6. Համաշխարհային քարոզչական գործ
6. Համաշխարհային քարոզչական գործ
«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (ՄԱՏԹԵՈՍ 24։14)։
● Վիատիան ապրում է Խաղաղօվկիանոսյան Թուամոտու կղզեխմբի հեռավոր կղզիներից մեկում։ Չնայած Թուամոտուն բաղկացած է մոտավորապես 80 կորալյան կղզիներից, որոնք ընդգրկում են ավելի քան 802900 քառակուսի կիլոմետր տարածք, սակայն բնակչության թիվը հազիվ 16000-ի է հասնում։ Այնուամենայնիվ, Եհովայի վկաները այցելեցին Վիատիային ու իր հարևաններին։ Ինչո՞ւ։ Քանի որ Վկաները ցանկանում են Թագավորության բարի լուրը պատմել բոլորին՝ անկախ նրանց բնակության վայրից։
Ի՞ՆՉ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ ՓԱՍՏԵՐԸ։ Թագավորության բարի լուրը հասնում է երկրի բոլոր ծայրերը։ Միայն 2010թ.-ին Եհովայի վկաները բարի լուրը տարածել են 236 երկրներում՝ տրամադրելով ավելի քան 1,6 միլիարդ ժամ։ Այսինքն՝ ամեն օր յուրաքանչյուր Վկա միջին հաշվով քարոզել է 30 րոպե։ Վերջին տասնամյակում նրանք տպագրել և տարածել են Աստվածաշնչի վրա հիմնված գրականությունների ավելի քան 20 միլիարդ օրինակ։
ՀԱՃԱԽ ՀԱՆԴԻՊՈՂ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆ։ Աստվածաշնչի պատգամը հազարավոր տարիներ է, ինչ քարոզվում է։
ՀԻՄՆԱՎՈ՞Ր Է ԱՅՍ ԱՌԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ։ Ճիշտ է, շատերն են Աստվածաշնչից որոշ բաներ քարոզել, սակայն այդ գործը կարճատև է եղել և ընդգրկել է քիչ թվով տարածքներ։ Ի տարբերություն նրանց՝ Եհովայի վկաները կազմակերպված ձևով համաշխարհային քարոզարշավ են իրականացնում, որի միջոցով այդ լուրը հասնում է հարյուր միլիոնավոր մարդկանց։ Վկաները տոկացել են՝ շարունակելով իրենց քարոզչական գործը՝ չնայած մարդկության պատմությանը հայտնի որոշ զորեղ ու անողորմ կազմակերպությունների կողմից հրահրվող աննկարագրելի հալածանքներին * (Մարկոս 13։13)։ Ավելին, նրանք իրենց քարոզչական գործի համար չեն վարձատրվում։ Ընդհակառակը՝ հոժարակամորեն տրամադրում են իրենց ժամանակը և անվճար տարածում իրենց գրականությունը։ Նրանց աշխատանքը ամբողջովին իրականացվում է կամավոր նվիրաբերությունների շնորհիվ։
Ի՞ՆՉ ԵՔ ԿԱՐԾՈՒՄ։ Աշխարհով մեկ քարոզվո՞ւմ է «թագավորության բարի լուրը»։ Կարո՞ղ է այս մարգարեության կատարումը նշանակել, որ մոտ ապագայում ավելի լավ բաներ են սպասվում։
[ծանոթագրություն]
^ պարբ. 6 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Հավատարիմ՝ հալածանքների ներքո», «Մանուշակագույն եռանկյունիներ», «Եհովայի վկաների արիությունը նացիզմի ճնշման տակ» վավերագրական տեսաֆիլմերը։ Թողարկվել է Եհովայի վկաների կողմից։
[մեջբերում 9-րդ էջի վրա]
«Քանի դեռ Եհովան թույլ է տալիս, եկեք եռանդորեն շարունակենք քարոզել Թագավորության բարի լուրը ամենուր՝ օգտվելով ամեն հնարավոր միջոցներից» (ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԻ 2010Թ. ՏԱՐԵԳԻՐՔ)։