Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա

Նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա

Մաս 11

Նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա

1, 2. Ինչպե՞ս է մեր աչքերի առջև իրականանում աստվածաշնչյան մարգարեությունը։

 ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ունի մեկ ուրիշ զարմանալի հանգամանք ևս. Աստծո նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա՝ երբ սատանայական չար աշխարհը շարունակում է այլասերվել։ Մեր աչքերի առջև Աստված բոլոր ազգերից մարդիկ է հավաքում ու նրանցից կազմում է նոր հասարակության հիմքը։ Այդ հասարակությունը, որ շուտով կփոխարինի այսօրվա պառակտված աշխարհին, Բ Պետրոս 3։13–ում կոչվում է «նոր երկիր»։

2Աստվածաշնչյան մարգարեություններում նաև ասվում է. «Եւ կ’լինի օրերի վերջին [մեր օրերում], ....շատ ժողովուրդներ կ’գնան եւ կ’ասեն. Եկէք վեր գնանք Եհովայի սարը [նրա ճշմարիտ երկրպագությունը], ....եւ նա կ’սովորեցնէ մեզ իր ճանապարհներիցը, եւ մենք կ’գնանք նորա շաւիղներումը» (Եսայիա 2։2, 3

3. ա) Ո՞ր մարդկանց վրա է իրականանում Եսայիայի մարգարեությունը։ բ) Այս կապակցությամբ՝ ի՞նչ է ասվում Աստվածաշնչի վերջին գրքում։

3Վերը հիշատակված մարգարեությունը այսօր իրականանում է այն մարդկանց վրա, ովքեր հնազանդվում են ‘Աստծո ճանապարհներին և գնում նրա շավիղներով’։ Աստվածաշնչի վերջին գրքում այդ խաղաղասեր մարդկանց միջազգային հասարակությունը ներկայացվում է որպես «մեծ բազմութիւն, ....բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից»՝ որպես իսկական համաշխարհային եղբայրություն, որ միաբանորեն ծառայում է Աստծուն։ Աստվածաշունչը նաև ասում է. «Սորանք են, որ գալիս են մեծ նեղութիւնից»։ Դա նշանակում է, որ նրանք կվերապրեն իրերի այս չար դրության վախճանը (Յայտնութիւն 7։9, 14; Մատթէոս 24։3

Իսկական միջազգային եղբայրություն

4, 5. Ինչի՞ շնորհիվ է, որ գոյություն ունի Եհովայի վկաների համաշխարհային եղբայրությունը։

4Եհովայի վկաները, որոնց թիվը հասնում է միլիոնների, անկեղծորեն ձգտում են ապրել Աստծո հրահանգներին ներդաշնակ ու քայլել նրա ճանապարհներով։ Նրանք Աստծո նոր աշխարհում հավիտյան ապրելու հույս ունեն։ Իրենց առօրյա կյանքում Աստծո օրենքների համաձայն ապրելով՝ նրանք ցույց են տալիս, որ պատրաստ են ենթարկվելու Արարչի ղեկավարությանը թե՛ հիմա, թե՛ նոր աշխարհում։ Անկախ ազգային և ռասայական պատկանելությունից՝ Եհովայի վկաները ամենուրեք ապրում են նույն չափանիշներով. այն չափանիշներով, որ իր Խոսքում ներկայացրել է Աստված։ Ահա թե ինչու են նրանք հանդիսանում իսկական միջազգային եղբայրություն՝ նոր աշխարհի հասարակություն, որ կազմվում է Աստծո կողմից (Եսայիա 54։13; Մատթէոս 22։37, 38; Յովհաննէս 15։9, 14

5Եհովայի վկաները, սակայն, իրենց չէ, որ վերագրում են յուրահատուկ միջազգային եղբայրություն ստեղծելու հաջողությունը։ Նրանք ընդունում են, որ դա արդյունքն է Աստծո զորեղ ոգու ազդեցության այն մարդկանց վրա, ովքեր հնազանդվում են նրա օրենքներին (Գործք 5։29, 32; Գաղատացիս 5։22, 23)։ Դրա ետևում կանգնած է Աստված։ Ինչպես ասել է Հիսուսը. «Այն բաներն որ կարելի չեն մարդկանց մօտ, կարելի են Աստուծոյ մօտ» (Ղուկաս 18։27)։ Աստված, որ հնարավոր դարձրեց հավերժական տիեզերքի գոյությունը, հնարավոր է դարձնում նաև նոր աշխարհի հասարակության առաջացումը. մի հասարակություն, որ կգոյատևի հավիտյան։

6. Ինչո՞ւ Եհովայի վկաների եղբայրությունը կարելի է անվանել ժամանակակից հրաշք։

6Ուստի այսօր ձևավորվող այդ «հիմքին» նայելով՝ կարելի է տեսնել, թե ինչպես է Եհովան իրականացնելու իր իշխանությունը նոր աշխարհում։ Այն, թե ինչ է նա արել՝ իր Վկաների հետ կապված, որոշ առումներով կարելի է ժամանակակից հրաշք անվանել։ Ինչո՞ւ։ Որովհետև Աստծո շնորհիվ Եհովայի վկաները դարձել են մի իսկական համաշխարհային եղբայրություն, որը ենթակա չէ ազգային, ռասայական կամ կրոնական պառակտման։ Թեև Վկաների թիվը հասնում է միլիոնների ու նրանք ապրում են ավելի քան 230 երկրներում, նրանք միաբան են՝ անխզելի կապերով միավորված։ Այս համաշխարհային եղբայրությունը, որ իրեն նմանը չի ունեցել պատմության մեջ, իրոք որ ժամանակակից հրաշք է (Եսայիա 43։10, 11, 21; Գործք 10։34, 35; Գաղատացիս 3։28

Ինչպես ճանաչել Աստծո ժողովրդին

7. Ըստ Հիսուսի խոսքերի՝ ինչպե՞ս կարելի էր ճանաչել նրա ճշմարիտ հետևորդներին։

7Իսկ ուրիշ ինչպե՞ս կարելի է ճանաչել այն ժողովուրդին, որին Աստված ընդունում է որպես նոր աշխարհի հիմք։ Ովքե՞ր են, օրինակ, հետևում Յովհաննէս 13։34, 35–ում տրվող խորհրդին, համաձայն որի՝ Հիսուսն ասել է. «Նոր պատուիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրէք. ինչպէս ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրէք։ Սորանով կ’գիտենան ամենքը թէ իմ աշակերտներն էք, եթէ իրար վերայ սէր ունենաք»։ Եհովայի վկաները հավատում են Հիսուսի խոսքերին ու գործում դրանց համաձայն։ Հետևելով Աստծո Խոսքում տրվող խորհրդին՝ նրանք «միմեանց [հանդեպ] ամուր սէր» են ցուցաբերում (Ա Պետրոս 4։8, ԷԹ)։ Այդ քրիստոնյաները «[հագնում են] սէրը, որ կատարելութեան կապն է» (Կողոսացիս 3։14)։ Եղբայրասիրությունը մի «սոսինձ» է, որն ամբողջ աշխարհում նպաստում է Եհովայի վկաների միասնությանը։

8. Համաձայն Ա Յովհաննէս 3։10–12-ի՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է ճանաչել Աստծո ժողովրդին։

8Բացի այդ, Ա Յովհաննէս 3։10–12-ն ասում է. «Սորանով են յայտնի Աստուծոյ Որդիքը եւ սատանայի որդիքը։ Ամեն ով որ արդարութիւն չէ անում, նա Աստուածանից չէ, եւ ոչ էլ նա՝ որ իր եղբօրը չէ սիրում։ Որովհետեւ սա է պատուիրանքը, որ սկզբիցը լսեցիք, որ իրար սիրենք։ Ոչ թէ այնպէս ինչպէս որ Կայէնն էր չարիցը եւ իր եղբօրն սպանեց»։ Այդ պատճառով Աստծո ժողովուրդը՝ որպես համաշխարհային եղբայրություն, չի մասնակցում բռնի գործերի։

Մեկ այլ բնորոշ առանձնահատկություն

9, 10. ա) Ի՞նչ գործունեությամբ պետք է վերջին օրերում աչքի ընկնեին Աստծո ծառաները։ բ) Ինչպե՞ս են Եհովայի վկաները հետևում Մատթէոս 24։14–ում գրված խոսքերին։

9Գոյություն ունի Աստծո ծառաներին ճանաչելու մեկ ուրիշ հնարավորություն ևս։ Այս համակարգի վախճանի մասին իր մարգարեության մեջ Հիսուսը բազում նշաններ տվեց, որոնցով բնորոշվելու էին վերջին օրերը (տե՛ս մաս 9)։ Այդ մարգարեության հիմնական առանձնահատկություններից մեկը գրված է Մատթէոս 24։14–ում. «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը»։

10Նկատելի՞ է արդյոք այս մարգարեության իրականացումը։ Այո՛։ Սկսած 1914 թ.–ից (վերջին օրերի սկիզբը)՝ Եհովայի վկաները քարոզում են Աստծո Թագավորության բարի լուրը աշխարհով մեկ՝ այն ձևով, ինչպես պատվիրել էր Հիսուսը՝ տնից տուն գնալով (Մատթէոս 10։7, 12; Գործք 20։20)։ Վկաները, որոնց թիվը հասնում է միլիոնների, այցելում են բոլոր մարդկանց՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից, նոր աշխարհի մասին այդ լուրը հայտնելու համար։ Դրա շնորհիվ է, որ ստացել եք այս գրքույկը, քանզի Եհովայի վկաները նաև տպագրում ու տարածում են միլիարդավոր հրատարակություններ Աստծո Թագավորության հետ կապված թեմաներով. դա իրենց գործունեության ձևերից մեկն է։ Ճանաչո՞ւմ եք ուրիշ որևէ խմբի, որի անդամները ամբողջ աշխարհում տնից տուն քարոզում են Աստծո Թագավորության մասին։ Չէ՞ որ, համաձայն Մարկոս 13։10–ի՝ այս աշխարհի կործանմանը պետք է նախորդի քարոզելու և ուսուցանելու գործը։

Երկրորդ վիճաբանական հարցի պատասխանը

11. Աստծո ղեկավարությանը հնազանդվելով՝ ուրիշ ի՞նչ բանի են հասնում Եհովայի վկաները։

11Հնազանդվելով Աստծո օրենքներին և սկզբունքներին՝ Եհովայի վկաները մեկ ուրիշ բանի էլ են հասնում։ Նրանք ցույց են տալիս, որ ճշմարտացի չէին Սատանայի այն պնդումները, թե մարդ փորձության ժամանակ հավատարիմ չի կարող մնալ Աստծուն։ Այդպիսով նրանք պատասխան են տալիս մարդու անարատությանն առնչվող հարցին, որը գլխավոր վիճաբանական հարցերից երկրորդն էր (Յոբ 2։1–5)։ Որպես բոլոր ազգերից բաղկացած մի հասարակություն՝ թվով միլիոնների հասնող Եհովայի վկաները մի մարդու պես ցույց են տալիս իրենց հավատարմությունը Աստծո իշխանության հանդեպ։ Անկատար լինելով հանդերձ՝ տիեզերական գերիշխանության հետ կապված վիճաբանական հարցում նրանք բռնում են Աստծո կողմը՝ չնայած Սատանայի ճնշումներին։

12. Իրենց հավատով ո՞ւմ են ընդօրինակում Վկաները։

12Այդ միլիոնավոր Վկաները միանում են անցյալում ապրած բազմաթիվ այն վկաների շարքին, որոնք ցույց են տվել իրենց հավատարմությունը Աստծո հանդեպ։ Վերջիններիս թվում էին՝ Աբելը, Նոյը, Հոբը, Աբրահամը, Սարրան, Իսահակը, Հակոբը, Դեբորան, Հռութը, Դավիթը և Դանիելը (Եբրայեցիս, գլուխ 11)։ Համաձայն Աստվածաշնչի՝ նրանք կազմում են հավատարիմ ‘վկաների բազմությունը’ (Եբրայեցիս 12։1)։ Այդ, ինչպես նաև ուրիշ մարդիկ, օրինակ՝ Հիսուսի աշակերտները, պահպանեցին իրենց անարատությունը Աստծո առջև։ Հիսուսն ինքը դարձավ հավատարմության կատարյալ, մեծագույն օրինակ։

13. Սատանայի մասին Հիսուսի ո՞ր խոսքերը հաստատվեցին։

13Սա հաստատում է Սատանայի մասին այն խոսքերը, որ Հիսուսն ասել էր կրոնական առաջնորդներին. «Հիմա ուզում էք ինձ սպանել, մի մարդի, որ ճշմարտութիւնն եմ խօսել ձեզ. որ Աստուածանից լսեցի.... Դուք ձեր սատանայ հօրիցն էք, եւ կամենում էք ձեր հօր ցանկութիւնն անել. նա սկզբիցը մարդասպան էր, եւ ճշմարտութեան մէջ չ’կեցաւ, որովհետեւ ճշմարտութիւն չ’կայ նորանում. երբոր սուտն է խօսում, իրաններիցն է խօսում, որովհետեւ ստախօս է եւ ստութեան հայրը» (Յովհաննէս 8։40, 44

Ի՞նչ ընտրություն կկատարեք դուք

14. Ի՞նչ է այսօր տեղի ունենում նոր աշխարհի հասարկության հիմքի հետ։

14Աստծո կողմից ձևավորվող նոր աշխարհի հիմքը՝ Եհովայի վկաների միջազգային եղբայրակցությունը, գնալով ավելի ու ավելի ամուր է դառնում։ Ճշգրիտ գիտության հիման վրա՝ ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ իրենց կամքով ընդունում են Աստծո իշխանությունը։ Նրանք դառնում են նոր աշխարհի հասարակության մասը, տիեզերական գերիշխանության հարցում բռնում Աստծո կողմը և ապացուցում են, որ Սատանան ստախոս է։

15. Բաժանման ի՞նչ գործ է կատարելու Հիսուսը։

15Աստծո իշխանության կողմը դիրք բռնելով՝ նրանք կարժանանան Քրիստոսի «աջ կողմ[ը]» կանգնելու պատվին, երբ նա սկսի զատել «ոչխարներն այծերիցը»։ Իր մարգարեության մեջ Հիսուսն ասել էր. «Ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը. եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին»։ «Ոչխար» կճանաչվեն այն հեզ անհատները, ովքեր հնազանդվել են Աստծո իշխանությանն ու միանալով Քրիստոսի եղբայրներին՝ աջակցել նրանց։ «Այծ» կճանաչվեն այն համառ մարդիկ, ովքեր մերժել են Քրիստոսի եղբայրներին և թիկունք չեն կանգնել Աստծո իշխանությանը։ Ի՞նչ արդյունքի կբերի սա։ Հիսուսն ասաց. «Սորանք [այծերը] կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ [ոչխարները]՝ յաւիտենական կեանքը» (Մատթէոս 25։31–46

16. Ի՞նչ պետք է անեք, եթե ցանկանում եք ապրել գալիք դրախտում։

16Իրոք որ, Աստված հոգ տանում է մեր մասին։ Շատ շուտով նա երկրի վրա հրաշալի դրախտ կհաստատի։ Կցանկանայի՞ք ապրել այնտեղ։ Եթե այո՛, ապա ցույց տվեք, որ գնահատում եք այն, ինչ արել ու անում է Եհովան։ Դա կարող եք անել՝ սովորելով նրա մասին և գործելով ձեր սովորածին համապատասխան։ «Խնդրեցէք Տիրոջը, քանի որ նա գտնվում է. նորան կանչեցէք, քանի որ նա մօտ է։ Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կ’ողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է» (Եսայիա 55։6, 7

17. Ինչո՞ւ չպետք է դանդաղենք այն հարցում որոշում կայացնելու, թե ում պիտի ծառայենք։

17Դանդաղելու ժամանակ չկա։ Այս հին համակարգի վերջը շատ մոտ է։ Ահա թե ինչ խորհուրդ է տրվում Աստծո Խոսքում. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ.... Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17

18. Ինչպե՞ս վարվելով կկարողանանք վստահությամբ սպասել հավիտենական կյանքին Աստծո հրաշալի նոր աշխարհում։

18Աստծո ժողովուրդը հիմա կրթվում ու նախապատրաստվում է նոր աշխարհ անցնելու և այնտեղ հավիտյան ապրելու համար։ Նրանք ձեռք են բերում անհրաժեշտ հոգևոր և այլ հմտություններ, որ հետագայում պետք կգան դրախտի ընդարձակման գործում։ Մենք քաջալերում ենք ձեզ իշխանության հարցում անցնել Աստծո կողմը և աջակցել այն փրկարար գործին, որ նա այսօր իրականացնում է ամբողջ աշխարհում։ Ուսումնասիրեք Աստվածաշունչը Եհովայի վկաների հետ և ճանաչեք Աստծուն. այն Աստծուն, որն իսկապես հոգ է տանում ձեր մասին, և որը վերջ է դնելու տառապանքին։ Այդպես վարվելով՝ դուք կդառնաք այն հասարակության անդամը, որ կազմում է նոր աշխարհի հիմքը։ Այդ դեպքում կկարողանաք վստահությամբ սպասել Աստծո բարեհաճությանը և հավիտենական կյանքին հրաշալի նոր աշխարհում։

[Հարցեր ուսումնասիրության համար]

[նկար 31–րդ էջի վրա]

Եհովայի վկաները միջազգային իսկական եղբայրություն են կազմում

[նկար 32–րդ էջի վրա]

Աստծո նոր աշխարհի հիմքը դրվում է հիմա