Երբ էլ չես ուզում ապրել...
ԳԼՈՒԽ 14
Երբ էլ չես ուզում ապրել...
«ՄԵՌՆԵԼՍ ապրելուցս լավ է»։ Ո՞վ է ասել այս խոսքերը։ Անհավա՞տ մարդը, Աստծուն ուրացո՞ղ մարդը, թե՞ մեկը, ում թողել է Աստված։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Այս խոսքերն ասել է աստվածավախ, բայց խորապես վհատված մի մարդ՝ Հովնանը (Աստվածաշունչը չի ասում, թե Հովնանը ուզում էր վերջ դնել իր կյանքին։ Այնուհանդերձ, նրա հուսահատ խոսքերը բացահայտում են մի բան. ժամանակ առ ժամանակ նույնիսկ Աստծու ծառան կարող է վհատության գիրկն ընկնել (Սաղմոս 34։19)։
Որոշ պատանիներ այնպիսի ապրումներ են ունենում, որ անիմաստ են համարում ապրելը։ Հավանաբար նրանք զգում են այն, ինչ զգում է 16-ամյա Լաուրան։ Նա ասում է. «Արդեն քանի տարի է՝ անկայուն հոգեվիճակի մեջ եմ։ Հաճախ եմ մտածում ինքնասպանության մասին»։ Ի՞նչ կարող ես անել, եթե գիտես մեկին, ով ուզում է վերջ դնել իր կյանքին, կամ եթե քո մեջ են այդպիսի մտքեր ծագում։ Նախ տեսնենք, թե ինչու է անհատի մեջ նման ցանկություն առաջանում։
Վհատության պատճառները
Պատճառները կարող են տարբեր լինել։ Օրինակ՝ շատ պատանիներ ավելի զգայուն են դառնում կյանքի ճնշումների նկատմամբ, քանի որ ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում» (2 Տիմոթեոս 3։1)։ Բացի այդ, անկատարության պատճառով շատերը մի վատ սովորություն են ձեռք բերում. իրենց և շրջապատող աշխարհի մասին միշտ վատն եմ մտածում (Հռոմեացիներ 7։22–24)։ Երբեմն նման ցանկություն կարող է առաջանալ վատ վերաբերմունքի պատճառով։ Որոշ մարդկանց մոտ էլ դա պայմանավորված է ինչ-որ հիվանդությամբ։ Ուշադրության է արժանի այն, որ մի երկրում, ուսումնասիրությունների համաձայն, ինքնասպանություն գործողների ավելի քան 90 տոկոսը ունեցել է հոգեկան խանգարում a։
Հռոմեացիներ 8։22)։ Ուստի պատանիները բացառություն չեն։ Իրականում նրանց վրա ողբերգական դեպքերը կարող են մեծ ազդեցություն թողնել, օրինակ՝
Ինչ խոսք, ոչ ոք չի կարող խուսափել խնդիրներից։ Աստվածաշունչն էլ է ասում, որ «բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են» (● հարազատի, ընկերոջ մահը կամ սիրած կենդանու
● ընտանեկան խնդիրները
● դպրոցում ունեցած անհաջողությունները
● ռոմանտիկ հարաբերությունների խզումը
● դաժան վերաբերմունքը (բռնություն կամ սեռական ոտնձգություն)
Վաղ թե ուշ բոլոր պատանիներն էլ բախվում են վերը նշված խնդիրներից մեկին կամ մի քանիսին։ Ինչո՞ւ են ոմանք հեշտությամբ հաղթահարում բացասական զգացումները, իսկ մյուսները՝ ոչ։ Մասնագետների կարծիքով՝ այն պատանիները, ովքեր չեն ուզում պայքարել տարբեր խնդիրների դեմ, հայտնվում են անօգնական և անհույս վիճակում։ Այլ կերպ ասած՝ նրանք այդ իրավիճակից դուրս գալու ելք չեն տեսնում, ասես թունելի վերջում լույս չեն նշմարում։ Իրականում, նրանք չեն ուզում մեռնել, պարզապես ուզում են ազատվել ցավից։
Մի՞թե ոչ մի ելք չկա
Գուցե ճանաչում ես մեկին, ով այնքան է ուզում ազատվել ցավից, որ նրա մեջ ցանկություն է առաջանում վերջ դնել կյանքին։ Ի՞նչ կարող ես անել։
Եթե ընկերդ այնքան վատ հոգեվիճակում է, որ ուզում է մեռնել, հորդորիր նրան օգնության դիմել։ Իսկ եթե նա խնդրում է քեզ այդ մասին ոչ ոքի չասել, միևնույնն է, դու պետք է պատմես չափահաս մեկին, ով կկարողանա օգնել նրան։ Հնարավոր է՝ դա բարկացնի ընկերոջդ, բայց մի՛ անհանգստացիր։ Խնդրի մասին մեկ ուրիշին հայտնելով՝ գուցե փրկես նրա կյանքը։
Իսկ եթե քո մեջ է կյանքիդ վերջ դնելու ցանկություն առաջանում, ապա զգացումներիդ մասին պատմիր որևէ մեկին, օրինակ՝ ծնողիդ, ընկերոջդ կամ մեկ ուրիշին, որը հոգ կտանի քո մասին, կլսի քո մտահոգությունները և լրջորեն կվերաբերվի քո ասածներին։ Այդ զրույցը միայն կօգնի քեզ b։
Ինչ խոսք, միայն խոսելով խնդիրներդ չեն լուծվի։ Սակայն այդպես վարվելով՝ դու կկարողանաս մտքերդ հավաքել և գործնական լուծում գտնել այն մարդու օգնությամբ, ում վստահում ես։
Հանգամանքները փոխվում են
Վհատության ժամանակ հիշիր. որքան էլ ցավալի լինի իրավիճակը, ժամանակի ընթացքում ամեն բան կփոխվի։ Մի առիթով սաղմոսերգու Դավիթը, որը շատ նեղություններ էր կրել, աղոթեց Աստծուն. «Սուգս դու պարի ես վերածել» (Սաղմոս 30։11)։
Դավիթը գիտեր, որ դժվարությունները ժամանակավոր են։ Գուցե քեզ թվա, թե դրանք անհաղթահարելի են, բայց եղիր համբերատար։ Ամեն բան փոխվում է և հաճախ դեպի լավը։ Որոշ դեպքերում խնդիրները լուծվում են այնպես, որ քո մտքով անգամ չէր անցնի։ Երբեմն էլ այնպիսի ելք ես գտնում, որ նախկինում չէիր էլ մտածել այդ մասին։ Ինչ էլ լինի, հիշիր, որ հավիտյան չես տանջվելու (2 Կորնթացիներ 4։17)։
Աղոթքի ուժը
Ամենակարևոր հաղորդակցության ձևը աղոթքն է։ Դավթի նման՝ դու կարող ես աղոթել. «Քննի՛ր ինձ, ո՛վ Աստված, և ճանաչի՛ր իմ սիրտը։ Փորձի՛ր ինձ և իմացի՛ր ինձ անհանգստացնող Սաղմոս 139։23, 24)։
մտքերը։ Տե՛ս, չկա՞ արդյոք իմ մեջ մի բան, որ ինձ սխալ ճանապարհով տանի։ Հավիտենության ճանապարհով ինձ առաջնորդիր» (Աղոթքը ընդամենը թեթևացում ստանալու միջոց չէ։ Աղոթքի միջոցով դու հաղորդակցվում ես քո երկնային Հոր հետ, որն ուզում է, որ դու «նրա առաջ դատարկես քո սիրտը» (Սաղմոս 62։8)։ Քննենք Աստծու մասին հետևյալ կարևոր ճշմարտությունները։
● Նա լավ գիտի, թե որ հանգամանքներն են մեր վհատության պատճառը (Սաղմոս 103։14)։
● Նա ավելի լավ է ճանաչում քեզ, քան դու ինքդ (1 Հովհաննես 3։20)։
● «Նա հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7)։
● Նոր աշխարհում «նա կսրբի ամեն արտասուք» քո աչքերից (Հայտնություն 21։4)։
Երբ խնդիրը առողջությունն է
Ինչպես արդեն նշվեց, հաճախ ինքնասպանության մասին մտածում են որևէ հիվանդություն ունենալու պատճառով։ Եթե դու էլ ունես առողջական խնդիր, մի՛ ամաչիր օգնության դիմելուց։ Հիսուսն ասաց, որ հիվանդները բժշկի կարիք ունեն (Մատթեոս 9։12)։ Մխիթարական է այն միտքը, որ շատ հիվանդություններ բուժվում են։ Իսկ բուժման շնորհիվ հնարավոր է, որ քեզ ավելի լավ զգաս c։
Աստվածաշունչը մխիթարական խոստում է տալիս. Աստծու նոր աշխարհում «ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»» (Եսայիա 33։24)։ Աստված ասում է, որ այդ ժամանակ «նախկին բաները չեն հիշվի և ոչ էլ սրտում կմնան» (Եսայիա 65։17)։ Իսկ մինչ այդ քո լավագույնն արա, որ հաղթահարես կյանքի դժվարությունները, և վստահ եղիր, որ Աստծու նշանակած ժամին դեպրեսիան անցյալի գիրկը կանցնի (Հայտնություն 21։1–4)։
ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 9
Ծնողներդ ուզում են քո մասին իմանալ ամեն բան, նույնիսկ այն, ինչ չէիր ուզի, որ իմանան։ Երբևէ որոշ չափով ազատություն կունենա՞ս։
[ծանոթագրություններ]
a Սակայն կարևոր է նշել, որ շատ պատանիներ, ովքեր հոգեկան խանգարում ունեն, ինքնասպանություն չեն գործում։
b Այն քրիստոնյաները, որոնք ընկճված են, կարող են դիմել օգնության մեկ այլ աղբյուրի՝ քրիստոնյա երեցներին (Հակոբոս 5։14, 15)։
c Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 13-րդ գլուխը։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը» (Փիլիպպեցիներ 4։6, 7)։
ԱՌԱՋԱՐԿ
Երբ ընկճված ես, դուրս եկ և արագ քայլիր։ Տնից դուրս գալն ու մարմնամարզությամբ զբաղվելը քեզ կհանգստացնեն, և դու ավելի լավ կզգաս։
ԳԻՏԵԻ՞Ր
Ինքնասպանության զոհերը ոչ միայն ինքնասպան եղողներն են, այլև նրանց հարազատները։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե ինձ անարժեք ու չսիրված զգամ, ես կխոսեմ (գրիր այն անձնավորության անունը, ում վստահում ես) ․․․․․
Իմ օրհնություններից մեկը, որի համար երախտապարտ եմ, ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Նույնիսկ ամենածանր խնդիրները ժամանակավոր են։ Ինչպե՞ս կարող է այս միտքը օգնել քեզ։
● Ինքնասպանություն գործելով՝ անհատը ոչ թե լուծում է իր խնդիրները, այլ դրանք դնում ուրիշի ուսերին։ Ինչո՞ւ է դա այդպես։
[մեջբերում 104-րդ էջի վրա]
«Ժամանակ առ ժամանակ դեպրեսիան այնքան էր խորանում, որ ուղղակի ուզում էի մեռնել։ Բայց անդադար աղոթելու և բուժում ստանալու շնորհիվ իմ կյանքը նորից իր հունով է ընթանում» (Հեյդի)։
[շրջանակ 100-րդ էջի վրա]
եթե վհատված ես
Նույնիսկ աստվածաշնչյան ժամանակներում ապրած որոշ հավատարիմ տղամարդիկ ու կանայք են երբեմն վհատվել իրենց խնդիրների պատճառով։ Քննենք մի քանի օրինակ։
Ռեբեկա — «Եթե այդպես է լինելու, էլ ինչո՞ւ եմ ապրում» (Ծննդոց 25։22)։
Մովսես — «Խնդրում եմ, սպանիր ինձ.... և թույլ մի տուր, որ նայեմ իմ դժբախտությանը» (Թվեր 11։15)։
Եղիա — «Ո՛վ Եհովա, ա՛ռ իմ հոգին, քանի որ ես իմ հայրերից ավելի լավը չեմ» (1 Թագավորներ 19։4)։
Հոբ — «Օ՜, եթե միայն գերեզմանում ինձ ծածկեիր.... ինձ համար ժամանակ սահմանեիր ու հիշեիր ինձ» (Հոբ 14։13)։
Այս բոլոր դեպքերում իրավիճակը ի վերջո փոխվեց դեպի լավը, և այնպես, որ անգամ այդ տառապող անհատները չէին կարող կանխատեսել։ Վստահ եղիր, որ նույնը կարող է լինել քո պարագայում։
[նկար 102-րդ էջի վրա]
Վհատության զգացումը, սև ամպերի նման, ժամանակի ընթացքում անցնում է