Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԻՆՉՈ՞Ւ ԱՐԺԵ ԱՊՐԵԼ

Քանի որ հնարավոր է օգնություն ստանալ

Քանի որ հնարավոր է օգնություն ստանալ

«Ձեր ամբողջ հոգսը [Աստծու] վրա գցեք, որովհետև նա հոգ է տանում ձեր մասին» (1 ՊԵՏՐՈՍ 5։7

Մահը գուցե ցանկալի դառնա այն ժամանակ, երբ թվա, թե ոչինչ չես կարող անել իրավիճակը փոխելու համար։ Քննենք մի քանի միջոց, որոնք կարող են օգնել քեզ։

Աղոթքը։ Աղոթքը պարզապես թեթևացում ստանալու միջոց չէ, ոչ էլ վերջին քայլն է, որին մարդը դիմում է՝ ծայրահեղ հուսահատության մեջ ընկնելով։ Աղոթքը զրույց է Եհովա Աստծու հետ, որը հոգ է տանում քո մասին։ Նա ցանկանում է, որ դու պատմես իրեն քո մտահոգությունների մասին։ Աստվածաշունչը մեզ հորդորում է. «Քո բեռը Եհովայի վրա գցիր, և նա նեցուկ կլինի քեզ» (Սաղմոս 55։22

Դու կարող ես հենց այսօր աղոթել Աստծուն։ Դիմիր նրան Եհովա անունով և սրտանց խոսիր նրա հետ (Սաղմոս 62։8)։ Նա ուզում է, որ դու իր ընկերը դառնաս (Եսայիա 55։6; Հակոբոս 2։23)։ Աղոթքը հաղորդակցության միջոց է, որից կարող ես օգտվել ցանկացած ժամանակ և ցանկացած վայրում։

Ըստ Ինքնասպանությունների կանխարգելման գծով ամերիկյան ֆոնդի՝ «ուսումնասիրությունները բազմիցս ցույց են տվել, որ ինքնասպան լինող մարդկանց մեծամասնությունը՝ 90 կամ ավելի տոկոսը, ունեցել են մտային խանգարումներ։ Սակայն հաճախ այդ խանգարումները չեն ախտորոշվել կամ չեն բուժվել»։

Քեզ սիրող մարդիկ։ Քո կյանքը արժեք ունի ուրիշների համար, այդ թվում ընտանիքիդ անդամների և ընկերներիդ, որոնք արդեն փաստել են, որ սիրում են քեզ։ Քո կյանքը կարևորում են նաև այնպիսի մարդիկ, որոնց գուցե երբևէ չես հանդիպել։ Օրինակ՝ Եհովայի վկաները ծառայության ժամանակ երբեմն հանդիպում են խոր վշտի մեջ գտնվող մարդկանց։ Այդ անհատներից ոմանք ասել են, որ շատ անհուսալի վիճակում են եղել և ցանկացել են վերջ դնել իրենց կյանքին։ Եհովայի վկաները նման մարդկանց օգնելու բացառիկ հնարավորություն են ունենում, երբ քարոզում են տնից տուն։ Հիսուսի նման՝ նրանք սիրում են իրենց մերձավորին։ Նրանք սիրում են նաև քեզ (Հովհաննես 13։35

Մասնագետների օգնությունը։ Եթե անհատն ունենում է ինքնասպանության մասին մտքեր, հաճախ դա ցույց է տալիս, որ նա ունի հուզական խանգարում, օրինակ՝ տառապում է դեպրեսիայով։ Հարկ չկա ամաչելու, եթե այդպիսի խնդիր ունես, ինչպես որ չէիր ամաչի, եթե որևէ այլ հիվանդություն ունենայիր։ Որոշ մասնագետներ դեպրեսիան համեմատում են հարբուխի հետ։ Ինչպես որ հարբուխի դեպքում է, դեպրեսիայով նույնպես կարող է հիվանդանալ ցանկացած մարդ։ Սակայն իմացիր, որ դեպրեսիան հնարավոր է բուժել *։

ՀԻՇԻՐ ՀԵՏԵՎՅԱԼԸ։ Սովորաբար, հնարավոր չի լինում ինքնուրույն դուրս գալ խոր դեպրեսիվ վիճակից։ Սակայն եթե օգնություն ստանաս, կկարողանաս հաղթահարել այդ խնդիրը։

ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ ԱՅՍՕՐ։ Գտիր փորձառու բժշկի, որը բուժում է մտային խանգարումներ, օրինակ՝ դեպրեսիա։

^ պարբ. 8 Եթե շարունակ ունենում ես ինքնասպանության մասին մտքեր, օգտվիր օգնության տարբեր միջոցներից, օրինակ՝ կարող ես զանգահարել ինքնասպանության կանխարգելման թեժ գիծ կամ դիմել հոգեբանական օգնության կենտրոն։ Այնտեղ աշխատում են այնպիսի մասնագետներ, որոնք կարող են աջակցություն ցույց տալ քեզ։