Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Արդյոք մեր մոլորակը ինչ-որ նպատակի համա՞ր գոյություն ունի
Մեր մոլորակը իդեալական վայր է կյանքի գոյությունն ապահովելու համար։ Այն առատ է ջրով, ինչը կարևոր է կյանքի համար։ Երկրի թեքությունը, պտույտը և ուղեծիրը այնպիսին են, որ օվկիանոսները ո՛չ սառցակալում են, ո՛չ էլ գոլորշիանում։ Երկրի մթնոլորտը և մագնիսական դաշտը պաշտպանում են մահացու ճառագայթումից։ Զարմանալի է նաև այն, թե ինչ փոխկապվածություն կա բուսական աշխարհի ու կենդանական աշխարհի միջև։ Ուստի շատ մարդիկ գալիս են այն եզրահանգման, որ մեր մոլորակը ստեղծվել է ինչ-որ նպատակով (կարդա՛ Եսայիա 45։18)։
Սակայն գուցե հարցնես. «Արդյոք տառապանքն ու անարդարությունը այդ նպատակի մա՞սն են կազմում» (կարդա՛ 2 Օրենք 32։4, 5)։
Երկրի հետ կապված նպատակը կիրականանա՞
Երկիրը ստեղծվել էր, որ հաճելի բնակավայր լիներ այն մարդկանց համար, ովքեր կհարգեին իրար և կսիրեին իրենց Արարչին։ Ուստի ի տարբերություն բույսերի ու կենդանիների՝ մարդկային կյանքն ավելի վեհ նպատակ ունի։ Մենք կարող ենք հասկանալ, թե ով է մեր Արարիչը, կարող ենք հիանալ նրա սիրով ու արդարությամբ և ընդօրինակել դրանք (կարդա՛ Ժողովող 12։13; Միքիա 6։8)։
Մեր Արարիչը ի զորու է իրագործելու իր բոլոր նպատակները։ Հետևաբար կարող ենք վստահ լինել, որ նա կվերացնի տառապանքն ու անարդարությունը և մեր մոլորակը կդարձնի հաճելի բնակավայր մարդկության համար (կարդա՛ Սաղմոս 37։11, 29; Եսայիա 55։11)։