Իսկապե՞ս պատրաստ ենք ամուսնության
ԳԼՈՒԽ 30
Իսկապե՞ս պատրաստ ենք ամուսնության
Դու գտել ես քո ընտրյալին։ Երկար ժամանակ է, ինչ ընկերություն եք անում, և վստահ եք, որ սիրում եք իրար։ Հեռու չէ այն ժամանակը, երբ վայելելու եք ձեր ամուսնական երջանկությունը։ Բայց իրո՞ք այդպես կլինի։ Կյանքի կարևորագույն որոշումներից մեկը կայացնելու շեմին սկսում ես կասկածել...
Իսկապես պատրա՞ստ ենք ամուսնության
ԲՆԱԿԱՆ է, որ կասկածներ ունես ամուսնության վերաբերյալ, նույնիսկ եթե սիրում ես քո ընտրյալին։ Քանի որ դժբախտ ամուսնությունների ու ամուսնալուծությունների
թիվը գնալով աճում է, հասկանալի է, որ ցանկանում ես զգուշություն դրսևորել այս քայլը կատարելիս, որը փոխելու է քո ողջ կյանքը։ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ պատրաստ ես դրան։ Հիմա ավելի քան երբևէ պետք է մոռանաս ամուսնական կյանքի վերաբերյալ ունեցած քո երազանքների մասին և լինես իրատես։ԵՐԱԶԱՆՔ 1 «Կարևորը՝ իրար սիրում ենք»։
Իրականություն։ Սիրելով ո՛չ վարձերը կմուծես, ո՛չ էլ դուրս կգաս ֆինանսական դժվարություններից։ Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ ամուսնական տարաձայնությունների և ամուսնալուծությունների գլխավոր պատճառը փողն է։ Դրա հանդեպ ոչ հավասարակշռված տեսակետը կարող է էմոցիոնալ ու հոգևոր առումով վնասել քեզ, ինչպես նաև քայքայել կողակցիդ հետ ունեցած փոխհարաբերությունները (1 Տիմոթեոս 6։9, 10)։ Ի՞նչ դաս կարող ես քաղել։ Մի՛ սպասիր, որ ֆինանսական հարցերը քննարկեք ամուսնությունից հետո։
Աստվածաշունչն ասում է. «Եթե ձեզանից մեկը ցանկանա աշտարակ կառուցել, մի՞թե նախ չի նստի և չի հաշվի ծախսը» (Ղուկաս 14։28)։
Առաջարկ։ Հիմա՝ նախքան ամուսնանալը, խոսիր ֆինանսական հարցերի մասին ապագա կողակցիդ հետ (Առակներ 13։10)։ Քննարկեք հետևյալ հարցերը. «Ինչպե՞ս ենք ծախսելու մեր եկամուտը։ Ամեն մեկս ունենալու է ի՞ր բանկային հաշիվը, թե՞ մեկ հաշիվ ենք բացելու։ Մեզանից ո՞վ կարող է ավելի լավ զբաղվել ֆինանսական հարցերով ու հետևել, որ վարձերը վճարվեն a։ Որքա՞ն գումար կարող ենք ծախսել՝ առանց իրար հետ խորհրդակցելու»։ Հիմա է այս հարցերում համաձայնության գալու ժամանակը (Ժողովող 4։9, 10)։
ԵՐԱԶԱՆՔ 2 «Մենք կատարյալ զույգ կլինենք, քանի որ ամեն ինչում համաձայն ենք, երբեք տարաձայնություններ չենք ունենում»։
Հռոմեացիներ 3։23; Հակոբոս 3։2)։ Պետք է հաշվի առնեք ոչ միայն այն, թե ինչ հարցերում եք համաձայնության գալիս, այլև ինչպես եք արձագանքում, երբ տարակարծիք եք լինում։ Ամուսնական կապը ամուր է լինում այն ժամանակ, երբ կողակիցները ընդունում են, որ տարբեր կարծիքներ ունեն, ձգտում են հասուն մարդու մոտեցում ցուցաբերել ու համերաշխությամբ լուծել հարցը։
Իրականություն։ Եթե երբեք տարաձայնություններ չեք ունենում, հավանաբար պատճառն այն է, որ խուսափում եք այն հարցերից, որոնք կարող են վեճի առիթ դառնալ։ Սակայն ամուսնությունը ձեզ այդպիսի հաճույք չի պատճառի։ Փաստն այն է, որ չկան երկու իրար կատարելապես համապատասխան մարդիկ, ուստի անհնար է, որ որոշ անհամաձայնություններ չլինեն (Աստվածաշունչն ասում է. «Բարկացած չմնաք մինչև երեկո» (Եփեսացիներ 4։26, ԱՆԹ)։
Առաջարկ։ Հիշիր, թե ինչպես ես մինչև հիմա հարթել վեճերը ծնողներիդ ու քույրերիդ/եղբայրներիդ հետ։ Կազմիր այս գրքի 93-րդ էջում կամ «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորի 221-րդ էջում գտնվող աղյուսակի նման մի աղյուսակ։ Նշիր այն իրադարձությունները, որոնք անհամաձայնությունների պատճառ են եղել, ինչպես ես արձագանքել և ինչպես լավ կլիներ, որ արձագանքեիր։ Օրինակ՝ եթե կտրուկ ես արձագանքել, մտել ես քո սենյակ՝ շրխկացնելով դուռը, գրիր, թե ինչպես լավ կլիներ, որ վարվեիր, որ խնդիրը լուծվեր և ոչ թե խորանար։ Եթե սովորես այժմ ճիշտ արձագանքել վեճի ժամանակ, ձեռք կբերես երջանիկ ամուսնություն ունենալու համար շատ կարևոր հմտություն։
ԵՐԱԶԱՆՔ 3 «Երբ ամուսնանամ, իմ սեռական ցանկությունները կբավարարվեն»։
Իրականություն։ Ամուսնացած լինելը չի երաշխավորում, որ երբ ուզես, կարող ես սեքսով զբաղվել։ Հիշիր, կողակիցդ մարդ է, որը զգացմունքներ ունի, և դրանք պետք է հաշվի առնես։ Կլինեն պահեր, երբ նա ինտիմ հարաբերություններ ունենալու տրամադրություն չի ունենա։ Ամուսնացած լինելը իրավունք չի տալիս քեզ պահանջելու, որ կարիքներդ բավարարվեն (1 Կորնթացիներ 10։24)։ Փաստն այն է, որ թե՛ ամուրի և թե՛ ամուսնացած ժամանակ կարևոր է ինքնատիրապետում դրսևորել (Գաղատացիներ 5։22, 23)։
Աստվածաշունչն ասում է. «Որ ձեզանից յուրաքանչյուրը իմանա, թե ինչպես պետք է տիրապետի իր մարմնին սրբությամբ ու պատվով և ոչ թե անհագ սեռական կրքով» (1 Թեսաղոնիկեցիներ 4։4, 5)։
Առաջարկ։ Ի՞նչ սեռական ցանկություններ ու հակումներ ունես, և ինչպե՞ս դրանք հետագայում կանդրադառնան քո ամուսնության վրա։ Օրինակ՝ ձեռնաշարժությամբ զբաղվելու սովորություն ունե՞ս։ Պոռնկագրություն դիտելու սովորություն ունեցե՞լ ես։ Գաղտնաբար կրքոտ հայացք նետո՞ւմ ես հակառակ սեռի անհատներին։ Հարցրու ինքդ քեզ. «Եթե չեմ կարողանում զսպել իմ սեռական ցանկությունները մինչև ամուսնանալը, ինչպե՞ս կկարողանամ զսպել դրանք ամուսնությունից հետո» (Մատթեոս 5։27, 28)։ Եվ մի բան էլ. ֆլիրտ անելու հակում ունեցե՞լ ես՝ ձեռք բերելով «փլեյբոյի» կամ ֆլիրտ անողի համբավ։ Եթե այո, ապա կկարողանա՞ս վերացնել այդ հակումը ամուսնությունից հետո, երբ պետք է սիրես մեկ անհատի՝ կողակցիդ (Առակներ 5։15–17)։
ԵՐԱԶԱՆՔ 4 «Ամուսնությունը կերջանկացնի ինձ»։
Իրականություն։ Դժբախտ ամուրին սովորաբար դժբախտ է լինում նաև ամուսնության մեջ։ Առակներ 15։15)։ Ովքեր դժգոհում են կյանքում իրենց բաժին ընկածից, սովորաբար կենտրոնանում են այն բանի վրա, թե ինչ չունեն, և ոչ թե այն բանի վրա, թե ինչ ունեն։ Շատ ավելի լավ է ամուրի ժամանակ զարգացնել ու պահպանել դրական տրամադրվածություն, իսկ երբ ամուսնանաս, քո լավագույնը կդրսևորես ամուսնության մեջ։
Ինչո՞ւ։ Քանի որ երջանկությունը ավելի շատ կախված է անհատի վերաբերմունքից, քան հանգամանքներից («Ավելի լավ է բավարարվես քո ունեցածով, քան միշտ ուրիշ բան ցանկանաս» (Ժողովող 6։9; Today’s English Version)։
Առաջարկ։ Երբեմն բացասական վերաբերմունքը ոչ իրատեսական ակնկալիքների արդյունք է։ Առանձին թղթի վրա նշիր երկու կամ երեք բան, որ ակնկալում ես ամուսնությունից։ Կարդա դրանք ու հարցրու ինքդ քեզ. «Իմ սպասելիքները ավելի շատ իրատեսակա՞ն են, թե՞ երևակայության արդյունք են։
Դրանց վրա ազդե՞լ են հեռուստատեսությունը, սիրային բովանդակությամբ ֆիլմերն ու գրքերը։ Կենտրոնանո՞ւմ եմ այն բանի վրա, թե ամուսնությունը ինչ կտա ինձ՝ թերևս ես միայնակ չեմ զգա ինձ, կբավարարեմ իմ սեռական ցանկությունները, ես կբարձրանամ ընկերներիս աչքում»։ Եթե այդպես է, պետք է փոխես մտածելակերպդ և մտածես ոչ թե «քո» մասին, այլ «ձեր»։ Այդպես վարվելու համար նշիր երկու կամ երեք սպասելիք, որ ունես ամուսնությունից, որը կառնչվի քեզ ու ապագա կողակցիդ։Վերոհիշյալ երազանքները կարող են շատ վատ անդրադառնալ քո ամուսնության վրա։ Ուստի ձգտիր ձերբազատվել դրանցից և իրատես եղիր։ 216 և 217 էջերի շրջանակը կօգնի քեզ ու ապագա կողակցիդ, մինչ սպասում եք ձեր կյանքի ամենամեծ օրհնություններից մեկին՝ երջանիկ ամուսնության (2 Օրենք 24։5; Առակներ 5։18)։
Երբ ձեր ընկերությունը ընդհատվում է, ասես աշխարհը գլխիդ փուլ է գալիս։ Ինչպե՞ս կարող ես հաղթահարել ցավը։
[ծանոթագրություն]
a Առակներ 31։10–28-ում նկարագրված «առաքինի կինը» մի շարք մեծ պատասխանատվություններ ունի, որոնք անմիջականորեն ազդում են ընտանիքի ֆինանսական վիճակի վրա։ Տե՛ս 13, 14, 16, 18 և 24 համարները։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2։24)։
ԱՌԱՋԱՐԿ
Խոսիր տարիների փորձ ունեցող ամուսինների հետ և հարցրու, թե ինչ խորհուրդ կտան նոր ամուսնացած տղամարդուն և կնոջը՝ հաջող ամուսնություն ունենալու համար (Առակներ 27։17)։
ԳԻՏԵԻ՞Ր
Հաջող ամուսնության մեջ ամուսինն ու կինը ընկերներ են, լավ հաղորդակցվում են, գիտեն, թե ինչպես լուծեն խնդիրները, և իրենց ամուսնությունը համարում են հարատև միություն։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Ապագա կողակցիս հետ իմ հարաբերությունները կբարելավեմ, եթե զարգացնեմ հետևյալ հատկությունը՝ ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Որոշ երկրներում ամուսնությունների մեծ մասը ավարտվում է ամուսնալուծությամբ։ Ի՞նչ ես կարծում, ո՞րն է պատճառը։
● Ինչո՞ւ է վտանգավոր ամուսնանալ ընտանեկան խնդիրներից փախչելու համար։
● Ինչո՞ւ է կարևոր հետևել Աստվածաշնչի սկզբունքներին, երբ ամուսնանաս։
[մեջբերում 220-րդ էջի վրա]
«Ամուսնությունը շատ լուրջ քայլ է։ Կարևոր է իմանալ ոչ միայն այն, թե ինչ քայլ ես անում, այլև թե ում հետ ես այդ քայլը անում» (Օդրա)։
[շրջանակ/նկար 216-րդ և 217–րդ էջերի վրա]
վարժություն
Պատրա՞ստ ես ամուսնության
Քննիր հաջորդ երկու էջերի հարցերը։ Դու կարող ես ապագա կողակցիդ հետ քննարկել այս էջերի ինֆորմացիան։ Անպայման կարդա մեջբերված սուրբգրային համարները։
ֆինանսական հարցեր
◻ Ի՞նչ տեսակետ ունես փողի վերաբերյալ (Եբրայեցիներ 13։5, 6)։
◻ Ի՞նչ կերպերով ես ցույց տվել, որ կարող ես ֆինանսական պարտականություններ ստանձնել (Մատթեոս 6։19–21)։
◻ Պարտքեր ունե՞ս։ Եթե այո, ապա ի՞նչ քայլեր ես ձեռնարկում վերադարձնելու համար (Առակներ 22։7)։
◻ Ինչքա՞ն փող ես ծախսելու հարսանիքին։ Պարտքով որքա՞ն գումար ես վերցնելու հարսանեկան արարողությունը կազմակերպելու համար (Ղուկաս 14։28)։
◻ Ամուսնանալուց հետո երկուսդ էլ աշխատելո՞ւ եք։ Եթե այո, ապա ի՞նչ գրաֆիկ եք ունենալու և ինչպե՞ս եք լուծելու տրանսպորտի հարցը (Առակներ 15։22)։
◻ Որտե՞ղ եք ապրելու։ Տան վարձի, սննդի, հագուստի և այլ ծախսերի համար որքա՞ն եք ծախսելու և ինչպե՞ս եք վճարելու դրանց համար (Առակներ 24։27)։
ընտանեկան հարցեր
◻ Լեզու գտնո՞ւմ ես ծնողներիդ ու քույր/եղբայրներիդ հետ (Ելք 20։12; Հռոմեացիներ 12։18)։
◻ Ինչպե՞ս ես լուծում հարցերը, երբ տանը վեճեր են ծագում (Կողոսացիներ 3։13)։
◻ Եթե երիտասարդ աղջիկ ես, «հանդարտ ու մեղմ ոգի» դրսևորո՞ւմ ես (1 Պետրոս 3։4)։
◻ Երեխաներ ուզո՞ւմ եք ունենալ (Սաղմոս 127։3)։ Եթե ոչ, հակաբեղմնավորիչ ի՞նչ միջոցներ եք օգտագործելու։
◻ Եթե երիտասարդ տղա ես, ինչպե՞ս ես հոգևոր առաջնորդություն տալու ընտանիքիդ (Մատթեոս 5։3)։
հատկություններ
◻ Ինչպե՞ս ես ցույց տվել, որ աշխատասեր ես (Առակներ 6։9–11; 31։17, 19, 21, 22, 27)։
◻ Ինչպե՞ս ես անձնազոհ ոգի դրսևորել (Փիլիպպեցիներ 2։4)։
◻ Եթե երիտասարդ տղա ես, ինչպե՞ս ես ցույց տալիս, որ կարող ես քո իշխանությունը քրիստոնեավայել կերպով գործադրել (Եփեսացիներ 5։25, 28, 29)։
◻ Եթե երիտասարդ աղջիկ ես, ինչպե՞ս ես ցույց տալիս, որ կհնազանդվես գլխավորությանը (Եփեսացիներ 5։22–24)։
[նկար 219-րդ էջի վրա]
Մի՛ շտապեք ամուսնանալ՝ առանց իմանալու, թե ինչ «ջրերի» մեջ եք ցատկում