Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄԵՐ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՀԱՐՑՆՈՒՄ ԵՆ

Ի՞նչ սխալ բան կա սուրբծննդյան սովորույթների մեջ

Ի՞նչ սխալ բան կա սուրբծննդյան սովորույթների մեջ

Սուրբ Ծնունդը երկար ժամանակ ներկայացվել է որպես ավանդական քրիստոնեական տոն, որի ժամանակ նշվում է Հիսուսի ծնունդը։ Սակայն այս տոնի հետ կապված որոշ սովորույթների առնչությամբ հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն դրանք Հիսուսի ծննդյան հետ։

Նախ նկատի առնենք Սանտա Կլաուսի հորինված կերպարը։ Ժամանակակից այդ կերպարը՝ ուրախ, սպիտակամորուս, վարդագույն այտերով և կարմիր բաճկոնով Սանտան, ստեղծվել է 1931-ին ըմպելիքներ արտադրող հյուսիսամերիկյան մի ընկերության կողմից, որը հաջողությամբ օգտագործել է այդ կերպարը իր գովազդների համար։ 1950-ականներին որոշ բրազիլացիներ փորձել են Սանտա Կլաուսին փոխարինել իրենց ժողովրդական մի կերպարով (Grandpa Indian)։ Որքանո՞վ դա հաջողվեց նրանց։ Ինչպես նշում է պրոֆեսոր Կարլոս Ֆանտինատին, Սանտա Կլաուսը հաղթեց ոչ միայն բրազիլացիների ժողովրդական կերպարին, այլև «մանուկ Հիսուսին և դարձավ դեկտեմբերի 25-ի տոնի պաշտոնական խորհրդանիշը»։ Սակայն բացի Սանտա Կլաուսի հորինված կերպարից, կան Սուրբ Ծննդի հետ կապված այլ առանձնահատկություններ, որոնք կասկածների տեղիք են տալիս։ Դրանց մասին իմանալու համար պետք է հետ գնանք դեպի վաղ քրիստոնեության ժամանակաշրջանը։

«Բրիտանական հանրագիտարանում» նշվում է. «Քրիստոնեության հիմնադրման առաջին երկու դարերի ընթացքում քրիստոնյաները խիստ դեմ էին նահատակների, այդ թվում Հիսուսի ծննդյան տոնը նշելուն»։ Ինչո՞ւ։ Քանի որ քրիստոնյաները ծննդյան տոնակատարությունները համարում էին հեթանոսական սովորություն, մի բան, ինչից պետք էր բացարձակապես հեռու մնալ։ Իրականում, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի հիշատակվում, թե երբ է Հիսուսի ծննդյան օրը։

Չնայած ծննդյան տոնակատարությունների հետ կապված վաղ քրիստոնյաների դիրքորոշմանը՝ մ.թ. չորրորդ դարում կաթոլիկ եկեղեցին հաստատեց Սուրբ Ծննդյան տոնը։ Եկեղեցին ցանկանում էր ամրապնդել իր դիրքերը, իսկ դրա համար անհրաժեշտ էր ճանապարհից հեռացնել գլխավոր խոչընդոտներից մեկը։ Բանն այն է, որ հռոմեական հեթանոսական կրոնը և դրա հետ կապված ձմեռային արևադարձի տոնակատարությունները մեծ ժողովրդականություն էին վայելում։ Փենի Ռեստադը իր գրքում նշում է, որ ամեն տարի դեկտեմբերի 17-ից հունվարի 1-ը «շատ հռոմեացիներ խնջույք էին անում, խաղեր էին խաղում, զվարճանում էին, շքերթներ և այլ հանդիսություններ էին կազմակերպում իրենց աստվածների պատվին» (Christmas in America)։ Իսկ դեկտեմբերի 25-ին հռոմեացիները տոնում էին «անպարտելի արևի» ծնունդը։ Ուստի Եկեղեցին Սուրբ Ծննդյան տոնը հաստատեց հենց այդ օրը՝ փորձելով այդպիսով սիրաշահել հռոմեացիներին, որ վերջիններս արևի ծննդյան փոխարեն՝ սկսեն տոնել Հիսուսի ծնունդը։ Ինչպես նշում է Գերի Բոուլերը իր գրքում, այդպես հռոմեացիները «կարող էին շարունակել վայելել ձմեռային տոների խրախճանքները»։ Այդ նույն գրքում հեղինակը նշում է, որ իրականում հռոմեացիները «տոնում էին նոր տոն, բայց՝ հին սովորույթներով» (Santa Claus, a Biography)։

Հստակ է, ուրեմն, որ Սուրբ Ծնունդը անմաքուր արմատներ ունի։ Ստիվեն Նիսենբաումը իր գրքում Սուրբ Ծնունդի մասին ասում է, որ այն «պարզապես քրիստոնեության քողով ծածկված հեթանոսական տոն է» (The Battle for Christmas)։ Հետևաբար, Սուրբ Ծնունդը անարգանք է բերում Աստծուն ու իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին։ Մի՞թե դա կարելի է աննշան բան համարել։ Աստվածաշնչում այսպիսի հարց է տրվում. «Ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ» (2 Կորնթացիներ 6։14)։ Ծուռ աճած ծառաբնի նման՝ Սուրբ Ծննդյան տոնը հիմքից աղավաղված է, և այն «հնարավոր չէ ուղղել» (Ժողովող 1։15