Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

Դիտում ենք աշխարհը

«Սուրբ Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջությամբ մատչելի է 43 լեզուներով և Բրայլի երեք գրատիպով։ Այս լեզուներին գումարվում են ևս 18 լեզու և Բրայլի մեկ գրատիպ, որոնցով առկա է «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը»։ 2007 թ. հուլիսի դրությամբ՝ ընդհանուր տպաքանակը կազմել է 143 458 577։

Մեզ հայտնի աստվածաշնչյան ամենահին տեքստը, այսպես կոչված, «Քահանայի օրհնությունն» է, որը վերցված է Թուոց 6։24–26-ից։ Այն փորագրվել է երկու արծաթյա թալիսմանների վրա, որոնք պատկանում են մ.թ.ա. 7–րդ դարի վերջին և 6–րդ դարի սկզբին («ԲԻԲԼԻՔԸԼ ԱՐՔԻՈԼՈՋԻ ՌԻՎՅՈՒ» հանդես, ԱՄՆ)։

Մինչև 2006 թ. դեկտեմբերի 31–ը Աստվածաշնչի առնվազն մեկ գիրք թարգմանվել է 2 426 լեզուներով և բարբառներով։ Այդ թիվը 23–ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (ՄԻԱՑՅԱԼ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

Ամերիկացիների մոտ 28 տոկոսը Աստվածաշունչը համարում է «Աստծու խոսքը, որը պետք է բառացի հասկանալ», 49 տոկոսն ասում է, որ այն «Աստծու ներշնչյալ խոսքն է, սակայն ամեն ինչ չէ, որ պետք է բառացի հասկանալ», իսկ 19 տոկոսը կարծում է, որ այն «հեքիաթների գիրք է» (GALLUP NEWS SERVICE, ԱՄՆ)։

Չինարեն հնագույն Աստվածաշո՞ւնչը

«Եբրայերեն Աստվածաշնչի չինարեն թարգմանության մասին ամենավաղ հիշատակումը արվել է 781 թ.–ին քարե կոթողի վրա [ձախում]»,— ասում է գիտնական Յիյի Չենը (Պեկինի համալսարան)։ Կոթողը, որը կանգնեցրել են նեստորական քրիստոնյաները, հայտնաբերվել է Սիան քաղաքում 1625 թ.–ին։ «Քարե կոթողի անվանումը չինարեն պաշտոնապես թարգմանվել է այսպես. «Դաչինից եկած լուսավոր կրոնի՝ Չինաստանում տարածման հիշատակին» (....Հռոմեական կայսրությունը չինարեն հնչում է «Դաչին»),— բացատրում է Չենը։— Հուշակոթողի վրա փորագրված գրանշանների մեջ մենք գտնում ենք չինարեն արտահայտություններ, օրինակ՝ «իսկական կանոն» և «Աստվածաշնչի թարգմանություն»»։

[Թույլտվությամբ 30–րդ էջի վրա]

© Réunion des Musées Nationaux/Art Resource

Գանձ՝ տորֆի միջից

2006 թ.–ին Իռլանդիայում տորֆային հողերը փորելիս բանվորները գտել են «Սաղմոսներ» գիրքը։ Այն, ըստ մասնագետների, պատկանում է 8–րդ դարին։ Այդ լատիներեն ձեռագիրը, որը տվյալ դարաշրջանից մեզ հասած սակավաթիվ ձեռագրերից է, համարվում է գանձ։ Բարակ մագաղաթից պատրաստված մոտավորապես 100 էջերը փաթեթավորված էին և շատ լավ պահպանված։ «Հայտնաբերվել են պաշտպանիչ խսիրի և կաշվե պարկի մնացորդներ, ինչից կարելի է ենթադրել, որ «Սաղմոսները» 1 200 տարի առաջ թաքցրել են վիկինգների ասպատակությունից պաշտպանելու նպատակով»,— ասում է լոնդոնյան «Թայմս» օրաթերթը։ Թեև էջերը սեղմված և մասամբ փտած էին, գիտնականները վստահ են, որ կկարողանան առանձնացնել և պահպանել դրանք։

«Մեծ քանակությամբ» պատմություն

Ըստ որոշ աղբյուրների՝ հնագետները Երուսաղեմի տաճարի գտնվելու վայրում մանրակրկիտ պեղումներ են կատարել և հայտնաբերել հազարավոր առարկաներ, որոնք թվագրվում են՝ սկսած նախաիսրայելական ժամանակներից մինչև մեր օրերը։ Նրանց մեջ են եղել Նաբուգոդոնոսորի (նա ավերեց այդ վայրում կառուցված առաջին հրեական տաճարը) զինվորների կողմից օգտագործված նետերի ծայրեր։ Ամենաուշագրավ գտածոն մի կավե կնիք է՝ թվագրված մ.թ.ա. 7–րդ և 6–րդ դարերով։ Ասում են՝ կնիքի վրա գրված է «Գեդալյահու Բեն Եմմեր Հա–Քոհեն» հրեական անունը։ Հնագետ Գաբրիել Բարկիի խոսքերով՝ կնիքի տերը, հնարավոր է, եղել է «Փասուր Բեն Եմմերի եղբայրը։ Աստվածաշնչում նշվում է [Երեմիա 20։1], որ Փասուրը եղել է քահանա և տաճարի պաշտոնյա»։