Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Այլաբանական պատմություն, որը մեծ արժեք ունի մեզ համար

Այլաբանական պատմություն, որը մեծ արժեք ունի մեզ համար

Այլաբանական պատմություն, որը մեծ արժեք ունի մեզ համար

ՈՐՔԱ՜Ն դժվար կլիներ հասկանալ Աստվածաշնչի որոշ արձանագրություններ, եթե այլ հատվածներ լույս չսփռեին դրանց վրա։ Աստծու Խոսքում տեղ գտած պատմական արձանագրությունները հարկավոր է հասկանալ այնպես, ինչպես որ դրանք գրված են։ Սակայն մի քանիսը պարունակում են խոր ճշմարտություններ, որոնք այդքան էլ բացահայտ չեն։ Այդպիսի արձանագրություններից է, օրինակ, նահապետ Աբրահամի երկու կանանց մասին պատմությունը։ Պողոս առաքյալը այն կոչեց «այլաբանութիւն» (Գաղատացիս 4։24, ԷԹ

Այս արձանագրությունը արժանի է մեր ուշադրությանը, քանի որ այն ամենը, ինչ խորհրդանշվում է այդ պատմությամբ, մեծ կարևորություն ունի բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են վայելել Եհովա Աստծու օրհնությունները։ Մինչ կտեսնենք, թե ինչու է դա այդպես, եկեք քննենք այն հանգամանքները, որոնց ներքո Պողոսը մղվեց բացատրելու այդ պատմության նշանակությունը։

Առաջին դարում Գաղատիայի ժողովում մի խնդիր էր ծագել։ Քրիստոնյաներից ոմանք «օրեր [էին] զանազանում եւ ամիսներ եւ ժամանակներ եւ տարիներ»՝ բաներ, որոնք պահանջվում էին Մովսիսական օրենքով։ Նրանք պնդում էին, թե Աստծու հաճությունն ունենալու համար քրիստոնյաները պետք է պահեին Օրենքը (Գաղատացիս 4։10; 5։2, 3)։ Սակայն Պողոսը գիտեր, որ քրիստոնյաներից այդպիսի բան չէր պահանջվում։ Եվ դա փաստելու համար նա հիշատակեց մի պատմություն, որը ծանոթ էր հրեական ծագում ունեցող ցանկացած մարդու։

Պողոսը հիշեցրեց գաղատացիներին, որ Աբրահամը՝ Իսրայել ազգի նախահայրը, երկու որդի ուներ՝ Իսմայելը և Իսահակը։ Առաջինը ծնվել էր աղախին Հագարից, իսկ երկրորդը՝ ‘ազատ’ կնոջից՝ Սառայից։ Գաղատացի այն քրիստոնյաները, որոնք հորդորում էին մյուսներին պահել Մովսիսական օրենքը, անկասկած գիտեին, որ Սառան սկզբում ամուլ էր եղել և որ իր աղախին Հագարին տվել էր Աբրահամին, որպեսզի աղախինն իր փոխարեն երեխա ծներ։ Նրանք նաև գիտեին, որ հղիանալուց հետո Հագարը սկսել էր անարգել իր տիրուհուն՝ Սառային։ Սակայն, ինչպես և Աստված խոստացել էր, Սառան ծեր հասակում ունեցավ Իսահակին։ Հետագայում Աբրահամը Հագարին ու Իսմայելին դուրս հանեց իր տանից, քանի որ Իսմայելը վատ էր վերաբերվում Իսահակին (Ծննդոց 16։1–4; 17։15–17; 21։1–14; Գաղատացիս 4։22, 23

Երկու կանայք, երկու ուխտեր

Պողոսը բացատրեց այս այլաբանական պատմության նշանակությունը։ Նա գրեց. «[Երկու կանայք] երկու կտակարաններն են [«ուխտերն են», ՆԱ], մեկը Սինա սարիցը ծառայութեան մէջ ծնուած [«մեկը Սինա լեռից է, որ երեխաներ է ծնում ծառայության համար», ՆԱ]՝ որ է Հագարը.... որ հաւասար է այժմեան Երուսաղէմին, որ իր զաւակներովը հանդերձ ծառայ է» (Գաղատացիս 4։24, 25)։ Հագարը խորհրդանշում էր Իսրայելին, որի մայրաքաղաքը Երուսաղեմն էր։ Հրեա ազգը Եհովայի հետ կապված էր Օրենքի ուխտով, որը հաստատվել էր Սինա լեռան մոտ։ Օրենքի ուխտը իսրայելացիներին միշտ հիշեցնում էր, որ նրանք ծառա էին մեղքին և փրկանքի կարիքն ունեին (Երեմիա 31։31, 32; Հռովմայեցիս 7։14–24

Իսկ ո՞ւմ էին խորհրդանշում ‘ազատ’ կինը՝ Սառան, և նրա որդին՝ Իսահակը։ Պողոսը նշեց, որ Սառան, որն «ամուլ» էր, խորհրդանշում էր Աստծու կնոջը՝ նրա կազմակերպության երկնային մասին։ Այս երկնային կինը ամուլ էր այն իմաստով, որ նախքան Հիսուսի երկիր գալը ոգով օծված ‘որդիներ’ չուներ երկրի վրա (Գաղատացիս 4։27; Եսայիա 54։1–6)։ Սակայն մ.թ. 33–ի Պենտեկոստեին սուրբ ոգին թափվեց մի խումբ տղամարդկանց ու կանանց վրա, որոնք այդպիսով որդեգրվեցին՝ դառնալով այդ երկնային կնոջ զավակները։ Այդ կազմակերպության ծնած զավակները դարձան Աստծու որդիները և Հիսուս Քրիստոսի ժառանգակիցները՝ համաձայն նոր ուխտի (Հռովմայեցիս 8։15–17)։ Պողոս առաքյալը, լինելով այդ զավակներից մեկը, կարող էր գրել. «Վերին Երուսաղէմն ազատ է, որ մեր ամենիս մայրն է» (Գաղատացիս 4։26

Կանանց զավակները

Ինչպես կարդում ենք Աստվածաշնչում՝ Իսմայելը հալածում էր Իսահակին։ Նույնանման կերպով մ.թ. առաջին դարում «ծառա» Երուսաղեմի զավակները ծաղրում ու հալածում էին վերին Երուսաղեմի զավակներին։ «Ինչպէս որ այն ժամանակ մարմնի կողմանէ ծնուածը [Իսմայելը] հալածում էր նորան՝ որ հոգու կողմանէ էր [Իսահակին], այնպէս էլ հիմա»,— բացատրեց Պողոսը (Գաղատացիս 4։29)։ Երբ Հիսուս Քրիստոսը երկիր եկավ ու սկսեց հռչակել Թագավորությունը, հրեա կրոնական առաջնորդները այնպիսի վերաբերմունք դրսևորեցին նրա հանդեպ, ինչպիսին որ դրսևորեց Հագարի որդի Իսմայելը Աբրահամի օրինական ժառանգի՝ Իսահակի հանդեպ։ Նրանք ծաղրեցին և հալածեցին Հիսուս Քրիստոսին՝ ակներևաբար իրենց համարելով Աբրահամի օրինական ժառանգները, իսկ Հիսուսին՝ ինքնակոչ անձնավորություն։

Իսրայելի կառավարիչների կողմից մահապատժի ենթարկվելուց կարճ ժամանակ առաջ Հիսուսն ասաց. «Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք։ Ահա ձեր տունն աւերուած կ’թողուի ձեզ» (Մատթէոս 23։37, 38

Առաջին դարում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ներշնչյալ արձանագրությունը ցույց է տալիս, որ մարմնավոր Իսրայելը, որին խորհրդանշում էր Հագարը, չծնեց այնպիսի զավակներ, որոնք մեխանիկորեն կդառնային Հիսուսի ժառանգակիցները։ Եհովան մերժեց այն հրեաներին, որոնք մեծամտորեն կարծում էին, որ իրենց ծագումն իրավունք էր տալիս նման ժառանգություն ստանալու։ Իհարկե, որոշ իսրայելացիներ իսկապես դարձան Քրիստոսի ժառանգակիցները։ Սակայն նրանք այդ առանձնաշնորհմանը արժանացան ոչ թե իրենց ծագման շնորհիվ, այլ Հիսուսին հավատ ընծայելու։

Այն, թե ովքեր էին այդ ժառանգակիցներից ոմանք, պարզ դարձավ մ.թ. 33 թ. Պենտեկոստեին։ Ժամանակի ընթացքում Եհովան ուրիշ անհատների էլ օծեց սուրբ ոգով՝ որպես վերին Երուսաղեմի զավակների։

Այս այլաբանական պատմությունը բացատրելիս Պողոսի նպատակն էր ցույց տալ, որ նոր ուխտը գերազանցում է Օրենքի ուխտին, որի միջնորդը Մովսեսն էր։ Ոչ ոք չէր կարող արժանանալ Աստծու հաճությանը՝ Մովսիսական օրենքը պահելով, քանի որ բոլոր մարդիկ անկատար են, իսկ Օրենքը պարզապես ցույց էր տալիս, որ մարդիկ ծառա են մեղքին։ Սակայն, ինչպես բացատրեց Պողոսը, Հիսուսը եկավ, որ «օրէնքի տակ լինողներին փրկէ» (Գաղատացիս 4։4, 5)։ Ուստի Քրիստոսի զոհաբերությանը հավատ ընծայելով՝ մենք ազատվում ենք Օրենքի դատապարտությունից (Գաղատացիս 5։1–6

Ինչ արժեք ունի այն մեզ համար

Ինչո՞ւ մեզ պետք է հետաքրքրի այս այլաբանական պատմության բացատրությունը, որ ներշնչման ներքո տվեց Պողոսը։ Պատճառներից մեկն այն է, որ դա մեզ օգնում է հասկանալ Աստվածաշնչի այդ արձանագրության նշանակությունը, որն այլապես հասկանալի չէր լինի։ Դա ամրացնում է մեր վստահությունն այն բանում, որ Աստվածաշնչի տեքստը ներդաշնակ և փոխկապակցված է (Ա Թեսաղոնիկեցիս 2։13

Ավելին, այն բաները, որոնք խորհրդանշվում են այդ պատմությամբ, կարևոր են մեր ապագա երջանկության համար։ Եթե վերին Երուսաղեմի ‘որդիները’ չլինեին, մենք կմնայինք մեղքի ու մահվան ծառայության տակ։ Սակայն Քրիստոսի և նրա ժառանգակիցների սիրառատ առաջնորդության ներքո «երկրի բոլոր ազգերը .... օրհնուելու են», ինչպես Աստված խոստացել էր Աբրահամին (Ծննդոց 22։18)։ Սա կիրականանա այն ժամանակ, երբ նրանք վերջնականապես կազատվեն մեղքի, անկատարության, տառապանքի և մահվան հետևանքներից (Եսայիա 25։8, 9)։ Ի՜նչ հրաշալի ժամանակ կլինի դա։

[նկար 11-րդ էջի վրա]

Օրենքի ուխտը հաստատվեց Սինա լեռան մոտ

[թույլտվությամբ]

Pictorial Archive (Near Eastern History) Est.

[նկար 12-րդ էջի վրա]

Ո՞րն է Պողոս առաքյալի հիշատակած այլաբանական պատմության նշանակությունը