Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այսօր իսկ թիկունք կանգնեք Աստծու Թագավորությանը

Այսօր իսկ թիկունք կանգնեք Աստծու Թագավորությանը

Պատկերացրեք՝ ձեր բնակավայրին սրընթաց մոտենում է ավերիչ մի փոթորիկ։ Պետական մարմիններն ամենուր ազդարարում են, որ հարկավոր է անհապաղ պատսպարան փնտրել։ Ինչպե՞ս ճիշտ կլինի վարվել նման իրավիճակում։ Անկասկած կհամաձայնեք, որ պետք է իսկույն ապահով տեղ գտնել։

Ինչ-որ առումով բոլորիս էլ սպառնում է մի ահեղ «փոթորիկ», որը Հիսուսը կոչեց «մեծ նեղություն» (Մատթեոս 24։21)։ Մենք չենք կարող պարզապես ինչ-որ տեղ թաքնվել այդ նեղությունից։ Բայց կարող ենք քայլեր ձեռնարկել մեր կյանքը պաշտպանելու համար։ Ինչի՞ մասին է խոսքը։

Լեռան քարոզում Հիսուս Քրիստոսը այսպիսի հորդոր տվեց. «Ուրեմն շարունակեք նախ [Աստծու] թագավորությունը և Աստծու արդարությունը փնտրել» (Մատթեոս 6։33)։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։

Նախ Աստծու Թագավորությունը փնտրեք։ Դա նշանակում է, որ մեզ համար ամենագլխավորը պետք է լինի Աստծու Թագավորությունը (Մատթեոս 6։25, 32, 33)։ Ինչո՞ւ է այդպիսի դիրքորոշումը ճիշտ։ Քանի որ մարդիկ պարզապես ի վիճակի չեն լուծելու մարդկության առջև ծառացած խնդիրները։ Դա ի զորու է անելու միայն Աստծու Թագավորությունը։

Փնտրեք Աստծու արդարությունը։ Դա նշանակում է, որ պետք է ամեն ջանք թափենք, որ ապրենք Աստծու արդար օրենքների և սկզբունքների համաձայն։ Ինչո՞ւ։ Քանի որ երբ մենք ինքներս ենք որոշում՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, հետևանքները աղետալի են լինում (Առակներ 16։25)։ Իսկ երբ ապրում ենք Աստծու չափանիշներով, ուրախացնում ենք Նրան և բարելավում ենք մեր կյանքը (Եսայիա 48։17, 18

Շարունակեք նախ Աստծու Թագավորությունը և նրա արդարությունը փնտրել։ Հիսուսը զգուշացրեց, որ ոմանց ուշադրությունը գուցե շեղվի Աստծու Թագավորությունից, ու նրանք սկսեն մտածել, որ ինչքան շատ փող աշխատեն, այնքան ավելի ապահով կլինեն։ Ոմանք էլ, հնարավոր է, այնքան տարվեն առօրյա հոգսերով, որ այլևս ժամանակ չունենան փնտրելու Աստծու Թագավորությունը (Մատթեոս 6։19–21, 25–32

Սակայն Հիսուսը խոստացել է, որ բոլոր նրանք, ովքեր թիկունք կկանգնեն Թագավորությանը, կունենան կյանքի համար անհրաժեշտ բաները հիմա, իսկ ապագայում կվայելեն անվերջ օրհնություններ (Մատթեոս 6։33

Առաջին դարում Հիսուսի աշակերտները նախ Աստծու Թագավորությունը ու նրա արդարությունն էին փնտրում, բայց իրենց կյանքի օրոք չտեսան ցավի ու տառապանքի վերջը։ Այդուհանդերձ, նրանք պաշտպանված էին։ Ի՞նչ առումով։

Նրանք ապրում էին Աստծու բարձր չափանիշներով և այդպիսով պաշտպանված էին այն դժվարություններից, որ ունենում էին Աստծու պատվիրաններն անտեսողները։ Բացի այդ, ունենալով ամուր հավատ, որ Թագավորությունը գալու է՝ նրանք կարողանում էին տանել անգամ ամենածանր փորձությունները։ Աստված նրանց տալիս էր «սովորականին գերազանցող ուժը», որ կարողանային դիմանալ (2 Կորնթացիներ 4։7–9

ՆԱԽ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՆՏՐԵ՞Ք

Առաջին դարի քրիստոնյաները հնազանդվեցին Հիսուսի՝ նախ Թագավորությունը փնտրելու հրահանգին։ Նրանք քարոզեցին Թագավորության բարի լուրը այն ժամանակ իրենց հայտնի ողջ աշխարհում (Կողոսացիներ 1։23)։ Իսկ այսօր այդ գործն անողներ կա՞ն։

Այո՛։ Եհովայի վկաները գիտակցում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Աստծու Թագավորությունը վերացնի ներկայումս գործող համակարգը։ Նրանք իրենց ողջ ուժով կատարում են այն գործը, որի մասին Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար, և այդ ժամանակ կգա վերջը» (Մատթեոս 24։14

Իսկ դուք ինչպե՞ս կարձագանքեք այդ լուրին։ Մենք հորդորում ենք ձեզ հետևել առաջին դարի այն մարդկանց օրինակին, ովքեր ապրում էին Մակեդոնիայի Բերիա քաղաքում։ Երբ նրանք Պողոս առաքյալից լսեցին Թագավորության մասին բարի լուրը, «մեծ հոժարամտությամբ ընդունեցին այն»։ Հետո նրանք «ուշադիր քննեցին Սուրբ Գրքերը»՝ համոզվելու համար, որ այն, ինչ լսել էին, իսկապես ճշմարտություն է, և սկսեցին գործել իրենց սովորածի համաձայն (Գործեր 17։11, 12

Դուք կարող եք նույնն անել։ Նախ Աստծու Թագավորությունը և նրա արդարությունը փնտրելով՝ դուք հիմա իսկ ապահով «պատսպարան» կգտնեք ու պաշտպանված կլինեք, իսկ ապագայում կվայելեք անսահման խաղաղություն և ապահովություն։