Գործնական խորհուրդներ
ՆԱԽԱԲԱՆ
Գործնական խորհուրդներ
«Ինչպե՞ս խոսեմ ծնողներիս հետ»։ «Ինչպե՞ս լավ ընկերներ գտնեմ»։ «Վատ բան կա՞ պատահական սեքսի մեջ»։ «Ի՞նչ անեմ, որ չտխրեմ»։
Եթե այսպիսի հարցեր քո մեջ էլ են ծագում, դու միակը չես։ Ում էլ կամ ուր էլ դիմես խորհուրդների համար, հնարավոր է՝ քեզ հակասական պատասխաններ տան։ Վստահելի խորհուրդների համար երիտասարդները կարող են կարդալ «Արթնացե՛ք» պարբերագրի՝ «Երիտասարդները հարցնում են» խորագիրը, որը հիմնված է Աստվածաշնչի վրա և սկսել է տպագրվել 1982թ. հունվարից։ Տասնյակ տարիներ անց անգամ այս հոդվածաշարը մեծ օգուտներ է տալիս մարդկանց։ Յուրաքանչյուր հոդված գրվել է բազմաթիվ փնտրտուքների արդյունքում։ Իրականում, երիտասարդների մտածելակերպն ու զգացմունքները իմանալու համար «Արթնացե՛ք»-ի գրողները ամբողջ աշխարհում ապրող հարյուրավոր երիտասարդների հետ են զրուցում։ Սակայն ամենակարևոր բանն այն է, որ «Երիտասարդները հարցնում են» խորագիրը հիմնված է Աստծու Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։
Գիրքը, որն այժմ քո ձեռքում է, առաջին անգամ տպագրվել է 1989թ.-ին։ Սակայն գրքի գլուխները վերանայվել են և համապատասխանեցվել այսօրվա կարիքներին։ Ավելի քան 30 գլուխ վերցվել է «Երիտասարդները հարցնում են» խորագրի հոդվածներից, որոնք հրատարակվել են 2004–2011 թվականների ընթացքում։
«Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գրքի 1-ին հատորը կտա քեզ այն խորհուրդները, որոնց շնորհիվ կդառնաս պատասխանատու չափահաս։ Հուսով ենք՝ կկիրառես գրքում տրված խորհուրդները և կմիանաս այն միլիոնավոր մարդկանց՝ մեծ թե փոքր, ովքեր «իրենց ըմբռնողականությունը գործադրելով՝ այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար» (Եբրայեցիներ 5։14)։
Հրատարակիչներ