Ճշմարիտ երկրպագության աջակիցները. այսօր և անցյալում
Ճշմարիտ երկրպագության աջակիցները. այսօր և անցյալում
ՀԻՇՈ՞ՒՄ եք այն մարդու անունը, որը լաց է եղել Երուսաղեմի համար։ Հիսուս՝ գուցե ասեք դուք և չեք սխալվի (Ղուկաս 19։28, 41)։ Սակայն Հիսուսի՝ երկիր գալուց դարեր առաջ Երուսաղեմի համար լաց է եղել մեկ ուրիշ մարդ ևս։ Նրա անունն է Նեեմիա (Նէեմիա 1։3, 4)։
Ի՞նչն էր այդ աստիճան տխրեցրել Նեեմիային։ Ի՞նչ արեց նա այդ քաղաքի ու նրա բնակիչների բարօրության համար։ Ի՞նչ կարող ենք սովորել նրա օրինակից։ Այս հարցերի պատասխանները գտնելու համար եկեք քննենք նրա օրերում տեղի ունեցած մի քանի իրադարձություններ։
Զգացմունքային անձնավորություն և գործի մարդ
Նախքան Երուսաղեմի կառավարիչ նշանակվելը՝ Նեեմիան բարձրաստիճան մի պաշտոնյա էր պարսից արքունիքում՝ Շուշան քաղաքում։ Բարեկեցիկ կյանքը, սակայն, պատճառ չհանդիսացավ, որ նա չմտահոգվի հեռավոր Երուսաղեմում ապրող իր հրեա եղբայրների մասին։ Երբ Երուսաղեմից հրեա պատվիրակներ այցի եկան Շուշան, Նեեմիան առաջին հերթին հարցրեց նրանց «ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին» (Նէեմիա 1։2)։ Երբ այցելուներն ասացին, որ Երուսաղեմի ժողովուրդը «մեծ նեղութեան» մեջ է, և որ քաղաքի պարիսպները «քանդուած» են, Նեեմիան ‘նստեց և լացեց, և սուգ արեց մի քանի օր’։ Դրանից հետո նա իր զգացմունքների մասին պատմեց Եհովային՝ սրտանց աղոթելով (Նէեմիա 1։3–11)։ Ինչո՞ւ էր Նեեմիան այդքան տխրել։ Որովհետև Երուսաղեմը, որ Եհովայի երկրպագության
Գ Թագաւորաց 11։36)։ Ավելին՝ քաղաքի ավեր վիճակը վկայությունն էր այն բանի, որ նրա բնակիչները հոգևորապես վատ վիճակում էին (Նէեմիա 1։6, 7)։
կենտրոնն էր, բարձիթողի էր արվել (Երուսաղեմի մասին մտահոգությունը և հրեաների հանդեպ կարեկցանքը մղեցին Նեեմիային ամբողջությամբ ծառայությանը նվիրվելու։ Հենց որ պարսից թագավորը թույլատրեց նրան բացակայել, Նեեմիան երկար ճանապարհորդություն ձեռնարկեց դեպի Երուսաղեմ (Նէեմիա 2։5, 6)։ Նա ցանկանում էր տրամադրել իր ուժերը, ժամանակն ու հմտությունները՝ անհրաժեշտ վերանորոգման աշխատանքների կատարման համար։ Տեղ ժամանելուց մի քանի օր չանցած՝ նա Երուսաղեմի պարսպի վերանորոգման ծրագիր մշակեց (Նէեմիա 2։11–18)։
Պարսպի վերանորոգման խնդիրը լուծելու համար Նեեմիան աշխատանքը բաժանեց ընտանիքների միջև, որոնցից շատերը աշխատելու էին կողք կողքի։ * Ավելի քան 40 խումբ կազմվեց. նրանցից յուրաքանչյուրին հանձնարարվեց պարսպի մի մասի նորոգումը։ Արդյունքո՞ւմ։ Այդքան շատ աշխատողների (այդ թվում նաև ծնողներ իրենց երեխաների հետ) թափած ջանքերն ու տրամադրած ժամանակը նպաստեցին, որ անլուծելի թվացող խնդիրը դառնա հաղթահարելի (Նէեմիա 3։11, 12, 19, 20)։ Ընդամենը երկու ամիս անց պարիսպն ամբողջությամբ վերանորոգվեց։ Նեեմիան գրում է, որ նույնիսկ այն անհատները, ովքեր հակառակվում էին վերանորոգման աշխատանքների կատարմանը, ստիպված եղան ընդունել, որ «Աստուածանից եղաւ այս բանը» (Նէեմիա 6։15, 16)։
Օրինակ, որ արժե հիշել
Իր ժամանակն ու կազմակերպչական հմտությունները ներդնելուց բացի, ճշմարիտ երկրպագությանը աջակցելու համար Նեեմիան օգտագործեց նաև իր նյութական միջոցները։ Նա իր փողով հրեա եղբայրներին ետ գնեց ստրկությունից։ Նաև պարտքով գումար տվեց՝ առանց տոկոսի։ Նեեմիան երբեք ‘ծանրություն չտվեց’ հրեաներին՝ նրանցից որպես իշխան հարկ գանձելով. մի բան, որի իրավունքը ուներ։ Փոխարենը՝ նրա սեղանից հաց էին ուտում «հարիւր յիսուն Հրէայ եւ ոստիկան եւ.... շրջակայքում եղող ազգերից [նրանց] մօտ եկողներ»։ Ամեն օր իր հյուրերի համար նրա տանը պատրաստում էին «մէկ արջառ, վեց ընտիր ոչխար, եւ թռչուններ»։ Բացի այդ, տաս օրը մեկ նա տալիս էր «ամեն տեսակ գինի առատութեամբ». և այս ամենը՝ իր ծախսերով (Նէեմիա 5։8, 10, 14–18)։
Մեծահոգության ինչպիսի՜ օրինակ, որ թողել է Նեեմիան Աստծո բոլոր ծառաների համար՝ թե՛ անցյալի, թե՛ այսօրվա։ Աստծո այդ քաջ ծառան սեփական կամքով առատաձեռնորեն օգտագործում էր իր միջոցները՝ աշխատողներին աջակցելու համար, և դա անում էր ի նպաստ ճշմարիտ երկրպագության։ Ուստի նա Աստծուց կարող էր խնդրել հետևյալը. «Յիշիր ինձ ի բարին, ....ամեն ինչ որ արի այս ժողովրդի համար» (Նէեմիա 5։19)։ Անկասկած, Եհովան հենց այդպես էլ անելու է (Եբրայեցիս 6։10)։
Այսօր Նեեմիային ընդօրինակող մարդիկ կան
Ուրախալի է տեսնել, որ այսօր Եհովայի ժողովուրդը ճշմարիտ երկրպագության հանդեպ նույն ջերմ զգացմունքներն ունի և նույն ձևով ցուցաբերում է գործի անցնելու պատրաստակամություն և անձնազոհություն։ Երբ լսում ենք այն մասին, որ մեր հավատակիցները նեղության մեջ են, խորապես մտահոգվում ենք նրանց բարօրության համար (Հռովմայեցիս 12։15)։ Տանջանքներ կրող մեր եղբայրներին օգնելու համար աղոթքով դիմում ենք Եհովային՝ Նեեմիայի նման խնդրելով հետևյալը. «Ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը» (Նէեմիա 1։11; Կողոսացիս 4։2)։
Սակայն մեր քրիստոնյա եղբայրների հոգևոր ու ֆիզիկական բարօրությամբ և ճշմարիտ երկրպագության համար մտահոգված լինելը զուտ զգացմունքային ինչ–որ պահ չէ։ Այն մղում է գործողությունների։ Նեեմիայի նման՝ հնարավորություն ունեցող անհատները, սիրուց մղված, թողնում են իրենց տունը՝ համեմատաբար բարեկեցիկ պայմանները, և տեղափոխվում ուրիշ վայրեր՝ օգնություն ցույց տալու կարիքի մեջ գտնվողներին։ Այդ կամավոր եղբայրների համար խոչընդոտ չի հանդիսանում այն հանգամանքը, որ աշխարհի որոշ մասերում նրանք ավելի վատ կենսապայմաններում կհայտնվեն. նրանք աջակցում են ճշմարիտ երկրպագությանը՝ կողք կողքի ծառայելով իրենց հավատակիցների հետ։ Նրանց կողմից ցուցաբերվող անձնազոհության ոգին իսկապես գովելի է։
Մեր մասնակցությունը բերել այնտեղ, որտեղ ապրում ենք
Պարզ է՝ բոլորը չէ, որ կարող են տեղափոխվել ուրիշ վայրեր։ Բայց մենք կարող ենք աջակցել ճշմարիտ երկրպագությանն այնտեղ, որտեղ ապրում ենք։ «Նէեմիա» գրքից կարելի է տեսնել նաև դա։ Ուշադրություն դարձնենք այն բանին, թե ինչ մանրամասնություն է հայտնում Նեեմիան վերանորոգման աշխատանքներին մասնակցած հավատարիմ ընտանիքների առնչությամբ։ Նա գրում է. «Հարումափի որդի Յեդայիան՝ Նէեմիա 3։10, 23, 28–30)։ Հիշատակված մարդիկ ու նրանց ընտանիքները մեծապես նպաստեցին ճշմարիտ երկրպագությանը՝ իրենց մասնակցությունը բերելով այնտեղ, որտեղ ապրում էին։
[վերանորոգման աշխատանքները կատարեց] նաեւ իր տան դիմացը.... Բենիամինը եւ Ասուբը իրանց տների առաջը. նորանից յետոյ նորոգեց Անանիայի որդիի Մաասիայի որդի Ազարիան իր տան կուշտը» (Այսօր շատերն են աջակցում ճշմարիտ երկրպագությանը այնտեղ, որտեղ ապրում են, և անում են դա տարբեր ձևերով։ Նրանք մասնակցում են Թագավորության սրահների շինարարությանը կամ աղետներից հետո տարվող փրկարարական աշխատանքներին. իսկ ամենակարևորը՝ նրանք իրենց մասնակցությունն են բերում Թագավորության լուրի քարոզմանը։ Անկախ այն բանից՝ կարող ենք անձամբ մասնակցել շինարարական ծրագրերին կամ փրկարար աշխատանքներին, թե՝ ոչ, բոլորս էլ հնարավորություն ունենք սրտանց աջակցելու ճշմարիտ երկրպագությանը մեր նյութական միջոցներով, ճիշտ ինչպես մեծահոգի Նեեմիան՝ իր օրերում (Տե՛ս «Խորհուրդներ՝ պատրաստակամորեն տալու առնչությամբ» շրջանակը)։
Երբեմն թվում է, թե անհնար է միջոցներ գտնել ֆինանսավորելու գրականության տպագրումը, փրկարարական աշխատանքները և աշխարհով մեկ կատարվող այլ բազում ծառայությունները։ Հիշենք, սակայն, որ Երուսաղեմի պարսպի վերանորոգումն էլ էր անիրականանալի թվում (Նէեմիա 4։10)։ Բայց քանի որ դրան մասնակցեցին բազում պատրաստակամ ընտանիքներ, որոնցից յուրաքանչյուրը կատարեց իր բաժին գործը, աշխատանքները ավարտին հասցվեցին։ Նույնը և այսօր. եթե մեզնից յուրաքանչյուրը շարունակի կատարել իր բաժին գործը, մեր համաշխարհային գործունեության համար միջոցներ միշտ էլ կգտնվեն։
«Ինչպես են ոմանք նախընտրում նվիրատվություններ կատարել Թագավորության գործի համար» շրջանակում Նէեմիա 2։18, Արևմտ. Աստ.)։
ցույց են տրվում Թագավորության գործին ֆինանսապես աջակցելու մի քանի ձևեր։ Անցած տարվա ընթացքում Աստծո ժողովրդի անդամներից շատերը բավական աջակցություն են ցույց տվել, և օգտվելով առիթից՝ Եհովայի վկաների Կառավարիչ մարմինը իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նրանց, ում սիրտը մղել է պատրաստակամորեն տալու։ Սակայն ամենամեծ շնորհակալությունը ուզում ենք հայտնել Եհովային այն բանի համար, որ նա օրհնում է իր ժողովրդի սրտաբուխ ջանքերը՝ համայն աշխարհում ճշմարիտ երկրպագությանը աջակցելու։ Այո՛, խորհրդածելով այն մասին, թե ինչպես է Եհովան առաջնորդել մեզ տարիների ընթացքում՝ մղված ենք լինում միանալու Նեեմիային, որը երախտագիտության զգացումով լի՝ ասել է. «Աստուծոյս բարի ձեռքը իմ վրաս [էր]» ([ծանոթագրություն]
^ պարբ. 8 Նէեմիա 3։5–ից ի հայտ է գալիս, որ որոշ ազդեցիկ հրեաներ՝ ‘երևելիները’, հրաժարվեցին մասնակցել աշխատանքին, բայց նրանք բացառություն էին կազմում։ Հասարակության մեջ տարբեր դիրք գրավող մարդիկ՝ քահանաներ, ոսկերիչներ, դեղագործներ, իշխաններ, վաճառականներ՝ բոլորն էլ աջակցեցին այդ նախագծին (1, 8, 9, 32 համարները)։
[շրջանակ/նկարներ 28–րդ և 29–րդ էջերի վրա]
Ինչպես են ոմանք նվիրատվություններ կատարում
Ի ՆՊԱՍՏ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻ
Շատերը իրենց բյուջեից որոշակի գումար են հատկացնում Թագավորության գործին աջակցելու նպատակով և այն գցում են նվիրատվությունների արկղը (Մատթէոս 24։14)։ Ամեն ամիս այդ նվիրատվությունները ժողովներից ուղարկվում են տեղի մասնաճյուղ։
Առանձին անհատները իրենց դրամական նվիրատվությունները կարող են ուղարկել անմիջապես տվյալ երկրի մասնաճյուղ։ Հարկավոր է գումարին կցել համառոտ մի նամակ և այնտեղ նշել, որ դա նվիրատվություն է։
ՆԱԽԱՊԵՍ ԾՐԱԳՐՎԱԾ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դրամական նվիրատվություններից բացի, մի շարք երկրներում կան Թագավորության գործին աջակցելու ուրիշ հնարավորություններ ևս։ Դրանցից են.
Անշարժ գույք։ Ընկերությանը կարելի է նվիրաբերել վաճառքի համար պիտանի անշարժ գույք։ Անհատը կարող է անել դա թե՛ նվիրատվության տեսքով, թե՛ ցմահ պահպանելով սեփականատիրական իրավունքը՝ շարունակելով օգտվել դրանից մինչև իր կյանքի վերջը։ Եթե որևէ մեկը ցանկանում է նվիրաբերել իր սեփականությունը, ապա փաստաթղթերը ձևակերպելուց առաջ հարկավոր է նախ կապ հաստատել Ընկերության հետ։
Կտակ։ Ընկերությանը կարելի է ունեցվածք կամ դրամ փոխանցել կտակի տեսքով։ Այն պետք է կազմվի օրենքով նախատեսված ձևով։ Կտակի պատճենը հարկավոր է ուղարկել Ընկերությանը։
Լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ Ընկերության տեղի գրասենյակից։
[շրջանակ 29–րդ էջի վրա]
Խորհուրդներ՝ պատրաստակամորեն տալու առնչությամբ
Կորնթացիներին ուղղված իր նամակում Պողոս առաքյալը ուշադրության արժանի երեք խորհուրդ տվեց պատրաստակամորեն տալու առնչությամբ։ 1) Դրամական միջոցների հավաքման մասին գրելիս Պողոսը տվեց հետևյալ խորհուրդը. «Շաբաթուայ իւրաքանչիւր առաջին օրը, ձեզանից իւրաքանչիւր ոք իր համար թող հաւաքի» (Ա Կորնթացիս 16։2 ա, ԷԹ)։ Ուստի հարկավոր է դա նախապես պլանավորել և կատարել կանոնավորապես։ 2) Պողոսը նաև գրեց, որ յուրաքանչյուրը պետք է տա «իր կարողության չափով» (Ա Կորնթացիս 16։2 բ, ԱՆԹ)։ Այլ կերպ ասած՝ անհատը պետք է անի դա կարողությունների համեմատ։ Նույնիսկ եթե քրիստոնյայի եկամուտը մեծ չէ, այն համեմատաբար փոքր գումարը, որ նա կարող է զոհաբերել, գնահատվում է Եհովայի կողմից (Ղուկաս 21։1–4)։ 3) Այնուհետև Պողոսը գրում է. «Ամեն մէկն ինչպէս որ սրտի յոժարութիւն կայ, ոչ թէ տրտմութիւնով կամ հարկադրութիւնով. որովհետեւ Աստուած սիրում է ուրախ տուողին» (Բ Կորնթացիս 9։7)։ Անկեղծ քրիստոնյաները տալիս են սրտանց՝ ուրախությամբ։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Նեեմիան զգացմունքային անձնավորություն էր և գործի մարդ
[նկարներ 29–րդ էջի վրա]
Կամավոր նվիրատվությունները նպաստում են գրականության հրատարակման գործի, փրկարարական աշխատանքների, Թագավորության սրահների շինարարության և աշխարհով մեկ կատարվող այլ օգտակար ծառայությունների իրականացմանը