Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

«Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա»

«Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա»

«Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա և ոչ թե երկրային» (ԿՈՂ. 3։2)։

1, 2. ա) Ինչո՞ւ էր Կողոսայի ժողովին վտանգ սպառնում։ բ) Ի՞նչ հորդորեց Պողոսը կողոսացի քրիստոնյաներին։

ԱՌԱՋԻՆ դարի Կողոսայի ժողովի միասնությունը վտանգի տակ էր։ Ժողովի անդամներից ոմանք ասում էին, որ հարկավոր է պահել Մովսիսական օրենքը, և այդպիսով պառակտումներ մտցնում ժողովում։ Ուրիշներն էլ ճգնավորություն էին ջատագովում։ Նման գաղափարներին հակազդելու համար Պողոս առաքյալը կողոսացիներին մի քաջալերական նամակ գրեց։ Նա մասնավորապես հորդորեց. «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված, ոչ թե Քրիստոսի ուսմունքների վրա» (Կող. 2։8

2 Կողոսայի ժողովի օծյալ քրիստոնյաները, իրենց միտքը կենտրոնացնելով «աշխարհի սկզբունքների» վրա, կմերժեին Եհովայի տրամադրած փրկության միջոցը (Կող. 2։20–23)։ Պողոսը, ցանկանալով օգնել նրանց պահպանելու Աստծու հետ ունեցած իրենց թանկ փոխհարաբերությունները, հորդորեց. «Ձեր մտքերը կենտրոնացած պահեք երկնային բաների վրա և ոչ թե երկրային» (Կող. 3։2)։ Այո՛, Քրիստոսի եղբայրները պետք է իրենց մտքում վառ պահեին անապականելի ժառանգություն ստանալու հույսը, որը նրանց համար «պահվում էր երկնքում» (Կող. 1։4, 5

3. ա) Ինչի՞ վրա են օծյալ քրիստոնյաները կենտրոնացած պահում իրենց միտքը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու այս հոդվածում։

 3 Այսօր օծյալ քրիստոնյաները նույնպես իրենց միտքը կենտրոնացած են պահում Աստծու երկնային Թագավորության և «Քրիստոսի ժառանգակիցները» լինելու հույսի վրա (Հռոմ. 8։14–17)։ Իսկ Պողոսի խոսքերը վերաբերո՞ւմ են երկրային հույս ունեցողներին։ Ինչպե՞ս կարող են «ուրիշ ոչխարները» իրենց միտքը կենտրոնացած պահել «երկնային բաների» վրա (Հովհ. 10։16)։ Ինչպե՞ս կարող ենք բոլորս օգուտներ քաղել՝ քննելով Աբրահամի և Մովսեսի օրինակը, որոնք, չնայած դժվարություններին, իրենց միտքը կենտրոնացած պահեցին երկնային բաների վրա։

ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՄԻՏՔԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՊԱՀԵԼ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

4. Ուրիշ ոչխարներն ինչպե՞ս կարող են իրենց միտքը կենտրոնացած պահել երկնային բաների վրա։

4 Ճիշտ է, ուրիշ ոչխարները չունեն երկնային հույս, բայց նրանք նույնպես կարող են իրենց միտքը կենտրոնացած պահել երկնային բաների վրա։ Ինչպե՞ս. Եհովա Աստծուն և Թագավորության շահերը իրենց կյանքում առաջին տեղում դնելով (Ղուկ. 10։25–27)։ Այս հարցում Հիսուսը մեզ համար լավ օրինակ է (1 Պետ. 2։21)։ Ինչպես որ առաջին դարում մեր հավատակիցները, այնպես էլ մենք այսօր ապրում ենք Սատանայի աշխարհում, որը լի է սխալ դատողություններով, փիլիսոփայությամբ և նյութապաշտությամբ (կարդա՛  2 Կորնթացիներ 10։5)։ Հիսուսի պես՝ մենք պետք է զգոն լինենք, որպեսզի մեր հոգևորը չվտանգվի։

5. Ի՞նչ հարցեր կարող ենք տալ ինքներս մեզ։

5 Մենք պետք է զգույշ լինենք, որ նյութականի հետ կապված աշխարհի տեսակետը չազդի մեզ վրա։ Սովորաբար այն, ինչի մասին մտածում ենք, կամ այն, ինչ անում ենք, ցույց է տալիս, թե ինչն ենք իրականում սիրում։ Հիսուսն ասաց. «Որտեղ քո գանձն է, այնտեղ էլ քո սիրտը կլինի» (Մատթ. 6։21)։ Որպեսզի իմանանք, թե ուր է մեր սիրտը մեզ տանում, լավ կլինի ժամանակ առ ժամանակ ինքնաքննություն անել։ Ինքդ քեզ հարցրու. «Որքա՞ն հաճախ եմ մտածում ֆինանսական հարցերի մասին։ Արդյոք չափից շատ չե՞մ մտածում ավելի լավ գործ գտնելու կամ ավելի հարմարավետ կյանքով ապրելու մասին։ Ձգտո՞ւմ եմ աչքս կենտրոնացած պահելու հոգևոր բաների վրա» (Մատթ. 6։22)։ Հիսուսը ցույց տվեց, որ նրանք, ովքեր կենտրոնանում են երկրի վրա գանձեր դիզելու վրա, վտանգում են իրենց հոգևորը (Մատթ. 6։19, 20, 24

6. Ինչպե՞ս կարող ենք հաղթել մեղավոր ցանկությունների դեմ պայքարում։

6 Մեր անկատար մարմինը դրդում է մեզ տրվելու մեր սխալ ցանկություններին (կարդա՛  Հռոմեացիներ 7։21–25)։ Եթե Աստծու սուրբ ոգին չգործի մեր կյանքում, մենք գուցե անենք «խավարին պատկանող գործեր»։ Այդ գործերից են «խրախճանքները», «հարբեցողությունները», «անթույլատրելի սեռական հարաբերությունները» և «անառակ վարքը» (Հռոմ. 13։12, 13)։ Մենք պայքար ենք մղում «երկրային բաների», այսինքն՝ մեր մեղավոր ցանկությունների դեմ։ Որպեսզի հաղթենք այս պայքարում, մեր միտքը պետք է կենտրոնացած պահենք երկնային բաների վրա։ Սա ջանքեր է պահանջում։ Պողոս առաքյալն ասաց. «Ես իմ մարմնին եմ հարվածում և ծառայեցնում եմ այն» (1 Կորնթ. 9։27)։ Անկասկած, մենք չպետք է թեթևամտորեն վերաբերվենք մեր թերություններին, եթե ուզում ենք մնալ կյանքի ճանապարհին։ Եկեք տեսնենք, թե ինչպես անցյալում ապրած երկու հավատարիմներ «հաճեցրին Աստծուն» (Եբր. 11։6

ԱԲՐԱՀԱՄԸ «ՀԱՎԱՏ ԸՆԾԱՅԵՑ ԵՀՈՎԱՅԻՆ»

7, 8. ա) Ի՞նչ դժվարությունների բախվեցին Աբրահամն ու Սառան։ բ) Ինչի՞ վրա էր Աբրահամը կենտրոնացրել իր միտքը։

7 Երբ Եհովան Աբրահամին ասաց, որ ընտանիքով տեղափոխվի Քանանի երկիր,  վերջինս պատրաստակամորեն հնազանդվեց։ Քանի որ Աբրահամը հավատում էր Աստծուն և հնազանդվում էր նրան, Եհովան ուխտ կապեց նրա հետ՝ ասելով. «Ես քեզանից մեծ ազգ կստեղծեմ, կօրհնեմ քեզ» (Ծննդ. 12։2)։ Անցան տարիներ, բայց Աբրահամն ու նրա կինը՝ Սառան, դեռևս անզավակ էին։ Մի՞թե Եհովան մոռացել էր Աբրահամին տված խոստումը։ Կյանքը Քանանում դժվար էր։ Աբրահամն ու նրա ընտանիքը թողել էին Միջագետքի բարգավաճ Ուր քաղաքը, իրենց տունը և հարազատներին։ Նրանք 1600 կիլոմետր ճանապարհ էին անցել, որ հասնեն Քանան։ Այստեղ նրանք ապրեցին վրաններում, տեսան սով և ենթարկվեցին ավազակային հարձակումների (Ծննդ. 12։5, 10; 13։18; 14։10–16)։ Չնայած այս ամենին՝ նրանք չցանկացան վերադառնալ Ուր քաղաքի իրենց հարմարավետ կյանքին (կարդա՛  Եբրայեցիներ 11։8–12, 15

8 «Երկրային բաների» վրա կենտրոնանալու փոխարեն՝ Աբրահամը «հավատ ընծայեց Եհովային» (Ծննդ. 15։6)։ Նա իր միտքը կենտրոնացրեց երկնային բաների վրա այն իմաստով, որ կենտրոնացավ Աստծու խոստումների վրա։ Արդյունքում՝ Աբրահամը վարձատրվեց իր հավատի համար։ Բարձրյալ Աստված հայտնվեց նրան ու ասաց. «Վե՛ր նայիր, խնդրեմ, դեպի երկինք և հաշվի՛ր աստղերը, եթե իհարկե կարող ես հաշվել դրանք»։ Այնուհետև նա ասաց. «Քո սերունդը այսպես է լինելու»» (Ծննդ. 15։5)։ Որքա՜ն քաջալերական էին այս խոսքերը Աբրահամի համար։ Ամեն անգամ, երբ նա նայեր աստղազարդ երկնքին, կհիշեր Եհովայի այս խոստումը։ Իր որոշած ժամանակին Աստված Աբրահամին ժառանգ տվեց, ինչպես որ խոստացել էր (Ծննդ. 21։1, 2

9. Ինչպե՞ս է Աբրահամի օրինակը քաջալերում մեզ, որ շարունակենք զբաղված լինել սուրբ ծառայությամբ։

9 Աբրահամի պես՝ մենք սպասում ենք Աստծու խոստումների կատարմանը (2 Պետ. 3։13)։ Եթե մեր միտքը կենտրոնացած չպահենք երկնային բաների վրա, մեզ գուցե թվա, թե այդ խոստումների կատարումը ուշանում է, և գուցե դանդաղեցնենք մեր հոգևոր ընթացքը։ Զոհողություննե՞ր ես արել ռահվիրա ծառայելու կամ ծառայությունդ այլ կերպերով ընդլայնելու համար։ Եթե այո, դու գովասանքի ես արժանի։ Իսկ հիմա զոհողություններ անո՞ւմ ես։ Հիշի՛ր, Աբրահամը իր մտքում վառ էր պահում «իսկական հիմքեր ունեցող քաղաքը» (Եբր. 11։10)։ Նա «հավատ ընծայեց Եհովային, և դրա համար.... արդար համարվեց» (Հռոմ. 4։3

ՄՈՎՍԵՍԸ «ՏԵՍՆՈՒՄ ԷՐ ՆՐԱՆ, ՈՎ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ Է»

10. Ի՞նչ կյանքով էր ապրում պատանի Մովսեսը։

10 Մովսեսը նույնպես իր միտքը կենտրոնացած պահեց երկնային բաների վրա։ Պատանեկան հասակում նա «կրթվեց եգիպտացիների ամբողջ իմաստությամբ»։ Դա սովորական կրթություն չէր։ Եգիպտոսն այդ ժամանակ աշխարհակալ ուժ էր, և Մովսեսը փարավոնի ընտանիքի անդամ էր։ Ուստի զարմանալի չէ, որ նման կրթություն ստանալով՝ նա դարձավ «զորավոր.... իր խոսքերով ու գործերով» (Գործ. 7։22)։ Պատկերացրու, թե ինչ հեռանկար ուներ նա։ Բայց Մովսեսը իր միտքը կենտրոնացրեց ավելի կարևոր բաների՝ Աստծու կամքը կատարելու վրա։

11, 12. Ո՞ր կրթությունն էր Մովսեսը թանկ գնահատում, և որտեղի՞ց գիտենք դա։

11 Մովսեսի մայրը՝ Հոքաբեթը, անկասկած, նրան մանուկ հասակից պատմել էր հրեաների Աստծու մասին։ Մովսեսը թանկ էր գնահատում Եհովայի մասին ստացած իր գիտելիքները ու դրանք իշխանությունից և հարստությունից կարևոր էր համարում։ Ուստի նա հրաժարվեց բոլոր այն առավելություններից և հնարավորություններից, որոնք հավանաբար կունենար՝ լինելով փարավոնի ընտանիքի անդամ (կարդա՛  Եբրայեցիներ 11։24–27)։ Այո՛, հոգևոր կրթությունը և Եհովայի հանդեպ  հավատը մղեցին Մովսեսին կենտրոնանալու երկնային բաների վրա։

12 Մովսեսը ստացել էր իր օրերի լավագույն կրթությունը, բայց մի՞թե նա այդ կրթության միջոցով ձգտեց դառնալ հզոր, հայտնի և հարուստ։ Ո՛չ։ Եթե նա այդպես անելու լիներ, ապա չէր հրաժարվի «փարավոնի աղջկա որդին կոչվելուց. նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ և ոչ թե մեղքի ժամանակավոր հաճույքը վայելել»։ Ակնհայտ է, որ Մովսեսը իր հոգևոր կրթությունը օգտագործեց ի շահ Եհովայի նպատակի։

13, 14. ա) Ի՞նչն օգնեց Մովսեսին, որպեսզի կարողանա համապատասխանել այն նշանակմանը, որը Եհովան մտադիր էր տալ նրան։ բ) Մովսեսի պես՝ ինչի՞ կարիք գուցե ունենանք։

13 Մովսեսը շատ էր սիրում Եհովային և նրա ժողովրդին։ 40 տարեկանում նա մտածում էր, թե պատրաստ է ազատելու Աստծու ժողովրդին եգիպտացիների լծից (Գործ. 7։23–25)։ Բայց նախքան Եհովան կտար նրան այդ հանձնարարությունը, Մովսեսը պետք է զարգացներ այնպիսի հատկություններ, ինչպիսիք են խոնարհությունը, համբերատարությունը, մեղմությունը և ինքնատիրապետումը (Առակ. 15։33)։ Մովսեսը կարիք ուներ կրթվելու, որպեսզի կարողանար հաղթահարել սպասվող փորձություններն ու դժվարությունները։ Ուստի, մի քանի տասնամյակ հովիվ լինելով, նա կկարողանար զարգացնել այդ աստվածահաճո հատկությունները։

14 Օգուտ տվե՞ց Մովսեսին հովիվ լինելը։ Աստծու Խոսքից իմանում ենք, որ նա դարձավ «երկրի երեսին եղող բոլոր մարդկանցից ամենահեզը» (Թվեր 12։3)։ Նա զարգացրեց խոնարհություն, ինչն օգնեց նրան համբերատարությամբ վարվելու տարբեր բնավորության տեր մարդկանց հետ և լուծելու նրանց «դժվար գործերը» (Ելք 18։26)։ Նմանապես գուցե կարիք լինի, որ մենք մշակենք հոգևոր այնպիսի հատկություններ, որոնք կօգնեն մեզ անցնելու «մեծ նեղությունը» և մտնելու Աստծու արդար նոր աշխարհ (Հայտն. 7։14)։ Կարողանո՞ւմ ենք լեզու գտնել նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր, մեր կարծիքով, փոփոխական բնավորություն ունեն կամ չափազանց զգայուն են։ Լավ կանենք, եթե ուշադրություն դարձնենք Պետրոս առաքյալի հետևյալ խոսքերին. «Պատվեք ամեն տեսակ մարդկանց, սիրեք ողջ եղբայրությունը» (1 Պետ. 2։17

ՄԵՐ ՄԻՏՔԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՊԱՀԵՆՔ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

15, 16. ա) Ինչո՞ւ է կենսական, որ մեր միտքը միշտ կենտրոնացած լինի ճիշտ բաների վրա։ բ) Ինչո՞ւ է կարևոր, որ քրիստոնյան միշտ լավ վարք ունենա։

15 Մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթ. 3։1)։ Ուստի, որպեսզի հոգևորապես արթուն մնանք, պետք է մեր միտքը միշտ կենտրոնացած լինի ճիշտ բաների վրա (1 Թեսաղ. 5։6–9)։ Տեսնենք, թե ինչպես կարող ենք դա անել։

16 Վարք։ Պետրոս առաքյալը բացատրեց, թե ինչու է կարևոր լավ վարք ունենալ։ Նա գրեց. «Լավ վարք ունեցեք ազգերի մեջ, որ [նրանք].... ականատես լինելով ձեր բարի գործերին՝ փառավորեն Աստծուն» (1 Պետ. 2։12)։ Անկախ նրանից՝ տանն ենք, աշխատավայրում թե դպրոցում, անկախ այն բանից՝ զվարճանում ենք թե քարոզում, մենք ամեն ջանք թափում ենք, որ փառաբանենք Եհովային մեր լավ վարքով։ Ինչ խոսք, լինելով անկատար՝ բոլորս սխալներ ենք անում (Հռոմ. 3։23)։ Բայց, շարունակելով «մղել հավատի բարի պատերազմը», կարող ենք հաղթել մեր անկատար մարմնի դեմ մղվող պայքարում (1 Տիմոթ. 6։12

17. Ինչպե՞ս կարող ենք ունենալ Քրիստոսի մտածելակերպը (տե՛ս 28-րդ էջի նկարը)։

17 Մտածելակերպ։ Լավ վարք ունենալու համար հարկավոր է ունենալ ճիշտ մտածելակերպ։ Պողոս առաքյալն ասաց. «Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ» (Փիլիպ. 2։5)։ Ի՞նչ մտածելակերպ ուներ Հիսուսը։ Նա խոնարհամիտ էր։ Խոնարհությունը  մղեց նրան անձնազոհ լինելու ծառայության մեջ։ Քրիստոսի համար ամենից կարևորը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելն էր (Մարկ. 1։38; 13։10)։ Նրա համար Աստծու Խոսքը ամեն ինչից վեր էր (Հովհ. 7։16; 8։28)։ Հիսուսը ջանասիրաբար ուսումնասիրում էր Սուրբ Գիրքը, ուստի պատահական չէ, որ կարողանում էր մեջբերումներ անել այնտեղից, բացատրել այն և պաշտպանել։ Ծառայության մեջ և Աստվածաշնչի անձնական ուսումնասիրության հարցում լինելով խոնարհամիտ ու եռանդուն՝ մենք ավելի շատ կընդօրինակենք Հիսուսի մտածելակերպը։

Հիսուսի համար ամենից կարևորը Աստծու Թագավորության մասին բարի լուրը քարոզելն էր (տե՛ս պարբերություն 17)

18. Ի՞նչ կարևոր ձևով կարող ենք աջակցել Եհովայի գործին։

18 Աջակցություն։ Եհովայի նպատակն է, որ «Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները» (Փիլիպ. 2։9–11)։ Հիսուսը, որ բարձր դիրք ունի, խոնարհաբար հնազանդվում է իր Հոր կամքին։ Նույնը պետք է անենք մենք (1 Կորնթ. 15։28)։ Ինչպե՞ս։ Մենք պետք է ամբողջ սրտով աջակցենք այն գործին, որը Հիսուսը տվել է մեզ, այն է՝ «բոլոր ազգերի մեջ աշակերտներ պատրաստել» (Մատթ. 28։19)։ Բացի այդ, ուզում ենք «բարին անել բոլորի հանդեպ»՝ մեր մերձավորի և մեր եղբայրների ու քույրերի (Գաղ. 6։10

19. Ի՞նչ պետք է վճռենք անել։

19 Մենք շատ շնորհակալ ենք Եհովային, որ մեզ հիշեցնում է, որ մենք մեր միտքը կենտրոնացած պահենք երկնային բաների վրա։ Եկեք «տոկունությամբ վազենք այն մրցավազքը, որ դրված է մեր առաջ» (Եբր. 12։1)։ Թող որ յուրաքանչյուրս «ամբողջ հոգով» ծառայի Եհովային, և մեր երկնային Հայրը կպարգևատրի մեզ մեր գործադրած ջանքերի համար (Կող. 3։23, 24