Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ Աստված բոլոր աղոթքներին չէ, որ պատասխանում է

Ինչո՞ւ Աստված բոլոր աղոթքներին չէ, որ պատասխանում է

Մեր երկնային հայրը՝ Եհովա Աստված, սիրով լսում է, երբ անկեղծորեն աղոթում ենք իրեն։ Բայց պատճառներ կան, թե նա ինչու մեր բոլոր աղոթքներին չէ, որ պատասխանում է։ Որո՞նք են այդ պատճառները, և ի՞նչ պետք է հիշենք, երբ աղոթում ենք։ Նկատի առնենք՝ Աստվածաշունչը ինչ է ասում։

«Երբ աղոթում ես, նույն խոսքերը նորից ու նորից մի՛ կրկնիր» (Մատթեոս 6։7

Եհովա Աստված չի ուզում, որ անգիր արած աղոթքներ կրկնենք կամ աղոթագրքից կարդանք դրանք։ Նա ուզում է, որ մեր սիրտը խոսի իր հետ։ Պատկերացրեք, թե ինչ կզգայիք, եթե ձեր ընկերը անընդհատ նույն խոսքերն ասեր ձեզ։ Մտերիմ ընկերները անկեղծ են լինում իրար հետ։ Երբ մեր բառերով ենք աղոթում Աստծուն ու մեր սիրտը բացում ենք նրա առաջ, ցույց ենք տալիս, որ նրան մեր Հայրն ենք համարում։

«Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև սխալ նպատակով եք խնդրում» (Հակոբոս 4։3

Ճիշտ չի լինի սպասել, որ Աստված կպատասխանի մեր աղոթքին, եթե նրանից խնդրում ենք մի բան, ինչը նա չի ուզում, որ անենք կամ ունենանք։ Օրինակ՝ արդյո՞ք Եհովան կպատասխանի մոլեխաղով տարված մարդուն, որը նրանից հաջողություն կամ բախտ է խնդրում, եթե իր Խոսքում հստակ դատապարտել է ագահությունն ու սնահավատությունը, այդ թվում՝ բախտին հավատալը (Եսայիա 65։11; Ղուկաս 12։15)։ Անտրամաբանական կլինի ակնկալել, որ Աստված կպատասխանի նման աղոթքներին։ Եթե ուզում ենք, որ Եհովան պատասխանի մեզ, ապա պետք է հավաստիանանք, որ մեր խնդրածը չի հակասում իր օրենքներին, որոնք գրված են Աստվածաշնչում։

«Եթե ինչ-որ մեկը թեքում է իր ականջը, որ օրենքը չլսի, նրա աղոթքն անգամ գարշելի է» (Առակներ 28։9

Աստվածաշնչյան ժամանակներում Եհովան չէր պատասխանում այն մարդկանց աղոթքներին, որոնք չէին հնազանդվում իր արդար օրենքներին (Եսայիա 1։15, 16)։ Նա այսօր էլ է այդպես վարվում (Մաղաքիա 3։6)։ Եթե ուզում ենք, որ Աստված պատասխանի մեզ, պետք է ձգտենք ապրել նրա օրենքների համաձայն։ Իսկ եթե անցյալում սխալ բաներ ենք արել, արդյո՞ք դա նշանակում է, որ Աստված այլևս չի լսի մեր աղոթքները։ Ո՛չ իհարկե։ Նա մեծահոգաբար կների մեզ, եթե սրտանց զղջանք մեր արած սխալների համար և այդուհետ ջանանք ուրախացնել իր սիրտը (Գործեր 3։19