Ինչո՞ւ խուսափել ծայրահեղություններից
Ինչո՞ւ խուսափել ծայրահեղություններից
ԵՀՈՎԱ Աստված լավագույն օրինակն է հավասարակշռվածություն դրսևորելու հարցում։ «Աստուծոյ գործը կատարեալ է», և նրա արդարությունը դաժան չէ, քանի որ այն միշտ ուղեկցվում է ողորմածությամբ (Բ Օրինաց 32:4)։ Աստծու սերը սկզբունքների վրա է հիմնված, որովհետև Աստված միշտ գործում է իր կատարյալ օրենքների համաձայն (Սաղմոս 89:14; 103:13, 14)։ Մեր առաջին ծնողները այնպես էին ստեղծված, որ կարող էին հավասարակշռվածություն դրսևորել բոլոր հարցերում։ Նրանք ծայրահեղությունների մեջ ընկնելու հակված չէին։ Սակայն նրանք մեղք գործեցին, և դրա հետևանքը եղավ մի ‘արատ’՝ անկատարությունը. մարդիկ այլևս ի վիճակի չէին հավասարակշռություն դրսևորելու բոլոր հարցերում (Բ Օրինաց 32:5)։
Բերենք մի օրինակ։ Երբևէ պատահե՞լ է քեզ հետ, որ մեքենա վարելիս կամ հեծանիվ քշելիս անվադողը ծակված լինի։ Անկասկած, այդ «արատի» պատճառով ճանապարհը էլ ավելի խորդուբորդ ու անապահով է դարձել։ Որպեսզի անվադողը մինչև վերջ չփչանա, անհրաժեշտ է վերանորոգել այն։ Նմանապես և մենք՝ անկատար մարդիկս, սխալներ անելու հակում ունենք։ Եթե այդ «անվադողերը» թողնենք անսարք վիճակում, մեր կյանքի ճանապարհը կարող է շատ խորդուբորդ և նույնիսկ վտանգավոր լինել։
Երբեմն մեր լավ հատկությունները, մեր լավ կողմերը կարող են ծայրահեղությունների առաջնորդել։ Օրինակ՝ ճիշտ է, Մովսիսական օրենքը իսրայելացիներից պահանջում էր ծոպերով հագուստ կրել, սակայն Հիսուսի օրերում ապրող փարիսեցիները ժողովրդից տարբերվելու համար չափից ավելի «երկարացնում [էին] իրենց զգեստների ծոպերը»։ Նրանց նպատակն այն էր, որ մյուսներից ավելի սուրբ երևային (Մատթէոս 23:5, ԷԹ; Թուոց 15:38–40)։
Այսօր որոշ մարդիկ փորձում են իրենց վրա ուշադրություն հրավիրել հնարավոր ամեն միջոցներով՝ նույնիսկ շրջապատի մարդկանց վրա ցնցող տպավորություն թողնելով։ Իրականում դա գուցե նրանց հուսահատ կոչն է. «Ուշադրությո՛ւն դարձրեք ինձ վրա։ Ե՛ս էլ եմ անհատականություն»։ Սակայն հագուստի, վերաբերմունքի և վարվելաձևի հարցում ծայրահեղությունների հասնելը չի կարող բավարարել քրիստոնյայի իրական կարիքները։
Հավասարակշռված տեսակետ ունենանք աշխատանքի հանդեպ
Անկախ այն բանից, թե ով ենք մենք և որտեղ ենք ապրում՝ լավ աշխատանքը այն ազդակներից մեկն է, որն օգնում է մեզ իմաստալից դարձնել մեր կյանքը։ Մենք այնպես ենք ստեղծված, որ բավականություն ստանանք աշխատանքից (Ծննդոց 2:15)։ Այդ պատճառով Աստվածաշունչը դատապարտում է ծուլությունը։ Շեշտելով այդ միտքը՝ Պողոս առաքյալը գրում է. «Եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ» (Բ Թեսաղոնիկեցիս 3:10)։ Իրականում աշխատանքի հանդեպ ծուլությունը ոչ միայն կարող է մեզ աղքատության հասցնել ու անբավարարվածություն պատճառել, այլև զրկել մեզ Աստծու հավանությունից։
Շատերը, սակայն, մեկ ուրիշ ծայրահեղության մեջ են ընկնում. նրանք դառնում են իրենց գործին մոլի, աշխատանքի գերի մարդիկ։ Վաղ առավոտյան տանից դուրս գալով և ուշ ժամերի տուն վերադառնալով՝ նրանք գուցե մտածում են, որ իրենց աշխատանքը իրենց ընտանիքի լավագույն շահերին է ծառայում։ Մինչդեռ նրանց ընտանիքները կարող են աշխատանքի հանդեպ նման նվիրվածության զոհը դառնալ։ Մի տանտիրուհի, որի ամուսինը հաճախ է աշխատանքից հետո մնում աշխատավայրում, ասում է. «Մեծ հաճույքով ես կփոխեի այս շքեղ տան բոլոր իրերը ամուսնուս տուն բերելու հնարավորության հետ, որպեսզի նա ավելի շատ ժամանակ անցկացնի մեզ հետ՝ երեխաներիս և ինձ հետ»։ Ուստի նրանք, ովքեր նախընտրում են չափազանց շատ ժամանակ տրամադրել աշխատանքին, պետք է լրջորեն մտածեն Սողոմոն թագավորի անձնական օրինակի մասին։ Նա գրել է. «Ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին, եւ այն աշխատանքիս, որ աշխատելով արել էի. եւ ահա բոլորն Ժողովող 2:11)։
ունայն էր եւ քամիի աշխատանք» (Այո, աշխատանքի հարցում մենք պետք է խուսափենք վերոհիշյալ երկու ծայրահեղություններից։ Անշուշտ, մենք կարո՛ղ ենք լինել ժրաջան աշխատողներ, սակայն միևնույն ժամանակ հիշենք, որ աշխատանքին գերի դառնալը կզրկի մեզ երջանկությունից և գուցե ավելի վատ հետևանքներ ունենա (Ժողովող 4:5, 6)։
Խուսափենք ծայրահեղություններից զվարճությունների հարցում
Աստվածաշունչը մեր ժամանակների վերաբերյալ հետևյալն է նախագուշակել. «Մարդիկ կ’լինին.... աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր» (Բ Տիմոթէոս 3:2, 4)։ Ցանկանալով հեռացնել մարդկանց Աստծուց՝ Սատանան գործի է դնում տարբեր միջոցներ։ Նրա ամենաարդյունավետ գործիքներից մեկն այն է, որ Սատանան դրդում է մարդկանց ընկնել հաճույքների ետևից։ Գնալով ծաղկում են ժամանցի և զվարճությունների այնպիսի ձևերը, որոնցից են, օրինակ, վտանգավոր կամ այսպես կոչված ադրենալին արտադրող սպորտաձևերը։ Անընդհատ շատանում են ինչպես ժամանցի նման ձևերը, այնպես էլ դրանցում մասնակցողների թիվը։ Ինչո՞ւ են դրանք այդպիսի ժողովրդականություն վայելում։ Պատճառներից մեկն այն է, որ շատերը բավականություն չեն ստանում իրենց առօրյա կյանքից և ավելի հետաքրքիր զվարճություններ են որոնում։ Սակայն դրանց մասնակցելու համար հարկավոր է ավելի ու ավելի մեծ ռիսկի դիմել։ Բարեխիղճ քրիստոնյաները խուսափում են կյանքը վտանգի ենթարկող սպորտաձևերից, քանի որ մասնակցելով դրանց՝ նրանք հարգանք չեն ցուցաբերի կյանքի պարգևի ու կյանքի Աղբյուրի հանդեպ (Սաղմոս 36:9)։
Երբ Աստված ստեղծեց առաջին մարդկային զույգին, որտե՞ղ նրանց տեղավորեց։ Նա տեղավորեց նրանց Եդեմի պարտեզում, որը բնագիր լեզվում նշանակում է «հաճույքի պարտեզ» (Ծննդոց 2:8)։ Ակնհայտ է, որ մարդկանց առնչությամբ Եհովայի նպատակի մեջ մտնում էր նաև նրանց հաճելի և զմայլելի կյանք պարգևելը։
Զվարճությունների հարցում հավասարակշռված տեսակետ ունենալու համար մենք պետք է հետևենք Հիսուսի թողած կատարյալ օրինակին։ Նա իր անձը ամբողջությամբ նվիրեց Եհովայի կամքը կատարելուն և երբեք չդադարեց Աստծու օրենքներով ու սկզբունքներով ապրելուց։ Նա ժամանակ էր տրամադրում կարիքի մեջ գտնվող մարդկանց, նույնիսկ այն դեպքերում, երբ հոգնած էր լինում (Մատթէոս 14:13, 14)։ Հիսուսը նաև ընդունում էր ճաշկերույթի հրավերները և ժամանակ էր հատկացնում հանգստին ու թարմանալուն։ Նա, անշուշտ, տեղյակ էր, որ իր թշնամիներից ոմանք քննադատում են իրեն այդպես վարվելու համար։ Նրանք ասում էին. «Ահա ուտող եւ գինի խմող մարդ» (Ղուկաս 7:34; 10:38; 11:37)։ Սակայն Հիսուսը այն կարծիքին էր, որ իսկապես նվիրված լինել չի նշանակում հրաժարվել կյանքի բոլոր հաճույքներից։
Հստակ է, ուրեմն, որ մեր կողմից իմաստուն կլինի խուսափել զվարճությունների հարցում ծայրահեղությունների մեջ ընկնելուց։ Հաճույքներն ու զվարճությունները կյանքում գլխավոր տեղում դնելով՝ մենք երբեք իսկական երջանկություն չենք ունենա։ Այդպես վարվելով՝ գուցե անտեսենք ավելի կարևոր բաները, այդ թվում նաև Աստծու հետ մեր փոխհարաբերությունները։ Մյուս կողմից, սակայն, չպետք է զրկենք մեզ բոլոր հաճույքներից և ոչ էլ քննադատենք այն մարդկանց, ովքեր հավասարակշռված ձևով վայելում են կյանքը (Ժողովող 2:24; 3:1–4)։
Լինենք երջանիկ՝ հավասարակշռված կյանք վարելով
Հակոբոս աշակերտը գրում է. «Շատ բաներով մեղանչում ենք ամենս» (Յակոբոս 3:2)։ Թեև մենք ջանք ենք թափում խուսափել ծայրահեղություններից, սակայն երբեմն մեզ կարող է թվալ, որ այս խոսքերը ճշմարիտ են նաև մեր պարագայում։ Ի՞նչը կօգնի մեզ հավասարակշռված լինել։ Մենք պետք է լավ իմանանք մեր լավ ու վատ կողմերը։ Ինչ խոսք, հեշտ չէ անաչառ լինել սեփական անձի հանդեպ։ Գուցե առանց գիտակցելու ընկնենք որոշ ծայրահեղությունների մեջ։ Ուստի մեր կողմից իմաստուն քայլ կլինի մտերմություն անել հասուն քրիստոնյաների հետ և ընդունել նրանց հավասարակշռված խորհուրդները (Գաղատացիս 6:1)։ Մեզ կարող է օգնել վստահելի ընկերը կամ փորձառու երեցը։ Աստվածաշնչի վրա հիմնված նրանց խորհուրդները, ինչպես նաև հենց Աստվածաշունչը կարող են մեզ համար որպես «հայելի» ծառայել, որպեսզի ստուգենք, թե ինչ «տեսք» ունենք Եհովայի առաջ (Յակոբոս 1:22–25)։
Բարեբախտաբար, մենք դատապարտված չենք ապրելու անխուսափելի ծայրահեղություններով լի կյանքով։ Վճռական ջանքերի և Եհովայի աջակցության շնորհիվ կարող ենք դառնալ հավասարակշռված, ուստիև երջանիկ անձնավորություններ։ Կարող ենք էլ ավելի մտերմանալ մեր քրիստոնյա եղբայրների ու քույրերի հետ և լավ օրինակ ծառայել նրանց համար, ում քարոզում ենք։ Ամեն ինչից առավել, մենք կձգտենք ավելի լավ ընդօրինակել մեր հավասարակշռված և սիրող Աստծուն՝ Եհովային (Եփեսացիս 5:1)։
[թույլտվությամբ. 28–րդ էջի վրա]
©Greg Epperson/age fotostock