Ինչպե՞ս ուրախությամբ երկրպագեմ Աստծուն
ԳԼՈՒԽ 38
Ինչպե՞ս ուրախությամբ երկրպագեմ Աստծուն
Ջոշը 16 տարեկան է։ Նա պառկած է մահճակալի վրա։ Հանկարծ մայրը հայտնվում է դռների մեջ։ «Ջո՛շուա, վե՛ր կաց,— ասում է նա խիստ տոնով,— դու գիտես, որ այսօր ժողովի օր է»։ Ջոշը մեծացել է Եհովայի վկաների ընտանիքում և ժողովների հաճախելը իրենց ընտանիքի առօրյայի մի մասն է։ Սակայն վերջերս Ջոշը չի ուզում ժողովի գնալ։
— Օ՜ֆ, մա՛մ,— փնթփնթում է Ջոշը,— անպայմա՞ն է, որ ես գամ։
— Հերի՛ք է տրտնջաս, հագնվի՛ր,— պատասխանում է մայրը,— չեմ ուզում նորից ուշանալ ժողովից։— Ապա շրջվում է և գնում։
— Լսի, մա՛մ,— ասում է Ջոշը՝ տեսնելով, որ մայրը այդքան էլ չի հեռացել,— երևի սա ձեր կրոնն է, բայց ոչ իմը։— Մայրը կանգ է առնում... Հետո առանց որևէ բան ասելու գնում է։
Ջոշը իրեն մեղավոր է զգում։ Նա չէր ուզում վիրավորել մորը։ Բայց ներողություն էլ չի ուզում խնդրել։ Մի բան է մնում...
Հոգոց հանելով՝ նա սկսում է հագնվել։ Հետո ինքն իրեն ասում է. «Ուշ թե շուտ ինքս եմ որոշումներ կայացնելու։ Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ այն մարդկանց հետ, ովքեր Թագավորության սրահ են գալիս։ Իսկ միգուցե ես ոչ էլ ուզում եմ քրիստոնյա դառնալ»։
ՆՄԱՆ զգացումներ դու է՞լ ես ունենում։ Քեզ է՞լ է թվում, որ այն ժամանակ, երբ ուրիշները հաճույքով են հոգևոր գործերով զբաղվում, դու հենց այնպես ես անում։
● Արդյոք Աստվածաշնչի ուսումնասիրությունը նմա՞ն է տնային աշխատանքներիդ։
● Չե՞ս սիրում տնետուն ծառայությունը։
● Ժողովի հանդիպումները ձանձրալի՞ են քեզ համար։
Եթե պատասխանեցիր՝ այո, պետք չէ վհատվել։ Դու կարող ես ուրախությամբ ծառայել Աստծուն։ Տեսնենք, թե ինչպես։
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ 1 Աստվածաշնչի ուսումնասիրություն
Ինչու հեշտ չէ։ Գուցե քեզ թվում է, թե դու «սովորող տեսակը» չես։ Դու չես կարողանում երկար նստել ու կենտրոնացած մնալ մի բանի վրա։ Բացի այդ, դպրոցը արդեն իսկ բավական շատ տնային աշխատանքներ է հանձնարարում։
Ինչու է դա կարևոր։ Աստվածաշունչը ոչ միայն ներշնչված է Աստծուց, այլև «օգտակար է սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարությամբ խրատելու համար» (2 Տիմոթեոս 3։16)։ Ուսումնասիրելով այն և խորհրդածելով կարդացածիդ շուրջ՝ կարող ես մի նոր աշխարհ բացահայտել։ Բայց բոլորին է հայտնի, որ առանց ջանքերի ոչ մի բանի չես հասնի։ Օրինակ՝ եթե ուզում ես հմուտ խաղացող լինել, պետք է սովորես խաղի կանոնները ու շատ խաղաս այդ խաղը։ Իսկ եթե ուզում ես առողջ լինել, պետք է ֆիզկուլտուրայով զբաղվես։ Նմանապես, եթե ուզում ես շատ բան սովորել քո Արարչի մասին, պետք է ուսումնասիրես Աստծու Խոսքը։
Ինչ են ասում հասակակիցներդ։ «Բարձր դասարաններում ընտրության առաջ կանգնեցի։ Երեխաները շատ վատ բաներ էին անում, ու պետք է որոշում կայացնեի. ես է՞լ եմ ուզում նրանց պես վարվել, ծնողներս իսկապե՞ս ճշմարտությունն
են սովորեցնում ինձ։ Պետք է մի բան որոշեի» (Թեդզա)։«Ես միշտ հավատացել եմ, որ այն, ինչ ինձ սովորեցնում են, ճշմարտություն է, բայց ինքս պետք է համոզվեի։ Չէի ուզում, որ դա միայն իմ ընտանիքի կրոնը լիներ, ուզում էի, որ այն իմ կրոնը լիներ» (Նելիսա)։
Ինչ կարող ես անել։ Անձնական ուսումնասիրության գրաֆիկ կազմիր՝ հաշվի առնելով քո կարիքներն ու հետաքրքրությունները։ Ինքդ պետք է ընտրես, թե ինչ թեմաներ ուսումնասիրես, ինչից սկսես։ Կարող ես խորությամբ ուսումնասիրել Աստծու Խոսքը «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքով a և տեսնել, թե ճիշտ է արդյոք այն, ինչ սովորեցրել են քեզ։
Գործողության պլան։ Դիր ✔ նշանը մեկ կամ երկու թեմաների կողքին, որոնց մասին շատ բան կուզեիր սովորել, կամ եթե ցանկանում ես, գրի առ քո տարբերակը։
□ Գոյություն ունի՞ արդյոք Աստված։
□ Ինչպե՞ս կարող եմ համոզված լինել, որ Աստվածաշունչը գրողները ներշնչված են եղել Աստծուց։
□
Ինչո՞ւ պետք է հավատամ արարչագործությանը և ոչ թե էվոլյուցիային։□ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը, և ինչպե՞ս կարող եմ ապացուցել, որ դա իրական է։
□ Ինչպե՞ս կարող եմ բացատրել, թե ինչ է տեղի ունենում մահից հետո։
□ Ինչո՞ւ պետք է համոզված լինեմ, որ հարություն լինելու է։
□ Ինչպե՞ս կարող եմ իմանալ, թե որն է ճշմարիտ կրոնը։
․․․․․
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2 Քարոզչական ծառայություն
Ինչու հեշտ չէ։ Ինչ խոսք, գուցե վախենաս մարդկանց հետ Աստվածաշնչից խոսելուց կամ ծառայության ժամանակ դասընկերոջդ հանդիպելուց։
Ինչու է դա կարևոր։ Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց. «Աշակերտներ պատրաստեք՝.... սովորեցնելով նրանց պահել այն ամենը, ինչ որ ձեզ պատվիրեցի» (Մատթեոս 28։19, 20)։ Բայց այլ պատճառներ էլ կան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ որոշ երկրներում շատ պատանիներ հավատում են Աստծուն և վստահում են Աստվածաշնչին։ Բայց ապագայի հույս չունեն։ Իսկ դու Աստծու Խոսքի ուսումնասիրության շնորհիվ ձեռք ես բերել հենց այն գիտելիքները, որոնց կարիքը ունեն քո հասակակիցներից շատերը։ Նրանց աստվածաշնչային գիտելիքներ տալով՝ քեզ լավ կզգաս և ամենակարևորը, կուրախացնես Եհովայի սիրտը (Առակներ 27։11)։
Ինչ են ասում հասակակիցներդ։ «Ընկերուհուս հետ լավ մատուցումներ էինք պատրաստում, նաև սովորում էինք հաղթահարել առարկությունները և վերայցելություններ կատարել։ Երբ սկսեցի լրջորեն վերաբերվել ծառայությանը, մեծ ուրախություն ստացա» (Նելիսա)։
«Ինձ շատ է օգնում մի քրիստոնյա քույր, որը վեց տարով մեծ է ինձնից։ Նա ինձ ծառայության է տանում, իսկ երբեմն էլ միասին սրճարան ենք գնում։ Այդ քույրը աստվածաշնչային համարներ էր ցույց տալիս, որոնց շնորհիվ ես շատ բաների այլ կերպ էի սկսում նայել։ Նրա հիանալի օրինակը օգնեց ինձ ավելի լավ հասկանալու մարդկանց։ Նրա լավության տակից երբեք չեմ կարող դուրս գալ» (Շոնտայ)։
Ինչ կարող ես անել։ Ծնողներիդ օգնությամբ ժողովում գտիր որևէ քրիստոնյայի, որը մեծ է քեզնից, և ում հետ կարող ես ծառայության գնալ (Գործեր 16։1–3)։ Աստվածաշունչն ասում է. «Երկաթը երկաթով է սրվում, նմանապես, մարդը սրում է ուրիշի երեսը» (Առակներ 27։17)։ Դու շատ օգուտներ կստանաս՝ ընկերակցելով նրանց հետ, ովքեր մեծ են քեզնից և փորձառու են։ 19-ամյա Ալեքսիսը ասում է. «Մեծերի հետ քեզ ավելի հանգիստ ես զգում»։
Գործողության պլան։ Ստորև գրի առ ձեր ժողովի անդամներից նրա անունը, ով կարող է օգնել քեզ ծառայության մեջ (համագործակցիր նաև ծնողներիդ հետ)։
․․․․․
ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ 3 Ժողովի հանդիպումներ
Ինչու հեշտ չէ։ Երբ դասարանում ամբողջ օրը նստելուց հետո պետք է մեկ կամ երկու ժամ էլ աստվածաշնչային ելույթ լսես, քեզ կարող է թվալ, թե հավիտյան նստելու ես ժողովում։
Ինչու է դա կարևոր։ Աստվածաշունչը քրիստոնյաներին հորդորում է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, Եբրայեցիներ 10։24, 25)։
որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Ինչ են ասում հասակակիցներդ։ «Շատ կարևոր է նախապատրաստվել ժողովներին։ Երբեմն պետք է ստիպես քեզ այդ բանն անել։ Երբ պատրաստվում ես, մեծ ուրախություն ես ստանում ժողովներից, քանի որ գիտես, թե ինչ է քննարկվելու, և նույնիսկ կարող ես մասնակցել» (Էլդա)։
«Մի պահ սկսեցի նկատել, որ երբ մեկնաբանություններ եմ տալիս, ժողովները ավելի հետաքրքիր են դառնում» (Ջեսիկա)։
Ինչ կարող ես անել։ Նախապես ժամանակ հատկացրու պատրաստվելուն և եթե հնարավոր է, մեկնաբանություն
տուր։ Դա կօգնի քեզ զգալու, որ դու ժողովի մի մասն ես։Բերենք օրինակ։ Ի՞նչն է ավելի հետաքրքիր՝ հեռուստացույցո՞վ սպորտային հաղորդում դիտելը, թե՞ անձամբ դաշտում խաղալը։ Կհամաձայնվես, որ մասնակից լինելը ավելի հաճելի է, քան դիտորդ լինելը։ Ժողովի հանդիպումներին նույնպես կարող ես այս տեսանկյունից նայել։
Գործողության պլան։ Ստորև գրի առ, թե երբ կարող ես գոնե 30 րոպե տրամադրել, որ ամեն շաբաթ պատրաստվես ժողովի հանդիպումներին։
․․․․․
Շատ պատանիներ համամիտ են, որ Սաղմոս 34։8-ում գրված խոսքերը ճշմարիտ են. «Ճաշակե՛ք և տեսե՛ք, որ Եհովան բարի է»։ Մի՞թե ավելի լավ չէ փորձել համեղ կերակուրը, քան միայն լսել դրա մասին։ Նույնը կարելի է ասել Աստծուն երկրպագելու առնչությամբ։ Փորձիր ու ինքդ կզգաս, թե ինչ ուրախություն է պարգևում հոգևոր գործունեությամբ զբաղվելը։ Աստվածաշնչում գրված է, որ նա, ով միայն լսող չէ, այլև գործը կատարող, «երջանիկ կլինի» (Հակոբոս 1։25)։
Ինչպե՞ս կարող ես նպատակներ դնել ու հասնել դրանց։
[ծանոթագրություն]
a Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12։2)։
ԱՌԱՋԱՐԿ
Տետր պահիր և գրիր ժողովների ժամանակ հնչած գլխավոր մտքերը։ Ժամանակն արագ կանցնի, սովորելն էլ հեշտ կլինի։
ԳԻՏԵԻ՞Ր
Բոլորովին էլ սխալ չէ քննել կրոնական հավատալիքներդ։ Իրականում, հարցեր տալը և դրանց վերաբերյալ փնտրտուքներ անելը հրաշալի միջոց է պարզելու, թե արդյոք այն, ինչին հավատում ես, իսկապես ճշմարտություն է (Գործեր 17։11)։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Ես կծրագրեմ․․․․․ րոպե ամեն օր տրամադրել Աստվածաշնչի ընթերցանությանը և ․․․․․ ամեն շաբաթ ժողովի հանդիպումներին պատրաստվելուն։
Ժողովի հանդիպման ժամանակ ավելի ուշադիր լինելու համար ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ է պատանիների համար հոգևոր գործունեությամբ զբաղվելը ձանձրալի։
● Այս գլխում քննարկված երեք բնագավառներից ո՞ր մեկում ես բարելավումներ անելու անհրաժեշտություն տեսնում։
[մեջբերում 278-րդ էջի վրա]
«Այն կրոնը, որի մեջ եմ, այլևս ծնողներիս կրոնը չէ, այլ իմն է։ Եհովան իմ Աստվածն է, և ես չեմ ուզում անել մի բան, որի պատճառով նրա հետ ունեցած իմ փոխհարաբերությունները կխզվեն» (Սամանտա)։
[շրջանակ/նկարներ 280-րդ և 281–րդ էջերի վրա]
Նրանք նպատակներ դրեցին
Աստվածաշունչն ասում է. «Դուք չգիտեք, թե վաղը ինչպիսին կլինի ձեր կյանքը» (Հակոբոս 4։14)։ Որոշ դեպքերում մահը վրա է հասնում անսպասելիորեն և վաղ տարիքում։ Երբ կարդաս Կատրինայի ու Կայլի մասին, ուշադրություն դարձրու, թե իրենց կարճ կյանքի ընթացքում ինչպես նրանք լավ անուն ստեղծեցին Եհովա Աստծու մոտ՝ հոգևոր նպատակներ դնելով և դրանց հասնելով (Ժողովող 7։1)։
Կատրինան մահացավ 18 տարեկանում, սակայն 13-ում արդեն կազմել էր իր «կյանքի պլանը»՝ այն նպատակները, որոնց ուզում էր հասնել։ Դրանցից էին լիաժամ ծառայություն սկսելը, ծառայել այնտեղ, որտեղ Աստվածաշունչ սովորեցնողների կարիք կա, հայրիկի հետ մասնակցել Թագավորության սրահների շինարարությանը։ Նա գրել էր. «Ես կյանքս նվիրել եմ Եհովա Աստծուն»։ Կատրինայի նպատակն էր «ապրել Աստծու չափանիշներով այնպես, որ ուրախություն պատճառի նրան»։ Կատրինայի թաղման ժամանակ նրա մասին խոսեցին որպես «գեղեցիկ մի աղջկա, որն իր ողջ կյանքն այնպես էր պլանավորել, որ այն պտտվի Եհովայի շուրջ»։
Մանկուց Կայլին սովորեցրել էին նպատակներ դնել։ 20 տարեկանում ավտովթարի պատճառով նա մահացավ։ Նրա հարազատները գտել էին նրա «նպատակների գիրքը», որը կազմել էր իր մոր հետ, երբ ընդամենը չորս տարեկան էր։ Նրա նպատակներից էին՝ մկրտվել, Թագավորության սրահում ելույթ ներկայացնել և ծառայել Եհովայի վկաների գլխավոր վարչությունում, որտեղ նա կարող էր ներդրում ունենալ գրականություն պատրաստելու գործում, որպեսզի մարդիկ սովորեն Աստծու մասին։ Նայելով Կայլի գրքին, որը կազմել էին տարիներ առաջ՝ մայրն ասաց. «Նա հասավ իր դրած բոլոր նպատակներին»։
Ինչ նպատակներ ես դո՞ւ դրել։ Դու չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ վաղը։ Ուստի օգտագործիր ամեն մի օրը, որ որքան հնարավոր է շատ բան անես։ Կատրինայի ու Կայլի նման՝ լավագույնս օգտագործիր ժամանակդ։ Ընդօրինակիր Պողոս առաքյալին, որն իր կյանքի վերջում ասաց. «Ես մղեցի բարի պատերազմը, ավարտեցի մրցավազքը, պահեցի հավատը» (2 Տիմոթեոս 4։7)։ Հաջորդ գլուխը կօգնի քեզ, որ հենց այդպես էլ վարվես։
[նկար 274–րդ և 275-րդ էջերի վրա]
Եթե ուզում ես առողջ լինել, մարմնամարզություն արա, իսկ եթե ուզում ես հոգևորապես առողջ լինել, Աստծու Խոսքը ուսումնասիրիր