Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ

Ովքե՞ր են գնալու երկինք և ինչո՞ւ

Միլիոնավոր մարդիկ հույս ունեն մահանալուց հետո երկինք գնալու։ Հիսուսն իր հավատարիմ առաքյալներին ասաց, որ նրանք այնտեղ են ապրելու, և նախքան մահանալը խոստացավ նրանց համար տեղ պատրաստել իր երկնային Հոր մոտ (կարդա՛  Հովհաննես 14։2

Ինչո՞ւ են մարդիկ երկնային կյանքի հարություն առնելու։ Ի՞նչ են նրանք անելու երկնքում։ Հիսուսն ասաց իր առաքյալներին, որ նրանք թագավորներ են լինելու։ Նրանք իշխելու են երկրի վրա (կարդա՛  Ղուկաս 22։28–30; Հայտնություն 5։10

Բոլո՞ր լավ մարդիկ են երկինք գնալու

Շատ պետություններում երկիրը կառավարում են միայն մի խումբ մարդիկ։ Հետևաբար տրամաբանական է ակնկալել, որ երկնային կյանքի հարություն առնողների թիվը սահմանափակ կլինի, քանի որ նրանք պետք է իշխեն երկրի վրա (Ղուկաս 12։32)։ Աստվածաշունչը կոնկրետ նշում է նրանց թիվը (կարդա՛  Հայտնություն 14։1

Հիսուսն իր հետևորդներից ոմանց համար տեղ է պատրաստել երկնքում։ Գիտե՞ս, թե ինչ են անելու նրանք այնտեղ

Սակայն միայն երկնային կյանքի հարություն առնողները չէ, որ վարձատրություն կստանան Աստծուց։ Հիսուսի Թագավորության հավատարիմ հպատակները հավիտյան կապրեն դրախտի վերածված երկրի վրա (Հովհաննես 3։16)։ Ոմանք կվերապրեն ներկայիս չար համակարգի կործանումը և կապրեն այդ դրախտում, իսկ նրանք, ովքեր մահացել են, հարություն կառնեն այդտեղ (կարդա՛  Սաղմոս 37։29; Հովհաննես 5։28, 29