Ապրենք Աստծու նպատակի համաձայն
Ապրենք Աստծու նպատակի համաձայն
«[Քրիստոսը] բոլորի համար մահացավ, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս իրենց համար չապրեն» (2 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 5։15)։
1. Ի՞նչ է պատմում մի միսիոներ իր ծառայությունից։
«ԱՌԱՋԻՆ ոչ ռազմական մեքենան, որ մտավ աֆրիկյան այդ հեռավոր գյուղը քաղաքացիական պատերազմից հետո, մերն էր,— պատմում է Ահարոն անունով մի միսիոներ։ *— Տեղի փոքր ժողովի հետ կապը խզվել էր, ուստի մենք պետք է հոգայինք եղբայրների ու քույրերի կարիքները։ Մեզ հետ տարանք սնունդ, հագուստ և աստվածաշնչյան գրականություն, ինչպես նաև «Եհովայի վկաներ. կազմակերպություն՝ կանգնած այդ անվան ետևում» տեսաֆիլմը։ * Գյուղն ուներ «կինոթատրոն», որը ծղոտե մի խրճիթ էր։ Այստեղ կար տեսամագնիտոֆոն և հեռուստացույց։ Հետաքրքրված մարդիկ այնքան շատ էին, որ ստիպված եղանք տեսաֆիլմը ցուցադրել երկու անգամ։ Յուրաքանչյուր ցուցադրումից հետո բազմաթիվ մարդիկ մոտեցան մեզ և ցանկություն հայտնեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։ Ակնհայտ էր, որ մեր ջանքերն իզուր չանցան»։
2. ա) Ինչո՞ւ ենք վճռել մեր կյանքն օգտագործել Աստծուն ծառայելու համար։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք։
2 Ինչո՞ւ Ահարոնը և նրա ընկերները նման առաքելություն ձեռնարկեցին։ Որովհետև նրանք, երախտագիտություն զգալով Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության համար, իրենց կյանքը նվիրել էին Աստծուն և ցանկացել էին ապրել Աստծու նպատակի համաձայն։ Նրանց պես՝ մենք՝ բոլոր նվիրված քրիստոնյաներս, վճռել ենք «այլևս մեզ համար չապրել», փոխարենը՝ հնարավոր ամեն բան անել «բարի լուրի համար» (2 Կորնթացիներ 5։15; 1 Կորնթացիներ 9։23)։ Մենք գիտենք, որ երբ իրերի այս համակարգը հասնի իր վախճանին, փողն ու հեղինակությունն այլևս ոչ մի արժեք չեն ունենա։ Ուստի ցանկանում ենք մեր կյանքն օգտագործել Աստծու նպատակի համաձայն (Ժողովող 12։1)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք դա անել։ Որտեղի՞ց կարող ենք քաջություն և ուժ ստանալ։ Ծառայության ի՞նչ հնարավորություններ ունենք։
Առաջադիմենք, գործնական քայլեր կատարենք
3. Ի՞նչ քայլեր պետք է անենք Աստծու կամքը կատարելու համար։
3 Ճշմարիտ քրիստոնյաները վճռական են ամբողջ կյանքում կատարելու Աստծու կամքը։ Այդ նպատակն իրականացնելու համար նախ անհատը սովորաբար կատարում է որոշ հիմնական քայլեր. նա ցուցակագրվում է Աստվածապետական ծառայության դպրոցին, ամեն օր ընթերցում է Աստվածաշունչը, մասնակցում է քարոզչությանը և ի վերջո մկրտվում է։ Հոգևորապես առաջադիմելուն զուգընթաց մենք չենք մոռանում Պողոս առաքյալի խոսքերը. «Խորհի՛ր այս բաների մասին, կլանվա՛ծ եղիր դրանցով, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին» (1 Տիմոթեոս 4։15)։ Այդպիսի առաջադիմությունը նշանակում է, որ ոչ թե փառաբանում ենք ինքներս մեզ, այլ վճռել ենք անշահախնդրորեն կատարել Աստծու կամքը։ Այո՛, մենք թույլ ենք տալիս, որ Աստվա՛ծ առաջնորդի մեր քայլերը կյանքի բոլոր ոլորտներում, և գիտենք, որ նա մեզանից շատ ավելի լավ կարող է դա անել (Սաղմոս 32։8)։
4. Ինչպե՞ս կարող ենք հաղթահարել անհարկի մտահոգությունները։
4 Սակայն եթե անվճռական ենք կամ չափից շատ ենք մտահոգվում մեր անձով, ապա դա կարող է արգելակել մեր հոգևոր առաջադիմությունը (Ժողովող 11։4)։ Ուստի որպեսզի կարողանանք Աստծուն և ուրիշներին ծառայելուց իսկական ուրախություն ստանալ, թերևս հարկ լինի, որ նախ հաղթահարենք անհարկի մտահոգությունները։ Էրիկ անունով մի երիտասարդ, օրինակ, մտածում էր օտարախոս դաշտում ծառայելու մասին։ Բայց նա անհանգստանում էր. «Կկարողանա՞մ հարմարվել ժողովին։ Կսիրե՞մ եղբայրներին ու քույրերին։ Իսկ նրանք կսիրե՞ն ինձ»։ Նա պատմում է. «Վերջապես հասկացա, որ պետք է ավելի շատ մտածեմ ոչ թե իմ, այլ եղբայրների և քույրերի մասին։ Որոշեցի այլևս չանհանգստանալ և պարզապես անեսասիրաբար ծառայել։ Աղոթեցի Աստծուն, որ օգնի ինձ, և անցա գործի։ Այժմ մեծ հաճույք եմ ստանում այդ ժողովում ծառայելուց» (Հռոմեացիներ 4։20)։ Այո՛, ինչ չափով որ ծառայենք Աստծուն և ուրիշներին, այն չափով էլ ուրախություն և բավարարվածություն կստանանք։
5. Ինչո՞ւ պետք է մեր քայլերը մանրակրկիտ պլանավորենք։ Բացատրի՛ր։
5 Նաև, որպեսզի կարողանանք Աստծու նպատակի համաձայն ապրել, պետք է մեր քայլերը մանրակրկիտ պլանավորենք։ Իմաստություն դրսևորելով՝ մենք պետք է զգուշանանք պարտքեր կուտակելուց, որի պատճառով գուցե դառնանք այս համակարգի ծառան և չկարողանանք ազատորեն ծառայել Եհովային։ Աստվածաշունչը հիշեցնում է. «Փոխ առնողը ծառայ կ’լինի փոխ տուողին» (Առակաց 22։7)։ Եհովային վստահելը և հոգևոր բաները առաջին տեղում դնելը կօգնեն, որ շարունակենք Աստծու նպատակի համաձայն ապրել։ Օրինակ՝ Գուոմինգը և նրա երկու քույրերը ապրում են իրենց մոր հետ այնպիսի տարածքում, որտեղ բնակարանային վարձերը շատ բարձր են, իսկ մշտական աշխատանք գտնելը դժվար է։ Խնայողաբար ծախսելով դրամը և միասին ծածկելով ծախսերը՝ նրանք կարողանում են հոգալ իրենց ամենաանհրաժեշտ կարիքները, նույնիսկ երբ ընտանիքում ոչ բոլորն են աշխատում։ «Երբեմն ընդհանրապես եկամուտ չենք ունենում,— ասում է Գուոմինգը,— բայցևայնպես, շարունակում ենք ռահվիրայությունը և խնամում ենք մայրիկին։ Շատ ուրախ ենք, որ մայրիկը չի ստիպում մեզ մեր հոգևոր գործերի հաշվին իրեն ապահովել կյանքի հարմարավետություններով» (2 Կորնթացիներ 12։14; Եբրայեցիներ 13։5)։
6. Պատմիր մի օրինակ, որը ցույց է տալիս, թե ինչպես կարող ենք մեր կյանքը համապատասխանեցնել Աստծու նպատակին։
6 Եթե խորամուխ ես եղել հոգևորի հետ կապ չունեցող գործերի մեջ, օրինակ՝ ֆինանսական, ապա գուցե հարկ լինի մեծ փոփոխություններ անել, որպեսզի կարողանաս Աստծու կամքը առաջին տեղում դնել։ Սովորաբար նման փոփոխություններ հնարավոր չէ միանգամից անել, և եթե սկզբում հաջողությունների չես հասնում, մի՛ հուսահատվիր։ Քննենք Կոիչի անունով մի երիտասարդի օրինակը։ Նա Աստվածաշունչը ուսումնասիրել էր պատանեկան հասակում։ Սակայն մի խնդիր ուներ. չափից շատ ժամանակ էր տրամադրում զվարճություններին ու երկար տարիներ տարված էր տեսախաղերով։ Մի օր Կոիչին ինքն իրեն ասաց. «Ի՞նչ ես անում։ Դու արդեն երեսունն անց ես և ոչ մի նպատակ չունես կյանքում»։ Նա վերսկսեց Աստվածաշնչի ուսումնասիրությունը և ընդունեց ժողովի օգնությունը։ Փոփոխությունները դանդաղ էին ընթանում, սակայն նա չընկճվեց։ Կոիչին վերջապես կարողացավ ձերբազատվել իր մոլուցքից բազմաթիվ աղոթքների և ուրիշների քաջալերանքի շնորհիվ (Ղուկաս 11։9)։ Այսօր նա ուրախությամբ ծառայում է որպես ծառայող օգնական։
Սովորենք հավասարակշռված լինել
7. Ինչո՞ւ պետք է հավասարակշռված լինենք Աստծու կամքը կատարելիս։
7 Մենք պետք է ոչ մի ջանք չխնայենք Աստծու նպատակի համաձայն ապրելու համար։ Երբեք չպետք է խղճանք ինքներս մեզ կամ ծուլությամբ կատարենք մեր ծառայությունը (Եբրայեցիներ 6։11, 12)։ Այդուհանդերձ, Եհովան չի ցանկանում, որ մենք ֆիզիկական, մտավոր և էմոցիոնալ առումով ուժասպառ լինենք։ Մենք պետք է համեստորեն ընդունենք, որ չենք կարող Աստծու կամքը կատարել մեր սեփական ուժերով։ Այդպես ցույց կտանք, որ փառավորում ենք Աստծուն և հավասարակշռված անձնավորություն ենք (1 Պետրոս 4։11)։ Ճիշտ է, Եհովան խոստանում է իր կամքը կատարելու համար անհրաժեշտ ուժ տալ մեզ, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է մեր կարողությունից վեր գործեր անենք. Աստված նման բան չի ակնկալում մեզանից (2 Կորնթացիներ 4։7)։ Որպեսզի կարողանանք առանց ուժասպառ լինելու ծառայել Աստծուն, պետք է խոհեմաբար ծախսենք մեր ուժերը։
8. Ի՞նչ պատահեց, երբ մի երիտասարդ կին փորձեց իր լավագույնը տալ թե՛ աշխարհին, թե՛ Եհովային, և ի՞նչ փոփոխություն նա արեց։
8 Յի Հի անունով մի երիտասարդ կին, որն ապրում է Արևելյան Ասիայում, մեծ լարվածություն պահանջող աշխատանք էր կատարում և միաժամանակ ծառայում էր որպես ընդհանուր ռահվիրա։ «Ես փորձում էի լավագույնը տալ և՛ Եհովային, և՛ աշխարհին,— պատմում է նա։— Գիշերները Մարկոս 12։30)։ «Չնայած ընտանիքիս անդամները ուզում էին, որ ես շատ գումար աշխատեի, այդուհանդերձ, ինձ համար կարևորը Աստծու նպատակի համաձայն ապրելն էր,— ասում է նա։— Ինչևէ, այսօր այնքան գումար եմ վաստակում, որ կարողանում եմ հիմնական կարիքներս հոգալ, օրինակ՝ մի վայելուչ հագուստ գնել։ Քանի որ այժմ ավելի շատ եմ քնում, ինձ ավելի լավ եմ զգում։ Ծառայությունից ուրախություն եմ ստանում և հոգևորապես ամուր եմ։ Այս կերպով ինձ հաջողվում է հեռու մնալ աշխարհի հրապույրներից ու զվարճություններից» (Ժողովող 4։6; Մատթեոս 6։24, 28–30)։
քնում էի ընդամենը հինգ ժամ։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ այլևս ի վիճակի չէի կենտրոնանալ ճշմարտության վրա և հոգևորից քիչ ուրախություն էի ստանում»։ Յի Հին փնտրեց ավելի թեթև աշխատանք, որպեսզի կարողանար Եհովային ծառայել իր «ամբողջ սրտով, հոգով, մտքով և ուժով» (9. Մեր ծառայությունն ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մարդկանց վրա։
9 Ինչ խոսք, բոլորը չէ, որ կարող են լիաժամ ծառայել։ Եթե տարիքի, առողջական խնդիրների կամ այլ հանգամանքների պատճառով ի վիճակի չես նման ծառայություն կատարելու, հիշիր, որ Եհովան անչափ գնահատում է քո հավատարմությունը և ցանկացած ծառայություն, որ սրտանց կատարում ես նրա համար (Ղուկաս 21։2, 3)։ Ուստի մեզանից ոչ ոք չպետք է թերագնահատի այն ազդեցությունը, որ կարող է թողնել մեր ծառայությունը ուրիշների վրա, որքան էլ որ այն փոքր լինի։ Ենթադրենք՝ այցելել ենք ընդամենը մի քանի տուն, սակայն ոչ ոք չի հետաքրքրվել բարի լուրով, անգամ դուռը չեն բացել։ Մեր գնալուց հետո, այնուամենայնիվ, տանտերերը գուցե ժամերով և նույնիսկ օրերով խոսեն մեր մասին։ Մենք չենք ակնկալում, որ բարի լուրը լսող յուրաքանչյուր մարդ դրականորեն արձագանքի, բայց գիտենք, որ ոմանք, այնուամենայնիվ, կարձագանքեն (Մատթեոս 13։19–23)։ Բացի այդ, կլինեն մարդիկ, որ կարձագանքեն այն ժամանակ, երբ աշխարհում փոխվի դրությունը, կամ իրենց կյանքում փոփոխություն տեղի ունենա։ Ամեն դեպքում, ծառայության մեջ անելով մեր լավագույնը՝ կատարում ենք Աստծու կամքը։ Այո՛, մենք «Աստծու համագործակիցներն ենք» (1 Կորնթացիներ 3։9)։
10. Ժողովի բոլոր անդամներն ի՞նչ անելու հնարավորություն ունեն։
10 Բացի այդ, բոլորս կարող ենք դրական ազդեցություն թողնել մեր ընտանիքի անդամների և մեր հոգևոր եղբայրների ու քույրերի վրա (Գաղատացիներ 6։10)։ Այդ ազդեցությունը կարող է լինել խորը և տևական (Ժողովող 11։1, 6)։ Երբ երեցներն ու ծառայող օգնականները ջանասիրաբար կատարում են իրենց պարտականությունները, նրանք նպաստում են ժողովի հոգևոր առողջությանն ու կայունությանը. արդյունքում՝ քրիստոնեական գործունեությունն ընդարձակվում է։ Աստվածաշունչը մեզ հավաստիացնում է, որ եթե «շատ բան ունենք անելու Տիրոջ գործում», ապա մեր աշխատանքը «զուր չէ» (1 Կորնթացիներ 15։58)։
Աստծու նպատակի համաձայն ապրելը դարձնենք մեր նպատակը
11. Բացի տեղի ժողովի հետ համագործակցելուց, ծառայության ուրիշ ի՞նչ հնարավորություններ կան։
11 Մենք սիրում ենք կյանքը և, լինելով քրիստոնյաներ, փափագում ենք փառաբանել Աստծուն մեր կյանքի բոլոր ոլորտներում (1 Կորնթացիներ 10։31)։ Եթե անմնացորդ նվիրվենք Թագավորության բարի լուրը քարոզելուն և սովորեցնենք ուրիշներին պահել այն ամենը, ինչ որ Հիսուսը պատվիրեց, մեր առջև Եհովային ծառայելու շատ հնարավորություններ կբացվեն, և դրանք մեծ ուրախություն կպատճառեն մեզ (Մատթեոս 24։14; 28։19, 20)։ Բացի տեղի ժողովի հետ համագործակցելուց, կան ծառայելու այլ հնարավորություններ։ Գուցե կարողանանք ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Դրա համար թերևս անհրաժեշտ լինի տեղափոխվել նույնիսկ այլ երկիր կամ սովորել նոր լեզու։ Ամուրի երեցներն ու ծառայող օգնականները Ծառայության կատարելագործման դպրոցում սովորելու հնարավորություն ունեն, որն ավարտելուց հետո կարող են ծառայել այն ժողովներում, որտեղ հասուն քրիստոնյաների կարիք կա՝ կա՛մ իրենց, կա՛մ էլ ուրիշ երկրում։ Ամուսնացած զույգերը, որոնք լիաժամ ծառայության մեջ են, կարող են սովորել «Գաղաադ» միսիոներական դպրոցում, այնուհետև նշանակվել օտար երկրներ։ Բացի այդ, մշտապես կամավորների կարիք կա, ովքեր կարող են զանազան հանձնարարություններ կատարել Բեթելներում, մասնակցել երկրպագության վայրերի ու մասնաճյուղերի շինարարությանն ու պահպանմանը։
12, 13. ա) Ինչպե՞ս կարող ես ծառայության որևէ ձև ընտրել։ բ) Բացատրիր, թե մի նշանակման մեջ ձեռք բերված փորձը ինչպես կարող է պետք գալ մեկ ուրիշ նշանակման մեջ։
12 Ծառայության ո՞ր ձևն ես նախընտրում դու։ Քանի որ նվիրվել ես Եհովային, միշտ փնտրիր նրա և նրա կազմակերպության առաջնորդությունը։ Աստծու «բարի հոգին» կօգնի քեզ ճիշտ որոշում կայացնել (Նէեմիա 9։20)։ Մի նշանակում հաճախ տանում է մեկ այլ նշանակման, իսկ ծառայության մի ձևի մեջ ձեռք բերված փորձն ու հմտությունները գուցե հետագայում պետք գան մեկ այլ ծառայության մեջ։
13 Օրինակ՝ Դենիսն ու նրա կինը՝ Ջենին, կանոնավորաբար մասնակցում են Թագավորության սրահների շինարարության գործին։ «Կատրինա» փոթորկից հետո, որ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հարավում, նրանք ցանկացան օգնություն ցույց տալ աղետի գոտում։ Դենիսը պատմում է. «Թագավորության սրահների շինարարության
մեջ ձեռք բերած մեր փորձը օգտագործեցինք եղբայրներին օգնելու համար։ Դա մեծ ուրախություն պատճառեց մեզ։ Նրանց ցուցաբերած երախտագիտությունն անչափ հուզիչ էր։ Օգնություն ցույց տվող խմբերի մեծամասնությունը քիչ հաջողությունների է հասել վերակառուցման գործում։ Այնինչ Եհովայի վկաներն արդեն վերանորոգել ու վերակառուցել են ավելի քան 5 300 տներ ու բազմաթիվ Թագավորության սրահներ։ Մարդիկ նկատում են այս ամենը և այժմ մեծ հետաքրքրություն են ցույց տալիս բարի լուրի հանդեպ»։14. Ի՞նչ կարող ես անել, եթե ցանկանում ես դառնալ ռահվիրա։
14 Կարո՞ղ ես լիաժամ ծառայությունը դարձնել քո նպատակը։ Եթե սկսես լիաժամ ծառայել, անշուշտ, բազմաթիվ օրհնություններ կստանաս։ Իսկ եթե քո հանգամանքները թույլ չեն տալիս, գուցե ինչ–որ փոփոխություն անես։ Աղոթիր, ինչպես որ արեց Նեեմիան, երբ ուզում էր կարևոր նշանակում ստանալ։ Նա աղոթեց. «Ոհ Տէր.... յաջողութիւն տուր այսօր քո ծառային» (Նէեմիա 1։11)։ Այնուհետև ապավինիր «աղոթք Լսողին» և գործիր խնդրանքիդ համաձայն (Սաղմոս 65։2)։ Որպեսզի Եհովան օրհնի քեզ ռահվիրայական ծառայության մեջ, դու պետք է ջանքեր թափես։ Կառչած մնա լիաժամ ծառայություն սկսելու որոշմանդ։ Ժամանակի ընթացքում ձեռք կբերես փորձ, իսկ ուրախությունդ կավելանա։
Արժե՛ ապրել այդ կյանքով
15. ա) Ի՞նչ օգուտներ ենք ստանում՝ զրուցելով երկար տարիներ ծառայած քրիստոնյաների հետ, ինչպես նաև ընթերցելով նրանց մասին։ բ) Ո՞ւմ կենսագրությունն է քեզ առանձնապես ոգևորել։
15 Ի՞նչ օգուտներ կստանաս՝ ապրելով Աստծու նպատակի համաձայն։ Զրուցիր այն հավատակիցներիդ հետ, ովքեր երկար տարիներ ծառայել են Եհովային, հատկապես նրանց հետ, ովքեր լիաժամ ծառայության մեջ շատ տարիներ են անցկացրել։ Ի՜նչ հարուստ և իմաստալից կյանքով են նրանք ապրում (Առակաց 10։22)։ Նրանք քեզ կպատմեն, որ Եհովայի օգնությամբ թեկուզ ամենադժվար պահերին միշտ ունեցել են այն, ինչի կարիքն իսկապես զգացել են, և դեռ ավելին (Փիլիպպեցիներ 4։11–13)։ 1955–1961 թթ.-ին «Դիտարանում» տպագրվեցին հավատարիմ քրիստոնյաների մի շարք կենսագրություններ «Ապրում եմ կյանքիս նպատակի համաձայն» խորագրով։ Այդ ժամանակից ի վեր հարյուրավոր ուրիշ կենսագրություններ են լույս տեսել։ Յուրաքանչյուր պատմություն ընթերցելիս լցվում ես այնպիսի եռանդով և ուրախությամբ, ինչպիսին որ նկարագրված է Աստվածաշնչի «Գործեր» գրքում։ Այդպիսի ոգևորիչ կենսագրությունները կմղեն քեզ ասելու. «Սա հենց այն կյանքն է, որով ուզում եմ ապրել»։
16. Ի՞նչն է քրիստոնյայի կյանքը իմաստալից ու երջանիկ դարձնում։
16 Ահարոնը, որի մասին խոսվեց սկզբում, պատմում է. «Աֆրիկայում ես հաճախ եմ հանդիպել երիտասարդների, որոնք շրջում են երկրով մեկ՝ փնտրելով կյանքի նպատակը։ Մեծամասնությունն այդպես էլ չի գտնում։ Բայց ահա մենք, Թագավորության բարի լուրը քարոզելով, ապրում ենք Աստծու նպատակի համաձայն և վայելում ենք հետաքրքիր ու իմաստալից կյանք։ Մենք սեփական փորձով ենք համոզվել, որ ավելի շատ երջանկություն կա տալու, քան թե ստանալու մեջ» (Գործեր 20։35)։
17. Ինչո՞ւ այժմ պետք է ապրենք Աստծու նպատակի համաձայն։
17 Իսկ դո՞ւ։ Ի՞նչ նպատակ ես դու հետապնդում։ Եթե չունես կոնկրետ հոգևոր նպատակ, ապա կտարվես այլ նպատակներով։ Սակայն ինչո՞ւ քո թանկագին կյանքը վատնես Սատանայի աշխարհի դատարկ ու անիմաստ բաների վրա։ Մոտ ապագայում՝ «մեծ նեղության» ժամանակ, դիրքն ու հարստությունը արժեք չեն ունենա։ Միայն Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները արժեք կունենան։ Որքա՜ն երջանիկ կլինենք, որ ծառայել ենք Աստծուն և ուրիշներին ու ապրել նրա նպատակի համաձայն (Մատթեոս 24։21; Հայտնություն 7։14, 15)։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 1 Որոշ անուններ փոխված են։
^ պարբ. 1 Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։
Կարո՞ղ ես բացատրել
• Ինչպե՞ս է Եհովան վերաբերվում իրեն մատուցած մեր ծառայությանը։
• Գործնական և հավասարակշռված լինելն ինչպե՞ս կարող է մեզ օգնել, որ ծառայենք Աստծուն և ուրիշներին։
• Ծառայության ի՞նչ հնարավորություններ ունենք։
• Ինչպե՞ս կարող ենք այժմ մեր կյանքն իսկապես իմաստալից դարձնել։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 23–րդ էջի վրա]
Հավասարակշռվածություն է անհրաժեշտ Եհովային ամեն ժամանակ սրտանց ծառայելու համար
[նկար 24–րդ էջի վրա]
Սրբազան ծառայության շատ ձևեր կան