Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ է Աստվածաշնչի «1 Կորնթացիներ» գրքում խոսվում կուռքերին զոհաբերված մսի մասին

Պողոս առաքյալը գրել է. «Ինչ որ վաճառվում է մսի շուկայում, առանց հարցուփորձ անելու՝ հանգիստ խղճով կերեք» (1 Կորնթացիներ 10։25)։ Որտեղի՞ց էր բերվում այդ միսը։

Կենդանական զոհեր մատուցելը հունական և հռոմեական տաճարներում կատարվող հիմնական արարողությունն էր, սակայն այդ ընթացքում զոհաբերված կենդանիների ամբողջ միսը չէին ուտում։ Մնացած միսը տաճարից տարվում էր շուկա։ «Կուռքերին զոհաբերված միսը Կորնթոսում» գրքում նշվում է. «Կրոնական արարողություն կատարողները սովորաբար կոչվում էին նաև խոհարար կամ մսագործ։ Կենդանին մորթելու դիմաց որպես վարձատրություն նրանք ստանում էին մսի որոշ մասը, որն էլ վաճառում էին շուկայում» (Idol Meat in Corinth)։

Շուկայում միայն զոհաբերված կենդանիների միս չէ, որ վաճառվում էր։ Պոմպեյի մսի շուկաներում (լատիներեն՝ մակելում) կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվել են ոչխարների ամբողջական կմախքներ։ Աստվածաշնչագետ Հենրի Կադբուրին նշում է, որ այս փաստը վկայում է այն մասին, որ «թերևս ողջ կենդանիներ են վաճառվել կամ մորթվել մակելումում, ինչպես նաև տաճարում արդեն իսկ մորթված և զոհաբերված միս են վաճառել այնտեղ»։

Ճիշտ է, քրիստոնյաները չպետք է մասնակցեին հեթանոսական երկրպագությանը, սակայն պետք է հասկանային, որ ինչպես ասաց Պողոսը, շուկայում վաճառվող զոհաբերված միսը պիղծ չէր։

Ինչո՞ւ էին Հիսուսի օրերում հրեաների և սամարացիների հարաբերությունները լարված

Հովհաննես 4։9-ում գրված է, որ «հրեաները ոչ մի առնչություն չէին ունենում սամարացիների հետ»։ Այս լարվածությունը հավանաբար սկիզբ էր առել այն ժամանակ, երբ Հերոբովամը Իսրայելի տասցեղ թագավորությունում կռապաշտություն հաստատեց (1 Թագավորներ 12։26–30)։ Սամարացիները ապրում էին հյուսիսային թագավորության մայրաքաղաքում՝ Սամարիայում։ Մ.թ.ա. 740-ին ասորեստանցիները գրավեցին տասցեղ թագավորությունը և հեթանոս այլազգիների բնակեցրին Սամարիայում։ Երբ վերջիններս սկսեցին ամուսնանալ տեղացիների հետ, սամարացիների երկրպագությունն ակներևաբար է՛լ ավելի ապականվեց։

Դարեր անց, երբ Բաբելոնի գերությունից վերադարձած հրեաները ուզում էին վերաշինել Եհովայի տաճարը և Երուսաղեմի պարիսպները, սամարացիները հակառակվեցին նրանց (Եզրաս 4։1–23; Նեեմիա 4։1–8)։ Լարվածությունն ավելի սրվեց, երբ սամարացիները հավանաբար մ.թ.ա. 4-րդ դարում կառուցեցին իրենց սեփական տաճարը Գարիզին լեռան վրա։

Հիսուսի օրերում «սամարացի» բառը ավելի շատ կրոնական իմաստ ուներ, քան աշխարհագրական և վերաբերում էր Սամարիայում բարգավաճող աղանդի հետևորդներին։ Այդ ժամանակ էլ սամարացիները շարունակում էին Գարիզին լեռան վրա երկրպագություն մատուցել, իսկ հրեաները արհամարհական և անհարգալից վերաբերմունք էին դրսևորում նրանց հանդեպ (Հովհաննես 4։20–22; 8։48

[Նկար 12–րդ էջի վրա]

ԿԵՐԱՄԻԿԱԿԱՆ ԱՓՍԵ ԿԵՆԴԱՆՈՒ ԶՈՀԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐՈՎ (Մ.Թ.Ա. 6-ՐԴ ԴԱՐ)

[Թույլտվությամբ]

Musée du Louvre, Paris

[Նկար 12–րդ էջի վրա]

ՀԵՐՈԲՈՎԱՄԸ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՏԱՏԵՑ