ Սիրալիր վերաբերմունքը նաև օգնում է զրույց սկսել։
6. Մի տարեց զույգ ինչպե՞ս ընդլայնեց իր ծառայությունը։
6 Անգլիայում ապրող մի տարեց զույգ առողջական խնդիրներ ունի։ Այդ պատճառով ամուսինների համար շատ դժվար է տնետուն ծառայել։ Սակայն նրանք որոշեցին իրենց լույսը շողացնելու այլ ձև գտնել։ Այժմ նրանք իրենց տան առաջ սեղան են տեղադրում և աստվածաշնչյան գրականություն դնում այն ժամերին, երբ մոտակա դպրոցում սովորող երեխաների ծնողները գալիս են՝ նրանց տուն տանելու։ Հետաքրքրասիրությունից դրդված՝ շատերը մոտենում են սեղանին ու վերցնում «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» երկհատորանոց գիրքը, ինչպես նաև գրքույկներ։ Տարեց ամուսիններին միացավ նաև իրենց ժողովից մի ռահվիրա քույր։ Տեսնելով այդ զույգի անկեղծ ջանքերը, ինչպես նաև ռահվիրա քրոջ սիրալիր վերաբերմունքը՝ ծնողներից մեկը ցանկացավ ուսումնասիրել Աստվածաշունչը։
7. Ինչպե՞ս կարող ես օգնել ձեր տարածքում ապրող ներգաղթյալներին։
7 Վերջին տարիներին շատ երկրներում փախստականների ներհոսք է նկատվում։ Ինչպե՞ս կարող ես օգնել այս մարդկանց ճանաչելու Եհովային և իմանալու նրա նպատակի մասին։ Սկզբում նրանց լեզվով ողջույնի խոսքեր սովորիր։ Այդ հարցում քեզ կօգնի «JW Language» (JW լեզու) հավելվածը։ Բացի այդ, մարդկանց մեջ հետաքրքրություն առաջացնող մի քանի արտահայտություն սովորիր։ Այդ դեպքում կկարողանաս նրանց ուշադրությունը հրավիրել jw.org կայքի վրա և ցույց տալ նրանց լեզվով առկա տեսանյութերն ու հրատարակությունները (2 Օրենք 10։19)։
8, 9. ա) Ի՞նչ գործնական օգնություն ենք ստանում մեր միջշաբաթյա հանդիպմանը։ բ) Ծնողներն ինչպե՞ս կարող են օգնել իրենց երեխաներին մասնակցելու հանդիպումներին։
8 Եհովան, սիրուց մղված, մեզ համար կազմակերպել է «Մեր կյանքը և ծառայությունը» հանդիպումը, որն օգնում է մեզ դառնալ ավելի արդյունավետ քարոզիչներ։ Այդ հանդիպման ժամանակ գործնական կրթություն ենք ստանում, որի շնորհիվ մեզ ավելի վստահ ենք զգում վերայցելություններ անելիս և Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնելիս։
9 Մեր հանդիպումներին եկող մարդիկ նկատում են, որ մեր երեխաները մասնակցում են ծրագրին։ Ծնողնե՛ր, ձեր երեխաներին սովորեցրեք իրենց խոսքերով մեկնաբանություններ տալ։ Այդպես նրանց կօգնեք շողացնել իրենց լույսը։ Երեխաների պարզ, անկեղծ խոսքերը որոշ հետաքրքրվող անհատների ձգել են դեպի ճշմարտությունը (1 Կորնթ. 14։25)։
ՆՊԱՍՏԻՐ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆԸ
10. Ընտանեկան երկրպագությունն ինչպե՞ս կարող է նպաստել միասնությանը։
10 Ուրիշ ինչպե՞ս կարող ես շողացնել քո լույսը։ Նպաստելով քո ընտանիքի և ժողովի միասնությանը։ Այդ նպատակով ծնողները կարող են կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն կազմակերպել։ Շատերը ամսվա ընթացքում դիտում են «JW հեռարձակման» հերթական թողարկումը։ Ծրագիրը դիտելուց հետո կարող եք ընտանիքով քննարկել, թե ինչպես կիրառեք դրանում հնչած մտքերը։ Ընտանեկան երկրպագություն անելիս ծնողը պետք է հիշի, որ փոքր երեխաներն ու դեռահասները տարբեր կարիքներ ունեն։ Ուստի ուսումնասիրության նյութը հարկավոր է այնպես մատուցել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ օգուտ քաղի դրանից (Սաղ. 148։12, 13)։
11–13. Ինչպե՞ս բոլորս կարող ենք նպաստել ժողովի միասնությանը և օգնել միմյանց շողացնելու մեր լույսը։
11 Երիտասարդներն ինչպե՞ս կարող են նպաստել ժողովի միասնությանը և օգնել ուրիշներին, որ նրանք շողացնեն իրենց լույսը։ Եթե երիտասարդ ես, նպատակ դիր հետաքրքրվելու տարեցներով։ Կարող ես հարգալից կերպով նրանց խնդրել դեպքեր պատմել իրենց երկարամյա ծառայությունից։ Դա շատ քաջալերական կլինի թե՛ քեզ, թե՛ նրանց համար և ձեզ ավելի կմղի ցոլացնելու ճշմարտության լույսը։ Բացի այդ, բոլորս կարող ենք նպատակ դնել ողջունելու Թագավորության սրահ եկող մարդկանց։ Այդպես նրանց կմղենք շողացնելու իրենց լույսը և կնպաստենք մեր միասնությանը։ Օրինակ՝ կարող ես ջերմորեն ժպտալ ու ողջունել հյուրերին,
նաև նրանց համար նստելու տեղ գտնել։ Նորեկներին ծանոթացրու ուրիշների հետ և այնպես արա, որ իրենց օտար չզգան։12 Եթե քարոզչական ծառայության հանդիպումներ ես անցկացնում, օգնիր տարեցներին մասնակցել ծառայությանը։ Նրանց համապատասխան տարածք տրամադրիր։ Անհրաժեշտության դեպքում տարեցին նշանակիր ծառայելու ավելի երիտասարդ եղբոր կամ քրոջ հետ, ով կարող է ֆիզիկապես օգնել նրան։ Ըմբռնումով վերաբերվիր նրանց, ում առողջությունն ու հանգամանքները թույլ չեն տալիս ավելին անել։ Տեսնելով քո հոգատարությունն ու հասկացողությունը՝ տարեցներն ու երիտասարդները, փորձառուներն ու անփորձները կմղվեն խանդավառությամբ քարոզելու բարի լուրը (Ղևտ. 19։32)։
13 Սաղմոսերգուն բացականչեց. «Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (կարդա Սաղմոս 133։1, 2)։ Միասնաբար երկրպագելով Եհովային՝ իսրայելացիները միմյանց վրա լավ ազդեցություն էին թողնում։ Դա օծման յուղի պես հաճելի էր ու թարմացնող։ Ուստի վճռիր դրական ազդեցություն թողնել քո եղբայրների ու քույրերի վրա՝ նպաստելով միասնությանը։ Եթե արդեն անում ես դա, գովասանքի ես արժանի։ Կարո՞ղ ես «ընդլայնել» քո սիրտը, այսինքն՝ սերտորեն շփվել ավելի շատ հավատակիցների հետ և դա անել ավելի հաճախ (2 Կորնթ. 6։11–13)։
14. Ի՞նչ կարող ես անել, որ աստվածաշնչյան ճշմարտության լույսը շողա քո շրջապատում։
14 Ի՞նչ կարող ես անել, որ աստվածաշնչյան ճշմարտության լույսը ավելի վառ շողա քո շրջապատում։ Քո բարի խոսքերն ու գործերը կարող են հարևաններիդ ձգել դեպի ճշմարտությունը։ Ինքդ քեզ հարցրու. «Հարևաններս ի՞նչ են մտածում իմ մասին։ Տունս ու դրա շրջակայքը մաքո՞ւր եմ պահում։ Նախաձեռնություն վերցնո՞ւմ եմ և օգնո՞ւմ եմ ուրիշներին»։ Հավատակիցներիդ հետ զրուցելիս խնդրիր նրանց պատմել, թե իրենց բարությունն ու լավ վարքը ինչ ազդեցություն են ունեցել իրենց ազգականների, հարևանների, աշխատակիցների կամ համադասարանցիների վրա։ Նրանք, ամենայն հավանականությամբ, հետաքրքիր դեպքեր կպատմեն (Եփես. 5։9)։
ԱՐԹՈՒՆ ԵՂԻՐ
15. Ինչո՞ւ է անչափ կարևոր արթուն մնալ։
15 Եթե ուզում ենք, որ մեր լույսը վառ շողա, պետք է հոգևորապես արթուն մնանք։ Հիսուսն իր աշակերտներին մի քանի անգամ հորդորեց. «Արթո՛ւն եղեք» (Մատթ. 24։42; 25։13; 26։41)։ Եթե մտածենք, որ «մեծ նեղությունը» շատ հեռու է, որ այն մեր կյանքի ընթացքում չի գա, հրատապության զգացումով չենք անի քարոզչական գործը (Մատթ. 24։21)։ Դրա հետևանքով մեր լույսը վառ չի շողա մեր շրջապատում, այլ աստիճանաբար կթուլանա ու կմարի։
16, 17. Ի՞նչ կարող ես անել, որ արթուն մնաս։
16 Մինչ աշխարհի դրությունը վատանում է, մենք պետք է արթուն մնանք։ Պետք է հիշենք, որ Եհովան ճիշտ ժամանակին կգործի։ Դրանում ոչ մի կասկած չկա (Մատթ. 24։42–44)։ Ուստի համբերիր և արթուն մնա։ Ամեն օր կարդա Աստծու Խոսքը։ Միշտ աղոթիր (1 Պետ. 4։7)։ Ուշադրություն դարձրու այն եղբայրների ու քույրերի օրինակին, ովքեր արթուն են մնում և շողացնում են իրենց լույսը։ Նկատիր՝ որքան ուրախ են նրանք։ Այդպիսի օրինակ կարող ես գտնել «Յոթանասուն տարի բռնել եմ հրեա մարդու քղանցքը» հոդվածում՝ տպագրված «Դիտարանի» 2012 թ. ապրիլի 15-ի համարում (էջ 18–21)։
17 Միշտ զբաղված եղիր օգտակար գործերով և շփվիր քո եղբայրների ու քույրերի հետ։ Այդպես վարվելով՝ մեծ ուրախություն կստանաս և կզգաս, որ ժամանակն արագ է անցնում (Եփես. 5։16)։ Մեկ դար առաջ մեր եղբայրները ժրաջանորեն ծառայում էին և շատ բան անում։ Այսօր մենք ավելի շատ բաներ ենք անում՝ հետևելով Եհովայի առաջնորդությանը։ Երբեք մեր լույսը այսքան վառ չի շողացել։
18, 19. Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ արթուն ու գործունյա մնալու։ Բեր օրինակ։
Եփեսացիներ 4։8, 11, 12)։ Հաջորդ անգամ, երբ երեցներն այցելեն քեզ, օգտվիր առիթից և իմաստություն սովորիր նրանցից։ Օգուտ քաղիր նրանց տված խորհուրդներից։
18 Մեր հավատը զորանում է, երբ գիտակցում ենք, որ չնայած մեր անկատարությանը՝ կարող ենք Աստծու համար ընդունելի ձևով ծառայել իրեն։ Մեզ օգնելու նպատակով Եհովան տվել է «մարդկանց տեսքով պարգևներ»՝ երեցներ։ Ուստի գնահատիր նրանց ջանքերը (կարդա19 Անգլիայում ապրող մի ամուսնական զույգ, որը խնդիրներ ուներ, երեցներից օգնություն խնդրեց։ Երբ երեցները հանդիպեցին նրանց հետ, պարզվեց, որ կինը իր ամուսնուն հոգևոր իմաստով անհավասար լծակից է համարում։ Ամուսինը խոստովանեց, որ լավ ուսուցիչ չէ և կանոնավորաբար ընտանեկան երկրպագություն չի կազմակերպում։ Երեցները այդ զույգի ուշադրությունը հրավիրեցին Հիսուսի օրինակի վրա։ Վերջինս հոգ էր տանում իր աշակերտների մասին և հաշվի էր առնում նրանց կարիքները։ Երեցները ամուսնուն հորդորեցին ընդօրինակել Հիսուսին, իսկ կնոջը քաջալերեցին համբերատար լինել։ Բացի այդ, երեցները նրանց գործնական խորհուրդներ տվեցին, թե միասին ինչ քայլեր կարող են ձեռնարկել, որ իրենց երկու երեխաների հետ ընտանեկան երկրպագություն անեն (Եփես. 5։21–29)։ Որոշ ժամանակ հետո երեցներն ամուսնուն գովեցին նրա թափած ջանքերի համար։ Նաև քաջալերեցին, որ չհանձնվի, այլ սուրբ ոգուն ապավինի, որի օգնությամբ կարող է հոգևոր լավ առաջնորդ լինել իր ընտանիքի համար։ Երեցների հոգատարության ու աջակցության շնորհիվ այս ընտանիքը կարողացավ շողացնել իր լույսը։
20. Ի՞նչ կլինի արդյունքը, եթե շողացնես քո լույսը։
20 «Երջանիկ է ամեն ոք, ով վախենում է Եհովայից և նրա ճանապարհներով է քայլում»,— ասաց սաղմոսերգուն (Սաղ. 128։1)։ Եթե շողացնես քո լույսը՝ մարդկանց մղելով ծառայելու Աստծուն, նպաստելով մեր միասնությանը և արթուն մնալով, ապա իսկապես երջանիկ կլինես։ Մարդիկ կտեսնեն քո բարի գործերը, և նրանցից շատերը կմղվեն փառք տալու մեր Հորը (Մատթ. 5։16)։