Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Սովորենք Աստծու Խոսքից

Ի՞նչ համաշխարհային կառավարություն է հաստատելու Աստված

Ի՞նչ համաշխարհային կառավարություն է հաստատելու Աստված

Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։

1. Ինչո՞ւ համաշխարհային կառավարության կարիք կա։

Այսօր մարդկության խնդիրները համաշխարհային մասշտաբների են հասնում։ Որոշ երկրներում մարդկանց մեծ մասը աղքատ է ու կեղեքված։ Մինչդեռ մյուս երկրներում շատերը ավելին ունեն, քան նրանց անհրաժեշտ է։ Ուստի միայն համաշխարհային կառավարման ներքո հնարավոր կլինի ռեսուրսները հավասարապես բաշխել (կարդա՛ Ժողովող 4։1; 8։9

2. Ո՞ւմ է վստահվելու այդ կառավարությունը։

Համաշխարհային ղեկավար ունենալու գաղափարը շատերի կողմից չի ողջունվում, քանի որ ոչ ոք այդ գործը չի կարող լավագույնս անել։ Մարդկանցից ոչ մեկը չի կարող արժանանալ բոլորի հավանությանը։ Բացի այդ, երբ մարդ իշխանություն է ստանում, սկսում է չարաշահել այն։ Բռնակալ միապետի իշխանության տակ լինելու միտքը վախեցնում է մարդկանց (կարդա՛ Առակներ 29։2; Երեմիա 10։23

Եհովա Աստված իր Որդուն՝ Հիսուսին է ընտրել մարդկության վրա հավիտյան իշխելու համար (Ղուկաս 1։32, 33)։ Հիսուսը ապրել է երկրի վրա, բուժել է հիվանդների, սովորեցրել է խոնարհ մարդկանց և ժամանակ է հատկացրել երեխաներին (Մարկոս 1։40–42; 6։34; 10։13–16)։ Ուստի կարող ենք ասել, որ նա իդեալական Ղեկավար է (կարդա՛ Հովհաննես 1։14

3. Հնարավո՞ր է համաշխարհային կառավարություն ունենալ։

Աստված նշանակել է իր Որդուն, որ նա երկնքից իշխի երկրի վրա (Դանիել 7։13, 14)։ Ինչպես կարիք չկա, որ պետության ղեկավարը ներկա լինի ամեն մի քաղաքում, այնպես էլ մարդկությանը իշխելու համար կարիք չկա, որ Հիսուսը ֆիզիկապես ներկա լինի երկրի վրա (կարդա՛ Մատթեոս 8։5–9, 13

Արդյոք՞ բոլորը կընդունեն Հիսուսին որպես ղեկավարի։ Ո՛չ։ Նրան կընդունեն միայն այն մարդիկ, ովքեր սիրում են արդարությունը։ Եհովան երկրի երեսից կվերացնի բոլոր նրանց, ովքեր մերժում են իր կողմից նշանակված սիրառատ ու արդար Ղեկավարին (կարդա՛ Մատթեոս 25։31–33, 46

4. Ի՞նչ է իրագործելու համաշխարհային Ղեկավարը։

Ինչպես հովիվն է հավաքում իր ոչխարներին, այնպես էլ Հիսուսը բոլոր ազգերից հավաքում է խոնարհ մարդկանց և սովորեցնում է նրանց Աստծու ճանապարհները (Հովհաննես 10։16; 13։34)։ Այդպիսի մարդիկ նախանձախնդրորեն թիկունք են կանգնում Հիսուսին և նրա իշխանությանը (Սաղմոս 72։8; Մատթեոս 4։19, 20)։ Այսօր ամբողջ աշխարհում նրա հավատարիմ հպատակները միասնաբար հռչակում են այն մասին, որ նա Թագավոր է դարձել (կարդա՛ Մատթեոս 24։14

Հիսուսը շուտով գործի կդնի իր զորությունը, որ ազատի մարդկանց կոռումպացված կառավարություններից։ Նա ընտրել է որոշ թվով հավատարիմ հետևորդների, որպեսզի երկնքում իր հետ որպես թագավորներ իշխեն երկրի վրա (Դանիել 2։44; 7։27)։ Հիսուսի Թագավորությունը երկիրը կլցնի Եհովայի մասին գիտելիքներով և կհաստատի այն դրախտային պայմանները, որ ունեցել են մեր նախածնողները դեռ մարդկության պատմության սկզբում (կարդա՛ Եսայիա 11։3, 9; Մատթեոս 19։28