Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է

4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է

4 Աստված անարդար է. սա ճի՞շտ է

Մարդիկ ասում են. «Այն ամենը, ինչ տեղի է ունենում այս աշխարհում, Աստծու կամքով է։ Աստված է մեղավոր, որ աշխարհը լի է խտրականությամբ, անարդարությամբ և հարստահարումով»։

Ինչ է ասում Աստվածաշունչը։ Աստված չէ աշխարհում տիրող անարդարության պատճառը։ «Նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են» (2 Օրենք 32։4

Աստված մեծահոգի է բոլորի հանդեպ, այդ թվում նաև նրանց, ովքեր ակնհայտորեն արժանի չեն նրա մեծահոգությանը։ Օրինակ՝ «նա իր արևը ծագեցնում է թե՛ չարերի, թե՛ բարիների վրա և անձրև է բերում թե՛ արդարների, թե՛ անարդարների վրա» (Մատթեոս 5։45)։ Նա տարբերություն չի դնում ռասաների կամ զանազան մշակույթների միջև։ Գործեր 10։34, 35 համարներում կարդում ենք. «Աստված կողմնակալ չէ, այլ բոլոր ազգերի մեջ, ով վախենում է նրանից և արդարություն է գործում, ընդունելի է նրան»։

Այդ դեպքում որտեղի՞ց է ծագում անարդարությունը։ Շատ մարդիկ սեփական կամքով են որոշում անարդար վարվել՝ չհետևելով Աստծու օրինակին (2 Օրենք 32։5)։ Նաև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Աստված թույլատրել է իր թշնամուն՝ Բանսարկու Սատանային, իշխանություն ունենալ ամբողջ աշխարհի վրա a (1 Հովհաննես 5։19)։ Սակայն շուտով Եհովան նրան զրկելու է այդ իշխանությունից։ Նա արդեն կոնկրետ քայլեր է ձեռնարկել «Բանսարկուի գործերը քանդելու» համար (1 Հովհաննես 3։8

Ինչպես կարող է ճշմարտությունն իմանալը օգնել ձեզ։ Թերևս խիստ մտահոգված եք ապականվածության, հարստահարման և անարդարության մասին անվերջ հաղորդումներից։ Այս ամենի պատճառն իմանալը կարող է օգնել ձեզ հասկանալու, թե ինչու են պայմաններն այսքան վատ և թե ինչու է մարդը միշտ անհաջողության մատնվում, չնայած որ մեծագույն ջանքեր է գործադրում աշխարհն ավելի լավը դարձնելու համար (Սաղմոս 146։3)։ Կարիք չկա ժամանակ և էներգիա ծախսելու այնպիսի փոփոխությունների հասնելու համար, որոնք լավագույն դեպքում կարող են լինել ժամանակավոր։ Փոխարենը՝ դուք կարող եք ունենալ ապագայի հիմնավոր հույս, որը խարսխված է Աստծու խոստումների հանդեպ ձեր վստահության վրա (Հայտնություն 21։3, 4

Անարդարության իրական պատճառը հասկանալը օգտակար է հատկապես այն ժամանակ, երբ անձամբ ձեզ հետ է որևէ վատ բան պատահում կամ անարդարության եք բախվում։ Գուցե Աստծու ծառա Ամբակումի պես բացականչենք. «Օրենքը կորցրել է իր ուժը, ու երբեք արդարություն գործի չի դրվում» (Ամբակում 1։4)։ Աստված չհանդիմանեց Ամբակումին այս խոսքերի համար։ Փոխարենը՝ նա իր ծառային ասաց, որ ինքը ժամանակ է նշանակել իրերի դրությունը շտկելու համար, և օգնեց նրան ուրախ մնալու դժվարությունների ներքո (Ամբակում 2։2–4; 3։17, 18)։ Նմանապես, եթե մեր սրտի խորքում համոզված լինենք, որ Աստված վերացնելու է անարդարությունը, ապա կունենանք հոգեկան անդորր, չնայած որ ապրում ենք անարդար աշխարհում։

[ծանոթագրություն]

a Այն մասին, թե որտեղից է առաջ եկել Սատանան, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 3-րդ գլուխը։

[մեջբերում 7-րդ էջի վրա]

Իրո՞ք Աստված է մեղավոր տառապանքի և անարդարության համար։

[նկար 7-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Sven Torfinn/Panos Pictures