Ի՞նչ անեմ, եթե ծնողս հարբեցող է կամ թմրամոլ
ԳԼՈՒԽ 23
Ի՞նչ անեմ, եթե ծնողս հարբեցող է կամ թմրամոլ
«Հայրս ասաց, որ պետք է մեքենան նորոգի, ու ամբողջ օրը կորավ։ Մայրս փորձում էր կապվել նրա հետ՝ զանգելով նրան։ Ոչ մի պատասխան։ Հետո նկատեցի, որ նա անհանգստացած է ու պատրաստվում է ինչ-որ տեղ գնալու։ «Գնամ, տեսնեմ՝ ուր է հայրդ»,— ասաց նա։
Տուն վերադարձավ մենակ։ Ես հարցրի. «Հը՞, չգտա՞ր»։ «Ո՛չ»,— պատասխանեց մայրիկը։
Հասկացա, որ հայրս նորից հին սովորությանն է անցել։ Նա կախվածություն ունի թմրադեղերից։ Երբ տուն եկավ, ես ու մայրիկը շատ մտահոգ էինք ու նյարդայնացած։ Հաջորդ օրը բացարձակ չխոսեցի նրա հետ, բայց հիմա ինձ մեղադրում եմ, որ այդպես վարվեցի» (Կարինա, 14)։
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ երիտասարդների կյանքը անհանգիստ է այն պատճառով, որ ծնողներից մեկը թմրամոլ է կամ հարբեցող։ Եթե ձեր ընտանիքում էլ է այդպես, գուցե ամաչում ես, ընկճվում կամ նույնիսկ բարկանում ծնողիդ վրա։
Օրինակ՝ Մերիի հայրը հասարակության մեջ հաճելի մարդ էր, բայց ոչ ոք չգիտեր, որ նա հարբեցող է։ Տանը նա ամեն կերպ վիրավորում էր ու ֆիզիկական բռնություն էր գործադրում՝ նսեմացնելով ընտանիքի անդամներին։ «Մարդիկ ասում էին, որ մենք հրաշալի հայր ունենք ու շատ երջանիկ պետք է լինենք դրա համար»,— դառնությամբ հիշում է Մերին *։
Ի՞նչ կարող ես անել, եթե ծնողդ հարբեցող է կամ թմրամոլ։
Ո՞րն է պատճառը
Փորձիր հասկանալ, թե որն է ծնողիդ խնդիրը։ Առակներ 1։5-ում գրված է. «Հասկացողություն ունեցող մարդը նա է, ով հմուտ առաջնորդություն է ընդունում»։ Ուստի լավ կլինի, որ տեղեկություններ ձեռք բերես այն մասին, թե ինչ է նշանակում կախվածություն ունենալ ալկոհոլից կամ թմրադեղերից, ով կարող է այդպիսի սովորություններ ձեռք բերել և ինչու։
Արժե հիշել, որ հարբեցողը նա չէ, ով երբեմն չափից շատ է խմում։ Հարբեցողությունը հիվանդագին հակվածություն է, երբ անհատը մշտապես չափից ավելի սպիրտային խմիչքներ է օգտագործում *։ Այդպիսի անհատը ալկոհոլից բացի ուրիշ բանի մասին չի մտածում ու երբ սկսում է խմել, այլևս չի կարողանում կանգ առնել։ Արդյունքում վնասվում է նրա առողջությունը, տառապում է ընտանիքը, տուժում է աշխատանքը։
Առակներ 14։13)։ Նրանցից ոմանք մեծացել են հարբեցողների ընտանիքում։ Նման մարդկանց համար խմիչքը դառը մանկության հիշողությունները մեղմելու միջոց է։ Նույն բանը կարելի է ասել նաև թմրամոլների մասին։
Թեև որոշ մարդիկ ժառանգական նախատրամադրվածություն ունեն ալկոհոլի հանդեպ, սակայն պակաս կարևոր դեր չի խաղում էմոցիոնալ գործոնը։ Իրականում, շատ հարբեցողներ ցածր ինքնագնահատական ունեն (Բայց ալկոհոլն ու թմրադեղերը միայն ավելացնում են խնդիրները, և անհատի խոցված հոգեվիճակը ավելի մեծ տրավմայի է ենթարկվում։ Այդ պատճառով ծնողդ գուցե մասնագիտական օգնության կարիք ունի նման կախվածությունից ձերբազատվելու համար։
Ճիշտ ակնկալիքներ ունեցիր
Ինչ խոսք, հասկանալ ծնողի խնդիրը չի նշանակում վերացնել այն։ Այդուհանդերձ, ծնողիդ խնդրի մասին շատ բան իմանալը կօգնի քեզ ավելի կարեկից լինելու նրա հանդեպ։
Պատկերացրու՝ հայրդ կոտրել է ոտքը։ Կակնկալե՞ս, որ նա ֆուտբոլ խաղա քեզ հետ։ Հնարավոր է՝ նա իր մեղքով է ոտքը կոտրել։ Դու թերևս բարկացած ես։ Բայց հասկանում ես, որ մինչև կոտրվածքը չլավանա, նա չի կարող ֆուտբոլ խաղալ։ Հասկացողությունը կօգնի քեզ ավելին չակնկալելու։
Նմանապես, եթե հայրդ կախվածություն ունի ալկոհոլից կամ թմրադեղերից, կարելի է ասել, որ նա էմոցիոնալ և մտային առումով «վնասվածք» է ստացել։ Ինչ խոսք, մեղքը նրանն է։ Տեղին է, որ դու բարկանում ես նրա վրա։ Սակայն մինչև «կոտրվածքը» չլավանա, նա չի կարող հոգատար ծնող լինել քեզ համար։ Պատկերացրու՝ նրա կախվածությունը տրավմա է, և ճիշտ ակնկալիքներ կունենաս։
Ինչ կարող ես անել
Փաստն այն է, որ քանի դեռ ծնողդ չի փոխել իր ապրելակերպը, դու պետք է ինչ-որ ձևով համակերպվես։ Բայց ի՞նչ կարող ես անել։
Քո պարտականությունը չէ։ Ծնողդ և միայն ծնողդ է պատասխանատու իր արարքների համար։ «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու»,— նշվում է Գաղատացիներ 6։5-ում։ Ուստի դու պարտավոր չես բուժօգնություն ցույց տալ նրան և պաշտպանել ալկոհոլ կամ թմրադեղեր օգտագործելու հետևանքով առաջ եկած խնդիրներից։ Օրինակ՝ դու պարտավոր չես ստել նրա գործատիրոջը կամ ուղեկցել ծնողիդ մինչև մահճակալ, երբ նա չի կարողանում ոտքի վրա կանգնել։
Հորդորիր ծնողիդ օգնության դիմել։ Հարբեցողի կամ թմրամոլի ամենամեծ խնդիրն այն է, որ նա չի ընդունում,
որ ունի խնդիր։ Երբ նա սթափ է ու հանգիստ, կարելի է ընտանիքով խոսել նրա հետ և ասել, թե ընտանիքն ինչպես է տառապում նրա պատճառով, ու նշել, թե ինչ է հարկավոր անել։Բացի այդ, կարելի է խնդրել, որ նա գրի առնի հետևյալ հարցերի պատասխանները. «Ի՞նչ կպատահի ինձ և ընտանիքիս, եթե շարունակեմ խմել կամ թմրադեղեր օգտագործել։ Ի՞նչ կլինի, եթե թողնեմ այս վատ սովորությունը։ Ի՞նչ պետք է անեմ օգնություն ստանալու համար»։
Եթե իրավիճակը թեժանում է, հեռացի՛ր։ Առակներ 17։14-ում կարդում ենք. «Նախքան վեճի բռնկվելը հեռացիր»։ Ռիսկի մի՛ դիմիր՝ միջամտելով կռվին։ Եթե հնարավոր է, գնա քո սենյակ կամ ընկերոջդ տուն։ Իսկ եթե բռնության վտանգ կա, ապա գուցե ինչ-որ մեկին օգնության կանչես։
Մի՛ մեղադրիր քեզ։ Որոշ պատանիներ մշտապես մեղադրում են իրենց այն բանի համար, որ բարկանում են ծնողի վրա։ Բայց նման զգացումներ ունենալը նորմալ է, հատկապես եթե ծնողիդ վատ սովորության պատճառով դու զրկված ես սիրուց ու հոգատարությունից։ Ճիշտ է, Աստվածաշունչը հորդորում է պատվել ծնողներին (Եփեսացիներ 6։2, 3)։ Սակայն «պատվել» նշանակում է հարգել ծնողի իշխանությունը, ինչպես որ հարգում ես ոստիկանի կամ դատավորի ունեցած իշխանությունը։ Դա չի նշանակում, որ դու հավանություն ես տալիս նրա արարքին (Հռոմեացիներ 12։9)։ Բացի այդ, մի՛ մտածիր, որ դու վատն ես այն պատճառով, որ ծնողիդ նման վիճակում տեսնելով՝ հակակրանք ես զգում նրա նկատմամբ։ Չէ՞ որ հարբեցողությունն ու թմրամոլությունը զզվելի են (Առակներ 23։29–35)։
Առողջ ընկերակցություն փնտրիր։ Երբ տանը քաոս է, նորմալ ընտանեկան կյանքի մասին քո պատկերացումը թերևս աղավաղվի։ Այդ պատճառով շատ կարևոր է, որ ունենաս այնպիսի ընկերներ, ովքեր հոգևոր և էմոցիոնալ առումով հասուն են։ Ժողովի անդամների հետ շփումը կարող է քաջալերական լինել քեզ համար և օգնել գոնե մի որոշ ժամանակով մոռանալու ընտանեկան խնդիրները (Առակներ 17։17)։ Տեսնելով, թե ինչպես են քրիստոնեական ընտանիքի անդամները վերաբերվում միմյանց՝ ճիշտ պատկերացում կունենաս, թե ինչպիսին պետք է լինի իսկական ընտանիքը։ Դա կփոխի ընտանիքի վերաբերյալ ունեցած քո աղավաղված տեսակետը։
Եսայիա 32։2)։ Ուստի մխիթարություն և խորհուրդ ստանալու համար առանց մտավախության կամ ամոթ զգալու մոտեցիր նրանց։
Օգնության դիմիր։ Ունեցիր հասուն և վստահելի ընկեր, ում կարող ես պատմել քո զգացումների մասին։ Դա իսկապես օգնում է։ Ժողովի երեցները նույնպես պատրաստ են օգնելու քեզ, երբ դրա կարիքն ունենաս։ Աստվածաշունչն ասում է, որ այս տղամարդիկ կարող են լինել «քամու դեմ եղող պատսպարանի պես և փոթորկի դեմ եղող թաքստոցի պես, անջուր երկրում վտակների պես և չորացած երկրում՝ մեծ ապառաժի ստվերի պես» (Գրի առ, թե վերը նշված առաջարկներից որն ես առաջինը փորձելու։ ․․․․․
Նույնիսկ եթե քեզ չհաջողվի փոխել քո ընտանեկան դրությունը, դու կարող ես փոխել քո վերաբերմունքը։ Ծնողիդ վերադաստիարակելու փոխարեն՝ կենտրոնացիր այն անձնավորության վրա, ում կարող ես փոխել՝ քեզ։ Պողոս առաքյալը գրեց. «Շարունակեք ձգտել.... ձեր փրկությանը» (Փիլիպպեցիներ 2։12)։ Այդպես դրական տրամադրվածություն կպահպանես, և ո՞վ գիտի, գուցե դա մղի ծնողիդ բուժում ստանալու և ձերբազատվելու իր վատ սովորությունից։
Ի՞նչ անեմ, երբ ծնողներս անընդհատ վիճում են։ Ինչպե՞ս հաղթահարեմ բացասական զգացումները։
[ծանոթագրություններ]
^ պարբ. 7 Եթե ծնողդ հարբեցող է, և դու նրա կողմից վատ վերաբերմունքի ես արժանանում, լավ կլինի՝ օգնության դիմես։ Խոսիր վստահելի անձնավորության հետ։ Եթե Եհովայի վկա ես, կարող ես խոսել ժողովի երեցի կամ մեկ ուրիշ հասուն քրիստոնյայի հետ։
^ պարբ. 11 Թեև հարբեցողների ու թմրամոլների մասին խոսվում է արական սեռով, սակայն սկզբունքները վերաբերում են նաև կանանց։
ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ
«Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը» (Առակներ 19։11)։
ԱՌԱՋԱՐԿ
Ծնողիդ ատելու փոխարեն՝ ատելություն զարգացրու նրա սխալ արարքի հանդեպ (Առակներ 8։13; Հուդա 23)։
ԳԻՏԵԻ՞Ր
Աստվածաշնչում «պատվել» բառը կարող է պարզապես նշանակել ընդունել օրինական իշխանությունը (Եփեսացիներ 6։1, 2)։ Ծնողներին պատվել չի նշանակում, որ միշտ հավանություն տալ նրանց արարքներին։
ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ
Եթե ծնողս խոսքով վիրավորի ինձ կամ ֆիզիկական բռնության դիմի, ես ․․․․․
Որպեսզի հորդորեմ ծնողիս օգնության դիմելու, ես ․․․․․
Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․
Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ
● Ինչո՞ւ են որոշ մարդիկ դառնում ալկոհոլի և թմրանյութերի գերին։
● Ինչո՞ւ դու պատասխանատվություն չես կրում ծնողիդ վատ սովորության համար։
● Քո իրավիճակում ի՞նչը կարող ես վերահսկել և ինչպե՞ս կարող ես դա անել։
[մեջբերում 192-րդ էջի վրա]
Գիտեմ, որ միշտ պետք է կարմրեմ ծնողիս պատճառով, բայց գիտեմ նաև, որ եթե Եհովային ապավինեմ, նա ինձ ուժ կտա դիմանալու» (Մաքս)։
[շրջանակ 198-րդ էջի վրա]
Եթե ծնողդ դադարում է Եհովային ծառայելուց
Եթե ծնողներիցդ մեկը դադարում է աստվածաշնչյան սկզբունքներով ապրելուց կամ պարզ է դառնում, որ նա չի ցանկանում քրիստոնեական ժողովի մաս կազմել, ի՞նչ կարող ես անել։
● Հիշիր, որ Եհովան քո ծնողի վարքի համար քեզանից հաշիվ չի պահանջում։ Աստվածաշնչում ասվում է. «Մեզանից յուրաքանչյուրը իր անձի համար պիտի հաշիվ տա Աստծուն» (Հռոմեացիներ 14։12)։
● Մի՛ համեմատիր քեզ այն երիտասարդների հետ, ում հանգամանքներն ավելի լավ են (Գաղատացիներ 5։26)։ Մի երիտասարդ տղա, որի հայրը լքել էր ընտանիքը, ասում է. «Այդպիսի բաների մասին մտածելու փոխարեն՝ լավ կլինի մտածել, թե ինչպես դուրս գալ ստեղծված իրավիճակից»։
● Նույնիսկ եթե ծնողդ դադարում է Եհովային ծառայելուց, շարունակիր հարգանք դրսևորել նրա նկատմամբ։ Հնազանդվիր նրան, եթե նրա պահանջները չեն հակասում Աստծու չափանիշներին։ Եհովայի պատվերը՝ պատվել ծնողներին, կախված չէ այն բանից՝ ծնողը հավատացյալ է, թե ոչ (Եփեսացիներ 6։1–3)։ Հարգելով ու հնազանդվելով ծնողներիդ՝ չնայած նրանց թերացումներին, ցույց կտաս, որ սիրում ես Եհովային (1 Հովհաննես 5։3)։
● Շարունակիր հաճախել ժողովի հանդիպումներին։ Այնտեղ թարմություն կստանաս քո հոգևոր ընտանիքի կողմից (Մարկոս 10։30)։ Դեյվիդ անունով մի պատանի կարծում էր, որ ժողովի անդամները խույս կտան իրենից և իր ընտանիքից, քանի որ հայրը թողել էր ճշմարտությունը։ Սակայն նա հասկացավ, որ սխալվում է։ Դեյվիդն ասում է. «Մենք չէինք զգում, որ անուշադրության ենք մատնված։ Ես համոզվեցի, որ եղբայրներն ու քույրերը իրոք հոգատար են»։
[նկար 194-րդ էջի վրա]
Պատկերացրու՝ ծնողիդ կախվածությունը տրավմա է, և ճիշտ ակնկալիքներ կունենաս