Ինչպես ունենալ հաջող ամուսնություն
«Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (ԵՓԵՍ. 5։33)։
1. Թեև ամուսնությունը երջանիկ սկիզբ է ունենում, սակայն ի՞նչ պետք է ակնկալեն հարսն ու փեսան ամուսնանալուց հետո (տես հոդվածի սկզբի նկարը)։
ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ է այն ուրախությունը, որ զգում են հարսն ու փեսան իրենց հարսանիքի օրը։ Մտերմության շրջանում նրանց սրտերում վառվող սիրո կրակն այնքան է ուժգնացել, որ այժմ պատրաստ են խոստանալու, որ միշտ հավատարիմ կմնան իրար։ Բայց դրա համար, ինչ խոսք, երկուսն էլ պետք է պատրաստ լինեն նաև որոշ փոփոխությունների, քանի որ ամուսնությամբ երկու տարբեր մարդկանց կյանքեր են միահյուսվում և մի նոր ընտանիք է կազմավորվում։ Աստվածաշունչը իմաստուն խորհուրդներ է տալիս բոլոր նրանց, ովքեր որոշում են ամուսնանալ, քանի որ ամուսնության Հիմնադիրը ուզում է, որ յուրաքանչյուր զույգ երջանկություն և հաջողություն գտնի ամուսնական կյանքում (Առակ. 18։22)։ Սակայն Աստվածաշունչը նաև հայտնում է մեզ, որ անկատարության պատճառով «ամուսնացողները դժվարություններ կունենան» (1 Կորնթ. 7։28)։ Ինչպե՞ս է հնարավոր այդ դժվարությունները նվազագույնի հասցնել։ Ի՞նչ պետք է անեն քրիստոնյաները հաջող ամուսնություն ունենալու համար։
2. Սիրո ո՞ր տեսակները պետք է ամուսնական զույգերը դրսևորեն։
2 Աստծու Խոսքը ընդգծում է սիրո կարևորությունը ընտանիքում։ Կան սիրո տարբեր տեսակներ, որ կողակիցները պետք է դրսևորեն։ Օրինակ՝ ֆիլիա-ն ամուսինների միջև ջերմ կապվածություն է ստեղծում, էրոս-ը նրանց կյանքը լցնում է հաճույքով ու ռոմանտիզմով։ Իսկ ստորգե-ն՝ ընտանիքում բնական կապվածությունը, հատկապես կարևոր է, երբ ծնվում են երեխաները։ Սակայն սկզբունքների վրա հիմնված սերը՝ ագապե-ն է ամուսնության հաջողության երաշխիքը։ Պողոս առաքյալը սիրո այս տեսակը նշեց, երբ գրեց. «Ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք տածի իր ամուսնու հանդեպ» (ԱՄՈՒՍՆՈՒ ԵՎ ԿՆՈՋ ԴԵՐԸ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ
3. Որքա՞ն ուժգին պետք է լինի սերը կողակիցների միջև։
3 Պողոս առաքյալը գրեց. «Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար» (Եփես. 5։25)։ Քրիստոնյաները պետք է սիրեն միմյանց այնպես, ինչպես Հիսուսն է սիրել իր հետևորդներին (կարդա Հովհաննես 13։34, 35; 15։12, 13)։ Հետևաբար, քրիստոնյա կողակիցները այնքան շատ պետք է սիրեն իրար, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ լինեն նույնիսկ իրար համար կյանքը տալու։ Սակայն երբ լուրջ տարաձայնություններ են լինում, հաճախ գուցե մոռանան, որ պատրաստ էին իրար համար մահանալու։ Այնուամենայնիվ, ագապե սերը «ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է»։ Այո՛, «սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթ. 13։7, 8)։ Հիշելով, որ խոստացել են իրար սիրել և հավատարիմ լինել, աստվածավախ կողակիցները համագործակցում են, որպեսզի Եհովայի բարձր չափանիշներով լուծեն այն խնդիրները, որ կարող են առաջ գալ։
4, 5. ա) Ի՞նչ տեսակետ պետք է ունենա կինը գլխավորության վերաբերյալ։ բ) Որպես ընտանիքի գլուխ՝ ի՞նչ պարտականություն ունի ամուսինը։ գ) Ի՞նչ փոփոխություններ անելու անհրաժեշտություն է նկատել մի ամուսնական զույգ։
4 Պողոսը, ուշադրությունը հրավիրելով ամուսնու և կնոջ պարտականությունների վրա, գրեց. «Թող կանայք հնազանդ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է» (Եփես. 5։22, 23)։ Կանանց տրված այս պատվերը չի նսեմացնում նրանց։ Իրականում այն օգնում է, որ կինը կատարի այն դերը, որ Եհովան նկատի ուներ, երբ ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա։ Մի օգնական ստեղծեմ նրա համար որպես նրան լրացում» (Ծննդ. 2։18)։ Քրիստոնյա ամուսինն էլ պետք է ընդօրինակի Քրիստոսին՝ «ժողովի գլխին», և իր գլխավորությունը սիրով գործի դնի։ Այդ դեպքում նրա կինը իրեն ապահով կզգա, ու նրա համար հաճելի կլինի ամուսնուն հարգելը, աջակցելը և հնազանդվելը։
5 Ընդունելով այն, որ ամուսնությունը փոփոխություններ է պահանջում՝ Քեթին [1] ասում է. «Երբ ամուրի էի, ես ինքնուրույն էի որոշումներ կայացնում և ինքս էի հոգ տանում իմ մասին։ Ամուսնությունից հետո շատ բան փոխվեց. սովորեցի հաշվի առնել ամուսնուս։ Միշտ չէ, որ հեշտ է եղել, բայց ձգտելով Եհովայի առաջնորդությանը հետևել՝ մենք ավելի ենք մտերմացել»։ Նրա ամուսինը՝ Ֆրեդը, ասում է. «Ինձ համար որոշումներ կայացնելը դժվար է եղել։ Իսկ ամուսնանալուց հետո արդեն պետք է որոշեի ոչ թե միայն ինձ համար, այլ երկուսիս։ Բայց օրեցօր ավելի հեշտ դարձավ, երբ սկսեցի աղոթքով Եհովայից առաջնորդություն խնդրել ու կնոջս կարծիքը լսել։ Մենք իրոք որ իսկական թիմ ենք»։
6. Ինչպե՞ս է սերը «միասնության կատարյալ կապի» դեր տանում, երբ խնդիրներ են ծագում։
6 Ամուր ամուսնությունը կազմված է երկու մարդուց, որոնք հաշվի են առնում միմյանց անկատարությունը։ Նրանք «շարունակում են համբերել իրար և մեծահոգաբար ներել միմյանց»։ Լինելով անկատար՝ երկուսն էլ կսխալվեն։ Նման դեպքերում Կող. 3։13, 14)։ Սերը նաև «համբերատար է ու բարի.... վիրավորանքները չի հաշվում» (1 Կորնթ. 13։4, 5)։ Անհամաձայնությունները հարկավոր է հնարավորինս շուտ հարթել։ Քրիստոնյա զույգը մինչև օրվա վերջ պետք է փորձի լուծել իրենց մեջ ծագած ցանկացած խնդիր (Եփես. 4։26, 27)։ Ասելու համար՝ «ներողություն, որ վիրավորեցի քեզ», իհարկե, խոնարհություն և քաջություն է պետք, սակայն դա օգնում է լուծել խնդիրները և կողակիցներին ավելի է մտերմացնում։
նրանք կարող են սխալներից դաս քաղել, ներողամտություն սովորել և թույլ տալ, որ սերը իշխի որպես «միասնության կատարյալ կապ» (ՔՆՔՇՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
7, 8. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը ամուսնական պարտքը տալու վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ պետք է կողակիցները քնքշանք արտահայտեն։
7 Աստվածաշունչը լավ խորհուրդ է տալիս, որը կարող է օգնել զույգերին հավասարակշռված տեսակետ ունենալ ամուսնական պարտքի վերաբերյալ (կարդա 1 Կորնթացիներ 7։3–5)։ Այս հարցում շատ կարևոր է հաշվի առնել կողակցի զգացմունքներն ու կարիքները։ Եթե տղամարդը կնոջ հանդեպ քնքշանք չարտահայտի, վերջինիս համար գուցե հաճելի չլինի ամուսնական պարտքը տալը։ Այդ պատճառով ամուսիններին խորհուրդ է տրվում «ձգտել հասկանալ» կանանց (1 Պետ. 3։7)։ Սեռական հարաբերությունները չպետք է լինեն ստիպողաբար կամ պարտադրողական, այլ փոխադարձ համաձայնությամբ։ Հարաբերություն ունենալու ցանկությունը տղամարդու մոտ սովորաբար ավելի արագ է ուժգնանում, քան կնոջ, հետևաբար նա չպետք է շտապի։ Պետք է հիշել, որ երկուսն էլ զգացապես պետք է պատրաստ լինեն դրան։
8 Թեպետ Աստվածաշունչը կոնկրետ կանոններ չի սահմանում ինտիմ հարաբերություններին ուղեկցող փաղաքշանքների և քնքշության վերաբերյալ, սակայն չի էլ լռում այդ մասին (Երգ 1։2; 2։6)։ Քրիստոնյա կողակիցները պետք է միմյանց հանդեպ քնքշություն արտահայտեն։
9. Ինչո՞ւ են արտամուսնական սեռական հետաքրքրությունները սխալ։
9 Աստծու և դրացու հանդեպ ուժգին սերը թույլ չի տա, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խարխլի ամուսնական միությունը։ Սակայն պոռնկագրություն դիտելու սովորության պատճառով ոմանք քայքայել են իրենց ամուսնական միությունը և նույնիսկ քանդել այն։ Հարկավոր է կտրականապես մերժել պոռնկագրություն դիտելու գայթակղությունը և արտամուսնական ցանկացած ռոմանտիկ հետաքրքրություն։ Հարկավոր է խուսափել նույնիսկ այնպիսի պահվածքից, որը տպավորություն կստեղծի, թե քրիստոնյան ֆլիրտ է անում մեկի հետ, ով իր կողակիցը չէ, քանի որ դա սիրո դրսևորում չէ։ Հիշենք, որ Աստված տեսնում է մեր բոլոր մտքերն ու գործերը։ Դա կզորացնի մաքուր մնալու և նրան հաճեցնելու մեր ցանկությունը (կարդա Մատթեոս 5։27, 28; Եբրայեցիներ 4։13)։
ԵՐԲ ԿՈՂԱԿԻՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ
10, 11. ա) Որքանո՞վ է տարածված ամուսնալուծությունը։ բ) Ի՞նչ է Աստվածաշունչն ասում բաժանվելու մասին։ գ) Ի՞նչը կօգնի կողակիցներին, որ չշտապեն բաժանվել։
10 Երբ ընտանիքում լուրջ խնդիրներ են առաջանում և չեն լուծվում, դա կարող է պատճառ լինել, որ կողակիցներից մեկը կամ երկուսն էլ մտածեն բաժանվելու կամ ամուսնալուծվելու մասին։ Որոշ երկրներում ամուսնությունների կեսից ավելին ավարտվում է ամուսնալուծությամբ։ Քրիստոնեական ժողովում սա տարածում չունի, սակայն ամուսնական խնդիրների աճող թիվը անհանգստության տեղիք է տալիս։
11 Աստվածաշունչը հետևյալ հրահանգն է տալիս. «Կինը չպետք է հեռանա իր ամուսնուց։ Բայց եթե հեռանա էլ, թող որ առանց ամուսնանալու մնա կամ էլ հաշտվի իր ամուսնու հետ։ Եվ ամուսինը չպետք է թողնի իր կնոջը» (1 Կորնթ. 7։10, 11)։ Բաժանվելուն պետք չէ թեթև նայել։ Թեպետ բաժանվելը կարող է որոշ լուրջ դժվարություններից ազատվելու ելքը թվալ, սակայն հաճախ դա ավելի մեծ խնդիրների դուռ է բացում։ Հիսուսը, կրկնելով Աստծու այն խոսքերը, որ տղամարդը թողնում է իր հորն ու մորը և միանում իր կնոջը, ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։3–6; Ծննդ. 2։24)։ Այս խոսքերը վերաբերում են նաև կողակիցներին. նրանք չպետք է բաժանեն այն, ինչը «Աստված միավորել է մեկ լծի տակ»։ Եհովան ամուսնությունը համարում է հարատև միություն, որը դադարում է այն ժամանակ, երբ կողակիցներից մեկը մահանում է (1 Կորնթ. 7։39)։ Եթե կողակիցները հիշեն, որ բոլորը պետք է հաշիվ տան Աստծուն, մեծ ջանքեր կներդնեն, որպեսզի խնդիրները արագ լուծեն և չթողնեն, որ բարդանան։
12. Ի՞նչը կարող է պատճառ լինել, որ անհատը մտածի բաժանվելու մասին։
12 Ամուսնական խնդիրների պատճառ կարող են լինել անիրատեսական ակնկալիքները։ Երբ երջանիկ ամուսնություն ունենալու երազանքները չեն իրականանում, անհատը կարող է հուսախաբ լինել ու զայրանալ։ Խնդիրներ կարող են առաջ գալ նաև տարբեր խառնվածքների ու դաստիարակության, ինչպես նաև երեխաների դաստիարակությանը, ծնողներին և փողին առնչվող հարցերում տարակարծիք լինելու պատճառով։ Սակայն քրիստոնյա զույգերի մեծամասնությունը գովասանքի է արժանի, քանի որ Աստծու առաջնորդությանը հետևելով՝ նրանք ձգտում են նման խնդիրների համար ընդհանուր լուծումներ գտնել։
13. Ի՞նչ հիմնավոր պատճառներ կան առանձին ապրելու համար։
13 Այնուամենայնիվ, բաժանվելը երբեմն կարող է հիմնավոր լինել, օրինակ, երբ կողակիցներից մեկը ծայրահեղ ֆիզիկական բռնության է դիմում, մյուսի համար անհնար է դարձնում հոգևոր գործունեությունը, և երբ ամուսինը հրաժարվում է հոգ տանել ընտանիքի կարիքները։ Այսպիսի ծայրահեղ իրավիճակներում քրիստոնյաներից ոմանք որոշել են առանձին ապրել։ Քրիստոնյա զույգերը, ովքեր ընտանեկան լուրջ խնդիրներ ունեն, պետք է օգնության դիմեն երեցներին։ Այս փորձառու եղբայրները կարող են օգնել նրանց կիրառելու Աստվածաշնչի խորհուրդները։ Զույգը պետք է նաև Եհովային աղոթի, որպեսզի նա տա նրանց իր սուրբ ոգին և օգնի, որ կիրառեն սուրբգրային սկզբունքները և դրսևորեն ոգու պտղի հատկությունները (Գաղ. 5։22, 23)։ [2]
14. Աստվածաշունչն ի՞նչ խորհուրդ է տալիս նրանց, ում կողակիցները Եհովային չեն երկրպագում։
14 Աստվածաշունչը հիմնավոր պատճառներ է նշում, թե այն քրիստոնյան, ում կողակիցը Եհովայի վկա չէ, ինչու չպետք է թողնի նրան (կարդա 1 Կորնթացիներ 7։12–14)։ Անկախ նրանից, Եհովային չերկրպագող անհատը գիտակցում է, թե ոչ, նա «սրբացվում է» իր հավատացյալ կողակցի շնորհիվ։ Նրանց երեխաները նույնպես «սուրբ» են համարվում և Աստծու պաշտպանության ներքո են։ Պողոսն ասում է. «Ո՛վ կին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո ամուսնուն։ Կամ դու, ո՛վ ամուսին, ի՞նչ գիտես, թե չես փրկի քո կնոջը» (1 Կորնթ. 7։16)։ Գրեթե բոլոր ժողովներում կան մարդիկ, ովքեր կարևոր դեր են ունեցել, որ իրենց կողակիցը «փրկվի»՝ սկսի երկրպագել Աստծուն։
15, 16. ա) Ի՞նչ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը քրիստոնյա կանանց, ում ամուսինները չեն երկրպագում Եհովային։ բ) Ինչպե՞ս պետք է վարվի քրիստոնյան, եթե «անհավատ [կողակիցը] հեռանում է»։
15 Պետրոս առաքյալը քրիստոնյա կանանց խորհուրդ է տալիս հնազանդվել իրենց ամուսիններին, «որպեսզի եթե ոմանք չեն հնազանդվում խոսքին, առանց խոսքի շահվեն իրենց կանանց վարքով՝ տեսնելով նրանց մաքուր վարքն ու խոր հարգանքը»։ Ամուսնուն դեպի ճշմարիտ երկրպագության կողմը ձգելու համար կինը իր վարքով՝ «հանդարտ ու մեղմ ոգու անապականելի հագուստը հագած, ինչը և մեծ արժեք ունի Աստծու աչքում», կարող է ավելին անել, քան իր համոզմունքների մասին անդադար խոսելով (1 Պետ. 3։1–4)։
16 Իսկ ի՞նչ անել, եթե ոչ Վկա կողակիցը որոշում է բաժանվել։ Աստվածաշունչն ասում է. «Եթե անհավատը հեռանում է, թող հեռանա, քանի որ այս դեպքում եղբայրը կամ քույրը պարտավորության տակ 1 Կորնթ. 7։15)։ Սա չի նշանակում, թե քրիստոնյա կողակիցը ազատ է և կարող է ամուսնանալ մեկ ուրիշի հետ։ Պարզապես նա պարտավոր չէ ստիպելու կողակցին, որ չհեռանա։ Իրարից առանձնանալը կարող է որոշ չափով խաղաղություն բերել։ Հեռացող կողակիցը ժամանակի ընթացքում գուցե որոշի վերադառնալ ընտանիք ու վերականգնել իր ամուսնական միությունը, իսկ հետագայում նաև դառնա Աստծու ծառա։
չեն։ Աստված ձեզ խաղաղություն է տվել» (ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՐ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
17. Քրիստոնյա ամուսնական զույգերը ինչի՞ն պետք է առաջնահերթություն տան։
17 Մենք ապրում ենք «վերջին օրերի» վերջին հատվածում, որոնք «չափազանց դժվար ժամանակներ» են (2 Տիմոթ. 3։1–5)։ Աշխարհի բացասական ազդեցությանը կկարողանանք դեմ կանգնել, եթե հոգևորապես ուժեղ լինենք։ Պողոս առաքյալը գրեց. «Մնացած ժամանակը կարճացել է։ Այսուհետև կին ունեցողները թող լինեն չունեցողների պես.... և աշխարհից օգտվողները լինեն ինչպես լիովին չօգտվողներ» (1 Կորնթ. 7։29–31)։ Պողոսը նկատի չուներ, որ ամուսնացածները անտեսեն իրենց ամուսնական պարտականությունները։ Սակայն, հաշվի առնելով այն, որ մնացած ժամանակը կարճացել է, պետք է հոգևոր գործերին առաջնահերթություն տան (Մատթ. 6։33)։
18. Ինչպե՞ս է հնարավոր երջանիկ և հաջող ամուսնություն ունենալ։
18 Չնայած այն իրողությանը, որ ապրում ենք չափազանց դժվար ժամանակներում և ամբողջ աշխարհում ընտանիքները քայքայվում ու փլուզվում են, հնարավոր է երջանիկ և հաջող ամուսնություն ունենալ։ Եթե քրիստոնյա ամուսինները կառչած լինեն Եհովային ու նրա ժողովրդին, կիրառեն Աստվածաշնչի խորհուրդները և ընդունեն Աստծու սուրբ ոգու առաջնորդությունը, կկարողանան պահպանել այն, ինչը «Աստված միավորեց մեկ լծի տակ» (Մարկ. 10։9)։
^ [1] (պարբերություն 5) Անունները փոխված են։
^ [2] (պարբերություն 13) Տես «Մնա Աստծու սիրո մեջ» գրքում «Աստվածաշնչի տեսակետը ամուսնալուծության և անջատ ապրելու վերաբերյալ» հավելվածը, էջ 219–221։