Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

 Մեր ընթերցողները հարցնում են

Արդյոք բոլորը հնարավորություն ունե՞ն ճանաչելու և սիրելու Աստծուն

Արդյոք բոլորը հնարավորություն ունե՞ն ճանաչելու և սիրելու Աստծուն

Երբ Հիսուսին հարցրին, թե որն է ամենամեծ պատվիրանը, նա պատասխանեց. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)։ Սակայն Աստծուն սիրելու համար մարդիկ նախևառաջ պետք է ճշգրիտ գիտելիքներ ստանան նրա մասին (Հովհաննես 17։3)։ Ուստի հարց է առաջանում. «Արդյոք բոլոր մարդիկ հնարավորություն կունենա՞ն Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելու»։

Աստծու մասին գիտելիքներ ձեռք բերելու աղբյուրը Աստվածաշունչն է (2 Տիմոթեոս 3։16)։ Շատերն այսօր ապրում են այնպիսի երկրներում, որտեղ Աստվածաշունչը մատչելի է բոլորի համար։ Թերևս այդ մարդկանց բազմիցս առաջարկել են Աստվածաշնչի ուսումնասիրության միջոցով ճշգրիտ գիտելիքներ ստանալ Աստծու մասին (Մատթեոս 28։19)։ Ոմանք էլ մեծացել են քրիստոնյաների ընտանիքում, և նրանց ծնողները ամեն օր սովորեցրել են Աստծու մասին (Բ Օրինաց 6։6, 7; Եփեսացիներ 6։4

Սակայն կան մարդիկ էլ, որոնց հանգամանքները բոլորովին այլ են։ Ոմանք այնպիսի ծնողներ են ունեցել, որոնք բնական կապվածություն չեն դրսևորել իրենց հանդեպ (2 Տիմոթեոս 3։1–5)։ Հետևաբար նման մարդկանց համար գուցե դժվար լինի Աստծուն համարել սիրող Հայր։ Մյուսներն էլ դժվարանում են կարդալ Աստվածաշունչը, քանի որ գրաճանաչ չեն։ Շատերի միտքն էլ կուրացած է կեղծ կրոնական ուսմունքների պատճառով, կամ էլ նրանք այնպիսի ընտանիքներում, համայնքներում և երկրներում են ապրում, ուր աստվածաշնչյան ճշմարտությունները ընդունված չեն (2 Կորնթացիներ 4։4)։ Կարելի՞ է ասել, որ այս մարդկանց հանգամանքները թույլ չեն տալիս, որ նրանք ճանաչեն ու սիրեն Աստծուն։

Ճիշտ է, Հիսուսը հասկանում էր, որ որոշ մարդկանց համար հեշտ չի լինի սիրել ու հնազանդվել Աստծուն (Մատթեոս 19։23, 24)։ Սակայն նա իր աշակերտներին ասաց, որ թեև որոշ խնդիրներ անհաղթահարելի են թվում մարդկանց, բայց «Աստծու համար ամեն բան հնարավոր է» (Մատթեոս 19։25, 26

Քննենք հետևյալ փաստերը։ Եհովա Աստված հոգ է տարել, որ իր Խոսքը՝ Աստվածաշունչը, բոլոր ժամանակներում ամենատարածված գիրքը լինի։ Աստվածաշնչում մարգարեացվել էր, որ Աստծու և երկրի առնչությամբ նրա նպատակների մասին բարի լուրը պիտի քարոզվի «ամբողջ բնակեցված երկրով մեկ» (Մատթեոս 24։14)։ Այսօր Եհովայի վկաները բարի լուրը քարոզում են ավելի քան 230 երկրներում և Աստվածաշնչի վրա հիմնված գրականություն են տարածում մոտ 500 լեզուներով։ Անգամ նրանք, ովքեր հնարավորություն չունեն կարդալու Աստծու Խոսքը, կարող են շատ բան սովորել ճշմարիտ Աստծու մասին՝ ուշադրություն դարձնելով այն ամենին, ինչ նա ստեղծել է (Հռոմեացիներ 1։20

Ավելին, Աստծու Խոսքում նշված է. «Տէրը քննում է բոլոր սրտերը եւ գիտէ խորհուրդների բոլոր միտքը. եթէ նորան որոնես, նա կ’գտնուի քեզանից» (Ա Մնացորդաց 28։9)։ Այս համարը ցույց է տալիս, որ թեև Եհովան չի խոստանում, որ յուրաքանչյուրին կընձեռվի միևնույն հնարավորությունը, սակայն վստահեցնում է, որ բոլոր ազնվասիրտ մարդիկ կունենան հնարավորություն սովորելու իր մասին։ Անգամ նրանք, ովքեր մահացել են ու այդպես էլ առիթ չեն ունեցել ճանաչելու Աստծուն, նոր աշխարհում հարություն կառնեն և կունենան այդ հնարավորությունը (Գործեր 24։15