Ընթերցողին
Սիրելի՛ ընթերցող
«Դիտարանի» այս համարում ընդգրկված է հինգ հոդված, որոնցում շոշափվում են միմյանց հետ փոխկապակցված հետևյալ հարցերը.
առաջին՝ ի՞նչ քայլ է ձեռնարկել Եհովան, որպեսզի օգնի մարդկանց պայքարել մեղքի դեմ.
երկրորդ՝ ի՞նչ է իսկական զղջումը, և ինչպե՞ս է Եհովան օգնել մեղսագործներին զղջալ.
երրորդ՝ Եհովան ի՞նչ պատվեր տվեց Կորնթոսի ժողովի համառ ու չզղջացող քրիստոնյայի առնչությամբ.
չորրորդ՝ երեցներն այսօր ինչպե՞ս պետք է օգնեն լուրջ մեղք գործած անհատներին.
հինգերորդ՝ ժողովն ինչպե՞ս կարող է շարունակել սեր ու գթասրտություն դրսևորել չզղջացող մարդու հանդեպ այն բանից հետո, երբ նա հեռացվում է ժողովից։