Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Երբ պետք է արթուն մնանք

Երբ պետք է արթուն մնանք

Սովորեցրեք ձեր երեխաներին

Երբ պետք է արթուն մնանք

ԵՐԵՎԻ համաձայն ես, որ կարևոր է դպրոցում դասերի ժամանակ արթուն լինել։ Շատ երեխաներ դասի ժամին քնով են անցնում։ Բայց որպեսզի ինչ-որ բան սովորես, պետք է արթուն մնաս։ Հավանաբար դու նաև այցելում ես հանդիպումների, որտեղ Աստվածաշունչ ես ուսումնասիրում։

Ի՞նչ ես կարծում, ի՞նչ կարող ես անել արթուն մնալու համար։~ a Օրինակ՝ կարող ես երեկոյան ավելի շուտ գնալ քնելու։ Կեսօրին մի քիչ քնելը նույնպես կարող է օգնել։ Եկ տեսնենք, թե ինչ կարող ենք սովորել այն բանից, ինչ պատահեց մի երիտասարդի հետ, որը քնով անցավ Պողոս առաքյալի ելույթի ժամանակ։ Բացենք Աստվածաշնչի «Գործեր» գրքի 20-րդ գլուխը և կարդանք 7–12-րդ համարները։

Պողոսը այցելել էր Տրովադա նավահանգստային քաղաքի ժողովը։ Աստվածաշունչը ասում է, որ նա «հաջորդ օրը պատրաստվում էր հեռանալ» նավով, ուստի «երկարացրեց իր խոսքը մինչև կեսգիշեր»։ Կարդում ենք. «Եվտիքոս անունով մի երիտասարդ, որ նստած էր պատուհանին, խոր քնի մեջ ընկավ.... մինչ Պողոսը խոսում էր»։ Ի՞նչ պատահեց հետո։~ 

Եվտիքոսը, որ «նստած էր պատուհանին.... երրորդ հարկից ցած ընկավ»։ Պողոսը և մյուսները շատ արագ իջան ներքև։ Եվտիքոսը մահացել էր։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան էին վշտացել բոլորը։~ Աստվածաշունչն ասում է, որ Պողոսը Եվտիքոսին իր գիրկն առավ։ Քիչ անց առաքյալը բացականչեց. «Մի՛ անհանգստացեք։ Ամեն ինչ լավ է»։ Աստված Եվտիքոսին կյանքի վերադարձրեց։

Ի՞նչ կարող ենք սովորել Աստծու մասին Եվտիքոսի հետ պատահածից։~ Օրինակ՝ այն, որ Եհովան՝ մեր երկնային Հայրը, կարող է կյանքի վերադարձնել մահացածներին, այդ թվում նաև երեխաներին։ Եհովան հասկանում և սիրում է քեզ, նույնիսկ ավելի շատ, քան քո ծնողները։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, նա, փոքրիկներին առնելով իր գիրկը և օրհնելով նրանց, ցույց տվեց, թե ինչ կաներ իր Հայրը։ Հիսուսը նաև երեխաների է հարություն տվել, այդ թվում մի 12-ամյա աղջկա։

Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ քո երկնային Հայրը սիրում է քեզ։~ Այո՛, մենք, ի պատասխան, ուզում ենք սիրել Եհովային և հնազանդվել նրան։ Գիտե՞ս, թե ինչպես կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք նրան։~ Ձևերից մեկն այն է, որ պարզապես մեր խոսքերով ասենք դա։ Հիսուսն էլ այդպես արեց։ Նա ասաց. «Ես սիրում եմ Հորը»։ Բայց նա իր սերը Աստծու հանդեպ դրսևորեց նաև գործերով։

Հիսուսը հնազանդվում էր Աստծուն։ Նա ասաց. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»։ Եթե ուզում ենք հաճելի լինել Եհովային ու նրա Որդուն՝ Հիսուսին, ապա ամեն ինչ պետք է անենք, որ արթուն մնանք այն դեպքերում, երբ անհրաժեշտ է։

Կարդա քո Աստվածաշնչում

Գործեր 20։7–12

Ղուկաս 8։49–56

Հովհաննես 8։29; 14։31

[ծանոթագրություն]

a Եթե ընթերցում եք երեխայի հետ, ալիքաձև նշանը հիշեցնում է, որ պետք է դադար տալ և քաջալերել երեխային արտահայտվել։