Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՏԵՍԱԿԵՏԸ

Խորհրդածություն և մեդիտացիա

Խորհրդածություն և մեդիտացիա

Ի՞նչ է մեդիտացիան

«Պիտի խորհրդածեմ քո բոլոր գործերի մասին և քո արածների մասին պիտի միտք անեմ» (Սաղմոս 77։12

ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ՄԱՐԴԻԿ։

Մեդիտացիան խորհրդածության ձևերից մեկն է և ներառում է բազմաթիվ մեթոդներ, որոնցից մի քանիսը ծագել են հին արևելյան կրոններից։ Մի գրող այս հարցի վերաբերյալ գրել է. «Հստակ դատելու համար միտքը պետք է դատարկ լինի»։ Նրա խոսքերը արտահայտում են այն տեսակետը, որ երբ անհատը, կենտրոնանալով որոշ բառերի կամ պատկերների վրա, դատարկում է իր միտքը, դա օգնում է ունենալու ներքին խաղաղություն և մտքի պարզություն։

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Աստվածաշունչը շատ է կարևորում խորհրդածությունը (1 Տիմոթեոս 4։15)։ Սակայն այն խորհուրդ է տալիս, որ անհատը խորհրդածելիս ոչ թե «դատարկի» իր միտքը, ոչ թե կրկնի ինչ-որ բառեր ու արտահայտություններ (ինչը կոչում են «մանտրա»), այլ նպատակաուղղված մտածի արժեքավոր բաների մասին, օրինակ՝ Աստծու հատկությունների, չափանիշների ու ստեղծագործությունների։ «Մտածում եմ քո բոլոր գործերի մասին, հաճույքով խորհրդածում եմ քո ձեռքերի գործերի շուրջ»,— գրեց Աստծու հավատարիմ ծառաներից մեկը (Սաղմոս 143։5)։ Նա նաև ասաց. «Հիշում եմ քեզ իմ անկողնում, գիշերվա պահերին քո մասին եմ խորհում» (Սաղմոս 63։6

 Ինչպե՞ս կարող է խորհրդածությունը օգնել մեզ

«Արդարի սիրտը մտածում է, թե ինչ պատասխանի» (Առակներ 15։28

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

Օգտակար խորհրդածության շնորհիվ կերտում ենք մեր ներքին անձնավորությունը, ինքնատիրապետում ենք զարգացնում և ձեռք ենք բերում բարոյական ուժ։ Արդյունքում՝ մեր խոսքի ու վարքի մեջ ավելի շատ խորաթափանցություն և հասկացողություն ենք դրսևորում (Առակներ 16։23)։ Նման խորհրդածությունը մեր կյանքը ավելի երջանիկ և ուրախ է դարձնում։ Այն մարդու առնչությամբ, ով կանոնավորաբար խորհրդածում է Աստծու մասին, Սաղմոս 1։3-ում ասվում է. «Նա նման կլինի ջրի առվակների մոտ տնկված ծառի, որն իր պտուղը տալիս է իր ժամանակին, և որի տերևները չեն թառամում։ Ինչ էլ որ նա անի, կհաջողվի»։

Խորհրդածության շնորհիվ նաև բարելավվում է մեր հասկանալու կարողությունը և հիշողությունը։ Օրինակ՝ երբ ուսումնասիրում ենք որևէ ստեղծագործություն կամ աստվածաշնչյան որևէ թեմա, բազում հետաքրքիր տեղեկություններ ենք իմանում։ Սակայն երբ խորհրդածում ենք դրանց շուրջ, հասկանում ենք, թե ինչպես են դրանք կապված իրար հետ և այն ամենի հետ, ինչ սովորել ենք անցյալում։ Այսպիսով՝ ինչպես շինարարն է տարբեր շինանյութերից գեղեցիկ շենք կառուցում, այնպես էլ մենք խորհրդածության միջոցով կարողանում ենք հավաքել առանձին տեղեկություններ և կազմել մեկ ընդհանուր պատկեր։

Պե՞տք է արդյոք խորհրդածելիս հսկենք մեր միտքը

«Նենգավոր է սիրտը ամեն բանից առավել և անհուսալի։ Ո՞վ կարող է հասկանալ նրան» (Երեմիա 17։9

ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ։

«Ներսից՝ մարդու սրտից են դուրս գալիս վնասակար մտքերը, որոնց էլ հետևում են պոռնկությունը, գողությունը, սպանությունը, շնությունը, ուրիշի ունեցածը ցանկանալը, չար գործերը, նենգությունը, անառակ վարքը, նախանձոտ աչքերը.... անխոհեմությունը» (Մարկոս 7։21, 22)։ Խորհրդածելիս պետք է հսկենք մեր միտքը, հակառակ դեպքում՝ սխալ մտքերը մեր մեջ կառաջացնեն վնասակար ցանկություններ, որոնք, դուրս գալով հսկողությունից, կարող են վատ քայլերի առաջնորդել (Հակոբոս 1։14, 15

Ուստի Աստվածաշունչը հորդորում է մեզ մտածել այն ամենի մասին, ինչը որ ճշմարիտ է, «արդար է, ինչը որ մաքուր է, ինչը սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի» (Փիլիպպեցիներ 4։8, 9)։ Եթե մենք նման լավ մտքեր սերմանենք մեր մեջ, կզարգացնենք լավ հատկություններ, մեր խոսքը կլինի վայելուչ, և ջերմ փոխհարաբերություններ կունենանք ուրիշների հետ (Կողոսացիներ 4։6