Արդյոք սեքսը կմտերմացնի՞ մեզ
ԳԼՈՒԽ 24
Արդյոք սեքսը կմտերմացնի՞ մեզ
Ռիտան ընդամենը երկու ամիս է, ինչ ճանաչում է Մայքին, բայց թվում է, թե մի ամբողջ կյանք գիտեն իրար։ Նրանք անդադար sms-ներ են ուղարկում իրար, ժամերով խոսում են հեռախոսով, իսկ երբ նրանցից մեկը սկսում է խոսել, մյուսը կարող է անգամ ավարտել նրա միտքը։ Սակայն հիմա լուսնի լույսի ներքո նրանք նստած են մեքենայի մեջ, և Մայքը ավելին է ուզում...
Այդ երկու ամիսների ընթացքում Ռիտան ու Մայքը պարզապես իրար ձեռք են բռնել և շատ կարճ համբուրվել։ Ռիտան դեռ չի ուզում, որ իրենց հարաբերությունները շատ խորանան, բայց միևնույն ժամանակ չի էլ ուզում կորցնել Մայքին։ Չէ՞ որ նա իրեն այնքա՜ն գեղեցիկ է համարում, այնքա՜ն գրավիչ։ «Բացի այդ,— մտածում է նա,— մենք իրար սիրում ենք»։
ՀԱՎԱՆԱԲԱՐ կռահում ես, թե ամեն բան ինչ ընթացք է ստանում։ Բայց հնարավոր է՝ մտքովդ անգամ չի էլ անցնում, թե որքան մեծ, սակայն ոչ լավ ազդեցություն կարող է ունենալ սեքսը Ռիտայի ու Մայքի կյանքի վրա։ Քննենք հետևյալը։
Եթե անտեսես որևէ ֆիզիկական օրենք, օրինակ, ձգողականության օրենքը, ապա հետևանքները աղետալի կլինեն։ Նույնը կլինի այն դեպքում, երբ խախտես բարոյական օրենքները, որոնցից մեկն է՝ «հեռու մնալ պոռնկությունից» (1 Թեսաղոնիկեցիներ 4։3)։ Իսկ ի՞նչ կպատահի, եթե չհնազանդվես այս օրենքին։ Աստվածաշունչը ասում է. «Ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։ Այս խոսքերը ցույց են տալիս, թե ինչ մեծ վնաս կարող է հասցնել սեքսով զբաղվելը նախքան ամուսնությունը։ Ներքևում գրի առ երեք վնաս։
1 ․․․․․
2 ․․․․․
3 ․․․․․
Այժմ ստուգիր։ Նշե՞լ ես այն հիվանդությունները, որ փոխանցվում են սեռական ճանապարհով, անցանկալի հղիությունը և Աստծու հավանությունը կորցնելը։ Նման աղետալի հետևանքներ կկրեն նրանք, ովքեր կխախտեն պոռնկության վերաբերյալ Աստծու սահմանած օրենքը։
Այդուհանդերձ, երբեմն գայթակղությանը տրվելու ցանկությունը ուժգին է լինում։ Դու գուցե մտածես. «Ոչ մի բան էլ ինձ հետ չի պատահի։ Եվ ի վերջո, բոլորն էլ զբաղվում են սեքսով»։ Դասընկերներդ հպարտությամբ են խոսում, որ սեքսով են զբաղվել, և թվում է, թե ոչ մի վատ բան էլ նրանց չի պատահում։ Հնարավոր է՝ Ռիտայի նման՝ դու էլ ես մտածում, որ սեքսը ավելի կմտերմացնի ձեզ։ Բացի այդ, ո՞ւմ է դուր գալիս, որ իրեն ծաղրեն կույս լինելու համար։ Ավելի լավ չի՞ լինի հանձնվել։
Մի՛ շտապիր։ Նախևառաջ բոլորը չէ, որ սեքսով են զբաղվում։ Ճիշտ է, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մինչև ամուսնանալը շատ երիտասարդներ սեռական հարաբերություններ են ունենում։ ԱՄՆ-ում անցկացված մի հետազոտության համաձայն՝ այդ երկրում ապրող շրջանավարտների 3-ից 2-ը սեռական կյանքով է ապրում։ Ի՞նչ է լինում դրա հետևանքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ շատերը անսպասելիորեն հայտնվում են տհաճ իրավիճակներում։ Բայց նշենք նաև, որ յուրաքանչյուր 3-րդը չի զբաղվում սեքսով, ինչը փոքր թիվ չի կազմում։
ՀԵՏԵՎԱՆՔ 1 ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ։ Շատ պատանիներ, ովքեր նախքան ամուսնանալը սեռական հարաբերություն են ունեցել, խոստովանել են, որ հետո զղջացել են։
ՀԵՏԵՎԱՆՔ 2 ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԿՈՐՈՒՍՏ։ Սեքսից հետո թե՛ տղան, թե՛ աղջիկը մտածում են. «Տեսնես՝ է՞լ ում հետ է նա սեքսով զբաղվել»։
ՀԵՏԵՎԱՆՔ 3 ՀԻԱՍԹԱՓՈՒԹՅՈՒՆ։ Շատ աղջիկներ իրենց սրտի խորքում ուզում են, որ պաշտպանված լինեն, ոչ թե օգտագործված։ Իսկ տղաների մեծ մասը համոզվել է, որ սեքսից հետո աղջկա համար այլևս գրավիչ չէ։
Հարկավոր է նաև հաշվի առնել հետևյալը. շատ տղաներ ասում են, որ երբեք չեն ամուսնանա այն աղջկա հետ, որի հետ սեքսով են զբաղվել։ Ինչո՞ւ։ Նրանք նախընտրում են ամուսնանալ մաքուր և առաքինի աղջկա հետ։
Եթե աղջիկ ես, դա զարմացնում կամ նույնիսկ բարկացնո՞ւմ է քեզ։ Այդ դեպքում հիշիր. ամուսնությունից առաջ սեքսը բոլորովին էլ այն չէ, ինչ ներկայացվում է ֆիլմերում։ Զվարճությունների աշխարհը «գունավորում է» պատանեկան սեքսը՝ ներկայացնելով այն որպես անվնաս զբաղմունք և իսկական սիրո դրսևորում։ Սակայն միամիտ մի՛ եղիր։ Նա, ով դրդում է քեզ այդ քայլին, իրականում միայն իր շահերի մասին է մտածում (1 Կորնթացիներ 13։4, 5)։ Ի վերջո մտածիր. մի՞թե քեզ իսկապես սիրողը վտանգի տակ կդնի քո ֆիզիկական և էմոցիոնալ բարօրությունը (Առակներ 5։3, 4)։ Մի՞թե քո մասին իսկապես հոգ տանողը կդրդի քեզ մի բանի, ինչի պատճառով կվնասվեն Աստծու հետ ունեցած քո փոխհարաբերությունները (Եբրայեցիներ 13։4)։
Եթե պատանի ես և ընկերություն ես անում աղջկա հետ, այս գլխում նշված մտքերը պետք է մղեն քեզ խորհրդածելու ձեր Երգերի Երգ 2։16)։ Միայն այդ դեպքում կգրավես նրա սիրտը։
ունեցած փոխհարաբերությունների շուրջ։ Հարցրու ինքդ քեզ. «Իրո՞ք հոգ եմ տանում ընկերուհուս մասին»։ Եթե այո, ապա ինչպե՞ս կարող ես լավագույն ձևով ցույց տալ քո հոգատարությունը. քո մեջ պետք է բավական ուժ ունենաս Աստծու օրենքներին հնազանդվելու համար, իմաստություն՝ գայթակղիչ իրավիճակներից խուսափելու համար և սեր դրսևորես՝ ցույց տալով, որ միայն քո մասին չես մտածում։ Եթե ունես այսպիսի հատկություններ, ուրեմն քո ընկերուհին էլ կունենա այն նույն զգացումները, որ ուներ սունամացի աղջիկը։ Նա ասաց. «Իմ սիրեցյալը իմն է, և ես նրանը» (Իրականում, եթե համաձայնվում ես սեքսով զբաղվել նախքան ամուսնությունը, դու «փչացնում ես» ինքդ քեզ՝ Հռոմեացիներ 1։24)։ Իզուր չէ, որ շատերը դրա հետևանքով դատարկության և անարժեքության զգացում են ունենում, ասես թեթևամտորեն թույլ են տվել, որ իրենցից մի արժեքավոր բան գողանան։ Թույլ մի՛ տուր, որ քեզ հետ էլ նման բան պատահի։ Երբ որևէ մեկը դրդում է քեզ իր հետ սեքսով զբաղվելու՝ ասելով՝ եթե սիրում ես ինձ, կանես, հաստատակամորեն պատասխանիր. «Եթե սիրում ես ինձ, նման բան չես պահանջի»։
արժեքավոր մի բան կորցնելով (Քո մարմինը շատ արժեքավոր է, չարժե «փչացնել» այն։ Ցույց տուր, որ ուժեղ ես և կարող ես հնազանդվել Աստծու օրենքին՝ հեռու մնալ պոռնկությունից։ Իսկ երբ ամուսնանաս, կունենաս սեռական հարաբերություններ։ Այդ ժամանակ ոչ մի բան չի հիասթափեցնի քեզ ու չի զրկի ուրախությունից՝ ո՛չ հոգեկան ապրումները, ո՛չ ափսոսանքը, ո՛չ անարժեքության զգացումը, ո՛չ էլ ուրիշ աղետալի հետևանքներ, որ լինում են մինչամուսնական սեքսի պատճառով (Առակներ 7։22, 23; 1 Կորնթացիներ 7։3)։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽՆԵՐ 4 ԵՎ 5։
Սխա՞լ է արդյոք ձեռնաշարժությամբ զբաղվելը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Փախե՛ք պոռնկությունից.... նա, ով պոռնկությամբ է զբաղվում, իր իսկ մարմնի դեմ է մեղք գործում» (1 Կորնթացիներ 6։18)։
ԱՌԱՋԱՐԿ
Եթե չգիտես, թե արդյոք ճիշտ ես պահում քեզ հակառակ սեռի անհատի հետ, առաջնորդվիր հետևյալ կանոնով. եթե չէիր ուզի, որ ծնողներդ տեսնեն քեզ այդ բանն անելիս, ուրեմն չպետք է անես։
ԳԻՏԵԻ՞Ր
Սեքսից հետո հավանականությունը մեծ է, որ տղան կլքի աղջկան և ուրիշ ընկերուհի կգտնի։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Երբ հակառակ սեռի անհատի հետ եմ, պետք է խուսափեմ հետևյալ իրավիճակներից՝ ․․․․․
Եթե հակառակ սեռի անհատը ուզում է առանձին վայրում հանդիպել ինձ հետ, ես կասեմ, որ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Անկատարության պատճառով գուցե ցանկություն առաջանա նախքան ամուսնանալը սեքսով զբաղվել, սակայն ինչո՞ւ է նման վարքը սխալ։
● Ի՞նչ կանես, եթե որևէ մեկը քեզ առաջարկի իր հետ սեքսով զբաղվել։
[մեջբերում 176-րդ էջի վրա]
«Որպես քրիստոնյա՝ դու ունես հատկություններ, որոնք քեզ գրավիչ են դարձնում։ Ուստի պետք է զգոն լինես և անմիջապես արձագանքես, երբ քեզ դրդում են անբարոյության։ Թանկ գնահատիր այդ հատկությունները։ Մի՛ ծախիր ինքդ քեզ» (Ջոշուա)։
[նկար 176–րդ և 177-րդ էջերի վրա]
Նախքան ամուսնանալը սեքսով զբաղվելը նման է այն բանին, որ վերցնես գեղեցիկ նկարը և օգտագործես որպես փալաս