Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ԱՐԴՅՈՔ ՎԵՐՋԸ ՄՈ՞Տ Է

Շատերը կփրկվեն. դու էլ կարող ես

Շատերը կփրկվեն. դու էլ կարող ես

Աստվածաշունչը տեղեկացնում է մեզ, որ վերջը կործանում է բերելու. «Այդ ժամանակ մեծ նեղություն է լինելու, որի նմանը չի եղել աշխարհի սկզբից մինչև հիմա.... Իրականում, եթե այդ օրերը չկարճացվեն, ոչ մի մարմին չի փրկվի» (Մատթեոս 24։21, 22)։ Սակայն Աստված նաև խոստանում է, որ շատերը փրկվելու են. «Աշխարհն անցնում է.... բայց Աստծու կամքը կատարողը մնում է հավիտյան» (1 Հովհաննես 2։17

Ի՞նչ պետք է անես, եթե ուզում ես վերապրել և «մնալ հավիտյան»։ Արդյո՞ք պետք է սննդի պաշար հավաքես կամ այլ պատրաստություններ տեսնես։ Ո՛չ։ Աստվածաշունչը հորդորում է. «Քանի որ այս բոլոր բաները այսպես պիտի լուծվեն, ինչպիսի՜ մարդիկ դուք պետք է լինեք՝ սուրբ վարքին բնորոշ արարքներով և աստվածանվեր գործերով՝ սպասելով ու մտքում վառ պահելով Եհովայի օրվա ներկայությունը» (2 Պետրոս 3։10–12)։ Համատեքստը ցույց է տալիս, որ «այս բոլոր բաները», որ պետք է լուծվեն, ներառում են ապականված աշխարհի իշխող տարրերը և բոլոր նրանց, ովքեր ոչ թե Աստծու, այլ մարդկային կառավարությունն են ընտրում։ Հստակ է ուրեմն, որ կարիք չկա սննդամթերք կամ այլ բաների պաշար հավաքել, քանի որ դրանք մեզ չեն փրկի կործանումից։

Փրկվելու համար անհրաժեշտ է նվիրված լինել Եհովա Աստծուն և սովորել, թե ինչպես նրան հաճելի ապրելակերպ ունենալ (Սոփոնիա 2։3)։ Մենք պետք է «մտքում վառ պահենք Եհովայի օրվա ներկայությունը» և ոչ թե հետևենք մեծամասնությանը ու անտեսենք այն հստակ նախանշանները, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք անչափ կարևոր ժամանակներում։ Եհովայի վկաները կարող են Աստվածաշնչից ցույց տալ Ձեզ, թե ինչպես կարող եք փրկվել։