Մենք ավելի լավ աշխարհի կարիք ունենք
«Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ քաոս է տիրում»,— ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։ Հավանաբար կհամաձայնվեք այս խոսքերի հետ։
Լրատվամիջոցները անդադար տագնապալի լուրեր են հայտնում՝
հիվանդություններ և համավարակներ
բնական աղետներ
աղքատություն և սով
շրջակա միջավայրի աղտոտվածություն և գլոբալ տաքացում
հանցագործություն, բռնություն և կոռուպցիա
պատերազմներ
Ակնհայտ է՝ մենք ավելի լավ աշխարհի կարիք ունենք, մի այնպիսի աշխարհի, որտեղ կլինի՝
կատարյալ առողջություն
ապահովություն և անվտանգություն
սննդի առատություն
մաքուր և առողջ շրջակա միջավայր
արդարություն՝ բոլորի համար
համաշխարհային խաղաղություն
Ավելի լավ աշխարհ ասելով՝ ի՞նչ նկատի ունենք։
Ի՞նչ է լինելու այսօրվա աշխարհին։
Ի՞նչ կարող ենք անել, որ ապրենք ավելի լավ աշխարհում։
«Դիտարանի» այս համարում նշվում է, թե Աստվածաշունչը ինչ հուսադրող պատասխաններ է տալիս վերոնշյալ և նմանատիպ հարցերին։