ԴԱՍ 6
Դրախտը մոտ է
Այսօր երկրի վրա կատարվող չարագործությունները ցույց են տալիս, որ Դրախտը մոտ է։ Աստվածաշունչն ասում է, որ նախքան Դրախտի հաստատվելը մենք ականատես էինք դառնալու սարսափելի ժամանակների։ Հիմա մենք ապրում ենք այդ օրերում։ Ահա Աստվածաշնչում գրված դեպքերից մի քանիսը, որոնք պիտի տեղի ունենային։
Մեծ պատերազմներ. «Ազգ ազգի դէմ պիտի ելնի, եւ թագաւորութիւն՝ թագաւորութեան դէմ» (Մատթէոս 24։7)։ Այս մարգարեությունը կատարվել է։ 1914 թ.–ից ի վեր տեղի են ունեցել երկու համաշխարհային և բազում փոքր պատերազմներ, որոնց ընթացքում մահացել են միլիոնավոր մարդիկ։
Համատարած հիվանդություններ. ‘համաճարակներ’ պիտի լինեին (Ղուկաս 21։11, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Արդյո՞ք սա իրոք կատարվել է. այո՛։ Քաղցկեղը, սրտային հիվանդությունները, պալարախտը, մալարիան, ՁԻԱՀ–ը, և ուրիշ հիվանդություններ միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։
Սննդի պակաս. աշխարհի տարբեր մասերում բնակվող շատ մարդիկ բավարար չափով չեն սնվում։ Ամեն տարի միլիոնավորներ մեռնում են սովից։ Սա էլ մեկ ուրիշ նշան է, որ Դրախտը շուտով հաստատվելու է։ Աստվածաշնչում ասվում է. «Սովեր.... կ’լինեն» (Մարկոս 13։8, ԱԹ)։
Մատթէոս 24։7)։ Սա նույնպես կատարվում է մեր օրերում։ 1914 թ.–ից ի վեր միլիոնից ավելի մարդ է մահացել երկրաշարժերի ժամանակ։
Երկրաշարժներ. «Պիտի լինեն.... տեղ–տեղ երկրաշարժներ» (Չար մարդիկ. մարդիկ պիտի լինեին «անձնասէր» և «փողասէր», «աւելի շատ հեշտասէր, քան աստուածասէր»։ Երեխաները լինելու էին «ծնողներին անհնազանդ» (Բ Տիմոթէոս 3։1—5)։ Մի՞թե համաձայն չես, որ այսօր շատերն են նման վերոհիշյալ մարդկանց։ Նրանք չեն հարգում Աստծուն և խանգարում են նրանց, ովքեր փորձում են գիտելիքներ ձեռք բերել Աստծո մասին։
Անօրենություն. նաև ‘անօրենությունը պիտի շատանա’ (Մատթէոս 24։12)։ Հավանաբար, կհամաձայնվես, որ նախկին տարիների համեմատ անօրենությունը շատացել է։ Մարդիկ ամեն քայլափոխի գտնվում են կողոպտվելու, խաբվելու կամ վնասվելու վտանգի տակ։
Այս բոլոր իրադարձությունները ցույց են տալիս, որ Աստծո Թագավորությունը մոտեցել է։ Աստվածաշունչն ասում է. «Երբ այս բաները եղած տեսնէք, գիտցէք թէ Աստուծոյ թագաւորութիւնը մօտ է» (Ղուկաս 21։31, Արևմտ. Աստ.)։ Իսկ ի՞նչ է Աստծո Թագավորությունը։ Այն Աստծո երկնային կառավարությունն է, որը երկրի վրա Դրախտ է բերելու։ Մարդկային կառավարությունները կփոխարինվեն Աստծո Թագավորությամբ (Դանիէլ 2։44)։