Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը

Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը

Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը

«Երբ նա Երուսաղեմ մտավ, ողջ քաղաքում իրարանցում սկսվեց։ Մարդիկ հարցնում էին. «Սա ո՞վ է»։ Ժողովուրդն էլ ասում էր. «Սա մարգարե Հիսուսն է՝ Գալիլեայի Նազարեթից» (ՄԱՏԹԵՈՍ 21։10, 11

ԻՆՉՈ՞Ւ այսպիսի իրարանցում ստեղծվեց, երբ մ.թ. 33թ. գարնանը Հիսուս Քրիստոսը * Երուսաղեմ մտավ։ Շատերն էին լսել Հիսուսի ու նրա հրաշքների մասին և իրենց իմացածը պատմում էին ուրիշներին (Հովհաննես 12։17–19)։ Սակայն հավաքվածներից միայն քչերը գիտեին, որ իրենց մեջ կա մեկը, ով մեծ ազդեցություն է ունենալու բովանդակ աշխարհի վրա, և այդ ազդեցությունը չի կորցնելու իր ուժը նույնիսկ դարեր անց։

Եկեք քննենք մի քանի օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչ մեծ ազդեցություն է թողել Հիսուսը մարդկության պատմության վրա։

Աշխարհի շատ երկրներում գործածվող օրացույցը կազմված է այն տարվա հիման վրա, երբ շատերի կարծիքով՝ ծնվել է Հիսուսը։

Մոտ երկու միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության գրեթե մեկ երրորդը, իրեն քրիստոնյա է համարում։

Իսլամը (այս կրոնը դավանողների թիվը աշխարհում ավելի քան մեկ միլիարդ է) սովորեցնում է, որ Հիսուսը «ավելի մեծ մարգարե է, քան Աբրահամը, Նոյը կամ Մովսեսը»։

Հիսուսի իմաստուն խոսքերը տարբեր կերպերով ներթափանցել են առօրյա խոսքի մեջ։ Ահա դրանցից մի քանիսը.

Մյուս երեսդ էլ դարձրու (ՄԱՏԹԵՈՍ 5։39

Մի մղոն էլ գնա (ՄԱՏԹԵՈՍ 5։41

Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել (ՄԱՏԹԵՈՍ 6։24

Մարգարիտներդ խոզերի առաջ մի գցիր (ՄԱՏԹԵՈՍ 7։6

Արա այն, ինչ ուզում ես, որ մարդիկ քեզ անեն (ՄԱՏԹԵՈՍ 7։12

Հաշվիր ծախսդ (ՂՈՒԿԱՍ 14։28

Անկասկած, Հիսուսը մեծ դեր է խաղացել մարդկության պատմության մեջ։ Սակայն մարդիկ միանգամայն տարբեր կարծիքներ ու տարբեր հավատալիքներ ունեն նրա հետ կապված։ Ուստի գուցե հարցնեք. «Ո՞վ է իրականում Հիսուս Քրիստոսը»։ Միայն Աստվածաշունչն է հայտնում մեզ, թե որտեղից է նա եկել, ինչպես է ապրել և ինչու է մահացել։ Նրա մասին այս ճշմարտություններն իմանալը կարող է խորը ազդեցություն թողնել ձեր կյանքի վրա ինչպես այժմ, այնպես էլ ապագայում։

[ծանոթագրություն]

^ պարբ. 3 «Հիսուս» նշանակում է «Եհովան է փրկությունը». սա այն մարգարեի անունն է, որը Նազարեթից էր։ Իսկ «Քրիստոս» բառը տիտղոս է և նշանակում է «Օծյալ»։ Այսինքն՝ Հիսուսը օծված կամ Աստծու կողմից նշանակված էր հատուկ դիրքի։