‘Ամառն ու ձմեռը չեն դադարի’
Եհովայի ստեղծագործությունների շքեղությունը
‘Ամառն ու ձմեռը չեն դադարի’
ՇԻԿԱՑԱԾ արեգակը իր ճառագայթներն արձակում է անապատի վրա։ Իսկ երկրագնդի ուրիշ վայրերում ցուրտ ձմռանից հետո է արեգակը ջերմություն բերում։ Իսկապես, կլիմայի և տարվա եղանակների գոյության գլխավոր պատճառներից մեկը արեգակի ջերմությունն է։
Երկրագնդի տարբեր մասերում տարվա եղանակները տարբեր կերպ են արտահայտվում։ Իսկ ի՞նչ ազդեցություն են թողնում տարվա եղանակները ձեզ վրա։ Բավականություն պատճառո՞ւմ է ձեզ գարնան բերած թարմությունը, երբ տեսնում եք, որ ծառերն ու ծաղիկներն արթնանում են։ Ի՞նչ եք զգում, երբ մտածում եք ամառային հաճելի երեկոների մասին։ Ձեզ դո՞ւր են գալիս աշնան թարմացուցիչ օրերը, երբ տերևները փոխում են իրենց գույնը ու շլացուցիչ տեսք ստանում։ Հանգստության զգացում ունենո՞ւմ եք, երբ նայում եք ձյունապատ անտառին։
Ինչպե՞ս են առաջանում տարվա եղանակները։ Երկու խոսքով ասած՝ պատճառը երկրագնդի թեքությունն է։ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը և իր ուղեծրի հարթության նկատմամբ նրա առանցքի թեքությունը կազմում է մոտ 23,5 աստիճան։ Եթե Երկրի առանցքը թեք չլիներ, ապա չէին լինի տարվա եղանակները։ Կլիման միշտ նույնը կլիներ։ Սա ազդեցություն կթողներ բույսերի և դրանց աճման ժամանակների վրա։
Տարվա եղանակների հերթափոխության մեջ մարդը կարող է տեսնել Արարչի ձեռքը։ Դիմելով Եհովա Աստծուն՝ սաղմոսերգուն տեղին նշեց. «Դու հաստատեցիր երկրի ամեն սահմանները. դու ստեղծեցիր ամառը եւ ձմեռը» (Սաղմոս 74։17)։ *
Երկրից նայողի համար երկնային մարմինները ծառայում են որպես տարվա եղանակների անսխալ ցուցանշաններ։ Մեր արեգակնային համակարգը ստեղծելիս Աստված կարգադրեց. «Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը .... եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին» (Ծննդոց 1։14)։ Տարվա ընթացքում երկրագունդը իր ուղեծրում երկու կետերի է հասնում, երբ Արեգակի ճառագայթները կեսօրին ուղղահայաց են ընկնում հասարակածի վրա։ Այս երևույթը կոչվում է գիշերահավասար և շատ երկրներում նշանավորում է գարնան և աշնան սկիզբը։ Գիշերահավասարի ժամանակ գրեթե ամբողջ երկրագնդում ցերեկն ու գիշերը միևնույն տևողությունն ունեն։
Տարվա եղանակների առկայությունը և դրանց սկիզբը պայմանավորված չէ միայն երկնային մարմինների շարժումներով։ Բոլորը՝ տարվա եղանակները, կլիման, եղանակը, կազմում են մի բարդ համակարգ, որը նպաստում է կյանքի գոյությանը։ Քրիստոնյա առաքյալ Պողոսը և նրա ուղեկից Բառնաբասը Փոքր Ասիայում ապրող մարդկանց հետ զրուցելիս, որոնցից շատերը հմուտ հողագործներ էին, նշեցին, որ Աստված է այն անձնավորությունը, որը «տուաւ ձեզ անձրեւներ եւ պտղաբեր ժամանակներ, կերակուրներով եւ ուրախութիւնով ձեր սրտերը լցնելով» (Գործք 14։13–16)։
Ֆոտոսինթեզի սքանչելի պրոցեսը պահպանում է ցամաքի բուսական աշխարհը և ծովերի ֆիտոպլանկտոնը։ Դրա շնորհիվ սնման շղթան և բիոհամակարգի բազմազանությունը ամենաբարդ կերպերով արձագանքում են եղանակին ու կլիմային։ Պողոսը տեղին նշեց, որ այս ամենի ետևում Եհովան է կանգնած, երբ ասաց. «Այն երկիրը, որ իր վերայ շատ անգամ եկած անձրեւը խմէ, եւ շահաւոր արդիւնք բուսեցնէ նորանց համար, որոնց ձեռովն էլ մշակվում է, նա Աստուածանից օրհնութիւն կ’ընդունի» (Եբրայեցիս 6։7)։
«Օրհնութիւն» բառը նոր իմաստ կստանա քեզ համար, եթե մի պահ կանգ առնես ու մտածես, Երգ Երգոց 2։12, 13)։ Դրան հաջորդում է ուշ ամռան կամ աշնան բերքահավաքը (Ելից 23։16)։
թե ինչ է տեղի ունենում այն վայրերում, որտեղ գարունը բերում է մեղմ եղանակ, երկար օրեր, ավելի շատ արև ու բարեբեր անձրևներ։ Ծաղիկները ծաղկում են, միջատները դուրս են գալիս իրենց ձմեռային թաքստոցներից՝ պատրաստ լինելով բույսերը փոշոտելու։ Թռչունները, ինչպես օրինակ՝ կապույտ ճայը, որ պատկերված է այստեղ, լցնում են անտառը գույնով և երգով, ու տեսարանը կենդանանում է։ Կյանքը սկսում է եռալ, բուսական աշխարհը արթնանում է, և սկսվում է ծլելու, ծաղկելու ու աճելու պրոցեսը (Եհովայի գործերի մասին հիանալիորեն վկայում է Երկրի դիրքը։ Աստված այնպես է տեղադրել Երկիրը, որ նրա վրա լինեն ցերեկ ու գիշեր, տարվա եղանակներ, ցանելու և բերք հավաքելու ժամանակներ։ Մենք վստահ ենք, որ ձմռանից հետո ի վերջո ամառ է գալու։ Հենց ինքն Աստված խոստացել է. «Այսուհետեւ քանի ժամանակ որ երկիրը կ’մնայ, սերմ ու հունձք, եւ ցուրտ ու տաք, ամառ ու ձմեռ, եւ ցերեկ ու գիշեր չեն դադարիլ» (Ծննդոց 8։22)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 6 Տե՛ս «Եհովայի վկաների 2004 թ. օրացույցը», հուլիս–օգոստոս (ռուս.)։
[շրջանակ/նկեր 9–րդ էջի վրա] Կյանքի համար անհրաժեշտ արբանյակ Դարեր շարունակ լուսինը տպավորել է մարդկանց ու հիացմունք է պատճառել։ Իսկ գիտե՞ք, որ լուսինը ազդեցություն է թողնում տարվա եղանակների վրա։ Լուսնի շնորհիվ կարգավորվում է Երկրի թեքությունը, այսինքն՝ իր առանցքի շուրջը պտտվելու թեքության աստիճանը։ Ինչպես գրում է գիտնական Էնդրյու Հիլը, սա «կարևոր դեր է [խաղում] երկրի վրա կյանքի գոյությանը նպաստող պայմաններ ստեղծելու հարցում»։ Եթե մեր մոլորակի առանցքի թեքությունը կարգավորող ոչ մի բնական արբանյակ չլիներ, ապա օդի ջերմաստիճանը կբարձրանար, և կյանքը երկրի վրա անհնար կդառնար։ Այսպիսով՝ աստղագետների մի խումբ եզրակացնում է. «Կարելի է ասել, որ լուսինը գործում է որպես երկրի կլիման կարգավորող մարմին» (Սաղմոս 104։19)։
[թույլտվությամբ]
Moon: U.S. Fish & Wildlife Service, Washington, D.C./Bart O’Gara
[նկար 9–րդ էջի վրա]
Ուղտեր. Հյուսիսային Աֆրիկա և Արաբական թերակղզի