Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
Ընդօրինակեք նրանց հավատը
Նա պաշտպանեց Աստծու ժողովրդին
ՇՈՒՇԱՆ ամրոց։ Ամենուրեք ջնարակյա աղյուսե գունավոր բարձրաքանդակներ են՝ թևավոր ցուլեր, նետաձիգներ ու առյուծներ, մատնեքավոր (երկայնակի ակոսներ ունեցող) սյուներ, վիթխարի արձաններ։ Այստեղ ամեն ինչ այնպես է արված, որ յուրաքանչյուր մարդ հստակ պատկերացնի, թե որքան զորեղ է ամրոցի տերը, որն իրեն անվանում է «մեծ արքա»։ Ամրոցի դիրքը նույնպես տպավորիչ է. այն թիկնել է ձյունապատ Զագրոս լեռների հարևանությամբ ընկած վիթխարի սարավանդներին։ Եսթերը քայլում է դեպի պալատի գավիթ։ Նա հուզված է, բայց փորձում է անխռով մնալ։ Նա գնում է «մեծ արքայի»... իր ամուսնու մոտ։
Ո՞վ էր Եսթերի ամուսինը։ Ասուերոս թագավորը։ Թերևս չգտնվեր մեկ հրեա աղջիկ, որ իր ապագա ամուսնուն պատկերացներ այնպիսին, ինչպիսին որ Ասուերոսն էր a։ Ասուերոսին ամենևին էլ չէին հետաքրքրում այնպիսի ամուսինների օրինակներ, ովքեր հաշվի են առել իրենց կանանց կարծիքը, օրինակ՝ Աբրահամը, որը խոնարհաբար հնազանդվեց Աստծուն, երբ Նա ասաց, որ լսի իր կնոջը՝ Սառային (Ծննդոց 21։12)։ Թագավորը Եսթերի Աստծու՝ Եհովայի կամ Նրա Օրենքի մասին քիչ բան գիտեր կամ ընդհանրապես ոչինչ չգիտեր։ Սակայն լավ գիտեր պարսից օրենքները, որոնցից մեկն արգելում էր հենց այն, ինչ Եսթերը մտադիր էր անել։ Իսկ ի՞նչ էր արգելում այդ օրենքը։ Եթե որևէ մեկը, առանց թագավորի կողմից կանչվելու, հայտնվեր նրա առջև, պիտի մահապատժի ենթարկվեր։ Եսթերին թագավորը չէր կանչել, բայց նա, միևնույն է, նրա մոտ էր գնում։ Յուրաքանչյուր քայլ նրան ավելի էր մոտեցնում ներքին գավիթին, որտեղ նա հայտնվելու էր Ասուերոսի տեսադաշտում. Եսթերին թվում էր, թե ինքը գնում է մահվան ընդառաջ (Եսթեր 4։11; 5։1)։
Ինչո՞ւ էր նա իր կյանքը վտանգի ենթարկում։ Ի՞նչ կարող ենք սովորել այս զարմանալի կնոջ հավատից։ Այս հարցերին անդրադառնալուց առաջ նախ տեսնենք, թե ինչպես եղավ, որ Եսթերը դարձավ Պարսկաստանի թագուհի։
«Բարեկազմ էր ու գեղեցիկ»
Եսթերը որբ էր։ Մենք շատ քիչ բան գիտենք նրա ծնողների մասին։ Նրանք իրենց աղջկա անունը դրել էին «Ադասսա»։ Սա եբրայերեն բառ է և նշանակում է «մրտենի», իսկ մրտենին մի գեղեցիկ, սպիտակ ծաղիկներ ունեցող թուփ է։ Երբ Եսթերի ծնողները մահացան, նրա բարեկամներից մեկը՝ Մուրթքեն, որ մի բարեսիրտ մարդ էր, երեխային վերցրեց իր հոգածության տակ։ Մուրթքեն ու Եսթերը զարմիկներ էին, բայց Մուրթքեն բավական մեծ էր նրանից։ Նա Եսթերին բերեց իր հարկի տակ և նրան վերաբերվում էր ինչպես իր դստերը (Եսթեր 2։5–7, 15)։
Մուրթքեն ու Եսթերը, որոնք հրեա աքսորյալներ էին, ապրում էին Պարսկաստանի մայրաքաղաք Շուշանում։ Հավանաբար, տեղացիները արհամարհանքով էին վերաբերվում նրանց կրոնին և Օրենքին, որին նրանք ջանում էին հետևել։ Ինչևէ, Մուրթքեն Եսթերին պատմում էր Եհովայի՝ այն ողորմած Աստծու մասին, որն Իր ժողովրդին բազում անգամ ազատել էր նեղություններից և շուտով նորից ազատելու էր (Ղևտական 26։44, 45)։ Այո՛, կարող ենք ասել, որ Եսթերի ու Մուրթքեի միջև ջերմ հարազատական կապ էր առաջացել։
Եսթեր 2։1, 21; 3։3)։ Թե ինչպես է Եսթերը անցկացրել իր մանկությունն ու պատանեկությունը, մենք կարող ենք միայն ենթադրել, սակայն կարելի է համոզված ասել, որ նա լավ էր հոգ տանում իր տարեց զարմիկի մասին և լավ էր պահում նրա տունը, որը գտնվում էր, հավանաբար, քաղաքի համեստ թաղամասում՝ գետի մյուս կողմում։ Կարելի է պատկերացնել, թե աղջիկն ինչպես էր հաճույքով գնում քաղաքի շուկա, որտեղ ոսկերիչները, արծաթագործները և մյուս առևտրականները ցուցադրում և գովում էին իրենց ապրանքները։ Եսթերի մտքով անգամ չէր անցնում, որ մի օր այդ բոլոր շքեղությունները սովորական բան են դառնալու իր համար. նա գաղափար անգամ չուներ, թե ինչ է իրեն սպասում։
Ըստ ամենայնի, Մուրթքեն աշխատում էր Շուշան ամրոցում. նա թագավորի ծառաների հետ էր լինում՝ դարպասների մոտ (Այլևս թագուհի չէ
Մի օր Շուշանում լուրեր տարածվեցին, թե թագավորի տանը իրարանցում է ընկել։ Ասուերոս թագավորը մեծ հրավերք էր կազմակերպել. ներկա էին ազնվատոհմ մարդիկ, սնունդը առատ էր, գինին՝ լիքը։ Եվ ահա թագավորը որոշեց իր մոտ կանչել իր գեղեցիկ թագուհուն՝ Վաշթիին, որը կանանց հետ առանձին էր խնջույք անում։ Բայց թագուհին չուզեց գալ։ Նվաստացած ու փրփրած թագավորը իր խորհրդականներին հարցրեց, թե Վաշթիին ինչպես պետք է պատժել։ Ի վերջո, Վաշթին զրկվեց թագուհու դիրքից։ Թագավորի ծառաները սկսեցին ամբողջ երկրով մեկ փնտրել երիտասարդ գեղեցիկ կույսերի, որոնց միջից թագավորը ընտրելու էր նոր թագուհի (Եսթեր 1։1–2։4)։
Կարելի է պատկերացնել, թե ինչպես է Մուրթքեն ժամանակ առ ժամանակ գորովալից նայում Եսթերին։ Նրա հոգում միախառնվել են հպարտությունն ու անհանգստությունը. աղջիկն արդեն մեծացել-հասունացել է, դարձել գեղեցկուհի։ «Երիտասարդ կինը բարեկազմ էր ու գեղեցիկ»,— կարդում ենք Եսթեր 2։7-ում։ Ինչ խոսք, արտաքին գեղեցկությունը աչք է շոյում։ Բայց դրան պետք է ուղեկցեն իմաստությունն ու խոնարհությունը, այլապես կարող են առաջանալ փառասիրություն, հպարտություն և այլ բացասական հատկություններ (Առակներ 11։22)։ Շատերս ենք համոզվել այս փաստի ճշմարտացիության մեջ։ Իսկ Եսթերի համար ի՞նչ կլիներ նրա գեղեցկությունը՝ առավելությո՞ւն, թե թերությո՞ւն։ Դա շուտով կերևար։
Թագավորի ծառաները Եսթերին նկատեցին ու հավանեցին։ Աղջկա և Մուրթքեի բաժանումը հավանաբար երկուսի համար էլ ծանր էր. Եսթերը Մուրթքեի դուստրն էր դարձել, Մուրթքեն՝ նրա հայրը։ Ինչևէ, ծառաները տարան երիտասարդ կնոջը. ահա նրանք անցնում են գետի վրայով և գնում են պալատ (Եսթեր 2։8)։ Մուրթքեն, անշուշտ, չէր ցանկանա, որ դուստրը ամուսնանա այլադավան մարդու, անգամ թագավոր մարդու հետ, բայց դեպքերի զարգացումը դուրս էր նրա վերահսկողությունից։ Նա հիշում էր, թե բաժանումից առաջ Եսթերը ինչպես էր մեծ ուշադրությամբ լսում իր խորհուրդները։ Իսկ Եսթերն էլ ճանապարհին հազար ու մի բան էր մտածում։ Ի՞նչ է լինելու իրեն։ Ի՞նչ է սպասում իրեն։
«Եսթերը հաճություն էր գտնում բոլոր իրեն տեսնողների աչքում»
Եսթերը հայտնվեց իր համար մի նոր և օտար աշխարհում։ Նա այն «շատ երիտասարդ կանանց» թվում էր, որոնց հավաքել էին Պարսկաստանի Եսթեր 2։8, 12)։ Այդպիսի միջավայրը և ապրելակերպը հեշտությամբ կարող էր դրդել այդ երիտասարդ կանանց ամբողջությամբ տարվելու իրենց արտաքինով, իրար հետ մրցակցելու, ձգտելու փառքի ու ճանաչման։ Իսկ ինչպե՞ս կվարվեր Եսթերը։
հեռավոր ու մոտ վայրերից և որոնց սովորույթները տարբեր էին, լեզուները տարբեր էին, մտածելակերպերը՝ նույնպես։ Կանանց հանձնել էին Հեգե անունով պալատականի վերահսկողությանը։ Նրանք մեկ տարի պետք է անցնեին ծավալուն կոսմետիկական ընթացակարգերով, որոնք ներառում էին բուրումնավետ յուղերով մերսումներ (Նրա մասին ոչ ոք այնպես չէր անհանգստանում, ինչպես Մուրթքեն։ Աստվածաշնչում կարդում ենք, որ նա, ցանկանալով որևէ բան իմանալ Եսթերի մասին, ամեն օր երևում էր կանանց տան կողմերում՝ ջանալով հնարավորին չափ մոտենալ տանը (Եսթեր 2։11)։ Մուրթքեին կցկտուր տեղեկություններ էին հասնում, հավանաբար, պալատի որոշ ծառաներից։ Այդ լուրերը նրա սիրտը լցնում էին հայրական հպարտությամբ։ Ի՞նչ էր կատարվում տան ներսում։
Հեգեն այնպես էր հավանել Եսթերին, որ նրա հետ վարվում էր սիրով ու խանդաղատանքով։ Նրան տվել էր յոթ աղախիններ, ինչպես նաև կանանց տան լավագույն տեղը։ Ավելին, «Եսթերը հաճություն էր գտնում բոլոր իրեն տեսնողների աչքում» (Եսթեր 2։9, 15)։ Մի՞թե բոլորը տպավորվել էին միայն նրա գեղեցկությամբ։ Ո՛չ։ Ուրիշ բաներ էլ կային։
Եսթեր 2։10-ում գրված է. «Եսթերն իր ժողովրդի և ազգականների մասին ոչ ոքի չպատմեց, քանի որ Մուրթքեն պատվիրել էր նրան չպատմել այդ մասին»։ Մուրթքեն նրան ասել էր, որ խոհեմ լինի և ուրիշներին չասի իր հրեական ծագման մասին, որովհետև գիտեր, որ պալատում բավական կանխակալ կարծիքներ կան հրեաների վերաբերյալ։ Անկասկած, Մուրթքեին անչափ հաճելի էր իմանալ, որ Եսթերը, չլինելով իր կողքին, իր ասածն անում է. այո՛, նա իմաստուն և հնազանդ դուստր էր, և այս հատկությունները մարդկանց աչքից չէին կարող վրիպել։
Այսօր պատանիները, հետևելով Եսթերի օրինակին, կարող են ուրախացնել իրենց ծնողների կամ խնամակալների սիրտը։ Երբ իրենց ծնողների աչքից հեռու են, նույնիսկ երբ գտնվում են թեթևամիտ, անբարո կամ չար մարդկանց միջավայրում, նրանք, այնուամենայնիվ, կարո՛ղ են դիմադրել վատ ազդեցություններին և կառչած մնալ աստվածահաճո չափանիշներին։ Եթե պատանիները այդպես են վարվում, ապա ուրախացնում են իրենց երկնային Հոր սիրտը (Առակներ 27։11)։
Երբ եկավ Եսթերի հերթը, որ մտնի թագավորի մոտ, նրան հնարավորություն տրվեց օգտվելու ցանկացած բանից, ինչ իրեն կարող էր պետք գալ, որ ավելի գրավիչ տեսք ունենա։ Բայց նա, հետևելով Եսթեր 2։15)։ Եսթերը, հավանաբար, հասկացել էր, որ միայն գեղեցկությամբ չի շահի թագավորի սիրտը. նա գիտեր՝ համեստությունն ու խոնարհությունը հազվագյուտ բաներ էին արքայական պալատում։ Իսկ գուցե նա սխալվո՞ւմ էր։
Հեգեի խորհրդին, համեստորեն խնդրեց միայն այն, ինչ իրեն առաջարկվեց (Կարդում ենք. «Թագավորը Եսթերին սիրեց բոլոր կանանցից առավել, քանի որ նա բոլոր կույսերից ավելի շատ հաճություն գտավ նրա աչքում, և նա սիրառատ բարություն ցուցաբերեց նրա հանդեպ։ Թագավորը նրա գլխին դրեց արքայական գլխածածկը և Վաշթիի փոխարեն նրան թագուհի դարձրեց» (Եսթեր 2։17)։ Այս հրեա խոնարհ աղջկա համար պետք է որ դժվար լիներ հարմարվել իր կյանքում տեղի ունեցած փոփոխությանը. այժմ նա թագուհի էր, այն ժամանակվա ամենահզոր տիրակալի կինը։ Եվ ի՞նչ, նրա գլուխը պտտվե՞ց հաջողությունից, սիրտը լցվե՞ց հպարտությամբ։
Բոլորովի՛ն։ Եսթերը շարունակեց հնազանդ մնալ Մուրթքեին։ Նա իր հրեա լինելը գաղտնի պահեց։ Իսկ երբ Մուրթքեն բացահայտեց Ասուերոսի դեմ դավադրությունը, Եսթերը հնազանդվեց նրան և նրա նախազգուշացումը փոխանցեց թագավորին։ Դավադրությունը խափանվեց (Եսթեր 2։20–23)։ Այն, որ Եսթերը ուներ խոնարհ, հնազանդ ոգի, վկայում էր Աստծու հանդեպ նրա ունեցած հավատի մասին։ Այսօր հնազանդությունը գրեթե չի համարվում արժանիք, իսկ անհնազանդությունն ու ըմբոստությունը նորմալ բաներ են։ Բայց այն մարդիկ, ովքեր իսկապես հավատ ունեն, Եսթերի պես բարձր են գնահատում հնազանդությունը։
Եսթերի հավատը փորձվում է
Այնպես եղավ, որ Ասուերոսը մեծ պատվի արժանացրեց Համան անունով մի մարդու և նրան շատ բարձրացրեց։ Համանը նշանակվեց գլխավոր նախարար, այլ խոսքով՝ վարչապետ։ Նա թագավորի գլխավոր խորհրդականն էր, երկրորդ մարդը ամբողջ կայսրությունում։ Ասուերոսը նույնիսկ հրաման արձակեց, որ բոլոր նրանք, ովքեր տեսնեն այդ բարձրաստիճան պաշտոնյային, ծնկի գան նրա առաջ ու խոնարհվեն (Եսթեր 3։1–4)։ Մուրթքեն չէր կարող կատարել այդ հրամանը։ Նա գիտեր, որ թագավորին հնազանդվելը ճիշտ է, բայց գիտեր նաև, որ դա չպիտի լինի Աստծուն տհաճություն պատճառելու գնով։ Նկատենք, որ Համանը «Ագագյան» էր։ Սա ակներևաբար նշանակում էր, որ նա ամաղեկացիների թագավոր Ագագի հետնորդներից էր, որին Աստծու մարգարե Սամուելը ժամանակին մահապատժի էր ենթարկել (1 Սամուել 15։33)։ Ամաղեկացիները այնքան չար էին, որ ի վերջո իրենք իրենց դարձրին Եհովայի և Իսրայելի թշնամի։ Որպես ժողովուրդ՝ Ամաղեկը Աստծու կողմից դատապարտված էր ոչնչացման b (2 Օրենք 25։19)։ Ուստի ինչպե՞ս կարող էր հավատարիմ հրեան խոնարհվել պալատական ամաղեկացու առաջ։ Մուրթքեն չէ՛ր կարող և իր դիրքորոշման մեջ մինչև վերջ հաստատ մնաց։ Մինչև օրս ամուր հավատի տեր տղամարդիկ ու կանայք, վտանգելով իրենց կյանքը, հետևել են այն սկզբունքին, որ գրված է Գործեր 5։29-ում. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց»։
Համանը կատաղեց։ Նա որոշեց սպանել Մուրթքեին։ Բայց դա նրա համար քիչ էր։ Այդ չար մարդը մտադիր էր վերացնել Մուրթքեի ողջ ազգը։ Համանը խոսեց թագավորի հետ՝ ամենագորշ գույներով նկարագրելով հրեաներին։ Առանց անուններ նշելու՝ նա ակնարկեց, թե նրանք ոչնչություն են և որ այդ ժողովուրդը «ցրված է ժողովուրդների մեջ ու առանձնացած է»։ Ավելին, Համանն ասաց, թե նրանք չեն ենթարկվում թագավորի օրենքներին, ուրեմն՝ վտանգավոր են ու կարող են խռովություն բարձրացնել։ Նա խոստացավ հսկայական գումար տալ թագավորի գանձարանին՝ կայսրության բոլոր հրեաներին ոչնչացնելու հետ կապված ծախսերը փակելու համար c։ Ասուերոսը Համանին տվեց իր կնքամատանին, որով վերջինս կարող էր կնքել ցանկացած հրաման, որ նա կուզենար տալ (Եսթեր 3։5–10)։
Սուրհանդակները հեծան իրենց ձիերը, և ամեն մեկը սլացավ մի ուղղությամբ՝ դեպի վիթխարի կայսրության բոլոր կողմերը՝ տանելով հրեաների մահվան վճռի հրամանը։ Այդ բոթը հասնելու էր նաև հեռավոր Երուսաղեմ, որտեղ ապրում էին Եսթեր 3։12–4։1)։
բաբելոնյան գերությունից վերադարձած հրեաները, որոնք մեծ պայքարով ջանում էին վերակառուցել անպաշտպան քաղաքը և պարիսպները։ Պատկերացրու այդ հրեաների վիճակը, երբ նրանք իմացան, թե ինչ է իրենց սպասում։ Մուրթքեն, իմանալով սարսափելի լուրը, անհանգստացավ Երուսաղեմի հրեաների, ինչպես նաև Շուշանում ապրող իր ընկերների ու հարազատների համար։ Վշտից խելագարված՝ նա «պատռեց իր հանդերձները, քուրձ հագավ, իր վրա մոխիր ցանեց, գնաց քաղաքի մեջտեղը և սկսեց բարձրաձայն ու դառնագին լաց լինել»։ Իսկ Համանը նստեց թագավորի հետ խմելու և աչքն անգամ չթարթեց, որ մեծ փորձանքի մեջ է գցել հրեաներին և նրանց ընկերներին (Մուրթքեն շատ լավ հասկանում էր, որ հարկավոր է մի բան անել։ Բայց ի՞նչ։ Ի՞նչ կարող էր անել նա։ Եսթերը լսել էր նրա վշտի մասին և հագուստ էր ուղարկել, բայց Մուրթքեն մերժել էր այդ մխիթարանքը։ Հնարավոր է՝ այս տարեց հրեան երկար մտածել էր ու չէր հասկանում, թե ինչու էր իր Աստվածը՝ Եհովան, թույլ տվել, որ իրենից տանեն իր սիրելի Եսթերին և դարձնեն հեթանոս արքայի թագուհի։ Բայց հիմա կարծես ամեն ինչ պարզվում էր։ Մուրթքեն լուր ուղարկեց թագուհուն՝ աղաչելով նրան միջամտել, խոսել թագավորի հետ և պաշտպանել «իր ժողովրդին» (Եսթեր 4։4–8)։
Եսթերի սիրտը նվաղեց, երբ լսեց այդ լուրը։ Սա նրա հավատի ամենամեծ փորձությունն էր։ Նա վախեցած էր, և դա չթաքցրեց Մուրթքեին տված պատասխանում։ Եսթերը հիշեցրեց նրան թագավորի օրենքը։ Առանց կանչվելու՝ Ասուերոսի առաջ հայտնվելը մահ էր նշանակում։ Նա կարող էր կենդանի մնալ միայն այն դեպքում, եթե թագավորը նրան մեկներ իր գավազանը։ Մի՞թե Եսթերը հիմքեր ուներ ակնկալելու, որ քմահաճ ու փոփոխամիտ թագավորը ողորմած կլինի իր հանդեպ, մանավանդ որ շատ լավ գիտեր, թե ինչ պատահեց Վաշթիին, երբ վերջինս հրաժարվեց ներկայանալ թագավորին։ Նա ասաց Մուրթքեին, որ թագավորն արդեն 30 օր է, ինչ չի կանչել իրեն։ Սա թերևս թագուհուն մտահոգում էր. «Ինչո՞ւ ինձ չի կանչում d (Եսթեր 4։9–11)։
իր մոտ։ Մի՞թե նրա աչքից ընկել եմ»Մուրթքեն վճռական պատասխան ուղարկեց Եսթերին՝ նրա հավատը ամրացնելու համար։ Նա համոզված ասաց, որ եթե թագուհին ոչինչ չանի, հրեաների փրկությունը մեկ ուրիշ տեղից կգա, և մի՞թե ինքը թագուհին կարող էր փրկության հույս ունենալ, երբ հալածանքը թափ առներ։ Այստեղ Մուրթքեն դրսևորեց իր խոր հավատը Եհովայի հանդեպ, որը երբեք թույլ չէր տվել, որ իր ժողովուրդը ոչնչացվի և իր խոստումները չկատարվեն (Հեսու 23։14)։ Մուրթքեն Եսթերին ասաց. «Ո՞վ գիտի, գուցե հենց այս ժամանակի համար ես դու թագուհի դարձել» (Եսթեր 4։12–14)։ Մուրթքեն լիովին վստահում էր իր Աստծուն՝ Եհովային։ Իսկ մե՞նք (Առակներ 3։5, 6)։
Հավատն ուժեղ է մահվան հանդեպ վախից
Եսթերը Մուրթքեին ասաց, որ իր հայրենակիցները իր հետ երեք օր ծոմ պահեն։ Իսկ վերջում ավելացրեց. «Եթե մեռնելու եմ, թող մեռնեմ» (Եսթեր 4։15–17)։ Սրանք այնպիսի խոսքեր են, որոնք վկայում են այդ փխրուն կնոջ մեծ հավատի ու քաջության մասին, և որոնք դարերի ընթացքում կրկնել են բազմաթիվ մարդիկ։ Այդ երեք օրերին նա թերևս ավելի ջերմեռանդորեն էր աղոթում Եհովային. հավանաբար, իր ողջ կյանքում այդպես ուժգնորեն չէր աղոթել։ Վերջապես, եկավ վճռորոշ պահը։ Նա հագավ լավագույն հագուստը՝ ամեն ինչ անելով, որ թագավորին դուր գա։ Հետո գնաց։
Ինչպես նշված էր հոդվածի սկզբում, Եսթերը քայլերն ուղղեց դեպի պալատի գավիթ։ Մենք կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ խառնիխուռն մտքեր էին անցնում Եսթերի գլխով, թե ինչպես էր նա ջերմեռանդորեն աղոթում Աստծուն։ Թագուհին մտավ գավիթ, որտեղ կարող էր տեսնել գահին բազմած արքային։ Եսթերը տեսավ նրա՝ խնամքով հարդարված դեմքը, համաչափ խոպոպները և քառակուսի մորուքը։ Թագուհին թերևս փորձում էր կարդալ նրա դեմքի արտահայտությունը. ի՞նչ էր այն ասում։ Եթե նա պետք է սպասեր, ապա դա նրան մի ամբողջ հավիտենություն կթվար։ Բայց ո՛չ։ Ամուսինը տեսավ իր կնոջը։ Նա, անշուշտ, զարմացավ, բայց հետո նրա դեմքին բարյացակամություն հայտնվեց. Ասուերոսը մեկնեց իր ոսկե գավազանը (Եսթեր 5։1, 2)։
Թագավորը չմերժեց Եսթերին։ Այս հրեա կինը ամոթով չթողեց իր Աստծուն և պաշտպանեց իր ժողովրդին։ Եսթերը հավատի գեղեցիկ օրինակ թողեց բոլոր այն մարդկանց, ովքեր ծառայելու էին Եհովային։ Բայց նրա անելիքը դեռ նոր էր սկսվում։ Ինչպե՞ս էր Եսթերը համոզելու թագավորին, որ նրա սիրելի խորհրդական Համանը նենգ դավադիր է։ Ինչպե՞ս էր նա փրկելու իր ժողովրդին։ Այս հարցերը կքննարկենք մեկ ուրիշ հոդվածում։
[ծանոթագրություններ]
a Շատերի կարծիքով՝ Ասուերոսը Քսերքսես I-ն է, որը Պարսկաստանի թագավորն էր մ.թ.ա. հինգերորդ դարի սկզբներին։
b Համանը, հնարավոր է, վերջին ամաղեկացիներից էր, որովհետև նրանց «մնացորդը» դեռևս Եզեկիա թագավորի օրերում վերացել էր (1 Տարեգրություն 4։43)։
c Համանը 10000 տաղանդ արծաթ տվեց, որն այսօրվա հաշվարկով կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար։ Եթե Ասուերոսը Քսերքսես I-ն էր, ուրեմն Համանի առաջարկած գումարը շատ ավելի գրավիչ էր։ Ինչո՞ւ։ Որովհետև Քսերքսեսը մեծ ֆինանսական կորուստներ էր ունեցել հույների դեմ մղած աղետալի պատերազմում (սա, հավանաբար, տեղի էր ունեցել նախքան Եսթերի հետ ամուսնանալը)։
d Քսերքսես I-ը հայտնի էր իր փոփոխամտությամբ ու դաժանությամբ։ Հույն պատմիչ Հերոդոտոսը արձանագրել է որոշ դրվագներ Քսերքսեսի՝ Հունաստանի դեմ մղած պատերազմից։ Թագավորը պատվիրեց նավերով պոնտոնային կամուրջ կառուցել Հելեսպոնտոսի նեղուցում։ Երբ փոթորիկը քանդեց կամուրջը, Քսերքսեսը հրամայեց գլխատել ինժեներներին և նույնիսկ կարգադրեց «պատժել» Հելեսպոնտոսին՝ նրա ջրերը մտրակահարելով և բարձրաձայն անիծելով։ Նույն ռազմարշավի ընթացքում, երբ մի հարուստ մարդ աղաչեց նրան իր որդուն ազատել բանակից, Քսերքսեսը այդ տղային երկու կես արեց և մարմինը ի ցույց հանեց իբրև նախազգուշացում։
[նկար 19-րդ էջի վրա]
Մուրթքեն բոլոր հիմքերն ուներ հպարտանալու Եսթերով
[նկար 20-րդ էջի վրա]
Եսթերը գիտեր, որ խոնարհությունն ու իմաստությունը շատ ավելի կարևոր են արտաքին տեսքից
[նկար 22-րդ և 23–րդ էջերի վրա]
Եսթերը վտանգի ենթարկեց իր կյանքը՝ Աստծու ժողովրդին պաշտպանելու համար