Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Ընթերցողների հարցերը

Աստվածաշնչում չի խոսվում կենաց ասելու մասին։ Այդ դեպքում ինչո՞ւ են Եհովայի վկաները խուսափում կենացներին մասնակցելուց։

Գինով կամ այլ ոգելից խմիչքով լցված բաժակը ձեռքին կենաց ասելը հնուց եկող և շատ տարածված սովորություն է, թեև դրա հետ կապված մանրամասները վայրից վայր կարող են տարբերվել։ Երբեմն կենաց ասողը և ներկաները բաժակները խփում են իրար։ Կենաց ասողը սովորաբար ինչ–որ մեկին մաղթում է երջանկություն, քաջառողջություն, երկար կյանք և նման բաներ։ Մյուսներն իրենց համաձայնությունը կենաց ասողի հետ արտահայտում են խոսքերով կամ բաժակները բարձրացնելով և ոգելից խմիչքն ըմպելով։ Շատերի համար սա անվնաս սովորություն է կամ քաղաքավարության դրսևորում։ Այդուհանդերձ, Եհովայի վկաները հիմնավոր պատճառներ ունեն չմասնակցելու կենացներին։

Իհարկե, պատճառն այն չէ, որ նրանք չեն ցանկանում, որ ինչ–որ մեկը երջանիկ լինի կամ լավ առողջություն ունենա։ Առաջին դարի կառավարիչ մարմինը ժողովներին ուղղված իր նամակը վերջացնում է մի բառով, որը կարող է թարգմանվել «ողջ կացէք», «լավ եղեք» (Գործք 15:29)։ Ճշմարիտ երկրպագուներից ոմանք թագավորներին ասել են «իմ տէրս.... թագաւորը յաւիտեան ողջ կենայ» կամ «արքայ, յաւիտեան կաց» (Գ Թագաւորաց 1:31, ԱԱ; Նէեմիա 2:3

Իսկ որտեղի՞ց է ծագում կենաց ասելու սովորությունը։ «Դիտարանի» 1968 թ. հունվարի 1–ի համարում (անգլ.) մեջբերում էր արված «Բրիտանական հանրագիտարանից» (1910, հատոր 13, էջ 121, անգլ.)։ Այնտեղ գրված էր. «Ապրողների առողջության համար խմելու սովորությունը, ամենայն հավանականությամբ, ծագում է աստվածների ու մահացածների պատվին խմելու հին կրոնական ծեսից։ Հույներն ու հռոմեացիները ճաշկերույթներին իրենց աստվածների պատվին հեղուկ էին թափում, իսկ ծիսական խնջույքների ժամանակ խմում էին այդ աստվածների ու մահացածների պատվին»։ Հանրագիտարանում նաև ասվում է. «Ապրողների առողջության համար խմելը, ըստ ամենայնի, կապված է խմելու՝ զոհաբերություն հիշեցնող այս սովորությունների հետ»։

Իսկ մեր օրերում կենաց ասելուն այդպիսի նշանակություն տալի՞ս են։ Ալկոհոլի և մշակույթի վերաբերյալ 1995 թ.–ին հրատարակված մի տեղեկագրքում ասվում է. «[Կենաց ասելու սովորությունը], որն այսօր միայն աշխարհիկ իմաստ է կրում, հավանաբար, մեզ է հասել հին ժամանակներում հեղուկ թափելու հետ կապված զոհաբերություններից։ Դրանց ժամանակ սրբազան հեղուկ էին թափում աստվածների պատվին, որը կարող էր լինել արյուն կամ գինի։ Այդ հեղուկի դիմաց մարդիկ ակնկալում էին, որ աստվածները կատարեն իրենց ինչ–որ ցանկություն. դա աղոթք էր, որն ամփոփված էր «երկար կյանք ունենաս» կամ «քո առողջության համար» խոսքերում» («International Handbook on Alcohol and Culture»)։

Իհարկե, այն փաստը, որ ինչ–որ առարկա, նախշ կամ սովորություն կեղծ կրոնական արմատներ ունի, միշտ չէ, որ նշանակում է, որ ճշմարիտ քրիստոնյան չի կարող ունենալ այդ առարկան, նախշը կամ հետևել այդ սովորությանը։ Վերցնենք, օրինակ, նուռը։ Աստվածաշնչի մի հռչակավոր հանրագիտարանում գրված է. «Ըստ ամենայնի, նուռը նաև սուրբ խորհրդանիշ է եղել հեթանոսական կրոններում»։ Բայցևայնպես, Աստված պատվիրել էր, որ քահանայապետի հագուստի քղանցքի վրա թելից հյուսված նռներ շարված լինեն։ Նաև, Սողոմոնի տաճարի պղնձե սյուները զարդարված են եղել նռներով (Ելից 28:33; Դ Թագաւորաց 25:17)։ Մեկ ուրիշ օրինակ։ Մի ժամանակ ամուսնական մատանին կրոնական նշանակություն ուներ։ Սակայն այսօր մարդկանց մեծամասնությունը չգիտի այդ մասին և ամուսնական մատանին համարում է պարզապես նշան, որ տվյալ անհատն ամուսնացած է։

Իսկ ի՞նչ կարելի է ասել պաշտամունքային արարողություններում ոգելից խմիչք օգտագործելու մասին։ Օրինակ՝ մի անգամ Սյուքեմի բահաղապաշտ բնակիչները «իրանց Աստուծոյ տունը մտան, եւ կերան ու խմեցին՝ եւ Աբիմէլեքին [Գեդեոնի որդուն] անիծեցին» (Դատաւորաց 9:22–28)։ Ի՞նչ ես կարծում, Եհովային նվիրված մարդը կխմե՞ր նրանց հետ՝ խնդրելով աստվածներին, որ անիծեն Աբիմելեքին։ Նկարագրելով այն ժամանակները, երբ շատ իսրայելացիներ ըմբոստացել էին Եհովայի դեմ՝ Ամովսն ասաց. «[Նրանք պառկում են] ամեն մի սեղանի կշտին. եւ զրկուածների գինին են խմում իրանց աստուածների տանը» (Ամովս 2:8)։ Մի՞թե ճշմարիտ երկրպագուն կմասնակցեր նման բաների՝ լիներ դա աստվածների պատվին գինի թափել, թե խմել (Երեմիա 7:18)։ Մի՞թե ճշմարիտ երկրպագուն կբարձրացներ գինու բաժակը և ինչ–որ աստծուց կխնդրեր բարեհաջողություն կամ երջանիկ ապագա որևէ մեկի համար։

Հետաքրքիր է, որ Եհովայի երկրպագուները երբեմն բարձրացրել են իրենց ձեռքերը և նրանից խնդրել, որ միջամտի հօգուտ իրենց։ Նրանք իրենց ձեռքերը բարձրացրել են դեպի ճշմարիտ Աստվածը։ Կարդում ենք. «Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առաջին.... եւ իր ձեռքերը տարածեց դէպի երկինք. եւ ասեց. Ով Տէր Իսրայէլի Աստուած քեզ պէս Աստուած չ’կայ.... եւ արդ լսիր դու քո բնակուելու տեղից՝ երկնքից, եւ լսելով ներիր» (Գ Թագաւորաց 8:22, 23, 30)։ Նմանապես, «Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը» (Նէեմիա 8:6)։ Միանգամայն պարզ է, որ այս հավատարիմ անհատները, իրենց ձեռքերը բարձրացնելով երկինք, չէին դիմում ինչ–որ բախտի աստծու (Եսայիա 65:11, ԱԱ)։

Մեր օրերում շատ մարդիկ, ովքեր մասնակցում են կենացների, գուցեև չեն կարծում, թե իրենք ինչ–որ աստծուց օրհնություն են խնդրում։ Սակայն նրանք չեն էլ կարողանում բացատրել, թե ինչու են ոգելից խմիչքով լցված բաժակը բարձրացնում դեպի երկինք։ Այն, որ այդ մարդիկ խորամուխ չեն լինում այս հարցի մեջ, դեռ չի նշանակում, որ ճշմարիտ քրիստոնյաները պարտավոր են ընդօրինակել նրանց ժեստերը։

Քաջ հայտնի է, որ Եհովայի վկաները խուսափում են նաև ուրիշ ժեստերից, որոնք մարդկանց մեծամասնությունն անում է։ Օրինակ՝ շատերը որոշակի ժեստերով պատվում են ազգային խորհրդանիշները, ասենք՝ դրոշը։ Նրանք այդպիսի ժեստերը չեն համարում պաշտամունքային գործողություն։ Ճշմարիտ քրիստոնյաները չեն խանգարում մարդկանց, որ այդպիսի ժեստեր անեն, բայց անձամբ այդպես չեն վարվում։ Տեղյակ լինելով, թե նման արարողություն երբ է կատարվելու՝ շատ Վկաներ գործում են խոհեմությամբ, որպեսզի չվիրավորեն ուրիշներին։ Ինչևէ, նրանք ոչ մի դեպքում հայրենասիրական ժեստեր չեն անի, քանի որ դրանք հակասում են Աստվածաշնչին (Ելից 20:4, 5; Ա Յովհաննէս 5:21)։ Թեպետ այսօր շատերը կենաց ասելու համար բաժակ բարձրացնելը գուցեև չհամարեն կրոնական ժեստ, բայցևայնպես քրիստոնյաները հիմնավոր պատճառներ ունեն չմասնակցելու կենացներին։ Դրանք կրոնական ծագում ունեն և նույնիսկ մեր օրերում կարող են դիտվել որպես խնդրանք՝ ուղղված «երկնքին», այսինքն՝ կարծես թե անհատն օգնություն է խնդրում գերբնական ուժերից (Ելից 23:2