Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ձգտիր իմանալ, թե ինչ կարիքներ ունեն հավատակիցներդ

Կարո՞ղ ես օգնել քո ժողովին

Կարո՞ղ ես օգնել քո ժողովին

ՆԱԽՔԱՆ երկինք համբարձվելը Հիսուսը ասաց իր աշակերտներին. «Իմ վկաները կլինեք.... մինչև աշխարհի ծայրերը» (Գործ. 1։8)։ Ինչպե՞ս էին առաջին դարի քրիստոնյաները կատարելու այս դժվար հանձնարարությունը։

Օքսֆորդի համալսարանի պրոֆեսորներից Մարտին Գուդմանը նշում է, որ «քրիստոնյաների առաքելությունը նրանց առանձնացնում էր Հռոմեական կայսրությունում եղած մյուս կրոնական խմբերից, այդ թվում հրեաներից»։ Հիսուսը տեղից տեղ էր շրջում, որ կատարեր իր ծառայությունը։ Նրա օրինակին հետևելով՝ ճշմարիտ քրիստոնյաները «Աստծու թագավորության բարի լուրը» տարածելու համար փնտրում էին այն մարդկանց, ովքեր կցանկանային իմանալ Աստվածաշնչի ճշմարտությունները (Ղուկ. 4։43)։ Սա պատճառներից մեկն է, թե ինչու առաջին դարի քրիստոնեական ժողովում «առաքյալներ» կային. այդ բառը բառացի նշանակում է ուղարկված, պատվիրակ (Մարկ. 3։14)։ Հիսուսը պատվիրեց իր հետևորդներին. «Ուրեմն գնացեք և բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստեք» (Մատթ. 28։18–20

Հիսուսի 12 առաքյալները այլևս երկրի վրա չեն, սակայն Եհովայի ծառաներից շատերը նույն միսիոներական ոգին են դրսևորում։ Քարոզչական գործը ընդլայնելու հրավերին նրանք արձագանքում են այսպես. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր» (Ես. 6։8)։ Օրինակ՝ «Գաղաադ» դպրոցն ավարտած հազարավոր քարոզիչներ տեղափոխվել են հեռավոր երկրներ։ Ուրիշներն էլ ծառայել են իրենց երկրի տարբեր վայրերում։ Շատերը նոր լեզու են սովորել, որպեսզի օգնեն օտարախոս ժողովներին և խմբերին։ Եղբայրներն ու քույրերը, որոնք օտար լեզու են սովորել կամ տեղափոխվել են այնտեղ, որտեղ կարիք կա, գուցե չեն ունեցել լավագույն պայմանները և թերևս նրանց համար հեշտ չի եղել։ Սակայն անձնազոհ ոգի ունենալով՝ նրանք իրենց սերն են դրսևորել Եհովայի և մերձավորի հանդեպ։ Հաշվելով ծախսը՝ այդ քարոզիչները հայտնել են օգնելու իրենց պատրաստակամությունը (Ղուկ. 14։28–30)։ Եղբայրների ու քույրերի այս ջանքերի շնորհիվ շատ մեծ գործ է արվել այն վայրերում, որտեղ կարիք է եղել։

Ոչ բոլոր Վկաները կարող են նոր լեզու սովորել կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ մեծ կարիք կա, քանի որ մարդկանց հանգամանքները տարբեր են։ Իսկ կարո՞ղ ենք միսիոներական ոգի դրսևորել հենց մեր ժողովում։

ՄԻՍԻՈՆԵՐ ԵՂԻՐ ՔՈ ԺՈՂՈՎՈՒՄ

Ներկայիս հանգամանքներից օգտվելով՝

Առաջին դարի քրիստոնյաների միսիոներական ոգին ակնհայտ էր, բայց հնարավոր է՝ նրանցից շատերը ծառայելու համար ոչ մի տեղ չեն տեղափոխվել։ Տիմոթեոսին տրված հետևյալ հորդորը արդիական է եղել թե՛ նրանց համար, թե՛ Աստծու ներկայիս բոլոր ծառաների. «Ավետարանչի գործն արա և ամբողջովին կատարիր քո ծառայությունը» (2 Տիմոթ. 4։5)։ Այո՛, Թագավորության լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու պատվերը վերաբերում է բոլոր քրիստոնյաներին, որտեղ էլ նրանք լինեն։ Դա նշանակում է, որ նույնիսկ մեր ժողովում մենք կարող ենք լինել «միսիոներ»։ Ինչպե՞ս։

Օրինակ՝ օտար երկրում ծառայող միսիոները պետք է հարմարվի նոր տարածքի հանգամանքներին։ Իսկ ի՞նչ կարող ենք անել, եթե հնարավորություն չունենք տեղափոխվելու այնտեղ, որտեղ մեծ կարիք կա։ Եզրակացնելու փոխարեն, թե ամեն բան գիտենք մեր ժողովի տարածքի մասին՝ փորձենք նոր ձևեր գտնել մարդկանց քարոզելու համար։ 1940թ.-ին եղբայրներին հորդորեցին, որ ամեն շաբաթ մեկ օր հատկացնեն փողոցի վկայությանը։ Կարո՞ղ ես այդպես անել։ Կամ փորձիր ծառայել գրականության շարժական ցուցատախտակով։ Մտածե՞լ ես մասնակցել բարի լուրը քարոզելու այն ձևերին, որոնց դեռ չես մասնակցել։

քաջալերիր ուրիշներին «ավետարանչի գործն անել»

Դրական տրամադրվածություն ունենալը կօգնի մեզ եռանդորեն և խանդավառությամբ քարոզել։ Նրանք, ովքեր պատրաստ են տեղափոխվելու այնտեղ, որտեղ մեծ կարիք կա, կամ ծառայելու օտարախոս դաշտում, հիմնականում փորձառու քարոզիչներ են։ Ուստի նրանք կարող են օրհնություն լինել շատերի համար, երբ առաջնորդություն են վերցնում ծառայության մեջ։ Միսիոներները նաև ստանձնում են ժողովի պատասխանատու գործերը, քանի դեռ ժողովում համապատասխան եղբայրներ չկան։ Եթե մկրտված եղբայր ես, ձգտո՞ւմ ես «վերակացուի պարտականության», պատրա՞ստ ես ծառայելու հավատակիցներիդ քո ժողովում (1 Տիմոթ. 3։1

«ԶՈՐԱՎԻԳ ԵՂԻՐ»

գործնական օգնություն ցույց տուր

Ծառայությանը եռանդորեն մասնակցելուց և ժողովում պատասխանատվություններ ստանձնելուց բացի, կան ուրիշ բաներ էլ, որ կարող ենք անել ժողովին օգնելու համար։ Երիտասարդ թե տարեց, տղամարդ թե կին՝ բոլորս էլ կարող ենք «զորավիգ լինել» մեր հավատակիցներին (Կող. 4։11

Որպեսզի օգնենք մեր քույր-եղբայրներին, պետք է լավ ճանաչենք նրանց։ Աստվածաշունչը հորդորում է ժողովում «ուշադիր լինել միմյանց հանդեպ» (Եբր. 10։24)։ Այս խոսքերից կարող ենք ենթադրել, որ թեև չենք խառնվում ուրիշների գործերին, պետք է ձգտենք իմանալ, թե ինչ կարիքներ ունեն նրանք։ Գուցե մեր հավատակիցները ունենան էմոցիոնալ, հոգևոր կամ որևէ այլ օգնության կարիք։ Քույր-եղբայրներին օգնելը միայն երեցների կամ ծառայող օգնականների պատասխանատվությունը չէ, թեև կլինեն դեպքեր, երբ նրանց հենց այդ եղբայրները կկարողանան օգնել (Գաղ. 6։1)։ Այնուհանդերձ, բոլորս էլ կարող ենք օգնել տարեցներին կամ այն ընտանիքներին, որոնք դժվարություններ ունեն։

էմոցիոնալ առումով աջակցիր նրանց, ովքեր ծանրաբեռնված են կյանքի հոգսերով

Օրինակ՝ երբ Սալվատորեն ֆինանսական խնդիրներ ունեցավ, ինչի պատճառով ստիպված եղավ վաճառել իր բիզնեսը, տունը և ընտանիքի ունեցվածքի մեծ մասը, անհանգստանում էր, թե ինչպես են իրենք դուրս գալու այդ վիճակից։ Ժողովից մի ընտանիք առաջարկեց իր օգնությունը։ Նրանց նյութապես աջակցեցին և օգնեցին, որ աշխատանք գտնեն։ Շատ անգամ երեկոները այդ ընտանիքը լսում էր նրանց և քաջալերում։ Երկու ընտանիքների միջև ամուր ընկերական կապ հաստատվեց։ Հիմա արդեն, երբ այդ խնդիրները անցյալում են մնացել, նրանք հաճույքով են հիշում միասին անցկացրած այդ ծանր ժամանակները։

Ճշմարիտ քրիստոնյաները իրենց հավատալիքները չեն պահում ուրիշներից, այլ Հիսուսի օրինակին հետևելով՝ յուրաքանչյուր մարդու հայտնում են Աստվածաշնչի հրաշալի խոստումների մասին։ Անկախ նրանից՝ կարող ենք տեղափոխվել այլ վայր, թե ոչ, մենք մեր լավագույնն ենք անում բոլորին օգնելու համար։ Մենք կարող ենք դա անել այն ժողովում, որտեղ ծառայում ենք (Գաղ. 6։10)։ Այդպես վարվելով՝ կզգանք այն ուրախությունը, որ գալիս է տալուց, և «կշարունակենք պտուղ բերել ամեն բարի գործում» (Կող. 1։10; Գործ. 20։35