Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եգիպտոսից Ավետյաց երկիր

Եգիպտոսից Ավետյաց երկիր

ԱՇԽԱՐՀԻ գրեթե բոլոր անկյուններում մարդիկ գիտեն այն պատմությունը, թե ինչպես իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։ Սակայն ինչ էր սպասում Մովսեսին և Աստծու ժողովրդին Կարմիր ծովն անցնելուց հետ։ Ո՞ւր գնացին նրանք և ինչպե՞ս հասան Հորդանան գետին, որտեղից պետք է մտնեին Ավետյաց երկիր։

Թեև նրանք գնալու էին Քանանի երկիր, սակայն Մովսեսը չընտրեց ամենակարճ ճանապարհը, որն ընդամենը 400 կիլոմետր էր և ձգվում էր Միջերկրականի ավազոտ ծովափով և որը նրանց կբերեր ուղիղ փղշտացիների՝ թշնամու տարածք։ Նրանք ոչ էլ ճանապարհ ընկան Արաբական թերակղզու կենտրոնով, որտեղ բարկ արևը շիկացնում էր որձաքարերն ու կրաքարերը։ Մովսեսը նրանց առաջնորդեց դեպի հարավ՝ նեղ ծովափնյա հարթավայրով։ Առաջին անգամ նրանք իրենց ճամբարը դրեցին Մեռայում, որտեղ Եհովան դառը ջուրը քաղցրահամ դարձրեց a։ Ելիմից դուրս գալուց հետո ժողովուրդը սկսեց տրտնջալ ուտելիքի համար։ Աստված լոր և հետո էլ մանանա տվեց նրանց։ Ռաֆիդիմում կրկին տրտնջացին ջրի համար։ Այստեղ էր նաև, որ նրանք պարտության մատնեցին իրենց վրա հարձակված ամաղեկացիներին, և Մովսեսի աները խորհուրդ տվեց նրան «ընդունակ տղամարդկանցից» օգնականներ նշանակել (Ելք գլ. 15–18

Այնուհետև Մովսեսը առաջնորդեց Իսրայելին ավելի հարավ՝ դեպի լեռներ, որտեղ՝ Սինա լեռան մոտ, ժողովուրդը ճամբար դրեց։ Այստեղ Աստծու ժողովուրդը ստացավ Օրենքը, շինեց խորանը և զոհեր մատուցեց։ Եգիպտոսից դուրս գալու երկրորդ տարում նրանք շարժվեցին դեպի հյուսիս «մեծ ու ահազդու անապատի միջով» և ակներևաբար 11 օր անց հասան Կադես (Կադես-Բառնեա) (2Օր 1։1, 2, 19; 8։15)։ Սակայն քանի որ վախեցան՝ տասներկու լրտեսներից տասի բացասական լուրը լսելով, ստիպված եղան 38 տարի թափառել անապատում (Թվ 13։1–14։34)։ Եբրոնան և Եսիոն-Գաբերը այն վայրերից են, որտեղ նրանք ճամբար դրեցին (Թվ 33։33–36

Երբ արդեն ժամանակը հասավ, որ իսրայելացիները կրկին մոտենան Ավետյաց երկրին, նրանք չշարժվեցին ուղիղ դեպի հյուսիս։ Նրանք շրջանցեցին Եդոմի երկրի կենտրոնական մասը և «թագավորի ճանապարհով» բարձրացան վերև (Թվ 21։22; 2Օր 2։1–8)։ Մի ամբողջ ազգի համար հեշտ չէր շարժվել առաջ, քանի որ նրանց հետ կային երեխաներ, ընտանի կենդանիներ ու, բացի դրանից նրանք տանում էին իրենց ունեցած-չունեցածը։ Ժողովուրդը ստիպված էին անցնել Զարեդի և Առնոնի գետահովիտներով՝ ձորերով, որոնք մոտ 520 մետր խորություն ունեին (2Օր 2։13, 14, 24

Վերջապես իսրայելացիները հասան Նաբավ լեռան մոտ։ Մարիամը մահացել էր Կադեսում, Ահարոնը՝ Հոր լեռան վրա։ Իսկ Մովսեսը մահացավ այստեղ՝ այն երկրի մոտ, ուր փափագում էր մտնել (2Օր 32։48–52; 34։1–5)։ Իսրայելին առաջնորդելու պատասխանատվությունը հիմա արդեն Հեսուի ուսերին էր։ Այսպիսով՝ ավարտվեց իսրայելացիների՝ դեռևս 40 տարի առաջ սկսած ճամփորդությունը (Հս 1։1–4

[ծանոթագրություն]

a Մեծ մասամբ հայտնի չեն այն վայրերի ստույգ տեղերը, որտեղ իսրայելացիները ճամբար էին դրել։

[քարտեզ 9-րդ էջի վրա]

(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)

Իսրայելացիների անցած ճանապարհը

Գլխավոր ճանապարհները

Ա7 ԵԳԻՊՏՈՍ

Ա5 Ռամսես?

Բ5 Սոկքոթ?

Գ5 Ոթոմ?

Գ5 Փիաիրոթ

Դ6 Մեռա

Դ6 Ելիմ

Ե6 ՍԻՆ ԱՆԱՊԱՏ

Ե7 Դափկա

Զ8 Ռաֆիդիմ

Զ8 Սինա լեռ (Քորեբ)

Զ8 ՍԻՆԱ ԱՆԱՊԱՏ

Զ7 Կիբրոթ- Հաթթավա

Է7 Ասերոթ

Է6 Ռեմոն-Փարես

Է5 Ռեսսա

Է3 Կադես

Է3 Բանե-Յական

Է5 Հոր-Գադգադ

Ը5 Ետեբաթա

Ը5 Եբրոնա

Ը6 Եսիոն-Գաբեր

Է3 Կադես

Է3 ՑԻՆ ԱՆԱՊԱՏ

Ը3 Հոր լեռ

Ը3 Սելմոնա

Թ3 Փունոն

Թ3 Իյե-Աբարիմ

Թ2 ՄՈՎԱԲ

Թ1 Դեբոն

Թ1 Գելմոն- Դեբլաթեմ

Ը1 Երիքով

[այլ բնակավայրեր]

Ա3 ԳԵՍԵՄ

Ա4 Օն

Ա5 Մեմֆիս (Նոֆ)

Բ3 Տայանիս

Բ3 Տափնաս

Գ5 Մագդոլ

Դ3 ՍՈՒՐ

Դ5 ՈԹՈՄԻ ԱՆԱՊԱՏ

Զ5 ՓԱՌԱՆ ԱՆԱՊԱՏ

Է1 ՓՂՇՏԱՑԻՆԵՐԻ ԵՐԿԻՐ

Է1 Ազոտոս

Է2 Գազա

Է2 Բերսաբեե

Է3 Ասեմոն

Է3 ՆԵԳԵՎ

Ը1 Երուսաղեմ

Ը1 Քեբրոն (Կարիաթ-Արբա)

Ը2 Արադ (Քանանի)

Ը4 ՍԵԻՐ

Ը4 ԵԴՈՄ

Թ7 ՄԱԴԻԱՆ

Գլխավոր ճանապարհները

Փղշտացիների երկիր տանող ճանապարհ

Սուր տանող ճանապարհ

Թագավորի ճանապարհ

Քարավանների ուղին

Էլ-Հաջի ճանապարհ

[լեռներ]

Զ8 Սինա լեռ (Քորեբ)

Ը3 Հոր լեռ

Թ1 Նաբավ լեռ

[ջրածածկ տարածություններ]

Ե2 Միջերկրական ծով (Մեծ ծով)

Դ7/Է7 Կարմիր ծով

Թ1 Աղի ծով

[գետեր և աղբյուրներ]

Ա6 Նեղոս գետ

Զ3 Եգիպտոսի գետահովիտ

Թ2 Առնոն

Թ3 Զարեդ

[նկար 8-րդ էջի վրա]

Սինայի թերակղզով անցնում էին քարավաններ

[նկար 8-րդ էջի վրա]

Իսրայելացիները ճամբար դրեցին Սինա լեռան մոտ

[նկար 9-րդ էջի վրա]

Իսրայելը օգտվեց Կադեսի կամ դրա մոտակայքի աղբյուրներից

[նկար 9-րդ էջի վրա]

Ամբողջ ժողովուրդը պետք է անցներ Առնոնի գետահովիտը