Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Մեր ընթերցողներին

Մեր ընթերցողներին

Ամսագիրը, որ այժմ դուք ընթերցում եք, սկսել է հրատարակվել 1879թ. հուլիսից։ Ժամանակի ընթացքում շատ բան է փոխվել, փոխվել է նաև այս ամսագիրը (տե՛ս վերևի նկարները)։ Այս համարից սկսած՝ դուք կնկատեք, որ «Դիտարան» ամսագրի ձևաչափի մեջ փոփոխություններ են արվել։ Որո՞նք են այդ փոփոխությունները։

Շատ երկրներում գնալով ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղեկություններ են ստանում ինտերնետից, քանի որ այդպես ավելի հարմար է։ Պարզապես սեղմելով մկնիկը՝ նրանք կարողանում են գտնել տեղեկություններ, որոնք կան միայն ինտերնետում։ Այսօր օնլայն հնարավոր է ընթերցել բազմաթիվ գրքեր, ամսագրեր ու թերթեր։

Դա հաշվի առնելով՝ վերջերս ամբողջությամբ փոփոխության ենք ենթարկել մեր www.dan124.com կայքը՝ դարձնելով այն ավելի գրավիչ և օգտագործման համար հեշտ։ Այցելուները կարող են ընթերցել մեր գրականությունը ավելի քան 430 լեզուներով։ Այս ամսից սկսած՝ նրանք հնարավորություն ունեն ընթերցելու այն խորագրերը, որոնք կանոնավորաբար հրատարակվել են մեր տպագիր ամսագրերում, բայց այսուհետ լինելու են միայն վեբ կայքում *։

Հանրության համար նախատեսված թողարկումը, կամ՝ ընդհանուր թողարկումը լինելու է ոչ թե 32-էջանոց, այլ՝ 16։ «Դիտարան» ամսագիրը այսօր թարգմանվում է 204 լեզուներով։ Ուստի քանի որ այն փոքր ձևաչափ է ունենալու, թերևս հնարավոր լինի ավելի շատ լեզուներով թարգմանել։

Հույս ունենք, որ այս փոփոխությունների շնորհիվ հնարավոր կլինի ավելի շատ մարդկանց հասցնել կյանք փրկող բարի լուրը։ Մենք շարունակելու ենք մարդկանց առատ հոգևոր կերակուր տրամադրել և կարևոր տեղեկություններ հայտնել թե՛ տպագիր, թե՛ օնլայն տարբերակով, որպեսզի օգնենք բազմաթիվ ընթերցողների, ովքեր հարգում են Աստվածաշունչը և ցանկանում են իմանալ, թե ինչ է այն իրականում սովորեցնում։

Հրատարակիչներ

^ պարբ. 5 Դրանց թվում են լինելու «Պատանի ընթերցողների համար» (Աստվածաշնչի ուսումնասիրության առաջադրանքներ) և «Իմ դասը Աստվածաշնչից» (3 տարեկան և ավելի փոքր երեխաների հետ քննարկման համար) խորագրերը։