Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Միսիոներներ ուղարկվեցին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը»

Միսիոներներ ուղարկվեցին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը»

«Գաղաադի» 127–րդ դասարանի ավարտական ծրագիրը

Միսիոներներ ուղարկվեցին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը»

ՀԻՍՈՒՍԸ պատվիրել էր իր աշակերտներին լինել իր վկաները «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործեր 1։8)։ Այսօր Եհովայի վկաները լրջորեն են վերաբերվում այս հրահանգին։

Իրականում ավելի քան 65 տարիների ընթացքում «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցում կրթված միսիոներները բարի լուրը հասցրել են ավելի քան 200 երկրներ։ 2009 թ. սեպտեմբերի 12–ին՝ շաբաթ օրը, 56 շրջանավարտներ ավարտեցին Պատերսոնում (Նյու Յորք, ԱՄՆ) անցկացվող հինգամսյա ինտենսիվ դասընթացը։

Ինչ զորություն ունի քո երևակայությունը

Եհովայի վկաների Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը, որը նաև ավարտական ծրագրի նախագահողն էր, ներկայացրեց «Քո երևակայությունը իմաստնորեն օգտագործիր» ելույթը։ Սկզբում նա խոսեց չորս բաների մասին և հորդորեց ավարտականներին, որ իրենց երևակայությունը այդ ուղղությամբ չօգտագործեն։ Ահա դրանցից երեքը. 1) Մի՛ մտածիր, թե նյութական բաները կարող են միշտ պաշտպանության աղբյուր լինել, 2) խուսափիր անբարո մտքերից և 3) չափից շատ մի՛ մտահոգվիր՝ պատկերացնելով, թե որքան վատ է լինելու վաղվա օրը (Առակաց 18։11; Մատթեոս 5։28; 6։34)։ Երրորդ մտքի վերաբերյալ հռետորն ասաց, որ սովորաբար չափազանց շատ մտահոգվող անհատը օրվա անհանգստություններին ավելացնում է երեկվա մտահոգությունները, հետո մի քիչ էլ է առաջ գնում և եղածի վրա դիզում է վաղվա մտահոգությունները։ «Դա շատ ծանր բեռ է, որը հնարավոր չէ կրել»,— ավելացրեց եղբայր Լեթը։ Իսկ ո՞րն էր չորրորդ միտքը։ Ավարտականներին խորհուրդ տրվեց չմտածել, թե իրենք նախքան միսիոներական նշանակումը ավելի լավ կյանքով էին ապրում։ Եթե այդպես մտածեն, ապա իրենց նոր նշանակումներում ծառայելիս ուրախություն չեն ստանա։

Այնուհետև եղբայր Լեթը քաջալերեց ուսանողներին օգտագործել իրենց երևակայությունը ճիշտ ձևերով։ Նա իր ելույթում նշեց հետևյալ կարևոր մտքերը. 1) Նախապես տես այն իրավիճակները, որ կարող են հոգևոր և ֆիզիկական առումով վտանգավոր լինել ու խուսափիր չարիքից, 2) մտովի պատկերացրու այն տեսարանները, որոնց մասին կարդում ես Աստվածաշնչում և պատկերացրու, որ դու ներկա ես նկարագրվող իրադարձությանը 3) պատկերացրու, որ յուրաքանչյուր անհատ, ում քարոզում ես, կարող է դառնալ Եհովայի երկրպագուն և 4) կարեկցանք զարգացրու այն մարդկանց հանդեպ, ում քարոզում ես՝ պատկերացնելով քեզ նրանց իրավիճակում (Առակաց 22։3

Ուրիշներին կրթելու կարևորությունը

«Այս բաները փոխանցիր հավատարիմ մարդկանց» ելույթը՝ հիմնված 2 Տիմոթեոս 2։2–ի վրա, ներկայացրեց Կառավարիչ մարմնի անդամ Դեյվիդ Սփլեյնը։ Պողոս առաքյալը պատվիրել էր Տիմոթեոսին կրթել հավատարիմ մարդկանց, սակայն նա պատվիրել էր ոչ միայն ճշմարտությունները սովորեցնել այդ տղամարդկանց, այլ նաև քաջալերել, որ նրանք էլ ուրիշներին սովորեցնեն։ Հռետորը նշեց, որ ժողովում և քարոզչական գործում փորձառու տղամարդկանց մեծ կարիք կա։ Ե՞րբ և ինչպե՞ս պետք է նրանք կրթվեն։ Եղբայր Սփլեյնը քաջալերեց ուսանողներին կրթել տղամարդկանց հենց այն պահից, երբ սկսում են Աստվածաշունչ ուսումնասիրել նրանց հետ։

Իսկ ինչպե՞ս կարող են միսիոներները սովորեցնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին լինել հավատարիմ ու լավ օրինակ ծառայել մյուսների համար։ Եղբայր Սփլեյնը մի քանի միտք նշեց։ Միսիոներները պետք է սովորեցնեն նրանց նախապես լավ պատրաստվել Աստվածաշնչի ուսումնասիրության դասին։ Հետո, երբ հետաքրքրվող անհատները սկսում են հաճախել ժողովի հանդիպումներին, հարկավոր է սովորեցնել նրանց, թե ինչպես պատրաստվեն ժողովի ծրագրին։ «Եթե անհատը չի կարողանում ուսումնասիրել Աստվածաշունչը,— նշեց հռետորը,— ապա չի էլ կարողանա սովորեցնել ուրիշներին»։ Բացի այդ, եղբայր Սփլեյնը խոսեց այն մասին, որ միսիոներները կարող են օգնել նորեկներին լինելու ճշտապահ, ինչպես նաև հնազանդ այն եղբայրներին, ովքեր ժողովում պատասխանատվություններ ունեն։ Նա ասաց, որ այս բաները սովորեցնելու ամենալավ կերպը միսիոներների անձնական լավ օրինակն է։

Մեծ պատիվ

Գայ Փիրսը, որը նույնպես Կառավարիչ մարմնի անդամ է, ներկայացրեց «Իմ վկաները կլինեք» ելույթը՝ հիմնված Գործեր 1։8 համարի վրա։ Նա հիշեցրեց ուսանողներին, որ առաջին դարում Իսրայել ազգը կորցրեց Եհովայի վկաները լինելու առանձնաշնորհումը։ Եհովայի ժողովուրդը լինելու պատիվը տրվեց մեկ ուրիշ ազգի, որը Թագավորության պտուղներ կբերեր (Մատթեոս 21։43)։ Օծյալ քրիստոնյաների ժողովը հենց այդ ազգն է։ Եղբայր Փիրսը մեջբերեց Պետրոսի խոսքերը։ Առաքյալը ասել էր, որ օծյալների «սուրբ ազգը» պետք է «ամենուրեք հռչակեր» Եհովայի գերազանց հատկությունները (1 Պետրոս 2։6–9)։ Փաստորեն, վերոնշյալ խոսքերով Հիսուսը չէր ուզում ասել, որ քրիստոնյաները Եհովայի վկաները լինելու փոխարեն՝ իր վկաներն են լինելու։ Հիսուսն ինքն է կոչվում «Հավատարիմ Վկա» (Հայտնություն 1։5; 3։14)։ Նա Եհովայի ամենաառաջին Վկան է, որի օրինակին ենք մենք հետևում (1 Պետրոս 2։21

Հռետորը նշեց, որ Գործեր 1։8–ում նշված խոսքերը այսօր ավելի մեծ նշանակություն ունեն։ Ինչո՞ւ։ Իրականացել է մի շատ կարևոր մարգարեություն, որ արձանագրված է Հայտնություն 11։15–ում։ Աստծու Մեսիական Թագավորությունն է հաստատվել։ Դա է պատճառը, որ այսօր վկայության այս գործը հասել է «մինչև երկրի ամենահեռավոր վայրը» (Գործեր 1։8)։ Եղբայր Փիրսը շեշտեց, որ միսիոներները վկայություն տան Եհովայի և նրա Թագավորության ու ոչ թե իրենց կամ իրենց կյանքի, մշակույթի և երկրի մասին։ Նա քաջալերեց ուսանողներին սովորեցնել «որքան հնարավոր է շատ մարդկանց, քանի դեռ ժամանակ կա»։

Ծրագրի մյուս ուշագրավ մտքերը

Ալեքս Ռեյնմուելերը, որը համագործակցում է Կառավարիչ մարմնի Հրատարակչական կոմիտեի հետ, հանդես եկավ «Եհովան քեզ քաջություն կտա» ելույթով։ Նա նշեց, որ եթե միսիոներները ապավինեն Եհովայի զորությանը, ապա նա կօգնի, որ գնահատեն իրենց կարողությունները, տեսնեն թույլ կողմերը, հաղթահարեն վախի զգացումը և Աստծուն տան իրենց լավագույնը։

Ուսումնական բաժնի աստվածապետական դպրոցների բաժնի երկու ծառայողներ՝ Սեմ Ռոբերսոնը և Ուիլյամ Սեմյուելսոնը, նույնպես ելույթ ունեցան ուսանողների համար։ Եղբայր Ռոբերսոնը ներկայացրեց «Ես քեզ հետ եմ» ելույթը՝ հիմնված Եսայիա 41։10–ի վրա։ Նա ասաց, որ միսիոներները ուրախ լինելու շատ առիթներ կունենան։ Սակայն նրանք կունենան նաև դժվարություններ։ Այդուհանդերձ, նրանք կհաղթահարեն իրենց խնդիրները, եթե ընդօրինակեն Դավիթ թագավորին, որն աղաղակեց իր սիրառատ Հորը (Սաղմոս 34։4, 6, 17, 19

Իսկ եղբայրը Սեմյուելսոնի ելույթը շեշտեց, որ հարկավոր է շարունակ խորհելու կարողություն մշակել։ Այդպիսի միսիոներները բացասական արձագանք չեն տա անբարյացակամ դիտողություններին և անմիջապես չեն վիրավորվի (Առակաց 2։10, 11

Իսկ Ջիմ Մանթսը, որը համագործակցում է Կառավարիչ մարմնի Գրական կոմիտեի հետ, հարցազրույց անցկացրեց Վրաստանում, Հոնդուրասում գործող Եհովայի վկաների մասնաճյուղի կոմիտեի անդամների և Տաջիկստանի Երկրի կոմիտեի անդամի հետ։ Այս փորձառու եղբայրները միսիոներներին խորհուրդ տվեցին մեր նկատմամբ թշնամաբար տրամադրված մարդկանց հետ ընկերանալ՝ «բարիո՛վ հաղթելով չարին» (Հռոմեացիներ 12։21)։ «Գաղաադի» ուսուցիչ Մարկ Նումարը պատմեց, թե միսիոներների հետ ինչ հետաքրքիր դեպքեր են եղել ծառայության ժամանակ, մինչ կրթվել են դպրոցում։ Նրա ելույթի թեման էր՝ «Ինչպե՞ս կարող եմ ես օգնել»։

Նախագահողը եզրափակեց ծրագիրը՝ մեջբերելով հետաքրքիր մտքեր № 134 երգից, որի վերնագիրն է՝ «Տե՛ս քեզ նոր աշխարհում»։ Ծրագրի ուշագրավ մտքերը մղեցին 6 509 ներկաներին ավելի մեծ վճռականությամբ վկայություն տալու Եհովայի և նրա Որդու մասին «մինչև երկրի ամենահեռավոր վայրը»։

Շրջանավարտները նշանակվեցին 22 երկրներ

[Գծագիր/​Քարտեզ 31–րդ էջի վրա]

ԴԱՍԱՐԱՆԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ներկայացված երկրների թիվը՝ 8

Ուսանողների թիվը՝ 56

Ամուսնական զույգերի թիվը՝ 28

Միջին տարիքը՝ 33,6

Ճշմարտության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 18,3

Լիաժամ ծառայության մեջ անցկացրած տարիների միջինը՝ 13,6

[Քարտեզ]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ՄԻՍԻՈՆԵՐՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐԸ

ՋԱՄԱՅԿԱ

ՆԻԿԱՐԱԳՈՒԱ

ԿՈՍՏԱ ՌԻԿԱ

ՊԱՆԱՄԱ

ՊԵՐՈՒ

ՉԻԼԻ

ՀԱԻԹԻ

ԿՅՈՒՐԱՍԱՈ

ԳԱՅԱՆԱ

ԿՈՏ Դ’ԻՎՈՒԱՐ

ԲՈԼԻՎԻԱ

ՊԱՐԱԳՎԱՅ

ՍԵՐԲԻԱ

ԱԼԲԱՆԻԱ

ԿՈՆԳՈՅԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՄՈԼԴՈՎԱ

ՈՒԳԱՆԴԱ

ԲՈՒՐՈՒՆԴԻ

ՏԱՆԶԱՆԻԱ

ՄՈԶԱՄԲԻԿ

ՆԵՊԱԼ

ԿԱՄԲՈՋԱ

[Նկար 31–րդ էջի վրա]

«Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցի 127–րդ դասարանի շրջանավարտները

Հետևյալ ցուցակում շարքերի թվարկումը սկսվում է ներքևից վերև, իսկ անուններինը՝ ըստ շարքերի՝ ձախից աջ։

1) Մարշալ Թ., Պրուդենտ Լ., Մաշբուրն Ա., Ռոզենստրոմ Ս., Թեստա Ա., Թակեյամա Մ., Սիսկ Մ.։

2) Գրումս Ք., Միուրա Ս., Կամաչո Մ., Ռոսաս Ս., Բուրկ Մ., Մեսա Ի., Յունգ Գ., Գերաթի Ս.։

3) Բոնիյա Գ., Կնալեռ Դ., Պարալես Ռ., Հոթի Ս., Տակադա Ա., Տուրնադե Մ., Սոփել Ք.։

4) Մյուրա Յ., Պարալես Ք., Պրուդենտ Ք., Քոլբուրն Շ., Ուիլիս Լ., Վառնեն Ա., Սիսկ Բ., Տակադա Ռ.։

5) Գրումս Ջ., Վառնեն Մ., Գերաթի Բ., Սթակհաուս Ռ., Ուիլսոն Ա., Բոնել է., Կամաչո Դ., Մեսա Ռ., Բոնել Մ.։

6) Թակեյամա Շ., Թեստա Գ., Քոլբուրն Թ., Մաշբուրն Ք., Ուիլիս Ու., Տուրնադե Լ., Բուրկ Ջ., Սթակհաուս Ջ.։

7) Ուիլսոն Ջ., Յունգ Ջ., Մարշալ է., Ռոսաս Մ., Կնալեռ Ջ., Հոթի Ն., Ռոզենստրոմ Ա., Սոփել Ջ., Բոնիյա Օ.։