Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստված անուն ունի՞

Աստված անուն ունի՞

Աստված անուն ունի՞

Ի՞նչ են ասում մարդիկ

▪ «Նրա անունը Տեր է»։

▪ «Նա անուն չունի»։

Ի՞նչ է ասել Հիսուսը

▪ «Ուստի, դուք այսպե՛ս աղոթեք. «Հա՛յր մեր, որ երկնքում ես, թող սրբացվի՛ քո անունը»» (Մատթեոս 6։9)։ Հիսուսը գիտեր, որ Աստված անուն ունի։

▪ «Ես ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպեսզի այն սերը, որով դու ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես էլ միության մեջ լինեմ նրանց հետ» (Հովհաննես 17։26)։ Հիսուսը հայտնի դարձրեց Աստծու անունը։

▪ «Դուք այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՛լ է նա, որ գալիս է Եհովայի անունով»» (Ղուկաս 13։35; Սաղմոս 118։26, ՆԱ)։ Հիսուսն օգտագործում էր Աստծու անունը։

ԱՍՏՎԱԾ հայտնել է մեզ իր անունը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Ես եմ Եհովան, սա է իմ անունը» * (Եսայիա 42։8)։ Գուցե զարմանաք՝ իմանալով, որ այս անզուգական անունը Աստվածաշնչի հին ձեռագրերում հանդիպում է մոտ 7 000 անգամ։ Իրականում, այս անունը Աստծու Խոսքում ավելի շատ է օգտագործվել, քան որևէ այլ անուն։

«Ի՞նչ է Աստծու անունը» հարցին ոմանք թերևս պատասխանեն՝ «Տեր»։ Սակայն պատկերացրեք, որ դուք հարցնում եք՝ «ո՞վ է ընտրվել», և ձեզ պատասխանում են՝ «թեկնածուն»։ Իրականում այդ պատասխանը ոչինչ չի ասում։ Ինչո՞ւ։ Քանի որ ինչպես «թեկնածու», այնպես էլ «Տեր» բառը անձնանուն չէ։

Ինչո՞ւ է Աստված հայտնել մեզ իր անունը։ Նա ուզում է, որ մենք ավելի լավ ճանաչենք իրեն։ Օրինակ՝ պարոն, տնօրեն, հայր, պապիկ բառերը կարող են տվյալ անձնավորության մասին ինչ–որ բան հայտնել։ Բայց անձնանունն է, որ հիշեցնում է մեզ այն ամենը, ինչ գիտենք այդ անհատի մասին։ Նմանապես, Տեր, Ամենակարող, Հայր, Արարիչ տիտղոսները Աստծուն ներկայացնում են տարբեր կողմերից։ Սակայն միայն Եհովա անունը կարող է ամեն բան հայտնել իր մասին։ Իսկապես, մի՞թե հնարավոր է ճանաչել Աստծուն, եթե չգիտենք նրա անունը։

Կարևոր է, սակայն, ոչ միայն իմանալ, այլև գործածել այդ անունը։ Աստվածաշնչում գրված է. «Ամեն ոք, ով Եհովայի անունը կանչի, կփրկվի» (Հռոմեացիներ 10։13; Յովէլ 2։32

[ծանոթագրություն]

^ պարբ. 9 Աստծու անվան նշանակության մասին, ինչպես նաև թե ինչու որոշ Աստվածաշնչերում չի օգտագործվել այն, կարող եք իմանալ «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքից (էջ 195–197)։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։

[նկար 6–րդ էջի վրա]

Պարոն, տնօրեն, հայր, պապիկ բառերը կարող են տվյալ անձնավորության մասին ինչ–որ բան հայտնել։ Բայց անձնանունն է, որ հիշեցնում է մեզ այն ամենը, ինչ գիտենք այդ անհատի մասին